Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՓԻՆ ԵՎ ԳՎԱԴԱԼԿՎԻՎԻՐԸ

19/07/2019
- 19 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Աստված սկզբում ստեղծեց տղամարդուն, հետո նրա մոտ ավելի հետաքրքրական միտք առաջացավ: Երեւի ամենահետաքրքրականըՙ բոլոր տեսակի աստվածային մտքերից: Հենց այս հրաշագործության արդյունքում էլ մի լիալուսին երեկո, երբ իսպանական Սեւիլիայի միջով հոսող Գվադալկվիվիր գետի ափին 6-ամյա Սերխիոն, անթարթ նայելով Լուսնին որոշեց նկարիչ դառնալ, հայկական մի խուլ գյուղում ծնվեց Արփին: Նա հինգերորդն էր քույրերի մեջ: Ոչ ոք չէր ժպտում, որովհետեւ բոլորը սպասում էին Վաղարշակին: Վաղարշակը Արփիի հոր հայրն էր ու առավոտից գիշեր իր պես ծանր բազկաթոռին նստում էրՙ սպասելով, թե երբ պետք է որդին որդի ունենա, որի անունը դնի Վաղարշակ ու ինքը հանգիստ մեռնի:

Արփիի համար ոչ ոք օրորոցային չէր երգում, նրա խոշորՙ հեքիաթային աչքերն ամեն գիշեր հեքիաթներից չէին փակվում: Նա չէր ճանաչում ոչ մի կապույտ փերի, ոչ մի երկարամազ արքայադուստր եւ ոչ մի խիզախ արքայազն: Նա փոքրիկ իշխանին էլ չէր ճանաչում, բայց նա գիտեր, որ այդ բոլորը կային:

Թռչող ափսեներին սկսեց հավատալ, երբ 5 տարեկան էր ու առաջին անգամ տեսավ, թե ինչպես են ափսեները թռչումՙ մոր ձեռքերիցՙ դեպի հայրը: Մայրն ապստամբել էր: Արփին թաքնվեց պահարանի հետեւում ու ոչինչ չտեսավ, միայն լսեցՙ կոտրվող ափսեների ձայնը, հետո մոր գոռոցը, հետո հոր հայհոյանքները, հարվածի ձայներ, ապա մոր լացի ձայնը եւ այլեւս ոչինչ: Արփին դուրս եկավ պահարանի հետեւից ու տեսավ մորըՙ խոհանոցի հատակին պառկած: Կարմիրը շատ էր: Կարմիրն Արփիի սիրած գույնն էր: Նա գրկեց կարմրած մորը: Արփին չգիտեր, որ թռչող ափսեները տարիների հեռվից էին գալիս, երբ հայրն սկսեց խմել, երբ ծնվեց իր առաջին քույրը, հետո երկրորդը, երրորդը, չորրորդը եւ ինքը, երբ Վաղարշակ պապը մի սիգարետը հանգցնելով ու մյուսը կպցնելով նայեց որդունՙ Արփիի հորն ու ասացՙ «անբաշար»: Արփին ոչինչ չգիտեր նաեւ Ստամբուլի կոնվենցիայի մասին, ոչ էլ կանանց նկատմամբ սեռական կամ այլ բռնությունների: Արփին միայն գիտեր, որ իր հայրիկն ու պապիկը չեն սիրում իրեն, ու իր մայրիկն ու քույրերը լացում են, երբ նայում են իրեն, ինչը երեւի կրկին չսիրելուց է:

Արփին ավելի շուտ ստիպված ամուսնացավ, քան Վաղարշակ պապը ճարահատյալ կմեռներ: Թաղմանը չգալու հարգելի պատճառ ուներ: Ամուսնու հետ տեղափոխվել էին Իսպանիա, իսկ նման հեռավորությունից ոչ մի թոռ չի գալիս 94-ամյա պապի հուղարկավորությանը:

Արփին երեխա չունեցավ: Ամուսինն ապագա չուներ, ինքն էլ հիշողություն ուներ: Ամեն երեկո քայլում էր Գվադալկվիվիրի ափով: Գետը նրան հեքիաթ էր պատմումՙ կյանքում առաջին անգամ ու չլսված օրորոցային երգում: Բայց մի օր, երբ Լուսինն այնպես էր չքվել, ասես երբեք էլ չէր եղել, գետափին զբոսնող կնոջ վրա հարձակվեցին…Սերխիոն, որը մի գիշեր ութերորդ շիշ անդալուզական գինուց հետո համաձայնեց բոլորի հետ, որ իրենից նկարիչ դուրս չի գա ու փոխարենը դարձավ շրջմոլիկ, ճանաչվեց մեղավոր բռնաբարության համար ու 6 տարի գիշերելու տեղ ստացավՙ իրեն ճնշող հասարակությունից հեռու:

Այս պատմությունը սիրո՞ մասին է, թե՞ բռնության: Ի դեպ, այս երկուսն էլ բավականին նորաձեւ են մեր օրերում, ինչը մեր օրերի աբսուրդն է: Երեւի սա սիրո բացակայության մասին է, ինչը հենց բռնությունն է եւ որը անթույլատրելի էՙ կապ չունի զոհը կին է, թե՞ տղամարդ, Արեշում է, թե՞ Անդալուզիայում, փողոցում է, թե՞ ֆեյսբուքում: Հեքիաթ չպատմելուց է, թե՞ ձեռքով հարվածելուց: Բռնությունը սերունդների ընտրություն է: Մյուս թեկնածուն սերն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐԳԱՎԱՃՄԱ՞Ն, ԹԵ՞ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Է

Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՈՐՈՇԵՔ ՏԵՍՆԵԼ ԱԼՄԱԹԻ ՔԱՂԱՔԻ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ…

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵԹԵ ՈՐՈՇԵՔ ՏԵՍՆԵԼ ԱԼՄԱԹԻ ՔԱՂԱՔԻ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում. Վահե Դավթյան

23/10/2025

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման հետևաքնով Հայաստանում բնական գազի ձեռքբերումը թույլ է տվել տարեկան...

ԿարդալDetails

Ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է. Տիգրան Աբրահամյան

23/10/2025

Անթիլիասը պէտք չունի Երեւանէն եկող թելադրութիւններուն կամ ուղղութիւններուն. Արամ Ա Կաթողիկոս

23/10/2025

Ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին՝ կապված Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության հետ. Արա Զոհրաբյան

23/10/2025

Ջեյ Դի Վենսն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար

23/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական