Շաբաթ, Հունվարի 3, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ՎԱՎԵՐԱԿԱՆ ԽԱՐԴԱԽԸ» ԳԱԶԱԶԵԼ Ա…

17/05/2019
- 17 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Ազգ»ի խմբագրություն, 3 մայիս, 2019

Նախանցյալ շաբաթ մեր թերթի առաջին էջում ներկայացրել էինք հակիրճ տեղեկություն ՀՀ Վճռաբեկ դատարանի կողմից Սեւակ Հաճի Հակոբյանի նկատմամբ արձակված վճռի մասին, որով «բողոքարկման ենթակա չէ» եզրակացությամբ մերժվում էր «Ազգ» թերթի ու նրա խմբագրի դեմ նույն անձի ներկայացրած բողոքը: Փաստորեն այդ վճիռը վերահաստատում էր նախորդՙ ՀՀ Առաջին եւ Վերաքննիչ դատարանների արձակած վճիռը:

Արդ, Եվրոպական դատական ատյաններում ՀՀ դատարանների վճիռը բողոքարկելու փոխարեն, Սեւակ Հաճի Հակոբյանը, նոր ապացույցներ տալով իր մասին «Ազգ»ի խմբագրի տված բնորոշմանըՙ «վավերական խարդախ», անցել է բացարձակ խուլիգանությանՙ զանգահարում եւ սեռական բնույթի հայհոյանքներով փորձում է ահաբեկել մարդկանց եւ սպառնալ: Ավելինՙ օրերս փորձել է Բեյրութում խափանել մեր քույր հրատարակությանՙ «Պայքար» շաբաթաթերթի տպագրումն ու տարածումը, կռահելով նույն տեղեկության հրապարակումը այնտեղ:

Մեզ մնում է «Ազգ»ի կայքէջով եւս մեկ անգամ տարածել մեր տպածը եւ ընթերցողներից խնդրել օգնել մեզ տարածման գործում:

Սեւակ Հաճի Հակոբյանին չհաջողվեց պարտակել իր խարդախ լինելը

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը 2019 թ. ապրիլի 22-ին դատական կազմի անդամների (նախագահողՙ Ռ. Հակոբյան) միաձայնությամբ ընդունած N ԴԴ6-Ե-3294 վճռով փաստորեն վերջ դրեց իր խարդախություններով լիբանանահայությանը հայտնի Սեւակ Հաճի Հակոբյանի ինքնարդարացման տվայտանքներին:

Փաստորեն ՀՀ Վճռաբեկ դատարանը երրորդ եւ բարձրագույն ատյանն էր մեր դատական համակարգի, որը մերժեց ընդունել Սեւակ Հաճի Հակոբյանի դատական հայցը ընդդեմ «Ազգ» օրաթերթի եւ նրա խմբագիր Հակոբ Ավետիքյանի: Նախապես նման որոշում կայացրել էին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Գ. Մազմանյան) եւ ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (դատավորներՙ Կ. Չիլինգարյան, Ա. Մկրտչյան, Մ. Հարթենյան):

Սեւակ Հաճի Հակոբյանի դատական հայցերի առիթը «Ազգ» թերթում Հ. Ավետիքյանի ստորագրած հոդվածն էր, որտեղ հոդվածագիրը հայոց լեզվի դեմ նրա մեղանչումները քննադատելուց զատ անդրադարձել էր նրա բարոյական կերպարին եւ նրան բնութագրել որպես «վավերական խարդախ», նկատի ունենալով նրա ֆինանսական խարդախությունները, չեկերի կեղծումները եւլն, որոնք լիբանանյան տարբեր դատարաններում նախապես քննվել եւ հաստատվել էին ու նրան տարբեր ժամկետներով բանտարգելության էին առաջնորդել:

Ամենահատկանշականն այն էր, որ Սեւակ Հաճի Հակոբյանը հայաստանյան դատարաններին ներկայացրած իր հայցերում պահանջել էր պարտավորեցնել «Ազգ» թերթին ու նրա խմբագրին հերքել «վավերական խարդախ» որակումը, ներողություն խնդրել իրենից եւ որպես փոխհատուցում վճարել, ոչ ավել ու ոչ պակաս, ընդհանուր շուրջ 435000 դոլարին համարժեք դրամ:

Իր որոշման ավարտին ՀՀ Վճռաբեկ դատարանը ընդգծում է, որ վճիռը «օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է եւ ենթակա չէ բողոքարկման»:

Չիմացողներին տեղեկացնենք, որ Սեւակ Հաճի Հակոբյանը խմբագիրն է ՌԱԿ Լիբանանի պաշտոնաթերթ «Զարթօնք» օրաթերթի, ատենապետը ՌԱԿ Լիբանանի Շրջանային վարչության, ատենադպիրը ՌԱԿ անօրինական «կենտրոնական վարչության» եւ, ըստ որոշ տվյալների, պատրաստվում է շուտով գլխավորել այդ անօրինական վարչությունը:

Վավերական խարդախին հորդորում ենք որոնել արդարադատական նոր ատյաններ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԵՏՔ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ

Հաջորդ գրառումը

ԳԼԽԱՎՈՐԸ ՈՐՈՇՈՂ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

26 դեկտեմբերի, 2025

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Ուժ կունենանք հաղթահարելու…

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

Նոր տարի՝ քաղաքական հին կրկեսով եւ խաբված հանդիսատեսով

26/12/2025
26 դեկտեմբերի, 2025

ՌԱԿ Համադրուած Մամուլը կը շեշտադրէ

26/12/2025
Հաջորդ գրառումը

ԳԼԽԱՎՈՐԸ ՈՐՈՇՈՂ ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական