Հինգշաբթի, Հոկտեմբերի 16, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԽԱՅՏԱՌԱԿ «ԱՐԴԱՐԱՄՏՈՒԹՅՈՒՆ»

07/06/2019
- 07 Հունիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրողՄոսկվա

Ողջ շաբաթ մոսկովյան հեռուստալիքները իրենց լսարաններին լարվածության մեջ էին պահում այսպես կոչված Կոսովոյի Հանրապետությունից ստացված մի բավական արտառոց փաստի առթիվ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի մասին լուրերով: Ինչո՞ւ «այսպես կոչված»: Որովհետեւ Կոսովոյի Հանրապետությունը (ալբանական) գտնվում է Սերբական Կոսովոյում: Դեռ 1077 թվականին Կոսովոյի դաշտում (Կոսովո Պոլե) սլավոնական ազգության մարտիկները կենաց-մահու ճակատամարտ են տվել մուսուլման զավթիչներին:

Արդեն մոտ հազար տարի այդ դաշտը սերբերի համար նո՛ւյնքան սրբազան է, որքան, ասենք, մեզ համարՙ Ավարայրի դաշտը: Երկրորդ աշխարհամարտից հետո երբեմնի Հարավսլավիայի խորվաթ առաջնորդ Իոսպ Բրոզ Տիտոյի թույլտվությամբ Կոսովոյում բնակություն հաստատեց շուրջ 50 հազար ալբան փախստական: Մի քանի տասնամյակի ընթացքում արագ աճելովՙ նրանք Կոսովոյում անցյալ դարավերջին արդեն սերբերի համեմատ բացարձակ մեծամասնություն էին կազմումՙ 2 միլիոն իրենք էին, 600 հազարՙ սերբերը: Եվ երբ երբեմնի միասնական Հարավսլավիան փլուզվում էր, Կոսովոյի ալբանացիները, համախմբվելով իրենց դաշտային հրամանատարների, գլխավորապես արյունարբու առաջնորդ Հաշիմ Թաչիի շուրջը, պայքար սկսեցին Սերբիայից անջատվելու եւ ալբանական երկրորդ պետությունըՙ Կոսովոյի Հանրապետությունը հռչակելու համար: Սերբիայի այն ժամանակվա նախագահ Սլոբոդան Միլոշեւիչը փորձեց ուժով ճնշել Կոսովոյի ալբանացիների այդ անջատողական շարժումը, բայց քանի որ Սերբիան իրեն համարում էր (եւ մինչեւ հիմա էլ համարում է) ռուսների հետ սլավոնական միեւնույն արմատից ծագած եղբայրական պետությունՙ ամբողջ արեւմտյան աշխարհը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, միավորվեց սերբերի դեմ:

Միլոշեւիչին մեղադրեցին Կոսովոյի ալբանացիների ցեղասպանություն անելու մեջ (հետագայում նրան Հաագայի միջազգային բանտում մահվան հասցրին), 78 օր շարունակ ռմբակոծեցին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադը, ի վերջոՙ պարտության մատնեցին սերբական զորքերին եւ հասան այն բանին, որ Կոսովոյի ալբանացիները հռչակեցին իրենց անկախությունը Սերբիայից: Մինչեւ արմունկները սերբական արյան մեջ թաթախված ձեռքերով Հաշիմ Թաչին հռչակվեց Կոսովոյի ալբանական Հանրապետության նախագահ: Այժմ արդեն 110 պետություն ճանաչել է Կոսովոյի անկախությունը, եւ ոչ մեկի հոգը չէ, որ սերբական հողում ստեղծված երկրորդ ալբանական պետության մեջ ապրող 600 հազար սերբ բնակիչներից այսօր իրենց բնօրրանում մնացել է ընդամենը 28 հազար հոգի: Փաստորեն, ալբան եկվորները ոչնչացրել կամ հարազատ վայրերից գրեթե լիովին դուրս են վռնդել երկրամասի բնիկ տերերին:

Մուսուլման ալբանները ավերում, այրում ու ոչնչացնում են սերբերի քրիստոնեական եկեղեցիները, վերացնում են քրիստոնեական մշակույթի բոլոր հետքերը: Եվ միջազգային հանրությունը անամոթաբար… լռում է: Որովհետեւ ամերիկացիները մոլագարի համառությամբ ամենուրեք ռուսական վտանգ են տեսնում, ուստի ամեն ինչ անում են ոչ միայն ռուսներին, այլեւ նրանց նկատմամբ բարեկամաբար տրամադրված բոլոր մյուսներին, այդ թվում սերբերին վնասելու համար:

Օրերս էլ ալբան ոստիկանը Պրիշտինայում հրազենի խզակոթով հարվածել էր ՄԱԿ-ի մանդատով այնտեղ գտնվող ռուս դիվանագետներից մեկի դեմքինՙ կոտրելով դիմոսկրը: Նույնիսկ ՄԱԿ-ը չհամարձակվեց դատապարտել ալբան ոստիկանի այդ չլսված-չտեսնված լկտիությունը, ով ռուս դիվանագետին հարվածել էր միայն այն բանի համար, որ նա իր հետ խոսել էր… սերբերեն: Միջադեպից հետո սերբերը Կոսովոյի սահմանագլխին զորքեր կենտրոնացրին, սակայն հազիվ թե համարձակվեն հարձակման անցնել, քանի դեռ Կոսովոյի ալբանացիների թիկունքում այնպիսի «արդարադա՜տ» ուժ է կանգնած, ինչպիսին Վաշինգտոնն է:

«Արդարադա՜տ» ամերիկացիներին կուզենայի հարցնելՙ այդ ինչպե՞ս է, որ դուք սերբական հողում եկվոր ալբանացիների արյունարբու պետության գոյությունը ընդունում եք, իսկ իր բնօրրանում միլիոնապատիկ ավելի ժողովրդավարական Արցախի Հանրապետության գոյությունը «չե՜ք տեսնում»: Որովհետեւ ձեզ համար ամենագլխավորը ոչ թե միջազգային իրավունքն է, գոնեՙ տարրական պարկեշտությունը, այլՙ Ամերիկայի Միացյալ Նահանգների ամեն կարգի մերկապարանոց շա՛հը: Այսքանից հետո սրտանց կուզենայի թքել ամերիկյան խայտառակ «արդարամտության» վրա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԵ՞Ս Է ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴՈՒՄ «ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ»

Հաջորդ գրառումը

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ…

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Կացը սպառնացել է ՀԱՄԱՍ-ին լիակատար ջախջախել նրան, եթե այդ կառույցը հրաժարվի հրադադարի համաձայնագրից

16/10/2025

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանդիպել է Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի և բարձրաստիճան գեներալների հետ։ Կացը հրամայել է զինվորականներին...

ԿարդալDetails

Կառավարության նիստի օրակարգում 21 հարց է, որից 18-ը չի զեկուցվում

16/10/2025

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

16/10/2025

Ձերբակալված եպիսկոպոսի կալանքի միջնորդությունը դատավոր Ֆարխոյանը կքննի գիշերը

15/10/2025

Գործ ունենք ոչ թե «նեոբոլշևիզմի», այլ իսկական բոլշևիզմի վերադարձի հետ. Տեր Արարատ քահանա

15/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական