Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅԺՄ Ո՞Վ Է ԲՌՆԱԶԱՎԹԵԼ ԵՊՀ-Ն

11/10/2019
- 11 Հոկտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Իշխանափոխությունից հետո ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդադար բարձրաձայնում էր, թեՙ ԵՊՀ-ն բռնազավթված է «նախկին ռեժիմի» կողմից, եւ որ հնարավորինս արագ այն պետք է «ազատագրվի»: Անշուշտ, նախկին իշխանությունների ժամանակ ԵՊՀ-ում տիրող բարքերն ինձ երբեք դուր չեն եկել, ավելինՙ ժամանակին մի հոդված եմ հրապարակել, որտեղ քննադատել եմ համալսարանի նախկին ղեկավարությանն ու հոգաբարձուների խորհրդի կազմին: Դատելով Արայիկ Հարությունյանի հայտարարություններիցՙ գոնե ենթադրելի էր, որ համալսարանի նոր հրամակազմը չի որդեգրելու «քավոր-սանիկական» գործելաոճն ու աշխատելու է: Բայց, ցավոք, ամեն ինչ այնքան էլ այդպես չէ, ներեցեք, ոչինչ էլ այդպես չէ: Ինչ խոսք, դժվար է ԵՊՀ-ում տիրող անառողջ մթնոլորտի վրա հրավիրել «թողեք աշխատեն» կամ «բա Սերժի ժամանակ լա՞վ էր» հորդորն ու հարցադրումն օդում թափահարող «դուխով» մարդու ուշադրությունը, բայց եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, հո կրակը չե՞նք ընկել, որ ոմանք «դուխով» են, մենքՙ ոչ:Համալսարանում տիրող վիճակն ամբողջ նախարարությունում ստեղծված բրգաձեւ սխեմայի տրամաբանական արձագանքն է: Ինչպես դասականն է սիրում ասելՙ եւ ուրեմն, ԿԳՄՍ նախարարն Արայիկ Հարությունյանն է, որը ԿԳՄՍ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ է նշանակել իր ընկերոջ հորըՙ Սամվել Հարությունյանին, ավելինՙ Արայիկ Հարությունյանի թեթեւ ձեռամբ ԲՈԿ-ի նախագահ է նշանակվել իր ընկեր Սմբատ Գոգյանը, իսկ վերջինս, իր հերթին, հանդիսանում է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պատասխանատու Գեղամ Գեւորգյանի երբեմնի ուսանողը, պրոռեկտոր Արթուր Իսրայելյանն էլՙ Արայիկ Հարությունյանի ընկերն է… Եվ այսպես շարունակ: Հուսով եմՙ այսքանից հետո բոլորին պարզ է, որ նախարարը շատ հաջողված բրգաձեւ սխեմա է ստեղծել: Դե, կարող են ասել, որ Հայաստանը փոքր երկիր է, եւ այստեղ բոլորը բոլորին ծանոթ-բարեկամներ են. դա էլ չեմ ժխտում: Բայց ինչպե՞ս կարելի է բացատրել այն երեւույթը, երբ թե՛ կրթության ոլորտում, թե՛ ԵՊՀ-ում ընդունվող բոլոր որոշումներն ընդունելի են վերոհիշյալներին, առանց բացառության:Այն, որ հարյուրամյա համալսարանի պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը տառասխալներով է գրում, արդեն շատերը գիտեն, բայց քչերին է հայտնի, որ այս մարդը համալսարանում կամաց-կամաց առաջ է քաշում գրաքննության մշակույթը, այն դեպքում, երբ իր նախարար ընկեր Արայիկն ու կենշտաբի մյուս անդամները շատ բարձրաձայն դատապարտում են գրաքննությունն ու «քարանձավաբնակ» անվանում այն մարդկանց, ովքեր դատապարտում են ԼԳՏԲ քարոզը գրականության միջոցով հանրությանը ներարկելու պրոցեսը:Բայց, ինչպես ասում է հայտնի գովազդի հայտնի դերասան Թոնինՙ սա էլ դեռ ամենը չէ, ավելինՙ սա ոչինչ է:Ռեկտորի ժամանակավոր պատասխանատու Գեղամ Գեւորգյանը, որը նշանակվել է կոռուպցիան ատող Ա. Հարությունյանի կողմից, մամլո ծառայության պետ Գեւորգ Էմին-Տերյանին առաջարկել է աշխատավարձ ստանալ, բայց չգալ աշխատանքի: Սա կոռուպցիա չէ՞, սա բացահայտ անարգանք չէ՞ այն դասախոսներին, որոնցից շատերը ժամանակին դաս են տվել հենց իրենՙ Գ. Գեւորգյանին, բայց այսօր, ունենալով պատկառելի հեղինակություն ու տարիք, ամեն օր երթուղայինով, կռացած, անհարմար դիրքով, գալիս են համալսարան, եւ նրանց նույնիսկ մեկ ժամ բացակայությունն արտահայտվում է ամսական աշխատավարձից պահման տեսքով:Օրինակՙ ինձ շատ հետաքրքիր է, այս պահի դրությամբ ԵՊՀ-ում քանի՞ գրանցված աշխատող կա, որոնք աշխատանքի չեն գնում, բայց աշխատավարձ ստանում են: Եթե չկա, ապա ինչո՞ւ է Գեւորգ Էմին-Տերյանին նման բան առաջարկվել, Գեւորգյանը շա՞տ է սիրում նրան, արտոնյա՞լ է, թե՞ այնքան է ատում, որ ազատվելու համար պատրաստ է ոտնատակ անել նույնիսկ Նիկոլ Փաշինյանի սկզբունքներըՙ այդ իսկ կերպ մսխելով «հեղափոխության» ամբողջ գաղափարական կապիտալը:Այսքանից հետոՙ մնում է միայն ԵՊՀ ղեկավարությանը հուշել, որ… դասախոսը լավ չի վարձատրվում, ուսանողը լավ չի սովորում, եւ…գայլը սարի հետեւում է:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻՆՙ ԼԱՎԱՏԵՍՈՐԵՆ»

Հաջորդ գրառումը

«ԸՆՏԱՆԻՔԸ ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

«ԸՆՏԱՆԻՔԸ ԱՍՏԾՈ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. 8 ոստիկան ներխուժել են լրագրողի տուն, ձեռքերը ոլորելով, հենց գիշերազգեստով ու հողաթափերով նրան բերման ենթարկել. ահազանգ

10/05/2025

Կնոջը գիշերազգեստով ու հողաթափերով բերման են ենթարկել ու կալանավորել: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնում է. Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

ԿարդալDetails

Շուշիից Ստեփանակերտ ճոպանուղի կկառուցվի

10/05/2025

Փաշինյանը Կապանում ներկա է եղել քպ-ական պատգամավոր Դավիթ Դանիելյանի հոր տուն-թանգարանի բացմանը

10/05/2025

Մոսկվան կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկը

10/05/2025

Զելենսկին 30-օրյա հրադադար է ուզում, Մակրոնը պաշտպանում է նրան

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական