Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԸՆՏԱՆԻՔԸ ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոկտեմբերի 9-ից 10-ը Մայր աթոռ սուրբ Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանի սրահում, Ամենայն հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ., վեհափառ Գարեգին 2-րդի բարձր հովանու ներքո տեղի ունեցավ «Եկեղեցին եւ ընտանիքը 21-րդ դարում. արժեքներ եւ մարտահրավերներ» վերնագրով միջազգային համաժողովը: Համաժողովի կազկոմիտեի անդամներն էին Մայր աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Մատենադարանի հրատարակչության տնօրեն Արարատ քահանա Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեւորգ Պողոսյանը եւ «Ինտեգրացիա ու զարգացում» հետազոտական-վերլուծական հ/կ-ի նախագահ, քաղաքագետ Արամ Սաֆարյանը:

Տերունական աղոթքով եւ ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը: Վերջինս իր ելույթում նշեց, որ ընտանիքը քրիստոնեական վարդապետության հիմնաքարերից է, իսկ ամուսնությունըՙ սրբություն եւ հոգեւոր արժեք:

«Ընտանիքը Աստծո օրհնությունն է, այն յուրօրինակ եկեղեցի է, որի հարկից ներս ընտանեկան հոգեւոր միություն է», նշեց Գարեգին երկրորդը: Ամուր քրիստոնեական ընտանիքը պետության ապագան է, դա էր պատճառը, որ 2019թ. վեհափառի կողմից հայտարարվեց ընտանիքի տարի:

Կաթողիկոսը իր մտահոգությունը հայտնեց ընտանիքների քայքայմանՙ ամուսնալուծությունների շատացող դեպքերի կապակցությամբ, շեշտելով, որ այդ առումով կարեւոր է համագործակցությունը պետության հետ: Վեհափառը նշեց, որ եկեղեցին իր ուշադրության կենտրոնում է պահում եւ օգնություն է ցուցաբերում սոցիալապես անապահով ու բազմազավակ ընտանիքներին: Իր ելույթի վերջում Ամենայն Հայոց կաթողիկոսը բարիերթ մաղթեց համաժողովին, համոզմունք հայտնելով, որ այս հավաքը իր նպաստը կբերի ընտանիքի ամրապնդման գործին:

Երկօրյա համաժողովում հանդես եկան տարբեր երկրներիցՙ Ռուսաստանից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից, Հոլանդիայից, Ավստրիայից, Բելգիայից ժամանած բազմաթիվ հյուրերՙ կրոնական եւ հասարակական գործիչներ, որոնք խոսեցին 21-րդ դարում ընտանիքի, դրա քրիստոնեական կարեւորության եւ այն մարտահրավերների մասին, որոնց բախվում է ընտանիքի ինստիտուտը:

Արշակ եպս. Խաչատրյանն իր ելույթում, որը վերնագրել էր «Ամուսնություն. միություն, թե՞ համակեցություն», անդրադառնալով ամուսնության ներկա մեկնաբանություններինՙ դրանք վերագրեց որպես Սուրբ գրքի սկզբունքներին հակասող: Սրբազանը շեշտեց, որ քրիստոնեական ընտանիքի հիմքը «ողջախոհությունն է, որից եւ ծնվում է սերը, իսկ սիրուցՙ անհամար բարիքներ»:

Համեմատելով ընտանեկան միության եւ համակեցության սկզբունքներըՙ սրբազանը շեշտեց, որ դրանք նույնական չեն եւ արտահայտում են տարբեր աշխարհայացքներ: Միությունը դա երկուսի միավորումն է, «մեկ մարմին աստվածային պատգամը», նշեց Արշակ Սրբազանը:

Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ եւ Հայաստանում Ռուս Ուղղափառ եկեղեցու համայնքի կառավարիչ Լեոնիդ արք. Գորբաչովը իր ելույթում անդրադարձավ ընտանիքիների քայքայման անհանգստացնող միտումներին: Վերջինս շեշտեց, որ երիտասարդության մեջ տարածված բաժանումների երեւույթը հանգեցնում է երեխաների դաստիարակության եւ իրավունքների զանգվածային խախտումների:

«Կենդանի ծնողների առկայության պայմաններում հազարավոր երեխաներ հայտնվում են մանկատներում», նշեց ռուս եկեղեցականը, դրա պատճառը համարելով զանգվածային մշակույթը, ինչը հանգեցնում է երիտասարդության շրջանում ոչ քրիստոնեական արժեքների տարածմանը:

Անդրադառնալով արհեստական վիժեցման երեւույթինՙ ռուս եկեղեցականն այն բնութագրեց որպես սպանություն, նշելով, որ երեխայի ծնունդը Աստծո պարգեւն է: Իսկ այդ երեւույթիՙ վիժեցման դեմ պայքարի գործուն միջոց առաջարկեց մայրության իրավունքների պաշտպանությունը պետության կողմից:

Երկօրյա համաժողովին հանդես եկան բազմաթիվ մասնագետներ եւ եկեղեցականներ, որոնք շեշտեցին ընտանիքի ինստիտուտի կարեւորությունը որպես քրիստոնեական արժեաբանության հիմք: Վերջիներիս ելույթների հիմնական թեման ներկա ժամանակաշրջանումՙ աշխարհայնացման ու նոր մարտահրավերների պայմաններում ընտանիքի ինստիտուտի պահպանման եւ պաշտպանության կարեւորությունն էր:

Համաժողովի վերջում, մեր հետ զրույցում միջոցառման կազմկոմիտեի անդամ Արամ Սաֆարյանն ասաց, որ իրենց «Ինտեգրացիա եւ զարգացում» հ/կ-ն իր բոլոր հնարավորություններով աջակցել է այս ձեռնարկի իրականացմանը: Նա շատ կարեւոր համարեց Հայ Առաքելակա եկեղեցու դերակատարումը եւ առաքելությունը ավանդական արժեքների ու մասնավորապես հայկական ավանդական ընտանիքի պահպանության գործում:

Արամ Սաֆարյանը ընդգծեց, որ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված վերջին հասարակական ակտիվությունը ցույց է տալիս, որ մեր ժողովրդի մեծագույն մասը չի ուզում թույլ տալ ավանդական արժեքների կորուստը եւ պատրաստ է համախմբվել ու միավորվել ընդդեմ դրսից ներմուծվող շատ վիճարկելի, նեոլիբերալ արժեքների ներմուծմանը դիամակայելու համար:

Համաժողովն ավարտվեց Ս. Գայանե տաճարում տրված փառավոր պատարագով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՅԺՄ Ո՞Վ Է ԲՌՆԱԶԱՎԹԵԼ ԵՊՀ-Ն

Հաջորդ գրառումը

1719-ՐԴ ԽԱՉԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ Է

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

1719-ՐԴ ԽԱՉԻ ԿՆՔԱՀԱՅՐԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԲԱՐԵՐԱՐ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆՆ Է

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական