Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԵՆՏԱԳՈՆԸ ԳՐԱՎՈՐ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

14/06/2019
- 14 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ

Թուրքական կողմը դուրս է մղվել ռազմական F-35 ինքնաթիռների համատեղ արտադրման ծրագրից

Թուրքիան բախվում է ներքին եւ արտաքին բազում խնդիրների: Դրանց մեջ առաջնայինը, սակայն, շարունակում են մնալ ռուսական S-400 հակաօդային պաշտպանական համակարգերը, որոնք նախ աննախադեպ սրել են Թուրքիայի հարաբերություններն ԱՄՆ-ի, ինչու չէ նաեւ ՆԱՏՕ-ի հետ, ապաեւ վատթարացրել տնտեսությունը:Կնշանակի Թուրքիայի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին խնդիրները փոխկապակցված են, բացասաբար են անդրադառնում միմյանց վրա:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը երկրում խթանել է սղաճը, որը տնտեսագետների հաշվարկներով ընթացիկ տարվա վերջին կկազմի առնվազն 20 տոկոս: Թեեւ մասնակի կասեցվել է թուրքական լիրայի արժեզրկումը, սակայնՙ գանձարանի պահուստային ֆոնդի հաշվին, հետեւաբար կասեցումը ժամանակավոր բնույթ է կրում: Քանի որ պետությունը ֆինանսական շուկա է հանել միլիարդավոր դոլարներ, ուստիեւ պահուստային ֆոնդը 20 միլիարդից կրճատվել եւ հասել է 2 միլիարդ դոլարի: Անընդհատ կրճատվում են նաեւ երկրի տնտեսության ծավալները, այսինքն տնտեսությունը ոչ թե աճ է ապրում, այլ նահանջ, որն արդյունաբերության մեջ 2.7 տոկոս է կազմում: Այդ ընթացքում գործազուրկների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, հասնում է 8 միլիոնի:

Խիստ բացասական է ներմուծման նկատմամբ արտահանման հաշվեկշիռը: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին 180 մլրդ. դոլարի պակասորդ էր տվել Թուրքիայի արտաքին առեւտուրը: Նման դեպքերում պակասորդը կոծկում են Միջազգային արժութային հիմնադրամից կամ Համաշխարհային բանկից ստացած վարկերով, սակայն ֆինանսական այս երկու կառույցներն էլ ԱՄՆ-ի ազդեցության տակ են: Ավելին, Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 445 մլրդ. դոլարի, որի մարման համար պետք է նախ տոկոսները վճարել:

Թուրք-ամերիկյան հարաբերությունների լարվածությունը ոչ միայն բացասական հետեւանքներ է թողնում թուրքական տնտեսության վրա, այլեւ լուրջ ներգործություն է ունենում Թուրքիայի միջազգային վարկանիշի, նրա տեղի, դերի եւ կշռի վրա տարածաշրջանում: Թուրքիայից նախապես երես էին թեքել Եգիպտոսն ու Լիբիան, հիմա արդեն երես են թեքում այնպիսի դաշնակիցներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Քաթարը եւ հատկապես Արաբական Միացյալ Էմիրությունները: Թուրք քաղաքական դիտորդները թշնամական են համարում իրենց երկրի նկատմամբ Էմիրությունների որդեգրած քաղաքականությունը:

Գալով ռուսական S-400 համակարգերին, դրանց գնման մասին համաձայնագիրը, ըստ մոսկովյան թերթերի, ստորագրվել էր դեռեւս 2017թ. սեպտեմբերի 12-ին Սանկտ-Պետերբուրգում: Թուրքական թերթերը, սակայն, վկայակոչելով նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին, նշում են, որ պայմանագիրը 2017-ի դեկտեմբերի 29-ին ստորագրվեց Անկարայում: Ըստ երեւույթին Սանկտ-Պետերբուրգում ստորագրվել է համակարգերն արտադրող «Rostein» ընկերության հետ համաձայնագիրը, իսկ Անկարայումՙ միջպետականը:

Ընդ որում կողմերը հակասական տեղեկություններ են հայտնում համակարգերի քանակի եւ գնի մասին: Համաձայն թուրքական կողմի, Թուրքիան համաձայնագրով Ռուսաստանից գնելու էր երկու համակարգ, 2.5 մլրդ. դոլարի ընդհանուր արժողությամբ: Հակառակ դրան, ռուսական ռազմարդյունաբերության կոմպլեքսի «Rostein» ընկերության տնօրեն Սերգեյ Չեմեզովը նշում է Թուրքիային նույն գնով 4 համակարգեր տրամադրելու մասին: Ի դեպ Չեմեզովին հաստատել էր Թուրքիայի պաշտպանության այդ ժամանակվա նախարար Նուրեթթին Ջանիքլին : Նշվում է նաեւ կանխավճար վճարելու մասին, սակայն տեղեկատվության բացակայության պատճառով հնարավոր չէ ճշտել, թե որքան:

Ռուսական S-400 համակարգերին առնչվող տեղեկատվությունն այնքան է աղտոտված, որ միջազգային մամուլում լուրեր էին տարածվում, թե ռուսական կողմը, կատարելով պատվերը, S-400 համակարգերն արդեն հանձնել է Թուրքիային: Սակայն հունիսի 11-ին հանդես գալով հայտարարւթյամբ, Կրեմլի քաղաքականության գծով խորհրդական Յուրի Ուշակովը ասաց, որ համակարգերը Թուրքիային կհանձնվեն ս.թ. հուլիսին: Պետք է ասել, որ դրանք համաձայնագրով հանձնվելու էին 2020 թվին: Ո՞րն է այս շտապողականության պատճառը: Ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի օրեցօր սաստկացող հակազդեցությունն ու դրան դիմակայելու Թուրքիայի անզորությունը:

Դա հատկապես ակնառու դարձավ մայիսի 22-ին, երբ Վաշինգտոնը ռուսական համակարգերից հրաժարվելու եւ ստորագրված համաձայնագիրը չեղյալ հայտարարելու համար 2 շաբաթ ժամանակ տվեց Թուրքիային: Քանի որ «Ազգ»ը մայիսի 24-ին առանձին հոդվածով անդրադարձել էր այս խնդրին, ուստի հարկ չեմ համարում մանրամասնել: Պարզապես տեղեկացնեմ Վաշինգտոնի նախազգուշացմանը Թուրքիայի ղեկավարների հակասական, ոչ համարժեք արձագանքի մասին:

Նախագահ Էրդողանն ի պատասխան ասել էր, որ իրենք չեն պատրաստվում հետքայլ կատարել S-400 համակարգերի հարցում, ունեն կնքված պայմանագիր ռուսական կողմի հետ, ի վերջո այդ համակարգերը, որպես զենք, պաշտպանողական են, ոչ թե հարձակողական, հիշեցնելով ամերիկացիներին, որ իրենք 10 տարի շարունակ հրաժարվել են «Patriot» համակարգեր տրամադրել Թուրքիային: Հիրավի Թուրքիան այդ համակարգերը փորձել էր ձեռք բերել դեռեւս նախագահ Բարաք Օբամայի օրոք: 2015-ին փորձեց նաեւ չինական արտադրության համակարգեր ձեռք բերել, բայց նույնպես ապարդյուն: ԱՄՆ-ի միջամտության պատճառով այդ ծրագիրը խափանվել էր:

Ի տարբերություն Էրդողանի, սակայն, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն , ընդառաջելով Վաշինգտոնի պահանջները, չբացառեց «Patriot» համակարգեր գնելու հավանականությունը, կրկնելով թուրք-ամերիկյան աշխատանքային խումբ ստեղծելու եւ S-400 համակարգերի հարցն այնտեղ քննարկելու առաջարկը: Ամերիկյան կողմի խիստ վերապահությունը առաջարկինՙ թուրքական կողմին ստիպեց այլ տարբերակներ որոնել: Շոշափվեց նաեւ S-400 համակարգերը գնելու, բայց Ադրբեջանին, Քաթարին կամ այլ երկրների փոխանցելու հավանականությունը:

Փոխանցման տարբերակին միջազգային մամուլի հետ ապրիլի 19-ի համարում արձագանքեց նաեւ թուրքական «Էվրենսելը», «A TV-ին», իսկ ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության խոսափող «Halk TV-ն» S-400-ների տեղակայմանը ենթակա երկրների թվում նշեց Վրաստանի անունը: Քննարակվեց նաեւ ռուսական համակարգերը գնելու, բայց չգործարկելու կիպրոսյան տարբերակը: Ինչպես հայտնի է, Կիպրոսի Հանրապետությունը Ռուսաստանից գնել էր S-300 համակարգեր, սակայն ԱՄՆ-ի ճնշման տակ դրանք 2007-ի դեկտեմբերին ստիպված հանձնել էր Հունաստանին: Թեեւ դրանք տեղակայվել էին Կրետե կղզում, սակայն չէին գործարկվել, այլ պարզապես հունական իշխանությունները թույլատրել էին ամերիկացի մասնագետներին, որ ուսումնասիրեն:

Ըստ երեւույթին ամերիկացիները կարիք չունեն ուսումնասիրելու S-400 համակարգերը, ոչ էլ նրանց բավարարել է թուրքական կողմի երկիմաստ արձագանքը մայիսի 22-ի նախազգուշացմանը, որ հունիսի 6-ին ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Պատրիկ Շանահանը վերջնագրի բնույթ կրող նամակով դիմեց Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարին: Foreign Policy հանդեսում հրապարակված այդ նամակը, որին արձագանքել են արեւմտյան, ռուսական եւ թուրքական թերթերը, կատարյալ շփոթմունքի մեջ է գցել դրա բովանդակությունը հանրությունից քողարկող Թուրքիայի ղեկավարներին:

Ինչո՞ւ: Հարցին պատասխանում է նամակը, միանշանակ ընդգծելովՙ «Եթե Թուրքիան մինչեւ հուլիսի 31-ը չհրաժարվի ռուսական S-400 համակարգերից, ապա 2019 թ. հուլիսի 31-ին սառեցվելու է Թուրքիայի մասնակցությունը ռազմական F-35 ինքնաթիռների արտադրման համատեղ նախագծին, կասեցվելու են ներկայումս Արիզոնայի «Luke» ռազմաօդային եւ Ֆլորիդայի «Eglin» ռազմաօդային բազաներում ուսումնամարզական պատրաստվածություն տեսնող 42 թուրք օդաչուի պարապմունքները, ԱՄՆ-ը լքելու պահանջով, արգելվելու է թուրք զինծառայողների մուտքը համատեղ նախագծին առնչվող բոլոր ռազմաբազաներ, կասեցվելու է 20 թուրք օդաչուի հունիսին, իսկ 14-ինը հուլիս-նոյեմբեր ամիսներին ծրագրված այցը Միացյալ Նահանգներ, չեղյալ է հայտարարվելու F-35 ինքնաթիռների համատեղ նախագծի առնչությամբ հունիսի 12-ին գումարվող խորհրդակցությանը մասնակցելու համար Թուրքիային ուղարկված հրավերը եւ Թուրքիան դուրս է մղվելու նշված նախագծից»:

ԱՄՆ պաշպանության փոխնախարարի նամակում ամերիկյան կողմը միաժամանակ պատասխան էր պահանջել թուրքական կողմից, բայց ապարդյուն: Արդեն 6 օր է անցել, բայց Թուրքիայի պաշտպանության նախարարը հապաղում է պատասխանել Պենտագոնի նամակին: Կնշանակի թուրքական իշխանությունները դեռեւս չեն կարողանում կողմնորոշվել: Հակառակ թուրքականի, ամերիկյան կողմը կողմնորոշվել է, որ առանց սպասելու մինչեւ հուլիսի 31-ը, հունիսի 11-ին արդեն դադարեցրել է թուրք օդաչուների պարապմունքները: Ինչ վերաբերում է թուրքական կողմի պատվիրած 100 ռազմական F-35 ինքնաթիռների արտադրությանը, ապա դա կասեցրել էր դեռեւս ս.թ. ապրիլին, եւ Թուրքիան միանշանակ դուրս էր մղվել այդ ինքնաթիռների արտադրման ծրագրից, որին 9 երկիր էր մասնակցում, եւ հանվել է «առեւտրական արտոնյալ գործընկերների» ամերիկյան ցուցակից:

Այս ամենի մասին հունիսի 11-ին նշել է «Ռոյթերը», իսկ BBC-ն տեղեկացրել էՙ «Եթե Թուրքիան նույնիսկ հրաժարվի ռուսական S-400 համակարգերից, արդեն շատ ուշ է»: Հիմա արդեն սպասվում է, որ Թորքիայի նկատմամբ կիրառվի 2007-ին Կոնգրեսի ընդունած «ԱՄՆ-ի թշնամիների դեմ պատժամիջոցներով պայքարելու» օրենքը: Միաժամանակ քննարկվում է Թուրքիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները այլ երկրներ տեղափոխելու հարցը, այդ առումով հիշատակվում է Հունաստանը, եւ դրա հետ քննարկվում է նաեւ ՆԱՏՕ-ի կազմից Թուրքիայի վտարման հավանականությունը:

Թուրքիան կկարողանա՞ դիմակայել այս փորձություններին, թե՞ տեղի կտա ԱՄՆ-ի պահանջներին, ցույց կտա ժամանակը: Բայց որ երկու տարբերակն էլ սոսկալի է լինելու նրա համար, ակնհայտ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՐԱՆԻ ՋՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՆԱՎԹԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԼՑԱՆԱՎԵՐ

Հաջորդ գրառումը

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ ԵՎ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՍԻՐՈ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ ԵՎ ԸՆԿԵՐԱԿԱՆ ՍԻՐՈ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Էրդողանը թույլ չի տվել Նեթանյահուին մասնակցել Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին

13/10/2025

Մի շարք երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ  ժամանել են Եգիպտոս՝ մասնակցելու Գազայի հարցով միջազգային խաղաղության գագաթնաժողովին։ «Al Qahera» լրատվական գործակալությունը...

ԿարդալDetails

Աշխարհի առաջնորդները Եգիպտոսում ստորագրել են Գազայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր

13/10/2025

Արցախի հակամարտությունը երկրի գերագույն գլխավոր «ստատուսագիր»/«բլոգերի» համար հակամարտություն է իր և ՀՀ նախկին ղեկավարության միջև. Տաթևիկ Հայրապետյան

13/10/2025

Սուտը մեռնի՞- 6. Լևոն Զուրաբյան

13/10/2025

Ոսկին մտնում էր Հայաստան, հետո գնում էր այլ երկիր. դրա ազդեցությունը մեր տնտեսական աճի վրա զրոյական էր. Պապոյան

13/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական