Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԴԺՎԱՐ ՊԱՀԻՆ ՄԵՆՔ ՄԻՇՏ ԿՀԱՂԹԵՆՔ»

12/07/2019
- 12 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

«Շիրակ» հայրենակցական միությունը նշեց Կոմանդոսի ծննդյան 80-ամյակը

Շիրակի մարզի հայ-թուրքական սահմանին, Ախուրյան գետի ձախ ափին գտնվող այդ գյուղը, որն ավելի շատ հայտնի է իր նախորդՙ Խարկով անունով, 2006 թվականին պաշտոնապես վերակոչվել է Նորշեն: Տխուր զավեշտի նմանվող վերանվանում, քանզի նաեւ սահմանային ռեժիմի խստացման պատճառով կամաց-կամաց դատարկված այս բնակավայրն այսօր ունի ընդամենը… մեկ բնակիչ:

Ժամանակին իրոք կյանքով լի այս վայրը Արկադի Տեր-Թադեւոսյանի ՙ Արցախի հերոս լեգենդար Կոմանդոսի պապական գյուղն է: Ծնված լինելով Թիֆլիսումՙ 1939 թվականին, երբ Խարկով գյուղի բնակչությունը համարյա 400-ի էր հասնում, նա մանկությունից հաճախ է հյուրընկալվել, մնացել, թանկ հուշերով առմիշտ կապվել հարազատ բնակավայրի, իր արմատների հետ: Ահա թե ինչու լեգենդար զորահրամանատարի մայիսի 22-ին լրացած 80-ամյակի առթիվ անցած շաբաթ օրը «Շիրակ» հայրենակցական միավորման կազմակերպած հանդիսությունն այստեղից սկսելը յուրատեսակ ուխտագնացություն էր, որն այդպես կոչելու համար կար եւս մեկ պատճառ: Սահմանից այն կողմ Անին է, որն այս գյուղից բաժանված է ընդամենը մեկ ձորակով…

Մի քանի տասնյակ մարդուց բաղկացած խումբը, որի մեջ էին նախաձեռնող կազմակերպության անդամներ, ազատամարտիկներ, պատվավոր հյուրեր, հարեւան Բագրավան գյուղից, Անիավանից միացած բնակիչներ, ռուս սահմանապահներից նախապես ստացած թույլտվությամբ, սիրված գեներալի հետ նախ այցելեց գյուղի «տիրուհուն»ՙ նրա միակ բնակիչ, 83-ամյա Վահանդուխտ Վարդանյանին : Այս նույնպես հերոսական կնոջ ու նրա պատմության մասին եւս բազմիցս գրվել է: Իր սկեսուրը նրան, ասես կանխազգալով գյուղի դատարկվելը, նախքան կյանքին հրաժեշտ տալը պատվիրել է. հաց թխելու ալյուր էլ որ չունենաս, թոնիրդ վառիր, թող գյուղում ծուխ ծխա, թշնամին տեսնի, չուրախանա… Անգամ ամուսնու մահից ու մենակ մնալուց հետո էլ, արդեն քանի տարի, այս ծեր կինը խոնարհումի արժանի իր վեհ ներկայությամբ պահում է լքված ու ավերակ բնակավայրի թեկուզ արդեն թույլ զարկերակը:

Արկադի Տեր-Թադեւոսյանի պապըՙ Արեւմտյան Հայաստանից գաղթած Տեր Թադեւոսը, եղել է այս գյուղի քահանան: Քայլելով դեպի կիսավեր նախկին եկեղեցին, ներկաներն այնտեղՙ ավեր Անիի դիմաց ուխտի մոմեր վառեցին: Հնչեցին մեր երբեմնի շքեղաշուք մայրաքաղաքին ուղղված կարոտի երգեր: Սահմանից այն կողմ, քիչ հեռու ծածանվում էր թուրքական դրոշը: Այս կողմում, եկեղեցու կողքի բարձունքում, փառապանծ զորահրամանատարի ձեռքով կրկին բարձրացվեց եղանակային ազդեցություններից հետո նորացված Հայոց եռագույնը:

Մեծ հայորդու 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն անցկացվեց Գյումրիումՙ նախկին Սպայի տան, այժմ Հայ առաքելական եկեղեցու Հայորդյաց տան բազմամարդ դահլիճում, այս հաստատության պատրաստակամ գործակցությամբ: Այստեղ հավաքվածները, որոնց առաջին շարքերում էին Արցախյան ազատամարտի, Շուշիի ազատագրման, նաեւ Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, հոտնկայս երկար ծափողջույններով դիմավորեցին մեր օրերի լեգենդին, ինչպես նրան իրավամբ կոչեցին երեկոյի ընթացքում ելույթ ունեցողները:

Գյումրու փոխքաղաքապետը տեղեկացրեց, որ համայնքային ավագանու առաջիկա նիստին կներկայացվի Արկադի Տեր-Թադեւոսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հարցը: «Շիրակ» հայրենակցական միության նախագահ Վարազդատ Ավոյանը, անդրադառնալով գեներալի հարազատ գյուղի լքված վիճակին, ասաց, որ իրենք այս կապակցությամբ մի փոքրիկ աշխուժացնող քայլ են մշակել. Երեւան-Խարկով-Գյումրի զբոսաշրջային երթուղի են կազմակերպելուՙ պատանիների ու երիտասարդների, նաեւ նրանց ռազմահայրենասիրական դաստիարակության համար: «Ես ուզում եմ, որ դուք երկար ապրեք,- համաժողովրդական սեր վայելող հերոսին նոր հոբելյաններ մաղթելովՙ ասաց նա,- եւ ձեր հիշողությունը, ձեր ապրած կյանքը բաց համալսարան դառնա մեր սերունդների համար»:

«Դժվար պահին մենք միշտ էլ կհաղթենք»,- իրեն հատուկ համեստ շնորհակալական խոսքի վերջում ասաց հոբելյարը:

Երեկոն ավարտվեց «Երազ իմ երկիր հայրենի» երգովՙ Հայորդյաց տան երգչախմբի կատարմամբ, որին հոտնկայս արձագանքեց դահլիճը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԸՆԴՈՒՆԵՑ Ռ.Ա.Կ. ԳԵՐԱԳՈՅՆ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՎՆԸ

Հաջորդ գրառումը

ՏԱ՞Լ, ԹԷ՞ ՉՏԱԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՏԱ՞Լ, ԹԷ՞ ՉՏԱԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Գյումրիում այսօր կատարվածը գործող վարչախմբի հերթական հարձակումն է ժողովրդի կամքի դեմ։ Ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ցուցադրական ձերբակալությունը, Գյումրի քաղաքի ու...

ԿարդալDetails

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025

Անժամկետ գործադուլ ենք հայտարարում. մեր ձայնն ենք բարձրացնելու, պահենք մեր քաղաքապետին. Գյումրիի փոխքաղաքապետ

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական