Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԽ ՀԱՐՈՒԹԸ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ. ՀԻՆ ՈՒ ՍԻՐԵԼԻ ԵՐԳԵՐ ՆԵՎԱՅԻ ԱՓԻՆ

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, «Ազգ»-ի հատուկ թղթակից

Ռուսաստանի մի շարք քաղաքներում կայանալիք համերգային շրջագայության շրջանակներումՙ օրերս առաջին անգամ Սանկտ Պետերբուրգ էր այցելել հայ երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանը, ով ժողովրդին առավելապես հայտնի է որպես Ձախ Հարութ։

Սիրված երգչի համար Նեւայի ափին գտնվող քաղաքը ոչ միայն դարձավ համերգային շրջագայության առաջին հանգրվանը, այլեւ այն քաղաքը, որտեղ երգիչը ելույթ կունենա իր գործունեության ընթացքում առաջին անգամ։

Ձախ Հարութը երկար ու ձիգ տարիներ ժողովրդային խավերի սիրելին է։ Նրա կատարումները, երգերը հազարավոր սրտեր են նվաճել, սիրվել տարբեր տարիքի մարդկանց կողմից, լեփ-լեցուն դահլիճներ հավաքել։

Միայն խռպոտ, բայց ջերմ ձայնը չէ Հարութ Փամբուկչյանի սիրված լինելու պատճառը։ Նա միակ կատարողն էր, որ Հայաստանին պատուհասած տարերային աղետից ամիսներ անցՙ 1989-ին, Երեւանի «Հրազդան» մարզադաշտում ունեցավ 6 համերգ եւ մեկուկես ամիսՙ ամեն օր երկու անգամ ելույթ ունեցավ Մարզահամերգային համալիրում։ Համերգներից հավաքված ամբողջ գումարը փոխանցվեց 1988 թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին։

Հարազատ ու հերոսական ժողովրդի հանդեպ տածած մեծ սերը, ինչ խոսք, եկել է ծնողներից, որոնք գիտեին, թե ինչ է նշանակում ազգային վիշտը։ Հարութ Փամբուկչյանի ծնողները ծնունդով Արեւմտյան Հայաստանից են, մայրը Զեյթունից էր, հայրըՙ Տիգրանակերտից։ 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո նրանց ընտանիքները ստիպված տեղափոխվեցին Լիբանան, որտեղ եւ ծանոթացան երիտասարդներն ու 1946-ին վերադարձան պատմական հայրենիքՙ Արեւելյան Հայաստան։ Այնտեղ էլ լույս աշխարհ եկավ Հարութըՙ իր մեջ ամփոփելով հայրենի տունը, հողը, հարազատ մարդկանց կորցրած երկրի ու ընտանիքի ցավը։

Այս տարի երաժիշտը որոշեց երգերը նվիրել ռուսաստանցիներին։ Մայիսի 12-ին Հարութ Փամբուկչյանը ժամանեց Սանկտ Պետերբուրգ, Լենսովետի անվան մշակույթի պալատում ելույթ ունենալու համար։ Երեկոյան կայանալիք համերգից առաջ երգչին սպասում էր մշակութային լայնածավալ ծրագիր, որը կազմակերպել էին Կարեն Բաղդասարյանն ու պետերբուրգցի հայտնի բարեգործ եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանը։

Օրն սկսվեց պատմական մշակութային կենտրոնՙ Պետրոպավլովյան ամրոց այցելությամբ։ Այստեղ դարավոր ավանդույթի համաձայն ժամը 12-ին տեղի է ունենում Նարիշկինի թնդանոթի համազարկը։ Ի դեպ, թնդանոթից կրակելու պատիվը վստահվում է միայն Սանկտ Պետերբուրգ ժամանած պատվավոր հյուրերին։ Այդ օրը, իր 70-ամյակի կապակցությամբ, նման պատվի արժանացավ Հարութ Փամբուկչյանը։ Սպասված հյուրին ուղեկցում էին ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայկ Չիլինգարյանը, բարեգործներ Հրաչյա Պողոսյանը, Յուրի Հարոյանը, Գարեգին Բակլաչյանը, Սեյրան Խաչատրյանը, երգչի օգնական Ամարաս Գասպարյանը։

Եվ ահա Ձախ Հարութի կողմից տրված կեսօրի կրակոցը տեղեկացրեց լուսավոր օրվա սկիզբը, որը շարունակվեց Հրաչյա Պողոսյանի կազմակերպած, հյուրերի ու տեղացիների կողմից այդքան սիրված պետերբուրգյան յուրահատուկ ձկան համտեսով։

Սեղանի շուրջ յուրաքանչյուրը հիշեց Հարութ Փամբուկչյանի հետ կապված հետաքրքրական պատմություններ։ Հրաչյա Պողոսյանը երգչին հիշեցրեց 9 տարի առաջ Մոսկվայի Լուժնիկի մարզադաշտում տեղի ունեցած համերգից հետո նրանց ծանոթությունը, եւ հավելեց, որ Հարութի երգերով է մեծացել մի քանի սերունդ։

– Մենք փորձեցինք կազմակերպել ձեր ընդունելությունը Սանկտ-Պետերբուրգում այնպես, որ դուք զգաք մեր ամբողջ սերն ու ուշադրությունը։ Վստահ ենք, որ ձեր շրջագայության մյուս քաղաքներում նույնքան պատվավոր ընդունելության կարժանանաք,-ասաց Հրաչյա Պողոսյանը։

Բարեգործը նաեւ շնորհակալություն հայտնեց Կարեն Բաղդասարյանին եւ Ամարաս Գասպարյանինՙ կազմակերպչական մեծ աշխատանքի համար, ինչը սովորաբար մնում է աննկատ, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգը ընտրելու եւ երկրպագուներին սիրելի երգչի հետ հանդիպելու եւ շփվելու հնարավորության համար։

Այնուհետ հյուրերն այցելեցին Հայ Առաքելական Սուրբ Կատարինե եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեցին Տեր Եփրեմ քահանա Զարգարյանն ու Տեր Արշակ քահանա Նազարյանը։ Նրանք հյուրին պատմեցին եկեղեցու պատմության ու վերածննդի մասին։ Հարութ Փամբուկչյանը ծանոթացավ տաճարին, մոմ վառեց ու ջերմորեն արձագանքեց եկեղեցի այցելող ու իրեն սիրով ողջունող մարդկանց։

Հյուրին ծանոթացրին նաեւ Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցու Լազարյանների անվան Հոգեւոր-լուսավորչական կենտրոնի գործունեությանը, որտեղ նրան դիմավորեցին սաներն ու ուսուցիչները։ Ձախ Հարութը ոչ միայն լուսանկարվեց բոլորի հետ, այլեւ սաների հետ երգեց իր հայտնի երգերից մեկը։

Պետք է նշել, որ Սանկտ Պետերբուրգի հայերը ուրախությամբ ու ջերմությամբ ընդունեցին Հարութ Փամբուկչյանին, լուսանկարվելով նրա հետ կամ հանձնելով հիշարժան նվերներ։

Երգիչը խորապես հուզված էր նման ընդունելությունից, նշելով, որ Պետերբուրգն իր հոգում թողեց ուրախ ու լուսավոր տպավորություններ։

Համերգից առաջ այցելած վերջին վայրը Սանկտ Պետերբուրգի Կամսկի այգում Մեծն Կոմիտասի հուշարձանն էր։ Հյուրին այստեղ դիմավորեց քանդակագործ Լեւոն Բեյբությանը։ Ծանոթանալով հուշարձանի ստեղծման պատմությանն ու հիանալով քանդակագործի ու ճարտարապետ Մաքսիմ Աթոյանցի վարպետությամբՙ հյուրերը ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին։

Երեկոյան Հարութ Փամբուկչյանին սպասում էր Լենսովետի անվան մշակույթի պալատի լեփ-լեցուն դահլիճը, որտեղ, թեեւ տեղերի սղության պատճառով նաեւ ոտքի վրա, ոչինչ չէր կարող խանգարել երկրպագուներինՙ երգչի հետ կատարելու անհուն թախիծով, տխրությամբ ու ջերմ սիրով շաղախված հին ու սիրելի երգերը։

Գեղեցիկ օրն ավարտվեց բարեկամական ընթրիքով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՆՈՐ ՄԱԿԱՐԴԱԿԸ

Հաջորդ գրառումը

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԵՎՈՒԹԱՍՏԵՂԾ ՄԻՋԱՎԱՅՐԸ

Համանման Հոդվածներ

30 Հունվարի, 2026

Հայ եկեղեցին գիտի հաղթահարել դժվարությունները

30/01/2026
30 Հունվարի, 2026

Մի օր ընտրողին մարդ կհամարեն՝ հաջորդ հինգ տարին մոռանալու համար

30/01/2026
30 Հունվարի, 2026

Իրանի շուրջ լարվածություն

30/01/2026
30 Հունվարի, 2026

Դեռ տեսնելու ենք ներկայի շրջադարձը

30/01/2026
Հաջորդ գրառումը

ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԵՐԵՎՈՒԹԱՍՏԵՂԾ ՄԻՋԱՎԱՅՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական