Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԱՌԵՄ-ՄԱՐԵՄ…»

05/07/2019
- 05 Հուլիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Կամՙ հոսանքն ամեն օր անջատելը պարտադի՞ր է

Մինչ առիթի դեպքում մտացի գոհանում ենք, որ ցուրտ ու մութ տարիների մղձավանջը մնացել է հեռու եւ, հուսանք, անվերադարձ անցյալում, մեզ կարծես թույլ չեն տալիս այն իսպառ մոռանալ: Համենայն դեպս` Գյումրիում: Էլեկտրաէներգիայի հանկարծակի կարճ անջատումները որոշ ժամանակից ի վեր շատ հաճախակի են դարձել եւ համարյա ամենօրյա են, երբեմն էլՙ օրվա մեջ ոչ մեկ անգամ: Խոսքը պլանային տեխնիկական անջատումների մասին չէ, որոնց վերաբերյալ ինչ-ինչ լրատվամիջոցներով տվյալ օրվա առավոտյան տրվող ծանուցումները եւս, թվում է, շատերին հասանելի չեն, ուստի բավարար չեն:

Պատկերը մոտավորապես պարզ ներկայացնելու համար ահա նաեւ մի երկու գրառում Ֆեյսբուք սոցիալական ցանցից: «Գյումրիում օրվա մեջ մի քանի անգամ էլեկտրականությունն անջատում են,- գրում է ճանաչված ազգագրագետը:- Ու սա անում են ամեն օրՙ առանց նախապես տեղեկացնելու… Որեւէ մեկը տեղյա՞կ է, թե ինչ նպատակով են այս անջատումներն անում, ինչո՞ւ չեն տեղեկացնում, ո՞վ է պատասխանատու հետեւանքների համար»: «Ճիշտ է, նոր էլ երկու անգամ անջատեցինՙ 50 վայրկյանով ու երկու րոպեով,- արձագանքում է մեկը:- Այսպիսի կարճ վթար չի լինում, չե՞ն հասկանում, որ հիմա սովետի ժամանակները չեն, հիմիկվա տեխնիկաները նման անջատումներին չեն դիմանում»: «Խնդիրն այն է, որ որեւէ կոնկրետ ժամի չեն անջատում, այլ երբ պատահի ու առանց նախագուշացման»: Համանման արձագանքներ կարդում ենք մարզի ու հանրապետության նաեւ այլ վայրերիցՙ Անիի գյուղեր, Սպիտակ, Աշտարակ, Վանաձոր…

Այստեղ խնդիրը միայն ամեն անգամ քայքայվող նյարդերդ ու սպառողի իրավունքիդ պարբերական արհամարհման զգացողությունից ծնվող վիրավորանքը կամ սովորական կենցաղային տեխնիկայի հնարավոր խափանումները չեն: Այօրվա համակարգչայնացված դարում այդ պատահականՙ թեկուզ վայրկենական անջատումները շատերի, նաեւ տարբեր պատասխանատու հաստատությունների համար կարող են ժամանակի ու կարեւոր էլեկտրոնային նյութերի կորստի պատճառ դառնալ:

…Ընտանիքիս անդամին, որը կես տարուց ավելի եղել էր Իտալիայում, հարցրիՙ այնտեղ նման անջատումներ լինո՞ւմ են: Պատասխանը երեւի կգուշակեք: Հիմա կասեքՙ մենք ո՜ւր, Իտալիան ո՜ւր: Գուցե: Բայց ախր այս տարիներին էլեկտրամատակարար տնտեսության նորացման, բարելավման ինչքան միջոցներ են ծախսվել, այդ թվում երեւի նաեւ վարկային մեծ միջոցներ: Դրանք ե՞րբ բավարար կլինեն:

Հ. Գ. Այս նյութը խմբագրություն ուղարկելուն հաջորդած վերջին հինգ օրերի ընթացքում, ներառյալ անցած չորեքշաբթին, մեր ապրած թաղամասում կարծես թե հոսանքի նման անջատումներ չեն եղել: Չգիտենքՙ սա ժամանակավոր դադա՞ր է, թե՞ կարգավորման խոստում ու հույս…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«FASHION FORUM YEREVAN 2019». ԿԱՄՈՒՐՋ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՈՒՅԳՈՒՐԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՈՒՅԳՈՒՐԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական