Շաբաթ, Սեպտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՏԵՊՂԻՆԸ ԵՎ ԻՐ ԳԻՆԸ

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Տարիներ առաջ համանման վերնագրով մի նյութ էի գրել: Առիթը թերեւս այն էր, որ հայաստանաբնակներիս կողմից գազար անվանվող բանջարեղենը սկսել էինք ստեպղին կոչել, որի արդյունքում, թերեւս կեսկատակ, դրա ամիսներ առաջվա կիլոգրամի գինը 150 դրամից հասել էր 250 դրամի: Դե, ամիսը 1-2 կիլոգրամ այն օգտագործելու պարագայում հավելյալ մեծ գումարի մասին չէր խոսքը, այլ աննախադեպ աճի, որը շուրջ 65 տոկոս էր կազմում:Այս մասին կրկին մտորելու առիթ ծագեց ՀՀ վարչապետի վանաձորյան ասուլիսը դիտելու ընթացքում, երբ գնաճի խնդրին անդրադառնալով կառավարության ղեկավարը ոչ մի խոսք չասաց գնաճը պայմանավորող առաջարկ-պահանջարկ սկզբունքի մասին, գերադասելով այստեղ էլ կրկին հիշել կոռուպցիոն դրսեւորումները: Եթե այն պայմանավորված էր հանրության մի մասի բնորոշմամբ ներկրողների շահերը սպասարկելով, խնդիրը պարզ է: Հարցն իրականում այն է, որ ՀՀ քաղաքացիների կողմից սպառվող հիմնական պարենմթերքները մեծամասամբ ներկրվող են, երբ խնդիր պետք է համարել դրանք մեզ մոտ աճեցնելը, որոնց թվում մեր տանտիրուհիների կողմից օգտագործվող այս սովորական բանջարեղենը: Թերեւս սովորական բառն այստեղ կարելի է անհարկի դիտարկել, քանզի ստեպղինը հարուստ է ածխաջրերով, հանքային աղերով, վիտամիններով, այն օգտագործվում է սննդի մեջ թարմ, պահածոյացված ու եփված վիճակում: Մշակաբույսի հյութը եւ կարոտինը օգտագործվում է որպես բուժամիջոց սակավարյունության եւ հիպերտոնիկ հիվանդությունների դեմ: Իլրումն այս ամենի, այն նաեւ արժեքավոր կեր է, ՀՍՍՀ-ում մշակվել է նախալեռնային եւ լեռնային շրջաններում, հեկտարից բերքը տատանվել է 2,5-3,5 տոննայի սահմաններում: ՀՍՀ հանրագիտարանը վկայում է, որ մեզանում շրջանառվել է «Լենինականի տեղական» սորտը:ՀՀ առեւտրային ցանցում ստեպղինն այս բերքահավաքի շրջանում վաճառվում է կիլոգրամը մինչեւ 500 դրամով, հազվադեպՙ 350-400 դրամով: Քաղաքաբնակիս շրջապատից շատերն են տարակուսած այս առումով, այնպես որ երբ նշում եմ, որ գինը պայմանավորված է արտերկրներից ներմուծումով, ոմանք տարակուսում են. բա Արամուսի գազարն ի՞նչ եղավ:Հարցի հասցեատերը գյուղոլորտի վիճակով մտահոգ ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացիս չէ, այնպես որ հանրային հետաքրքրություն ներկայացնող խնդիրը վերահասցեագրում եմ ՀՀ գյուղատնտեսության պատասխանատուներին, հիմա արդենՙ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը, որի կազմ է մտցվել երբեմնի գյուղնախարարությունը:Նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում ոլորտային պատասխանատու պետական այդ կառույցը երբեւէ անգամ ակնարկ չի արել մեր խոհանոցներում պարտադիր օգտագործվող բանջարա-բոստանային մշակաբույսերի տարեկան արտադրության վերաբերյալ, որի արդյունքում գյուղատնտեսական այս ոլորտը ինքնահոսի է մատնվել: Արդյունքում մենք որեւէ պատկերացում չունենք Եգիպտոսից ու Իրանից, Չինաստանից ու Իսրայելից ներկրվող սոխի ու սխտորի, ստեպղինի ու սմբուկի, բազուկի ու կոճապղպեղի, այլ մշակաբույսերի որակական հատկոււթյուններից: Հայաստանյան հանրության շրջանում հաճախ է հարց հնչեցվում, թե այդ ի՞նչ միջոցներով են հրեից սակավահող երկրում հարյուր հազարավոր տոննաներով ստեպղին աճեցնում, դրա 100 հազար տոննան Ռուսաստանի Դաշնություն արտահանում, մեզ էլ բաժին հասցնում, երբ պարզ չէ մեզանում արտադրվածը պահանջարկի ո՞ր տոկոսն է կազմում. 10, 20, ոչ ավելի, քանզի երեւանյան սուպերմարկետների վաճառասեղաններին աշխատակիցների դատարկող պարկերի վրա հաճախ կարելի է կարդալ «Իսրայել» անվանումը: Հողային ռեսուրսի պարագայում ստեպղինի պահանջարկը կարելի է բավարարել ՀՀ վարելահողերի անգամ 1 տոկոսն օգտագործելու դեպքում:Եվ հարցըՙ ինչո՞ւ ենք այսչափ անզոր ու անճար դարձել պարզագույն խնդիրների լուծման ընթացքում, հնչում է բնականաբար: Այն խոսքերը, թե մեզանում ամեն ինչ է արվում հպա՜րտ քաղաքացու առօրյան բարեփոխելու ուղղությամբ, ցանկալի է առարկայորեն զգալ: Լավագույն առօրյա ունենալը, լավ կենցաղով ապրելը, հանգիստ միջավայրում ժամանցը պայմանավորված են մեր հագուկապով, մեր կերած-խմածով, օրվա ընթացքում սպառած կալորիաներով: Արդեն հիշատակված երկրներում միջին բնակչի հաշվով օրվա ընթացքում այն կազմում է 3200-3800 կիլոկալորիա, երբ մեր վերջին տարիների ցուցանիշը 2200 կիլոկալորիա է: Այն չի բարձրանում, որովհետեւ ՀՀ հողա-ջրա-ջերմային կարողունակությունը մեր մարդկանց ծառայեցնելու փոխարեն այնտեղ ՀՀ կառավարության ակտիվ ջանքերի շնորհիվ ելակ ու հաղարջ է աճեցվում արաբ շեյխերի համար, անվերջ կառուցվող ջերմոցներում էլ լոլիկ ու վարունգ է մշակվում բարեկամ ռուսաստանցիների համար: Նման տնտեսական գործընթացների արդյունքում մեզ էլ մնում է բավարարվել Հայաստանի Հանրապետությունում առաջիկա տարիներին գնաճը կառավարելի լինելու իշխանական հավաստիացումներով, որպիսին լսում ենք տասնամյակներ շարունակ: Տարօրինակորեն թե ցավալիորեն տնտեսական գործընթացներն այլ, անբացատրելի սցենարներով են ընթանում, երբ աշխատանք է համարվում թատրոն այցելողների վիճակագրություն վարելը, այլ ոչՙ ասենք մեր մարդկանց կյանքի տեւողության երկարացումը դիտարկելը: Վարչապետական ասուլիսի ընթացքում խոսվեց Արցախ-ՀՀ հեռախոսազանգերի րոպեավճարների հնարավոր նվազեցումից, երբ հարկ է մտահոգվել Արցախն ու ազատագրված տարածքները հենց թեկուզ ողջ Հայաստան աշխարհից արտագաղթած հայորդիներով բնակեցնելու խնդրով:Թե ինչպիսի գործընթացներ կծավալվեն հետասուլիսյան շրջանում, երբ հանրությանը մտահոգող հիմնական հարցերից շատերի պատասխանները չհնչեցին, կտեսնենք առաջիկայում: Հուսանքՙ կապրենք ողջախոհության պայմաններում, առանց հերթական լուրջ գնաճի ու առավել եւսՙ ցնցումների:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ԱԼԻՆ ՏԵՄԻՐՃՅԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸՙ «ՄԵԿ ՄԱՐԶ, ՄԵԿ ԵՐԳ»

Համանման Հոդվածներ

19 սեպտեմբերի, 2025

Ադրբեջանի տնտեսությունը կոլապսի մեջ

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Դուրս գալ տեխնոլոգիաների զոհի կարգավիճակից

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Բաքվի հպարտանքը, Հայաստանի խաղաղությունը եւ ՌԴ-ի դերը

19/09/2025
19 սեպտեմբերի, 2025

Իրանի եւ Իսրայելի միջեւ նոր պատերազմի հավանականությունը

19/09/2025
Հաջորդ գրառումը

ԱԼԻՆ ՏԵՄԻՐՃՅԱՆԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸՙ «ՄԵԿ ՄԱՐԶ, ՄԵԿ ԵՐԳ»

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Երախտապարտ կլինենք, եթե Պուտինը միջամտի գերիների վերադարձի հարցով․ Արամ Ա

19/09/2025

Հարկ է վերաշեշտել հայ և ռուս եկեղեցիների գործակցությունը։ Այդ մասին հայտարարել է Արամ Ա Վեհափառ Հայրապետը, փոխանցում է Մեծի  Տանն...

ԿարդալDetails

Տեղի ունեցածը ոչ միայն արտաքին ագրեսիայի արդյունք էր, այլև հետևանք` Հայաստանի իշխանության և ՊԲ հրամկազմի դավաճանական, անմիջական և անպատասխանատու քայլերի.Արշակ Կարապետյան

19/09/2025

Ինչի՞ համար եք պարգևատրվում, բարձրագույն զինվորական կոչում ստանում. ի՞նչ է պատահել, պարոնայք սպաներ, գեներալներ.

19/09/2025

Տեսանյութ. Մալխաս Ամոյանն` աշխարհի կրկնակի չեմպիոն 

19/09/2025

ՀՀ ԱԱԾ տնօրենին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում

19/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական