Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏԱՀԱՅԱՑՙ ԴԵՊԻ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻ ԱԿՈՒՆՔՆԵՐ

12/07/2019
- 12 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այս շաբաթ ուզում էի նախապես տվածս խոստումը կատարելՙ անդրադառնալ Soft Power (փափուկ կամ մեղմ ուժ) կոչված երեւույթինՙ մշակութային եւ ենթամշակութային գրավչությունների այն համալիրին, որն իրեն հարգող ու խելացի յուրաքանչյուր պետություն աշխատում է զարգացնելՙ աշխարհում իր ուրույն կերպարն ու դիրքը ամրապնդելու համար, մինչդեռ մենք, մեր իշխանությունը, վերացնում ենք պետական այն օղակըՙ մշակույթի նախարարությունը, որը պիտի կատարելագործեր ու խթաներ այդ համալիրը:

Թեմայի քննությունը թողնելով մեկ այլ առիթիՙ այսօր ուզում եմ անդրադառնալ ցավալի մի երեւույթի, որը մեկ անգամ եւս շեշտում է հարցերին մակերեսայնորեն մոտենալու, օրվա թելադրանքով միայն դրանց մերձենալու մեր վատ սովորությունը, որի ընթացքում անտեսվում են կարեւոր խնդիրների զարգացման ընթացքը, մոռացության են տրվում գլխավոր դերակատարները, հետեւաբար դուռը բաց է թողնվում սխալ տեղեկությունների ու տպավորությունների առջեւ:

Խոսքը վերաբերում է մեր Մայր օրենքինՙ Սահմանադրությանը, որի ընդունման 24-րդ տարեդարձը նշեցինք վերջերս, հուլիսի 5-ին, փառաբանանքի եւ ինքնահիացումի բոլոր դրսեւորումներով, բայց առանց խորքային թափանցումների: Տպագիր մամուլ ու հատկապես հեռուստատեսություն շատ պերճախոս էին այդ օրը իրենց ինքնահիացումի արտահայտություններում, որոշ լրատվամիջոցներ նույնիսկ սուտ խոսեցին պնդելով, թե 1995 թ.ին անցկացված հանրաքվեին ժողովուրդը (ա՛խ այս չարչրկված ու բռնաբարված բառը) միահամուռ քվեարկեց Սահմանադրության ընդունման օգտին: Մինչդեռ, ընդհակառակը, ժամանակի մամուլը արագ թերթատելու դեպքում անգամ երեւան է գալիս, որ ժամանակի իշխող կուսակցությունըՙ ՀՀՇ-ն, Առաջին նախագահի գլխավորությամբ, քվեարկողների առնվազն 51 տոկոս մասնակցության նորմատիվային պահանջը բավարարելու համար ստիպված եղավ շուրջ 340 հազար ձայն ավելացնել-նկարելՙ Սահմանադրությունն անցկացնելու համար, միաժամանակ համապատասխանաբար ավելացնելով «Հանրապետություն» բլոկի մեջ ընդգրկված կուսակցությունների հավաքած ձայները եւ դուրս թողնելով անբաղձալիներինՙ առաջին հերթինՙ Ռամկավարներին… Հիշեցնեմ, որ Սահմանադրության հանրաքվեն անցկացվում էր խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը զուգահեռ:

Այդ եւ նմանօրինակ մյուս խարդախություններն անշուշտ չվրիպեցին մարդկանց աչքից ու դրոշմվեցին այդ սերնդի հիշողության մեջ, որը հետագայում պատճառներից մեկը դարձավ օրենքի, նույնիսկ Մայր օրենքի նկատմամբ անտարբերության դրսեւորումներին, ընդհուպՙ արհամարհանքին, որի վայրենաբարո դրսեւորումների վկան ենք դարձել նաեւ այս օրերին, պետական տարբեր օղակներում: Սխալ սկիզբը երբեք չի կարող անսխալականության երաշխիք դառնալ ու հետեւանքներ չունենալ: Դրա վառ ապացույցներից մեկն էլ վերջինՙ երրորդՙ 2017 թ.ին համաժողովրդական անտարբերության ֆոնին անցկացված միապետական Սահմանադրությունն է, որը իրեն քննադատողներից ոմանց կողմից այժմ օգտագործվում է անխնա, ինչպես ասում ենՙ ցմրուր, ի շահ սեփական իշխանության ամրապնդման:

Ցավալիորեն մոռացության տրված դեպքերի ու դեմքերի մեջ կա մի ֆենոմենալ անձնավորություն, որը եղավ Առաջին սահմանադրության գլխավոր հեղինակըՙ Վլադիմիր Նազարյանը: Սրամիտ, սրախոս, լկտիության հասնող (իր բնորոշումն է) ճշմարտաբան մի իրավագետ, որի անունը հուլիսի 5-ին չնշվեց ոչ մի անգամ, ոչ ոքի կողմից: Բարձր գնահատելով իրավունքի ասպարեզում նրա հմտությունը, դեռեւս 1994-ի վերջերին, Ռամկավար Ազատական կուսակցությունը նրան էր հանձնարարել սահմանադրության ՌԱԿ-ի նախագիծը պատրաստելու գործը: (Այդ օրերին միմյանց զուգահեռ մի քանի նախագիծ էր պատրաստվում ընդդիմադիր կազմակերպությունների կողմից, քանի որ «Շեֆը», Առաջին նախագահը, դեռեւս կանխահաս էր համարում Հայաստանը օժտել սահմանադրությամբ): Վլադիմիր Նազարյանը, որին ուսանողներն ու գործընկերները «Շիզ» էին անվանում իր մտավոր փայլատակումների համար, ՌԱԿ գրասենյակում իսկույն լծվեց աշխատանքիՙ օգնական վերցնելով երկու իրավաբանի, որոնցից մեկըՙ հետագայում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր: Մյուս կողմից, Վլ. Նազարյանին իր անգնահատելի խորհրդատվություններով օգնեց եվրոպական սահմանադրական իրավունքի հայտնի մասնագետ Օտտո Լուհդերհանդը Գերմանիայից, որին, Բոխումի համալսարանի սփյուռքագիտական կենտրոնի ղեկավար Միհրան Դաբաղի միջնորդությամբ Երեւան էր հրավիրել կրկին ՌԱԿ-ը:

Ընդամենը մի քանի ամսում Վլ. Նազարյանի խումբը պատրաստեց այդ օրերի համար բարձր մակարդակի մի նախագիծ, որը հետագայում, երբ արդեն խումբը աշխատելու էր հրավիրվել ՀՀ Գերագույն խորհրդում, դարձավ կորիզը Առաջին սահմանադրության, որն իրեն արդարացրեց, հանրապետության Երկրորդ նախագահի իսկ վկայությամբ, 1999-ի սպանդից հետո մեր պետական համակարգը փրկելու գործում: Այդ սահմանադրությունը, Վլ. Նազարյանի ողբերգական մահվանից հետո, մասնագիտական նեղ շրջանակում առ այսօր դրական հումորով կոչվում է «Վալոդի Սահմանադրություն»…

Բնավ չեմ կասկածում, որ մեր այդ նշանավոր սահմանադրագետի անվան մոռացումն ու մեր սահմանադրության ոդիսականի անտեսումը պատահական չէ: Ոմանց, այդ թվում որոշ մասնագետների, ձեռք է տալիս մեր ժողովրդին միայն այսօրվա խնդիրներով ու հոգսերով զբաղեցնելու քաղաքականությունը, մոռացնել տալով անցյալը, անգամ մոտիկ անցյալը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱՅՑԵԼՈՒՄ ԵՆ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՙ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Հաջորդ գրառումը

ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ. ԹՈՒՐՔ ԳԵՆԵՐԱԼ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ. ԹՈՒՐՔ ԳԵՆԵՐԱԼ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանից բացի, ձերբակալվել է ևս 7 հոգի

20/10/2025

Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով ձերբակալվել է 8 անձ: Այս...

ԿարդալDetails

Իշխանության գոյաբանական վախի հետևանքով կիրառվող քաղաքական տեռոր. Դավիթ Անանյան

20/10/2025

Վարդան Ղուկասյանը չի ձերբակալվել, նա մեկուսացված է իր աշխատասենյակում. իրավապահներ

20/10/2025

Շնորհակալ եմ Հայ Եկեղեցին հայի անուն-ազգանունով բորենիներից հերոսաբար և անձնվիրաբար պաշտպանելու համար․ Միքայել սրբազան

20/10/2025

Ձերբակալել են Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական