Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԴԵՄՔԸ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

12/07/2019
- 12 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՆԱԻՐ ՅԱՆԼոռու Թումանյանի շրջանը դեռ սովետական տարիներին է ամենայն հայոց բանաստեղծի ազգանվամբ կոչվել. անունը պահպանվել է, միայն թե այն այլեւս շրջան չէ, խոշորացված համայնք է, որ ներառում է 7 բնակավայրՙ Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր եւ Թումանյան: Լոռվա բնաշխարհի հմայքը Թումանյանի ու Մաթեւոսյանի ստեղծագործություններում ծրարված են այնպես, որ ամեն անգամ կարդալիս թվում էՙ սիրային նամակ ես կարդում, ուրիշի անձնական նամակը: Որովհետեւ այն պատկերները, որ տեսել են երկու մեծ լոռեցիները, ուրիշ ոչ ոք տեսնել չի կարող, այն շշուկները, որ լսել են նրանք, ուրիշ ոչ մի ականջ որսալ չի կարող, այն հույզերը, որ ամբարվել են նրանց հոգիներում, ուրիշ ոչ մի մահկանացու այդպես զգալ չի կարող:Դեբեդն այս տարի շառաչում էՙ ոչ թե վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ, այլ խը՜շշ- փը՜շշ: Տարին տեղումնառատ էր, գետն էլ փեշերը լայն փռած, ափամերձ քարերն ու հողերը ողողելովՙ շաչում է: Թումանյանի անտառները կապտին տալու չափ կանաչ են, Թումանյանի արեւը չի այրում, այլ շոյում էՙ հետեւից թավշյա հետքեր թողնելով: Իսկ օդն այնպես է ներծծվում ռունգերիդ մեջ, որ թթվածնի թանձրությունից քիչ է մնում շնչահեղձ լինես: Հուլիսին Թումանյանում զով է: Բնակավայրի դեմ-դիմաց ձորն է, անտառը, Դեբեդը: Եթե ամբողջ կյանքում քաղաքում ապրած մեկն առաջին անգամ ոտք դնի Թումանյան, կմտածի, թե աստվածաշնչյան դրախտը հենց այդտեղ է: Աչքերդ չեն հասցնում կլանել շրջապատի գեղեցկությունն ու թովչանքը, ականջներդ չեն հասցնում լսել թռչունների դայլայլն ու Դեբեդի ալիքվող շառաչը, սիրտդ չի հասցնում ընդգրկել անձեռակերտ բնության պատկերները: Եվ ափսոսում ես, որ այդ դրախտում դու մենակ ես, միայն դու ես ըմբոշխնում այդ հրաշքը: Մինչդեռ մայրաքաղաքում մարդկանց աչքերը մաշում են բետոնը, քարը, ասֆալտը, բարձրահարկ շենքերը:Լոռվա բնաշխարհի պատկերներից խենթացածՙ կանգնած ես ձորի պռնկին. տեղաբնակներն անցնում են ու ապշած քեզ նայում. չեն հասկանում զմայլանքիդ պատճառը: Նրանց ամեն մի օրը, ամբողջ կյանքն այստեղ է անցնում. անտառի, ձորի, գետի պատկերները սովորական են նրանց համար:Հարցնում ենՙ մի ասա տեսնեմՙ քաղաքներում ի՞նչ կա: Ուզում ես հարց տվողին շշպռել. «Ի՞նչ կա քաղաքներում, գրող ու սեւ ցավ կա: Ապրեք էլի ձեր աշխարհում, վայելեք այս հրաշքը, կարծում եք ամեն մեկին տրվա՞ծ է Աստծո այս պարգեւը: Քանի դեռ քաղաքացու ձեռքն այս անձեռակերտ բնությունը չի ավերել, չի սեփականցրել ու փողի աղբյուր չի դարձրել, ապրեք, գոհացեք, վայելեք»: Բայց թումանյանցու հայացքն իր ծննդավայրի հորիզոնները ճեղքում ու քաղաք է հասնումՙ երազելով փողոցների ծուխը, շենքերի բարձրությունը, սուպերմարկետների աղմուկը:Ավտոմեքենան Թումայանից փորձում է բարձրանալ Մարց գյուղ: Ներքեւում անտառն է, բարձրումՙ ծաղկափթիթ սարերը: 8 կմ-ն անցնում ենք 40 րոպեում: Ճանապարհը երբեք ասֆալտ չի տեսել. անանցանելի է, էքստրիմի սիրահարներին կարող է սուր զգացողություններ պարգեւել: Չէ, իսկապես, մտածում եսՙ մեր հեռավոր մարզերի ճանապարհները լեռնային արշավների վայրեր են. պետությունը, զբոսաշրջային գործակալություններն ինչո՞ւ չեն այդ հնարավորությունն օգտագործում: Միայն ամենագնացները կարող են հաղթահարել մեր ճանապարհները, մեկ էլ լեռնագնաց արշավորդները: 1990-ականներից սկսածՙ նախագահի, պատգամավորի բոլոր թեկնածուները եկել-հայտարարել ենՙ ինձ ընտրեք, Թումանյանի ճանապարհները կսարքենք: Չեն ընտրվել, չեն սարքել, ընտրվել են, էլի՛ չեն սարքել: Մարցում, Ահնիձորում, Աթանում ծնվածները տարիներով դուրս չեն գալիս իրենց գյուղից, որովհետեւ գյուղից գյուղ ոտքով հասնելը մեկ օրվա ճանապարհ է, ավտոմեքենաներն էլ ծայրահեղ դեպքերում են գնում: Իսկ գյուղամիջյան ճանապահների մասին էլ չխոսենքՙ քար է ու հող: Չգրված օրենք էՙ որքան գյուղը հեռու է մայրաքաղաքից, այնքան աղքատությունը խորն է ու ծավալուն, որքան ճանապարհներն անանցանելի են, այնքան աղքատության դեմքը ժանգոտ է ու անդարմանելի:Մարցի ծայրին կիսախարխուլ, հին տուն է ծվարել: Պատուհաններից միայն մեկն է ապակիներով, մյուսի լայն երախից տան ներսն ամբողջովին երեւում է: Իսկ ներսում քաոս է. ապակե տարաների կույտ, կողքինՙ թափթփված հնոտի, մաշված վառարան, քանդված պատեր ու քրքրված վարագույրի ծվեններ: 13-14 տարեկան մի տղա ծխից սեւացած թավայի մեջ մակարոն է խաշում: Տան փայտե հատակն այնքան ծուռ է, որ թվում էՙ ամեն վայրկյան կգլորվես, բայց հայտնի չէ, թե ուր:Դրսում մեկ այլ տղաՙ 15-16 տարեկան, քոռ կացնով փորձում է փայտ կոտրել: Հսկա կոճղը կացնի հետ բարձրացնում է գլխից վեր եւ ուժգին գետին նետում: Տանը ջուր չկա. ջուրը մոտակա աղբյուրից պիտի բերի: Եղբայրները պատրաստվում են իրենց հորը դիմավորել: Հայրն առավոտյան ժամը 6-ին է անտառ գնացելՙ փայտի: Երեխաների մայրը վաղուց հեռացել է տնից: Տղաներն էլ են նոր վերադարձել մանկատնից: Համայնքապետարանի հոգաբարձուների ու խնամակալության հանձնաժողովի ջանքերով են վերադարձել տուն: Հանձնաժողովը հիմնավորել էՙ տղաների հայրն անտառից փայտ է բերում, վաճառում, կարող է որդիներին պահել-կերակրել: Ու այդ հիմնավորմամբ տղաներին վերադարձրել են իրենց հորը: Ի՞նչ է սպասվում դեռահասներին, ի՞նչ մարդ կդառնան, ի՞նչ ապագա կունենան. ո՛չ հայրը գիտե, ո՛չ իրենքՙ եղբայրները: Ապրում են այս օրովՙ չծրագրելով վաղը, չգծագրելով ապագայի ուրվականը: Ոչ մայր ունեն, ոչ հող, ոչ անասուն. ամբողջ հույսն անտառից բերած փայտն է:Մեկ այլ կիսախարխուլ տուն: Փտած տախտակներով շարված պատշգամբում մեջքը հուլիսյան արեւին դեմ արածՙ մի ծեր կին է նստած: Դատարկ, անտարբեր հայացքով մի կետի է նայում. ասես չի էլ նկատում տուն մտնող անծանոթներին: Թոռներն առանց մոր են մեծանում: Այն ե՞րբ էր, ինչպես եղավ, որ հարսը թողեց-գնաց: Որդին էլ է մեղավոր, շատ էր խմում. ու ընտանիքը քանդվեց: Այս տան եկամտի աղբյուրն էլ է անտառը, բայց ավելի շատ ոչ թե փայտը, այլ սունկը: Լոռեցիները սունկին սոկոն են ասում: Մանավանդ անձրեւից հետո ծառերի վրա սոկոն է աճում, ամենափոքրըՙ ձեռքի ափի չափ: Ընտանիքի հայրն ավագ որդու հետ վաղ առավոտյան ժամը 5-ին տանից դուրս է գալիս, ուշ երեկոյան վերադառնումՙ 10-20 կգ սոկոնը ուսապարկում: Տեղում հանձնում է Վանաձոր գնացող տաքսու վարորդներին, նրանք վաճառում են, միջնորդչեքը վերցնում, մնացած փողը բերում, ընտանիքի հորը տալիս: Սննդամթերք, շոր ու կոշիկ, կոմունալ ծախսերՙ սոկոնի փողով են անում: Եթե մի-երկու կով ու ոչխար ունենային, որդիները հանդ կտանեին, կաթ ու մածուն էլ կունենային: Բայց գոմը դատարկ է, որովեհեւ մի կովը հազար դոլար արժե: Սոկոնի փողով դժվար թե կով առնեն:Թումանյանում դատարկ տներ շատ կան, շատ տներում էլ միայն տատ ու պապեր են ապրում: Որդիներն ու թոռները քաղաք են գնացել կամ էլ Ռուսաստանում ասֆալտ են փռում, քար ու շաղախ անում, տաքսի քշում: Թումանյան խոշորացված համայնքի գյուղերում խոտհարքներն այնքան շատ են, որ դեղնում են, հետո ձյուն է դնում վրան, բայց չեն հնձվում: Գյուղացիները անասուն քիչ են պահում. նախընտրում են գոմն ու տունը դատարկել, միայն թե նպաստ ստանան: Հենց թումանյանցիներն են պատմում, որ շատերն անցյալ տարիների ընթացքում իրենց անասուններին մորթել են, որ սոցապից գան-ստուգեն ու արձանագրեն, որ ոչ մի կերակրող միջոց չունեն, իրենց ներառեն նպաստառուների ցուցակում:Թումանյանում սովետական ժամանակներում հրակայուն նյութերի գործարան, տրիկոտաժի ֆաբրիկա է եղել, որտեղ աշխատել է առնվազն 1000 տեղաբնակ: Թումանյանը խանութների հզոր ցանց, հիվանդանոց, բուժկետ է ունեցել. հիմա ոչինչ էլ չունի: Մոտկոր աշխարհում ապրելն առաջ երանություն է եղել, շուրջըՙ հրաշք-բնություն, գրպանումՙ փող: Ասում ենՙ միայն Լորուտ գյուղի աճեցրած կարտոֆիլով ամբողջ տարածաշրջանը կերակրվել է: Իսկ արդեն 30 տարուց ավելի Թումանյանին կերակրողն անտառն է, բայց ոչ թե անտառի բերք ու բարիքը, այլ ծառի փայտը: Փայտը շոր ու կոշիկ, դասագիրք, ձեթ ու կարագ, հաց ու պանիր է : Անտառը բզկտվում է, հոշոտվում, ավերվում, թալանվում, արնաքամ լինում, բայց բոլորի հայացքներն էլի անտառի կողմն են: Փայտ բերելը, ճիշտ է, չարչարանք է, բայց ավելի հեշտ, քան անասուն պահելը, հող մշակելը, խոտ հնձելը: Համ էլ անտառից բերած փայտի եկամուտն անվերահսկելի է, գոմում կապած կով ու ոչխար չի, որ գան-հաշվեն, եկամտի չափը թղթի վրա գրեն ու որոշենՙ նպաստ տա՞ն, թե ասենՙ չէ, դու աղքատ չես, քեզ նպաստ չի հասնում: Փայտից ստացած եկամուտն օրը բերվում, օրը մսխվում է, իսկ կովն ու ոչխարը, հողագործությունը երկարաժամկետ եկամուտ են. նպաստառուի հոգեբանությամբ մարդկանց համար դրանք ավելորդություններ են, գլխացավանք: Չկա գլխացավանք, կա աղքատություն, ու շատերն ընտրում են անգլխացավանք աղքատությունը: Թումանյանում համարյա 80 տոկոս աղքատություն կա: Որովհետեւ կա նաեւ նպաստի վարժված հոգեբանություն ու անտառ: Անտառն ու նպաստը ուղիղ համեմատական են ու չեն թողնում, որ Թումանյանում աղքատության դեմքին ժպիտ երեւա:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՏԱ՞Լ, ԹԷ՞ ՉՏԱԼ

Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՈՀՄԱՆ ՇԵՄԻՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԳԱՎԱՃՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՏՐՈՀՄԱՆ ՇԵՄԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական