Երեքշաբթի, Հոկտեմբերի 14, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՆԸ ԿԳԵՐԱԶԱՆՑԻ ՈՒՐԱՆԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ

21/06/2019
- 21 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Տասնօրյա հավելյալ ժամկետ ԵՄ «ներգործուն միջոցների» համար

Իրանը հայտարարել է, որ հունիսի 27-ին կգերազանցի 2015 թ. միջուկային բազմակողմ համաձայնագրով իրեն թույլատրված ուրանի հարստացման սահմանագիծը: Իրանի ատոմային էներգիայի գործակալությունը հաղորդել է, որ քառապատկվել է այն ուրանի արտադրությունը, որից կարելի է ստանալ ինչպես վառելիք, այնպես էլ միջուկային զենք: «Այսօրվանից մենք ձեռնամուխ ենք լինում ուրանի հարստացմանը եւ մինչեւ հունիսի 27-ը կգերազանցենք 300 կգ կազմող դրա պաշարի ծավալները»:

Սակայն, ինչպես տեղեկացրել է գործակալությունը, եվրոպական երկրները դեռ ժամանակ ունեն Իրանն ամերիկյան պատժամիջոցներից պաշտպանելու համար: Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան Իրանին նախազգուշացրել են, որ համաձայնագրի պայմանների խախտումն անթույլատրելի է: Հակառակ դեպքում իրենք այլ տարբերակ չեն ունենա, քան սեփական պատժամիջոցների կիրառումը:

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ-Իրան հարաբերություններում լարվածությունը հասել է բարձրակետին: ԱՄՆ-ի իշխանությունները Թեհրանին մեղադրում են անցյալ հինգշաբթի Օմանի ծոցում նավթատար նավերի վրա հարձակում կատարելու մեջ: Իրանը հերքում է այդ մեղադրանքները:

Ինչպես այս կապակցությամբ նշում է BBC գործակալությունը, տվյալ մեղադրանքների կարեւորությունը գնահատելու համար հարկավոր է դրանք քննության առնել ամբողջ համատեքստում: Մայիսի սկզբներին Իրանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է խախտել գործողությունների համատեղ ծրագրի պայմանները: Երկուշաբթի օրը Թեհրանի իշխանությունները կրկնեցին նախազգուշացումը, սակայն տվյալ հայտարարության պահից ի վեր իրավիճակը փոխվել է: Տարածաշրջանում նավթատար նավերի վրա անընդմեջ կատարված երկու հարձակումները, որոնց համար ԱՄՆ-ը մեղադրում է Իրանին, փոխեցին շեշտադրությունը: Գոյություն ունեն երկյուղներ, թե Վաշինգտոնն ու Թեհրանը հայտնվել են ռազմական բախման շեմին:

Իսկ ինչո՞ւ Իրանը բարձրացրեց ուրանի հարստացման մակարդակը: Թեհրանը պնդում է, որ եվրոպական պետությունները չեն կատարել միջուկային համաձայնագրով իրենց ստանձնած պարտավորությունները եւ Իրանի տնտեսությունը զերծ չեն պահել ամերիկյան պատժամիջոցներից, որոնք նախագահ Դոնալդ Թրամփը վերստին գործի դրեց համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո: Թրամփը փորձում է Իրանին ստիպել հրաժարվել բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրից եւ վերանայել սեփական քաղաքականությունը Մերձավոր Արեւելքում: Իրանի ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչը այն տեսակետն է արտահայտել, որ եվրոպական պետությունները չպիտի ակնկալեն, թե իրենց տրամադրված վաթսունօրյա ժամկետից հետո եւս վաթսուն օր կունենան: Խոսքը ամերիկյան պատժամիջոցներից իրանական նավթի արտահանությունը պաշտպանելու մասին է: Եվրոպացիները փաստորեն ստեղծել են Իրանի հետ կատարվող առեւտրի փոխանակային մեխանիզմ, երբ ապրանքների փոխանակությունը տեղի է ունենում առանց անմիջական առեւտրային գործառնությունների, սակայն տվյալ մեխանիզմըՙ Instex-ը առայժմ չի գործում:

Իրանի ատոմային էներգիայի գործակալության ներկայացուցիչ Կամալվանդին մանրամասնել է, որ Իրանը մինչեւ 5 տոկոս հարստացված ուրան կարտադրի Բուշեհրի ատոմային էլեկտրակայանի համար եւ մինչեւ 20 տոկոս հարստացված ուրանՙ միջուկային հետազոտությունների համար: Փորձագետները պնդում են, որ ուրանը 20-ից մինչեւ 90 տոկոս հարստացնելը մեծ դժվարություն չի ներկայացնում, քանի որ խտության աճին զուգընթաց գործընթացը դյուրանում է: Իրանը շարունակում է պնդել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը իր երկրի մտահոգությունն է արտահայտել ուրանի հարստաման թույլատրելի սահմանը գերազանցելու Թեհրանի մտադրության առնչությամբ: Գերմանիայի արտգործնախարարությունը իր հերթին իրանցիներին կոչ է արել պահպանել միջուկային համաձայնագրի պայմանները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն , որը անցյալում ակտիվորեն պայքարել է միջուկային բազմակողմ համաձայնագրի կնքնման դեմ, կոչ է արել ամբողջ ծավալով վերականգնել հակաիրանական պատժամիջոցները, եթե Թեհրանը ձեռնամուխ լինի իր սպառնալիքների կատարմանը: «Ամեն դեպքում Իսրայելը Իրանին թույլ չի տա միջուկային զենք ունենալ», նախազգուշացերել է նա:

Իրանը Եվրոմիությանը հավելյալ 10 օր է տրամադրել «ներգործուն միջոցներ» ձեռնարկելու համար, տեղեկացնում է RT գործակալությունը: Կամալվանդին հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը միանձնյա որոշումներ է կայացնում եվրոպացիների փոխարեն: «Հենց որ Արեւմուտքը ներգործուն միջոցներ ձեռնարկի, մենք կվերադառնանք ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը»:

Քանի դեռ Եվրոմիությունը, Ռուսաստանն ու Չինաստանը փորձում են պահպանել միջուկային բազմակողմ համաձայնագիրը, նրանց համար դժվար կլինի դիմակայել Վաշինգտոնի ճնշմանը, որը ձգտում է հասնել իրեն առավել ձեռնտու պայմաններով նոր համաձայնագրի ստորագրմանը, եթե Իրանը հրաժարվի իր պարտավորություններից:

Վաշինգտոնը իր հերթին փորձում է ձեռնարկել նոր, ավելի խիստ պատժամիջոցներ, որոնք, ըստ էության, խոչընդոտում են Եվրոմիության եւ Իրանի բոլոր համատեղ նախաձեռնություններին:

Կամալվանդիի հայտարարությունը հաջորդեց եվրոպացի դիվանագետ Հելգա Շմիդտի Թեհրան կատարած այցելությանը: Շմիդտը գլխավորում է միջուկային գործարքի կատարումը վերահսկող միացյալ հանձնաժողովը: Թեհրանի սպառնալիքների կապակցությամբ Եվրոմիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին արդեն հրավիրել է ԵՄ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների համատեղ նիստ: Թեհրանում իրադարձություների զարգացմանը հետեւում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանՙ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները, որոնք նոր խախտումների հայտնաբերման դեպքում կարող են վերականգնել ՄԱԿ-ի հակաիրանական պատժամիջոցները:

Միեւնույն ժամանակ, Բրյուսելում իշխող է դառնում այն տեսակետը, թե Իրանի վերջնագրային քաղաքականությունը ձեւավորվում է երկրի ներքին գործոնների ազդեցությամբ, որոնք հնարավոր կլինի չեզոքացնել նոր պայմանների կիրառմամբ, ինչի շնորհիվ Թեհրանը կկարողանա դրական ելք գտնել:

Այստեղ ուրվագծվում է գործողությունների երկու տարբերակ:

Առաջին ՙ բանակցային շփումներ սկսել Վաշինգտոնի հետ, հասնել այն բանին, որ նա չեղյալ հայտարարի որոշ պատժամիջոցներ, ապա կապեր հաստատել այնպես, որ Թեհրանը համաձայնի նոր համաձայնագրի պայմաններին: Այս ուղղությամբ պետք է կատարվի զգալի ծավալի քաղաքական-դիվանագիտական աշխատանք, որի հաջողությունը մեծ չափով կախված կլինի առաջին հերթին Պարսից ծոցում տիրող կոնկրետ իրավիճակից:

Երկրորդ տարբերակ : Բրյուսելը միանգամայն ինքնուրույն խաղ է սկսում Թեհրանի հետ: Ըստ որում, առաջ է քաշվում գլխավոր պայմանը. Իրանը հրաժարվում է միջուկային համաձայնագրի խախտումից, ինչը պայմաններ է ստեղծում մանեւրելու եւ ժամանակ շահելու համար, որի ընթացքում հնարավոր կլիներ նվազեցնել լարվածությունը, ընդլայնել դիվանագիտական ճակատը մերձավորարեւելյան ուրիշ պետությունների ներգրավման միջոցովՙ խթանելով Թեհրանի հանդեպ նրանց թեկուզեւ խորհրդանշական դրական քայլերը: Բայց նույնիսկ այս դեպքում կարելի է խոսել միայն հիբրիդային դիվանագիտության մասին, որում ներգրավված կլինի նաեւ Վաշինգտոնը, քանզի քաղաքական կոնկրետ իրողությունը ակնհայտորեն ցույց է տալիս, որ Եվրոպան չունի բավարար ինքնիշխանություն:

Ի՞նչ կլինի հետո: Դժվար է ասել, թե որեւէ արդյունք կտա՞ արդյոք Իրանի վերջնագրային քաղաքականությունը, դրան ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան, եւ առհասարակ, ապագայում ո՞ր ուղղութամբ կզարգանան իրադարձությունները: Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, ԱՄՆ-ը կշարունակի գործել ընդդեմ Իրանիՙ սրելով իրավիճակը եւ այդ երկիրը պահելով տարատեսակ ցնցումների էպիկենտրոնում: Քիչ հավանական է, որ ամերիկացիները համարձակվեն ռազմական ներխուժում կատարել այդ երկիր, ինչպես դա արեցին Իրաքում 2003 թվականին: Ինչպես կարծում են իսրայելցի մի շարք փորձագետներ, ամերիկացիները լայնորեն կօգտագործեն տարբեր հակամարտությունների ընթացքում կիրառվող մարտավարությունըՙ յուրաքանչյուր փուլում առաջ քաշելով Թեհրանի համար կանխավ անընդունելի պայմաններՙ ընդսմին բանակցելու պատրաստակամություն հայտնելով: Բացառված չէ, որ հենց բնակցությունների ընթացքում եվրոպացիների համար ստեղծվեն դրանց մասնակցելու առավելապես քաղաքական-հոգեբանական բնույթի հնարավորություններ: Բայց Իրանը կհասնի՞ արդյոք իր նպատակին, այն էՙ եվրոպացիներին դրդել չեղարկելու պատժամիջոցները եւ իրանական նավթի գնումներ կատարել: Այս հարցը հռետորական չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԿԱՍԻՄ-ԺՈՄԱՐՏ ՏՈԿԱԵՎԻ ԵԼՈՒՅԹԸ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ 2020 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ 2020 Թ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025

Կոտայքի Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանած Թ.Հ.-ն տվել է խոստովանական ցուցմունք. տեղեկանում ենք Քննչական կոմիտեից: «Նրա նկատմամբ հարուցվել...

ԿարդալDetails

Նիկոլի դավադիր ձեռամբ միակողմանի արձակվեցին բոլոր ադրբեջանցիները, ինչի դիմաց Ալիեւը կրկին հայեր գերեվարեց. Արմեն Աշոտյան

14/10/2025

Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն․ Միրզոյան

14/10/2025

ԵԱՀԿ Մինսկի խումբը կլուծարվի ոչ ուշ, քան դեկտեմբերի 1-ը. ԵԱՀԿ նախագահ

14/10/2025

Արարատ Միրզյանը հուսով է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիներն ազատ կարձակվեն

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական