Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԹԵ՞…

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հարցերի հարցը. ինչպես բարեփոխել Հայաստանը

Մեզանում տպավորություն է ստեղծվում, որ մենք երկիր մոլորակի մաս չենք, այլ մի տարօրինակ հատված, ուր տասնամյակներ են պահանջվում մարդկանց պարզ ու հասարակ առօրյա երթեւեկը կանոնավորելու, կենցաղային աղբը վերամշակելու, վերելակներն անվտանգ շահագործելու, հողից բարիքներ ստանալու, կրթությունը կանոնակարգելու, առողջությունը երաշխավորելու, հայաստանաբնակին հարմարավետ միջավայրում պահելու առումներով: Չգիտես ինչից դրդված փոքրից-մեծ թե անուսից-ուսյալ, Հայաստան երկրամասը սակավահող ենք հռչակում, առաջին անհրաժեշտության սնունդը դրսից ենք բերում ու դրա որակից դժգոհում: Իսկական սոդոմգոմոր, անհասկանալի ու անբացատրելի վիճակ: Երբեւէ կքննարկե՞նք արդյոք, թե ինչքանով է տեղին խորովածի ու տոլմայի հանդիսությունների կազմակերպումը, երբ հարյուր հազարավոր ընտանիքներում դրանք ընդամենը սպասված կերակրատեսակներ են, նույնըՙ միլիոնանոց մայրաքաղաքում հազիվ մեկ կինոթատրոն ունենալու պայմաններում կինոփառատոների անցկացումը, գինու օրեր նշելը, երբ հայաստանաբնակն այն դեպքից-դեպք է վայելում… Կարծես հայտնվել ենք մի վիճակում, որից դուրս գալու միջոցներ չեն նշմարվում, ոչ էլ ուրվագծվում:

Պարզվում է, ըստ ազգընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ելք կաՙ դա տնտեսական հեղափոխությունն է: Այնքանով որքանով սիրո եւ համերաշխության անարյուն հեղափոխություն իրականացրել ենք, որպիսին համայն մարդկությունը չի կատարել, տնտեսական հեղափոխությունն էլ իրականություն կդառնա, այլ ելք չկա: Պարզապես հաշվի չի առնվում պարզից էլ պարզագույն մի բանՙ եվրոպացու թե հյուսիսամերիկացու, չինացու թե ճապոնացու ինչի՞ն է պետք այդ տնտեսական հեղափոխություն կոչվածը, որի նպատակը լավ ու հանգիստ ապրելն է, աշխատանքն ու առօրյան վայելելը, վաղվա հանդեպ էլ վստահությունը: Անշուշտ ամեն ինչ չէ որ հիշյալ տարածաշրջաններում հաղթահարված է, հոգսերն ու հարց-խնդիրները լուծված. իհարկե ոչ, սակայն մարդիկ, որոնց թվում արտագաղթած մեր հայրենակիցները, համոզված են, որ դրանք տեսանելի ժամանակահատվածում կկարգավորվեն: Չէ՞ որ իրենք հարկեր ու տուրքեր վճարելով մասնագետներ ու կառավարիչներ են վարձել, նրանց վստահում են, կտրուկ քայլերի անհրաժեշտություն չեն տեսնում, հեղափոխական տրամադրությունների տրվել չեն պատրաստվում: Առջեւում ընտրություններ են, կողմնորոշվելու տեղ ու ժամանակ կա, թեկնածուներ էլ ինչքան ուզեք:

Ի՞նչ է հայաստանաբնակն ակնկալում լավ ու հանգիստ ապրել ասելով, որը թերեւս իրողություն է Ամանորի մի քանի օրերին: Համեմատաբար առատ սեղան, անհոգ ժամեր, լավ ասենք որ լավ լինի ցանկության իրականացում: Եթե ասվածը դիտարկենք պետության առումով, առաջնահերթը երկրի կայունությունն է եւ անվտանգությունը, բնակչության բնական ու արհեստական աճը, մարդկանց հագուկապը, իհարկե սննդակարգըՙ առավելապես կենդանական ծագման սննդի տեսքով: Մեզանում գրեթե ձախողված ոլորտ, քանզի ՀՀ-ում հողա-ջրա-ջերմային բավարար կարողունակության ու մեզ որակվող քարից հաց քամելու ունակության պայմններում չի արտադրվում ոչ միայն հաց-հանապազօրյան, այլեւ լիարժեք գործող տնտեսություն ունենալու համար վերամշակողներին անհրաժեշտ հումք: Ասենքՙ շաքարի ճակնդեղի անհրաժեշտ ծավալներ մշակել, Ախուրյանի պարապության մատնված գործարանում ՀՀ-ում անհրաժեշտ 100 հազար տոննա շաքարավազ արտադրել, մնացած 130 հազար տոննան էլ արտահանել: Մարդիկ աշխատանք կունենան, երկիրը տեղական արտադրանք, ֆինանսներ կշրջանառվեն, որն էլ բարեփոխում կհամարվի:

Այսօրինակ գործընթացները չտեսնելով թե չտեսնելու տալով, որից առաջացող արտագաղթի մասին դեռ կնշենք, հետեւյալ խնդրից խոսեմ, որը ոմանք տարօրինակ կդիտարկեն: Սեւանա լճի քաղցրահամ ջրերը 1800 մետր բարձրությունից այլեւայլ աճպարարաբնույթ գործողություններով 800 մետրում գտնվող Արարատյան դաշտավայր ենք հասցնում եւ խաղող աճեցնում, դրանով կոնյակ ու գինի արտադրում, հիմնականում այլոց վայելքներն ու պահանջները բավարարում: Տողերիս հեղինակի ոչ փոքր, սակայն աշխույժ ու առողջ մարդկանց շրջապատում գրեթե չկան նշված ալկոհոլային խմիչքներն օգտագործողներ, հիմնականում դրանց բարձր գների պատճառով: Իսկ դրանք այդպիսին են ստացվում, որովհետեւ դրանց հումք խաղողը տարօրինակ աշնանային խաղողաթաղի ու գարնանային խաղողաբացի արդյունքում, հետն էլ մշակման շրջանում 6-8 անգամ լիառատ ջրելու պայմանում թանկ է ստացվում, այգեգործի ասած կիլոգրամի դիմաց անգամ 200 դրամի դեպքում էլ հազիվ իր ծախսն է հանում: Եվ հարցըՙ արդյոք խաղո՞ղն է խրախուսման արժանի այն միակ մշակաբույսը, որն առավելագույն հավելյալ արժեք է երաշխավորում եւ զուգահեռաբար նպաստում ՀՀ հիմնախնդիրներից երկրի պարենային ապահովությանն ու անվտանգությանը, հնչում է բնականաբար: Ինչքան էլ ցանկանանք, խաղողն առաջին անհրաժեշտության սնունդ-պարեն չէ, այլ ՀՀ քաղաքացիների համար ընդամենը մրգերից մեկը, իսկ վերամշակողների համարՙ միակ հումքը: Քանդեք-քրքրեք խաղողագործության համաշխարհային պատմությունն ու վիճակագրությունը, նման տարօրինակ գործընթացի անգամ նշույլի չեք հանդիպի, որին որպես հիմնավորում թե արդարացում մեզանում հիշվում է մեր նախնիների կողմից գինի պատրաստելու ավանդույթը: Դե եկ ու մի հիշեցրու զավեշտալի մի այլ փաստ. մեր նախնիները, սկսած էնելոիթյան ժամանակներից, էշը, որը նաեւ փաղաքշաբար ավանակ ենք կոչում, այս կենդանին օգտագործել են որպես մսատու, ապաՙ միայն բանող անասուն: Եթե թերահավատ եք, բացեք հայկական սովետական հանրագիտարանի 4-րդ հատորի 60-61-րդ էջերը: Կարծես ՀՀ գյուղատնտեսութան նախարարությունն էր փորձել արձագանքել այս փաստին, իր ռազմավարական հռչակվող փաստաթղթերից մեկում երկրում 2001 թվականին պահվող 8 հազար էշերի գլխաքանակը պլանավորելով 2015-ին հասցնել 10,5 հազարի: Դե, էշամսի դեպքեր մեզանում եղան, որոնք բացահայտվեցին, կանխվեցին ու մերժվեցին հանրության կողմից, երբեւէ չհիշելով ու չվկայաբերելով մեր նախնիներին:

Մեր նորօրյա կառավարությունը որոշել է բարեփոխել ու կանոնակարգել այսօրինակ զարգացումները, որի ապացույցն է «Փոքր ու միջին խելացի անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» ս.թ. ապրիլի 15-ին ընդունված փաստաթուղթը: Ծրագրի անվանումն ինքնին ողջունելի է, որը լիարժեք չենք կարող ասել այն ընթերցելու ընթացքում: Թե ինչո՞ւ է նախնական տարբերակի անասնագոմեր արտահայտությունը անասնաշենքեր դարձել, խնդրին թերեւս յուրահատուկ շուք հաղորդելով է պայմանավորվածՙ հայաստանյան կովերը շենքերում պետք է պահվեն, այս պարագայում բնակվեն: Ծրագրի 1-ին «Հայաստանում անասնապահության առկա վիճակի նկարագիրը» բաժնում փաստվում է, որ ՀՀ-ում կաթի ինքնաբավության մակարդակը բավականին բարձր էՙ 91,2 տոկոս, իսկ 2-րդ «Ծրագրի իրականացման անհրաժեշտությունը» բաժնում արձանագրվում է, «որ մի խումբ անբավարար պայմաններն այսօր ստեղծել են մի իրավիճակ, որի պայմաններում հնարավոր չէ ապահովել կաթի պահանջարկը տեղական արտադրության հաշվին: Հետեւանքըՙ ձմռանը վերամշակող ընկերությունները հիմնականում օգտագործում են ավելի էժան ներմուծվող չոր կաթ-կաթի փոշի, քանի որ կաթի արտադրության ծավալները չեն բավարարում եւ տեղական արտադրության հում կաթի արժեքը բավականին բարձր է»:

Հարցնենք. ո՞ւր մնաց քննարկման պահին դեռեւս 17 նախարարներով գործող ՀՀ կառավարության արձագանքը ընդունվող փաստաթղթի «ՀՀ-ում կաթի ինքնաբավության մակարդակը բավականին բարձր է, 91,2 տոկոս» հայտարարության հանդեպ: Փաստաթղթի ո՞ր հղումը տեղին համարենքՙ կաթով ինքնաբավության բավականին բարձրը, թե՞ կաթի ծավալները չեն բավարարումը: Հարցը պարզ հետաքրքրությունից չէ որ հնչեցնում ենք, այլ 3 մլն սպառողներին մտահոգող առիթով, թե ինչ կաթ-կաթնամթերք են նրանց առաջարկում, ո՞ր երկրից, ի՞նչ պայմաններում արտադրված փոշուց, ներկրված ու պահպանված հումքից: Իվերջո հարց է նաեւ, թե ինչու մեր բոլորի կողմից վճարվող ավելացված արժեքի ու ակցիզային հարկերից, այլեւայլ հարկերից ու տուրքերից գոյացող ֆինանսական միջոցներով պահվող պետական-կառավարչական ապարատն անկարողություն է ցուցաբերում այս ոչ բարդ խնդրի լուծման հանդեպ:

Փաստաթղթում հիշատակվում է Գերմանիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում 1 կովի տարեկան միջին 9, 10 եւ 12-հազարական լիտր կաթնատվությունը, երբ ՀՀ-ում ցուցանիշն ընդամենը 2260 լիտր է, դրա որեւէ հիմնավորման իսպառ բացակայության պայմաններում: Բայց ինչպես պարզվում է ծրագրային փաստաթղթից, հույսը վերջինն է մահանում, որն ամրագրվել է հետեւյալ գնահատականով:

Կետ 14. Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում պետական աջակցությամբ իրականացնել անասնապահական տնտեսությունների արդիականացմանն ուղղվածՙ Փոքր եւ միջին «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման եւ դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր, որը կնպաստի ինչպես պահվածքի պայմանների բարելավմանը, այնպես էլՙ կաթնատվության մակարդակի բարձրացմանը, ինչն էլ կհանգեցնի արտադրողականության աճին, տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը եւ ճյուղի շահութաբերության մակարդակի բարձրացմանը:

Կետ 15. Ծրագրով առաջարկվող արդի մոտեցումները կնպաստեն կենդանիների գենետիկական ներուժի լիարժեք դրսեւորմանըՙ հնարավորություն ընձեռելով այդ տնտեսություններում կովերից առաջիկա տարիներին ստանալ տարեկան առնվազն 3500-4000 կգ կաթ:

Ուշադրություն դարձրեք. ոչ մի խոսք, անգամ ակնարկ չկա անասնապահությունում վճռորոշ կերային, առավել եւսՙ լիարժեք կերային բազայի ապահովման վերաբերյալ: Հիշատակված ու շատ այլ երկրներում անգամ երաժշտության ու լուսային էֆեկտների օգտագործումն է պարտադիր կենդանիների լիարժեք կերակրման ժամանակ, երբ 1 կերամիավորը կաթի ու մսաճի որոշակի արդյունքների է հանգեցնում, անասնապահի աշխատանքին արդյունավետություն երաշխավորում: Որ պետություններն են տնտեսության այս ոչ երկրորդական ոլորտն անմիջականորեն ղեկավարում, անառարկելի իրողություն է: Ծանոթացեք. Չինաստանն ու Հնդկաստանը նույն տարածաշրջանի երկրներ են, 1,4 եւ 1,3 մլն բնակչությամբ: Առաջինում 1 բնակչի հաշվով վարելահողը 800 քմ է, երկրորդում 1400 քմ: Չինաստանի ղեկավարությունը խրախուսում ու խթանում է լիարժեք անասնակերի արտադրությունն ու այդ նպատակով վերջին տարիներից յուրաքանչյուրում մինչեւ 230 մլն տոննա եգիպտացորենի հատիկ է արտադրում, երբ Հնդկաստանում այն հազիվ 25 մլն տոննա է: 1 չինացու հաշվով ՀՆԱ-ն 17 հազար դոլար է, 1 հնդկացու հաշվով նույն ցուցանիշըՙ 7 հազար դոլար: Ծանոթանալով բարեփոխվող ու արդեն բարեփոխված երկրների տնտեսական վիճակագրության այսօրինակ տեղեկատվությանը, համոզվում ենք, որ սեփական քաղաքացիների լավ ու հանգիստ ապրելու նախապայմաններում կենդանական ծագման սնունդն առաջնահերթությունների առաջին ցանկում է, ՀՀ-ումՙ անտեսված, ներկրվող, չգիտես ինչ շարժառիթներով տեղական սակավ արտադրանքի կողքին կես գնից էլ էժան վաճառվող, թեեւ բերվել է աշխարհի հեռավոր մասերից, Կանադայից ու Բրազիլյայից:

Ահա այս մտահոգությամբ էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մայիսի 8-ի ասուլիսում համապատասխան հարց ուղղեցի. արդյո՞ք իրատեսական է առանց գյուղոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու, կառավարության ծրագրած 5 տոկոս տարեկան տնտեսական աճի պայմաններում 2028-ին կազմավորվող 21 մլրդ դոլար ՀՆԱ-ով ՀՀ-ում ցանկալի բարեփոխում ակնկալել, որպիսի ցուցանիշ այսօր արդեն ունի 1,9 մլն բնակչությամբ Կոսովոն, որը 2010 թվականին 1,8 մլն էր: Այնպես որ հարցերի հարցը, ինչպես բարեփոխել Հայաստանը օրակարգում է, առանց արդարացումների ու պատճառաբանությունների, քանզի առջեւում առավել բարդ ու հեռահար խնդիրներ կան լուծելու:

Ինչպես ընդունված է ասելՙ սպասենք ՀՀ կառավարության քայլերին: Թեեւ ուշացած, այսուհանդերձՙ սպասենք:

21.05.2019 թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄՏԱԾՈՒՄՆԵՐՙ ՅԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆՙ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԱՐԱՇԱՀՈՂ ԱՄԲՈԽԱՅՆԱՑՄԱՆ (populisme) ՄԱՍԻՆ

Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՄՆԻ ՀՈՒՆԱԲՆԱԿ ԷԳԵՅԱՆ ԿՂԶՈՒՄ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԱՅՐԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՐԲԵՄՆԻ ՀՈՒՆԱԲՆԱԿ ԷԳԵՅԱՆ ԿՂԶՈՒՄ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Անհետ կորած զինծառայողի հորեղբոր ինքնազգացողությունը վատացավ. բողոքի ակցիայի վայր շտապօգնության բրիգադ ժամանեց

29/09/2025

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ դրությունը լարված է մնում։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների՝ բողոքի ակցիա իրականացնող ծնողներն ուժով փակել...

ԿարդալDetails

Լարված իրավիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորածների հարազատների բողոքի ակցիայի վայր են բերվել մեծաթիվ ոստիկաններ

29/09/2025

Կա՞ արդյոք կյանք 2026-ից հետո. Վահե Հովհաննիսյան

29/09/2025

Իշխանության ներկայացուցիչները շահարկում են անհասկանալի վենդետայի վարկածը. Մեսրոպ Առաքելյան

29/09/2025

Վաղարշապատ՝ իմ Հայրենիք. Խաչիկ Մանուկյան

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական