Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

07/06/2019
- 07 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԿումայրիԵվ թե ինչ չպետք է անի եւ ասի հայըՀայ դատին, մեր ազգային խնդիրներին անդրադառնալիս սովորաբար վերլուծում, մտորում, խորհում եւ դեռ խորհելու ու մտածելու ենք, թե մենք այսօր, վաղը, հետագայում ինչ քայլեր, ինչ պետք է անենք: Այստեղ կցանկանայինք ուշադրություն հրավիրել մի երկու այնպիսի բաների վրա, որոնք մենքՙ հայերս չպետք է անենք:…Այն լեռնակուտակ, բարձրաբերձ բնաաշխարհագրական կամ ֆիզիկաաշխարհագրական տարածքը, որի հիմնական մասում դեռ վաղնջական ժամանակներում կազմավորվել, ձեւավորվել ու դարերում իր հավերժության ուղին է գծել աշխարհի հին քաղաքակրթություններից մեկը ստեղծած հայ ժողովուրդը, ժամանակին իրավացիորեն կոչվել ու աշխարհագրական քարտեզներում ամրագրվել է որպես Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձրավանդակ: Իսկ մեր երկիր-հայրենիքըՙ Հայք- Հայաստան-Արմենիա, որն ինքներս կոչել ենք նաեւ Հայոց աշխարհ: Եկեք նախ չմոռանանք եւ Հայկական լեռնաշխարհ, Հայկական բարձրավանդակ, Հայոց լեռներ, Հայոց աշխարհ, Հայոց երկիր մեր այս հպարտության արժանի աշխարհագրական հատուկ անուններըՙ մեր ազգի բնօրրանի ու մեր երկիր-հայրենիի անունները գրենք միշտ ու միմիայն մեծատառ: Դրանց առաջին բառերը: Ցավոք, մեր որոշ հայրենակիցներ երբեմն կամ մոռանալով, կամ չիմացությամբ փոքրատառ են գրում: Իսկ դա հարկ կա՞ ասելու, որ ընդամենը գրության խնդիր չէ: Փոքրատառ գրելիս դրանք նաեւ մեր գիտակցության մեջ դադարում են աշխարհագրական անուններ, տեղանուն, երկրանուն լինելուց ու որպես այդպիսիք պահպանվելուց, ինչը թեկուզ ակամա աջակցություն է դրանք վերացնելու, ջնջելու մեր հակառակորդների հետեւողական ջանքերին: Չէ՞ որ, ինչպես ճիշտ նկատվել է, տեղանունը ժողովրդին նաեւ «սեփականատիրոջ իրավունք է տալիս» (Համլետ Դավթյան, «Ազգ», 2014-10-17):Մի քանի տարի առաջ Գյումրիում տեղի ունեցող արվեստի թեմաներով գիտաժողովում հերթական զեկուցմամբ կամ հաղորդումով հանդես եկող տիկինը խոսքի մեջ գործածեց «Թուրքիայի Վան քաղաքում» արտահայտությունը, եւ խոսքի ավարտին նրան ռեպլիկի կարգով խնդրեցինք այլեւս երբեք այդպես չասել… Արվեստաբան տիկինը նայեց, մի ակնթարթ կարծես մտքի թելով անցկացրեց ու ասաց. «Այլեւս չեմ ասի»: Իսկ ահա մեկ այլ, Գյումրի-Կարս թուրք-հայկական տնտեսական ոչ մեծ համաժողովում էլի մեր համաքաղաքացի մի երիտասարդ գործադիր տիկին իր չգիտես ինչ ասող ելույթում թուրք գործարարներին «ուրախացրեց» մի «կարեւոր» տեղեկությամբ, թե ինքը վերջերս եղել է Անատոլիայում… Եվ մեկ նախադասության մեջ առնվազն երկու անգամ կրկնեց այդ անունը: Ակնհայտորեն նա եղել էր Արեւմտյան Հայաստանում… Այստեղ են ասելՙ գիտունին գերի եղիր, անգետին սիրելի մի լինիր: Լավ, եթե այդ լսարանում նպատակահարմար չէր Արեւմտյան Հայաստան ասելը, գոնե կարիք չկար անտեղի վեր կենալու եւ… դե արի ու մի՛ ասա:Ինչպես հայտնի է, Անատոլիան (հունարեն անատոլեՙ «արեւելք» բառից) իրականում Փոքր Ասիա թերակղզու արեւմտյան մասն է, ժամանակին հույներն այդպես են կոչել իրենցից արեւելք գտնվելու պատճառով: Մեր հայրենիքի մեծագույն մասին տիրացած եւ նրա իսկական տերերին ցեղասպանած ու հայրենազրկած թուրքերն ու նրանց սատարող-ձայնակցողները որոշ ժամանակից ի վեր այդ անունն արհեստականորեն տարածել են նաեւ Արեւմտյան Հայաստանի ողջ տարածքի վրա, այն կոչել «Արեւելյան Անատոլիա»ՙ հայկական հետքն ու հիշողությունն այնտեղից իսպառ ջնջելու մտայնությամբ: Սակայն եթե ամբողջ աշխարհն իսկ սկսի այդպես կոչել, մի՞թե խելքը գլխին որեւէ հայ կարող է կամ իրավունք ունի նույնը անել:Ի դեպ, հետխորհրդային շրջանում չգիտես ում որոշմամբ մեր եւ հարեւան երկու նախկին խորհրդային հանրապետությունները ներառող Այսրկովկասն էլ սկսել է կոչվել Հարավային Կովկաս, ինչը եւս, շատ մասնագետների վկայությամբ, սխալ է: Այստեղ, անշուշտ, կան նաեւ որոշ մանրամասներ, որոնց հստակեցման հարցով պետք է զբաղվեն հենց մասնագետները: Մի բան աներկբա էՙ Հայաստանը աշխարհագրորեն գտնվում է ո՛չ ինչ-որ Հարավային Կովկասում, ո՛չ էլ առավել եւս կապ կարող է ունենալ Անատոլիայի հետ: Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհո՛ւմ, եւ սրանով ամեն ինչ ասված է:Այս առումով ուշագրավ էր թեման ուսումնասիրելիս համացանցում մեզ հանդիպած մի հրապարակումՙ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենության 2012 թ. սեպտեմբերի 11-ի մի նիստի արձանագրությունը: Դրա հիմնական մասի բառացի մեջբերվող հետեւյալ բովանդակությունը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չունի. « Լսեցին – 2012 թ. հոկտեմբերի 10-13-ը Էրզրումում կայանալիք «Արեւելյան Անատոլիայի եւ Հարավային Կովկասի մշակույթներ» գիտաժողովին ինստիտուտի մասնակցության մասին: Որոշեցին .- Գիտականորեն Փոքր Ասիայից դուրս ոչ մի Անատոլիա չկա, ինչպես նաեւ Հարավային Կովկաս գոյություն չունիՙ Կովկասի (որը գտնվում է Կուր գետի ավազանից հյուսիս) երկրաբանական եւ աշխարհագրական համակարգից հարավ: «Արեւելյան Անատոլիա» անվանՙ Փոքրասիական թերակղզուց դուրս սխալ օգտագործման դեպքում այն հնչում է «Արեւելյան Արեւելք», ինչն անհեթեթություն է: Ուստի նման «գիտաժողովի» ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի աշխատակիցները չեն մասնակցի»:Թուրքերը մեծամասամբ փոխել են ոչ միայն մեզնից դատարկված մեր հայրենի բնակավայրերի, լեռների, գետերի եւ այլնի մեծ մասի, այդ թվումՙ անգամ աշխարհին հայտնի բիբլիական Արարատ լեռան բնիկ հայկական անունները, այլեւ հասցրել են իրենց մռայլ կնիքը թողնել Արեւելյան Հայաստանի բնակավայրերից շատերի անունների վրա: Չնայած նրանց դրած կամ ձեւափոխած անունները խորհրդային տարիներին հիմնականում վերահայացվել են, չգիտես ինչու մենք մինչեւ հիմա հաճախ կարծես մեր պարտքն ենք համարում ՀՀ այս կամ այն բնակավայրի անվան կողքին դեռ կրկնել, պահել նաեւ օտարադիր ու չարամիտ «հին անվան» հիշողությունըՙ Ղարաբուռուն ու Դարաչիչակ, Դուզքյանդ ու Քյափանակ, Բոզյոխուշ ու Մոլլամուսա, Ղոնախղռան, Ուզունլար ու Չոռլի… Էլ չենք ասում դեռ պահպանվող, օրինակ, Ալավերդի քաղաքանվան ու հայրենի քաղաքիս անվան վերականգնված եւ չգիտես ինչու շատերին գոհացնող թրքահունչ Գյումրի տարբերակի մասին, որն, ըստ ամենայնի, նրա սկզբնական անաղարտ Կումայրի անվան հնչյունափոխություններով ժամանակին դարձել է Գումրի (առանց յ-ի), իսկ յ-ն, արդեն վստահաբար, ավելացել է թուրքական «շփմամբ»: Ու մենք հանգիստ «վայելում» ենք այն: Մինչեւ ե՞րբ պիտի այսքան կարճամիտ մնանք…Հայ Արցախն ի վերջո պաշտոնապես վերականգնեց իր հայեցի իսկական անունըՙ կոչվելով Արցախի Հանրապետություն: Սակայն ինչո՞ւ է մեր հրապարակային խոսքում, այդ թվում պաշտոնյաների խոսքում անվերջ ասվում ու կրկնվում «Հայաստան եւ Արցախ» բառակապակցությունը, որով ինքներս Հայաստանից հեռացնում, օտարում ենք Արցախըՙ ի հակադրություն եւ ի վնաս մեր ամբողջ տեւական պայքարի ոգու ու տրամաբանության… Անշուշտ, այսօր նա առանձին կարգավիճակ ունի եւ հայկական երկրորդ պետությունն է, թեեւ չճանաչված: Դրա համար ըստ տարբեր իրավիճակների կարող ենք ասել Մայր Հայաստան եւ Արցախ, Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ կամ ՀՀ եւ Արցախ, ընդսմին ոչինչ չխախտելով եւ ոչ ոքի «չնեղացնելով»: Բայց իրավունք չունենք ինքներս Հայաստան ու Արցախ անունները ո՛չ եւ-ով, ո՛չ ստորակետով անջատելու, ո՛չ առավել եւս կրկնելու օրեր առաջ մի առիթով շրջանառված Հայաստան-Արցախ հարաբերություններ անընդունելի արտահայտությունը: Մինչ ազերի նախագահն ասում էՙ «Իրեւանն» էլ է մերը, մենք մեր անհեռատես արտահայտությամբ մեզնից հեռացնում ենք մեր հարազատը:Նույնքան անընդունելի պետք է համարել հայ որեւէ ղեկավարի կողմից հնչեցվող այն «փաստարկը» թեՙ գիտե՞ք, ես այստեղ եմ ծնվել, իմ հայրը, իմ պապն էլ են այստեղ ծնվել, ապրել: Այսպես մեզ էլ կարող են ասել, հետո՞…Ազգային բազում խնդիրների ու մարտահրավերների ներկա պայմաններում մեզնից նաեւ պահանջվում է սթափ եւ ուժեղ լինել, չտրվել մեզ ներսից քայքայելու, բաժան-բաժան անելու առայժմ թեկուզ քիչ հաջողվող փորձերինՙ աղանդավորություն, բարոյազրկություն, ազգային նիհիլիզմ, այսպես կոչված ժողովրդավարական խաղեր, մարդու որոշ կասկածելի «իրավունքներ»ՙ հաճախ ի հակադրություն ազգային իրավունքերի ու շահերի: Նման խաղերը մեզ համար շռայլություն են եւ մեր ազգային հավաքականության համար տխուր հետեւանքներ կարող են ունենալ: Ինչպես եւ, կարծում ենք, այսօր գեղեցիկ խոսքերի ներքո հանրապետությունում հաճախ զգացվող ատելության ու չարության մթնոլորտը:Մեր հասարակության որոշակի մասի տրամադրությունների արտահայտման, իսկ որոշ ուժերի կողմից նաեւ սադրանքների ասպարեզ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջերս մեկը գրել էր, թե ինչո՞ւ են դպրոցում երեխաներին տանջումՙ ստիպելով բանաստեղծություններ անգիր անել: Իսկ տակի մեկնաբանություններում մեկն էլ բողոքել էր, թե ինչո՞ւ են պարտադրում անգիր սովորել… «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Սա արդեն վտանգավոր ահազանգ է:Հիմա ամեն օր ասում ու լսում ենքՙ մարդու իրավունքներ, տարբեր տեսակ փոքրամասնությունների իրավունքներ, «տոլեռանտություն», ընդդիմություն, չգիտեմ ինչ ու ինչ, բայց իրոք, ո՞ւր են նախկինում, անգամ ազգայինը չխրախուսող խորհրդայի՛ն ժամանակներում ամեն օր մեր ականջներին հնչող ու մեր հավաքական եսը, մեր ազգային հպարտությունն ու արժանապատվությունը ձեւավորող հայաղոթք «Ես իմ անուշ Հայաստանի»-ն, «Ով Հայոց սարեր», «Խոսք իմ որդուն (Լսիր, որդիս, պատգամ որպես)», «Քեզ, հայ լեզու, կսիրեմ մրգաստանի մը նման» եւ մյուս-մյուս դաստիարակիչները…
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԽԱՅՏԱՌԱԿ «ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ»

Հաջորդ գրառումը

ՀԱՅՑԱՐԻԱ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ, ՓՈՐՁԵՆՔՙ ՀԱՅԼԱՆԴԻԱՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՑԱՐԻԱ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՉԻ ՍՏԱՑՎՈՒՄ, ՓՈՐՁԵՆՔՙ ՀԱՅԼԱՆԴԻԱՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սա հենց իշխանության մուրճի կիրառությունն է գործի մեջ` բռնություն, անօրինականություն. Արման Թաթոյան

17/10/2025

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւին բերման ենթարկելու ձեւն առերևույթ վրեժխնդրություն է։ Ակնհայտ անթույլատրելի ձևով արձագանք է մի արարքի, որի որակումը Քրեական օրենսգրքի...

ԿարդալDetails

Ռեժիմի վարքն էլ լավ գիտեմ` գրեթե ամեն օր դրսևորվում է բռնոցիներով, մարդ նստեցնելով, օրենք տշելով. Տիգրան Աբրահամյան

17/10/2025

Արամ Ա-ն քայլ է անում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ․ ի՞նչ պատասխան կտա Փաշինյանը. Սուրեն Սուրենյանց

17/10/2025

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական