Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ՎԿԱՆ. «ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՄԱՏՅԱՆ»

31/05/2019
- 31 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Խորհրդային Միության փլուզումն ու Արցախյան ազատամարտի սկզբնավորումը նոր էջ դարձան հայ ժողովրդի պատմության բազմահատորյակում: Մենք մտել էինք նոր դարաշրջան, պատմության նոր շրջափուլ` բոլորովին այլ գաղափարական մոտեցումներով ու շեշտադրումներով, հետեւաբար կարիք էր զգացվում նախՙ անդրադառնալ շրջափուլին, ապաՙ շիտակ հայացքով նայել այն կարեւորին, որը նախկինում փակի տակ էր պահվում. գրվեցին հազարավոր էջեր, որոշները փլուզման գործընթացի, ուրիշները` մինչ այդ տեղի ունեցածի, որի մասին այն ժամանակ չէր կարելի խոսել:

Ահա այդ պահանջներին համապատասխանող գրքերից է գրող, գրականագետ, հրապարակախոս, հասարակակկան գործիչ Սասուն Գրիգորյանի «Հավերժության լուսամատյան» հուշահանրագիտարանային գիրքը:

Սասուն Գրիգորյանը ծնվել է 1937թ. հունվարի 15-ին, Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղում: 1966թ. ավարտել է Երեւանի մանկավարժական ինստիտուտը: 1993թվականից եղել է Մեծ եղեռնի եւ հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի տնօրենն ու գիտխորհրդի նախագահը: 1996-98 թթ.` Մայր Հայաստան զինվորանական թանգարանի փոխտնօրեն, նույն թվականերին միաժամանակ դասավանդել է Վազգեն Սարգսյանի անվան ՌԲՈՒՀ-ում: Կենսագրությունն արդեն խոսում է այն մասին, որ Սասուն Գրիգորյանը ողջ կյանքում կապված է եղել հայրենիքի ու հայրենանվեր աշխատանքի հետ: Իր բովանդակ կյանքի ընթացքում գրողը ընթերցողի սեղանին է դրել այնպիսի արժեքավոր գրքեր, ինչպիսիք են` «Սասնա պարը», «Նրանք ընկան երգը շուրթերին», «Հուշամատյան սիրո եւ սխրանքի (զոհված բանաստեղծներ)» եւ այլն:

Նրա բեղուն գրչի անգերազանցելի արգասիքը եղավ հենց վերոնշյալ «Հավերժության լուսամատյան» ծավալուն ու բովանդակալից գիրքը:

Գիրքը տպագրվել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի, Մեծ եղեռնի ու հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի գիտխորհուրդների եւ ՀԳՄ նախագահության որոշմամբ: Առաջաբանը գրել է ԳԱԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը , ռազմագիտական մասով խորհրդատուն գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանն է, գլխավոր խմբագիրը` պ.գ. դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Պետրոսյանը , նկարչական ձեւավորումները պատկանում են պրոֆեսոր Հենրիկ Մամյանին :

Գիրքը հայ ռազմափաստագրական, հուշահանրագիտարանային աշխատությունների լավագույն նմուշներից է: Հետանկախության շրջանում դժվար թե ստեղծված լինի նման ծավալով ու նման ժամանակային ընդգրկում ունեցող մի գիրք, որն իր մեջ ներառում է ոչ միայն հայ ազատագրական ողջ պայքարը, այլեւ դրան զուգորդված քաղաքական-հասարակական զարգացումները:

Ինչպես նշվեց, գրքի խիստ կարեւոր առանձնահատկությունը թեմատիկ ու ժամանակային ընդարձակությունն է: Մոտ 2000 (ավելի ստույգ` 1956) էջից բաղկացած աշխատության մեջ հեղինակն անդրադառնում է 1878-1920թթ. Արեւմտյան Հայաստանում, Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանությանն ու բռնի տեղահանությանը, ստալինյան բռնությունների ժամանակ Խ. Հայաստանում տեղի ունեցած բռնություններին ու դրանց հաջորդած վայրագ սպանություններին: Հատուկ անդրադարձ է կատարված հայ ժողովրդի մասնակցությանը` Երկրորդ համաշխարհային պատերազմին, որտեղ հնարավորինս ներկայացված է մեր քաջարի մարտիկների անվեհեր պայքարը` ողջ մարդկությանն սպառնացող ֆաշիզմի դեմ: Հատուկ ընդգծվածությամբ անդրադարձ է կատարված Աֆղանստանում զոհված հայորդիներին, Խ. Միության մայրամուտին ԼՂԻՄ-ում ու Խորհրդային Ադրբեջանում հայ ժողովրդի հանդեպ կիրառված հալածանքներին ու մյուս վայրագություններին:

Մեկ առանձին գլխով ներկայացված են ՀՀ Ազգային հերոսները, Արցախյան շարժման տարիներին հանուն հայրենիքի մարտնչած ականավոր դեմքերը: «Հավերժանական պանթեոն» գլխում անուն առ անուն, լուսանկարներով ներկայացված են զոհված եւ անհետ կորած հայորդիները: Դա գիրք է, որը տեղեկույթի ձեւաչափով ներկայացնում է վերջին 100-130 տարիներին հայ ժողովրդի կրած դառնություններն ու բերկրանքը. դա մեր ժողովրդի գիրքն էՙ բոլոր առումներով:

Դժբախտաբար այս գիրքը, որը պետք է լինի յուրաքանչյուրիս սեղանին, դեռ ժամանակին տպագրվել է սակավ տպաքանակով, եւ այսօր գրախանութներում այն գտնելը խիստ դժվար է: Պետություն, որի պատվերով տպագրվում են հարյուրավոր գրքեր, միջոցներ չունի կամ չի ցանկացել բավարար միջոց տրամադրել մի գրքի տպագրության համար, որի գոյությունը յուրաքանչյուր սերնդի համար դաստիարակող նշանակություն ունի, ասել է թե` կենսունակ մի գիրք նաեւ հենց պետության համար:

Սասուն Գրիգորյանը մահացավ 2016թ. հունվարի 6-ին: Թող այս փոքրիկ գրությունը կոչ-հորդոր ու խղճի անքնություն լինի ոլորտի պատասխանատուներին, որը, հույս ունեմ, կստիպի նրանց, այնուամենայնիվ, մտածել ներկա ու ապագա սերունդների մասին եւ վերատպել այս գիրքըՙ այդիսկ կերպ հարգանքի տուրք մատուցելով թե՛ Սասուն Գրիգորյանի հիշատակին, թե՛ գրքում ապրող քաջերին:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔՐԻՍՏՈՆԷՈՒԹԻՒՆԸ ԴԷՊԻ Ո՞ՒՐ

Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՊԱՂ ԼԻՑՔԱԹԱՓԵԼ ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՆՀԱՊԱՂ ԼԻՑՔԱԹԱՓԵԼ ԵՐԵՎԱՆ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այս իշխանությունները չունեն բարոյական ու իրավական կարմիր գծեր. Արտակ Բեգլարյան

17/10/2025

Հայաստանը բախվում է քաղաքական ու խղճի հալածանքի նոր ու աննախադեպ ալիքի՝ երկու նոր հոգևորականի կալանավորելու, մի խումբ հոգևորականների բերման ենթարկելու,...

ԿարդալDetails

Իշխանական ԶԼՄ-ներում հրապարակված ձայնագրության հիման վրա Վեհափառի դեմ նախաձեռնվեց քրեական վարույթ. Քննչական կոմիտե

17/10/2025

Փաշինյանի խոսնակը հերքում է Սյունիքի մարզի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին լուրը

17/10/2025

Բաքվում «ցնցված են». Ալիևի մահափորձի պլան է պատրաստվել

17/10/2025

Խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետի, նախկին գլխավոր դատախազի և մի շարք նախկին պաշտոնյաների բնակարանները

17/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական