Ուրբաթ, Մայիսի 9, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՏԱԿԱՆԱՄԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐԻՑ

26/07/2019
- 26 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դատարանների շուրջ ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ յոթ կուսակցությունների համատեղ Հայտարարությունը, ինչպես ընդունված է այսօրյա մեր լրագրողական բեւեռացված դաշտում, հասարակությանը ներկայացվեց խեղաթյուրված, հակադիր ճամբարների յուրօրինակ տրամաբանությամբ, ցանկալի եւ անցանկալի շեշտադրումներով, եւս մեկ անգամ փորձելով հասարակությանը զրկել Հայտարարության բովանդակությանը թափանցելու պատեհությունից, պատկերավոր ասածՙ ամեն մեկը վերմակն իր վրա քաշելով: Կծու ընդդիմադիր դիրքերից հանդես եկող մի շարք լրատվամիջոցներ, իրենց սովորության համաձայն, կոնտեքստից դուրս բերելով Հայտարարության որոշ բառերՙ հետեւյալ վերնագրով ներկայացրին այնՙ «Հակազդելու ենք իշխանության բոլոր ապօրինի գործողություններին», այնինչ յոթ կուսակցությունների Հայտարարությունը բացառապես վերաբերում էր (է) դատական համակարգի բարեփոխման անվան տակ ծավալվող իրադարձություններին, վտանգավոր ձեռնարկումներին, որոնք չարաշահելու դեպքում սպառնում են խախտել մեր պետության եռաթեւՙ փոխզսպողական ու փոխհավասարակշռողական կառույցը:

Դժբախտաբար նույն կերպ վարվեցին հակադիր բեւեռիՙ այսպես կոչված իշխանական լրատվամիջոցները, նույնիսկՙ իրենք իրենց մասին մեծ կարծիք ունեցող բլոգերները, մեկ օրից մյուսը խորաթափա՜նց պատգամավոր դարձած միջակությունները, որոնք յոթ կուսակցությունների Հայտարարությանը, ավելինՙ այն ստորագրած կուսակցություններին ներկայացրեցին, ոչ ավել եւ ոչ էլ պակաս, որպես քոչարյանական project, առանց անդրադառնալու, որ դրանով անմտորեն հաստատում են ոմանց պնդումները, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանիՙ այսպես կոչված դատաիրավական «բարեփոխումները» միտված են ՀՀ երկրորդ նախագահին իրավական պաշտպանությունից զրկելուն, նման այն հայտնի առակին, ըստ որիՙ մի գեղացի իր ամբողջ գոմն է վառում, քանի որ այնտեղ մուկ կա…

Ու քանի մկների թեման բացվեց, կուզենայի հիշեցնել մի մկան մասին, որը մեր ժողովրդական երեւակայության մեջ կոչվում է «աղի մուկ», այսինքն մի մուկ, որը գոյություն կարող է ունենալ միայն ժողովրդական պատկերացումների մեջ եւ որը, փոխ առնելով Հ. Պարոնյանի բառերը, «կնմանի բանի մը, որուն նմանը չկա»: Անձ է նա, որի անձնագրում գրված էՙ Մայք Խարաբյան: Քսանհինգ տարի շարունակ նա փորձում է խարաբ անել Ռամկավար Ազատական կուսակցությունը, անընդհատական շարժման մեջ մտնել-ելնելով մի ծակից մյուսը, պանիր գողանալու համար քծնելով սրան ու նրան, անվերջ ու անդադար խաբելով մարդկանց, հատկապես մեր պետական պաշտոնատար անձերին, մանավանդ նրանց, ովքեր սիրում են խաբվել: Վերջերս նա Երեւանում սարքեց մկների մի իսկական ժողով ու դուրս քշելով անմեղ ու անմիտ մի արարածի, նստեց նրա տեղում եւ ընդամենը 16 հոգով «ընտրել» տվեց 17 հոգանոց մի վարչություն, կատարյալ մի ֆեյք, եւ սկսեց խոսել «աշխարհասփյուռ ՌԱԿ ղեկավարի» դիրքերից, ոգեւորվածՙ ՀՀ վարչապետի կողմից ընդունելության արժանանալու փաստից: Օրերս պարզվեց, որ Սաուդյան Արաբիայի դեմոկրատակա՜ն ու դատաիրավակա՜ն հասարակության մեջ թրծված այս ֆեյքը, պաշտոնատարներին քծնելու իր անուրանալի տաղանդին հավատարիմՙ նույնպես կարծիք ունի յոթ կուսակցությունների Հայտարարության առթիվ: Այո, առթիվ եւ ո՛չ մասին: Հասկանալի է նրա նպատակըՙ ցույց տալ իշխանությանը, որ ինքը պատահական մարդ չէ, մանավանդՙ ինքը ֆեյք չէ, այլՙ «աշխարհասփյուռ» հեղինակություն, որը պատրաստ է ծառայելու ամեն գնով, միայն թե մի կտոր… պանիր տրվի իրեն կրծելու, այս պարագայումՙ Հայաստանում 28 տարի պաշտոնապես եւ օրինապես գործող մեր կուսակցությունը: Եվ դրա մեջ ոչինչ չկա զարմանալի, մանավանդ ռամկավարներիս համար:

Զարմանալին, սակայն, այն փութաջանությունն էր, որը ցույց տվեցին մեր գործընկերներ «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերը, առաջինը իր կայքէջում, երկրորդըՙ իր երեկվա համարում, նույնությամբ տարածելով «աղի մկան» հայտարարությունըՙ «Աջակցում ենք» անորոշ կամ խիստ որոշակի վերնագրի ներքո: Գիտի՞ արդյոք Հայաստանի կիսապաշտոնական օրգանը համարվող թերթի հարգարժան գլխավոր խմբագիրը, որ Մայք Խարաբյան կոչեցյալը հենց այն անձն է, որը դեռեւս 1996 թ. ապրիլին, կաշառելով ՀՀ արդարադատության նախարարության ղեկավարներից մեկին (համակարգում այդ ժամանակ էլ կային կաշառակեր պաշտոնյաներՙ ինչպես հիմա), փակել տվեց «Ազգ» օրաթերթը 13 օր եւ ծնունդ տվեց ֆեյք «Ազգ»ին, եւ միայն մեր լրագրողական հանրույթի ու մտավորականների բողոքին ընդառաջելով ՀՀ դատարանը վարույթ ընդունեց «Ազգ»ի բողոքը, եւ դատավոր Տիգրան Սահակյանը վճիռ կայացրեց (ՀՀ-ում առաջին անգամ) ընդդեմ իր վերադաս նախարարությանը (այն ժամանակ էլ կային արդարամիտ դատավորներ, ինչպես հիմա): Կարող էր «Հայկական ժամանակի» երիտասարդ խմբագրապետուհին չիմանար այս բոլորը ու չգիտակցեր, թե այդ ո՞ւմ է «աջակցում» կամ ո՞ւմ «աջակցությունն» է ուզում ստանալ, բայց «Առավոտի» կայքէջի խմբագրությո՞ւնն էլ չգիտեր, որ նույն թերթի գլխավոր խմբագիրը այդ օրերին առաջնորդող հոդվածներ էր ստորագրում ընդդեմ «աղի մկան» ու նրա նմաններին, նրանց կոչելով «Բեյրութի կոշկակարներ»…

Վերադառնալով մեր բուն թեմայինՙ 7 կուսակցությունների Հայտարարությանը, կրկնում ենք մեկ անգամ եւս. արդարադատության մեր ողջ համակարգը իրո՛ք կարիք ունի բարեփոխումների, բայց ո՛չ այն ձեւով, ինչին ականատեսն ենք վերջին շրջանում: Յոթնյակի շարքում ՌԱԿ-ի ստորագրած փաստաթուղթը պետականամետության եւ պետականաշինության փաստն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՆՙ ԽՆԴՐՈ ԱՌԱՐԿԱ

Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԱՐՏԱՇԱՏ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԱՐՏԱՇԱՏ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը

09/05/2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի շքերթում ելույթ է ունեցել մոտ 10 րոպե. հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուսաստանի առաջնորդը շնորհավորել է...

ԿարդալDetails

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

09/05/2025

Գյումրիում բերման է ենթարկվել հետաքննիչ լրագրող Լիլիթ Աղեկյանը. (տեսանյութ)

09/05/2025

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում ենք մայիսյան փառապանծ եռատոնի առթիվ. «Հայաքվե»

09/05/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

09/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական