Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՎ ԱՍԻԱԲՆԱԿ ՀԱՅԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ

Անգլիական «Դեյլի Սթար» պարբերականը վերջերս ընդարձակ հոդված է հրատարակել անգլիաբնակ հետազոտող Լիզ Չաթերի մասին, որը 2000 թվականից զբաղվում է Հարավային Ասիայի երկրներում ապրող հայկական համայնքների պատմությունը ուսումնասիրելով: Ներկայիս նա աշխատում է Բանգլադեշի հայկական ժառանգության ծրագրի վրա, համագործակցելով Արմանիտոլայում գտնվող հայկական Սուրբ Հարություն եկեղեցու հետ: Լրագրող Մոյուխ Մահտաբի հետ էլփոստով կատարված հարցազրույցի ընթացքում նա խոսում է իր ժառանգության, հետազոտական հետաքրքրությունների եւ ծրագրերի մասին:


Մոյուխ Մահտաբ.- Ինչպե՞ս պատահեց, որ սկսեցիք հետաքրքրվել Ասիայում 16-18-րդ դարերի հայկական համայնքների պատմություններով:

Լիզ Չաթեր.- Ասիայում հայկական ծագումնաբանության վերաբերյալ հետաքրքրություններս պարտական եմ Հնդկաստանում, հատկապես Դաքայում ապրած իմ ընտանիքի պատմությանը: Մեծ Բրիտանիայում ապրող շատ հայերի նման ես էլ էի ցանկանում իմանալ մանրամասնություններ իմ ընտանիքի անցյալի մասին: Հայրս շատ բան չէր պատմում Հնդկաստանում ապրած իր տարիների մասին: Եղբայրը 17 տարեկանում զոհվել էր համաշխարհային 2-րդ պատերազմի ժամանակ: Նրանց երկուսի հայրն էլ 1940-ականներին էր մահացել: Ես շատ փոքր էի, երբ նրանց մայրը, իմ տատիկը, մահացավ, այնպես որ ազգականներիցս ոչ մեկից չէի կարող տեղեկություն քաղել իմ անցյալի մասին: Մորս պատմած կցկտուր տեղեկություններով է, որ գնացի բրիտանական գրադարան որոշ բաներ պարզելու: Հայտնաբերեցի, որ Չաթեր ազգանունը շատ տարածված է Հնդկաստանում եւ որոշեցի նրանց բոլորի հետքերով գնալ մինչեւ գտնեմ իմ ընտանիքի հետ կապված առնչություններ: Շատ չանցած Կալկաթայում եւ Դաքայում գտա որոշ հիշատակություններ, որոնց վրա հիմնվելով շարունակեցի ուսումնասիրություններս: Գիտակցելով, որ ասիաբնակ հայերի մասին առցանց տեղեկությունները շատ սակավ են, բնականաբար ընդլայնեցի հետաքրքրություններիս շրջանակը եւ սկսեցի զբաղվել ընդհանրապես այդ տարածքում ապրող հայերի պատմությունը վերականգնելու գործով: Ստեղծեցի իմ կայքըՙ «www.chater. genealogy.com» եւ տեղադրեցի հայ ընտանիքներին վերաբերող նյութեր, որպեսզի հասարակությանը ավելի մատչելի դարձնեմ Հնդկաստանում հայերի ներկայության մասին տեղեկությունները: Հետազոտություններս ինձ ետ տարան դեպի 19-րդ, 18-րդ, 17-րդ եւ նույնիսկ 16-րդ դարը, եւ ինչքան խորացա, այնքան բազմազան դարձան հարցերը եւ հետաքրքրասիրությունս էլ ավելի սրվեց:

– Դուք նշեցիք, որ ձեր ընտանիքի արմատները գտել եք Կալկաթայում եւ Դաքայում: Ովքե՞ր էին Չաթերները այդ վայրերում:

– Ինչպես ասիաբնակ շատ հայեր, իմ նախնիներն էլ Հնդկաստան էին գաղթել Պարսկաստանից: Բախտավոր եմ, որ սերնդե սերունդ պահպանվել է մեր ընտանեկան Ավետարանը, որտեղ հնագույն արձանագրությունը նշում է, որ Աբրահամ Մարտիրոսի եւ Մագդալենա Չաթերի որդի Առաքել Չաթերը ծնվել է Դաքայում 1832 թվի հոկտեմբերի 11-ին, երեքշաբթի օրը ժամը առավոտյան 7-ին: Առաքելը ամուսնացել է 1851 թվի հոկտեմբերի 4-ին Էլիզաբեթ Ֆլորենթինի հետ, որը սակայն վաղաժամ մահացել է 1857-ի նոյեմբերի 20-ին: Ավետարանում նշումներ կան նաեւ նրանց զավակների եւ հետագա սերունդների մասին: Առաքելի եւ Էլիզաբեթի առաջին զավակը ծնվել է 1853-ին: Նրան անվանել են Մագդալենա: Երկրորդըՙ Էլիզաբեթը ծնվել է 1856-ին, որը, սակայն, վաղաժամ մահացել է 1880-ին:

Բանգլադեշի հայկական ժառանգության ծրագրի հետ համագործակցելը առիթ տվեց ինձ ծանոթանալու եւ որոշ ճշտումներ կատարելու եկեղեցու արձանագրությունների մեջ: Պետք է նշեմ, որ Դաքայի եկեղեցու արձանագրությունները բնօրինակներ չեն, դրանք կորել են, իսկ վերոնշյալ ծրագրի վրա աշխատողները օգտվում են ավելի ուշՙ հավանաբար 1950-60-ականներին գրված արձանագրություններից: Բարեբախտաբար Ավետարանի գրությունների հետ համեմատելով կարողացա որոշ ճշտումներ իրականացնել:

Առաքելը աշխատել է Առայի, Միմենսինգի եւ Դինաժպորի դատավորների գրասենյակներում: Տասնյոթ զավակ է ունեցել, որոնցից մեկը իմ ապուպապն էՙ Աբրահամը, որ փոստի կառավարիչ է դարձել նախ Պորտ Բլերում, ապա Կալկաթայում, Պատնայում եւ Բակնիպորում: Աբրահամը ունեցել է առնվազն 13 զավակ, որոնցից մի քանիսը մանուկ հասակում մահացել են: Բրիտանական գրադարանում բավական հարուստ տեղեկություններ կան հայերին վերաբերող:

– Դուք նաեւ աշխատել եք Դաքայի հայոց եկեղեցու գերեզմանատան արձանագրությունների ուսումնասիրման ծրագրի վրա: Ի՞նչ կարող եք ասել այդ մասին:

– Շատ անգամ եմ այցելել Հնդկաստան եւ ամեն առիթ օգտագործել եմ նկարելու հայկական գերեզմանների արձանագրությունները, հատկապես Կալկաթայում: Վերադարձիս դրանք թարգմանելով անգլերենի զետեղել եմ իմ կայքում: Ես ինքս չեմ խոսում կամ կարդում հայերեն, բայց Կալկաթայից մի ուսանող, որը նույնպես պատմությամբ հետաքրքրվում էր, օգնության հասավ ինձ: Ինձ մեծապես օգնեց նաեւ պրոֆ. Սեպուհ Ասլանյանը: Հիմա այդ գերեզմանաքարերը խոսում եմ նաեւ անգլերեն: Հետո անցա Դաքայի գերեզմաններին: Այստեղ էլ ինձ օգնեց Գրիգոր վրդ. Մագսուդյանը:

Ասիաբնակ հայերի պատմությունը չափազանց հարուստ է: Մի օր այդ տապանաքարերը կորսվելու են իրենց հետ տանելով նաեւ պատմական արձանագրությունները: Եթե ես իմ կարողությունների սահմանում պահպանեմ դրանց մի մասը, ապա երջանիկ կլինեմ: 2005-ին Կալկաթա այցելություններից մեկի ժամանակ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայկական Սբ. Նազարեթ եկեղեցու հարսանիքների, կնունքների եւ թաղման արարողությունների արձանագրությունների հետ: Լուսանկարեցի դրանք: Պարզվեց, որ կնունքի արձանագրությունները գրանցված են սկսած 1793 թվից: Երկու տարի դրանց դասակարգմամբ եւ թարգմանությամբ զբաղվելուց հետո կատարածս աշխատանքը նվիրեցի «Բրիտանական Հնդկաստանի հասարակայնության ընտանիքներ» կազմակերպությանը, որի կայքի հասցեն է «www.fibis.org»:

– Իսկ ներկայիս ինչի՞ վրա եք աշխատում:

– Ներկայիս իմ ուշադրության կենտրոնում է Բանգլադեշի հայկական ժառանգության ծրագիրը: Դաքայի եկեղեցու ժամկոչ Արմեն Արսլանյանի հետ ծանոթացել ենք բազմաթիվ առեւտրական փաստաթղթերի, ընտանեկան լուսանկարների հետ: Լուսանկարներից մեկի պատմությունը ուշագրավ էր: Ռուբեն Կարախանյան անունով մի երաժիշտ 1935-ին Կալկաթա այցելության շրջանակներում համերգ է տվել Դաքայի եկեղեցու շրջաբակում: Համայնքը ծափողջույններով է դիմավորել նրան: Ռուբենը ընկերացել է այնտեղ 22-ամյա իր անվանակից Ռուբեն Դավիթի հետ, որին էլ նվիրել է իր մակագրված լուսանկարներից երկուսը: Դավիթի ընտանիքը դրանցից մեկը փոխանցել է Հայկական ժառանգության ծրագրին: Երբ ես Արմեն Արսլանյանին էի պատմում այս մասին, նա հանկարծակիի եկավ եւ նկարը տեսնելով հիշեց, որ այդ համերգից 30 տարի անց, 1960-ականներին ինքը հանդիպել էր այդ երաժշտին իրենց տանը, Բուենոս Այրեսում: «Լուսանկարը մանկությանս հիշողությունները արթնացրեց իմ մեջ: Այդ ժամանակ ես գաղափար անգամ չունեի, որ մի օր Դաքայում կհայտնվեմ որպես եկեղեցու ժամկոչ», նշել է նա:

Այս պատմությունը շատ ոգեւորիչ է, որովհետեւ ցույց է տալիս, որ մեր կատարած աշխատանքը կարեւոր ներդրում է այդ համայնքի պատմությունը վերականգնելու գործում: Երբ սկսեցինք այս ծրագիրը, չգիտեինք, թե ինչ արդյունքների կհասնենք: Հիմա վստահ ենք, որ այն արդյունավետ է: Ամեն մի մասունք, մոռացված լուսանկար նոր հիշողությունների առիթ է դառնում եւ նոր իմաստ հաղորդում մեր գործին: Ամեն հայ իր ուրույն պատմությունն ունի, եւ մեր պարտականությունն է ոչ միայն մեզ համար պահպանել այդ պատմությունները, այլեւ փոխանցել սերունդներին: Այդ նպատակով էլ խնդրում եմ մեզ հաղորդել ամեն մի մանրուք կապված ասիաբնակ հայ համայնքների կյանքի վերաբերյալ, այցելելով «chater-genealogy.com», «chater.genealogy.blogspot.com» կամ «armenianchurch. bangladesh@gmail.com» կայքերը: Շնորհակալություն:

– Ձեզ շնորհակալություն այս խիստ հետաքրքրական հարցազրույցի համար:

Նկար 1. Ռուբեն Կարախանյան

Նկար 2. Լիզ Չաթեր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՂԱԶԱԽՍՏԱՆՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ԿԱՐԻՆ ՄԱՐԿԻԴԵՍԸ ՀԱՀ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԴՈԿՏ. ԿԱՐԻՆ ՄԱՐԿԻԴԵՍԸ ՀԱՀ-Ի ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական