Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՎԹԱՅԻՆ ԽԱՂԻ ԱՎԱՐՏԸ

03/05/2019
- 03 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Այլընտրանքային էներգառեսուրսների անհրաժեշտություն

Մոսկվայում վստահ են, որ նավթարդյունահանման ժամանակաշրջանը կշարունակվի առնվազն եւս 50-70 տարի: Այդ մասին հայտարարում է ՌԴ կառավարությունը: Բայց դա կարող է լինել ճակատագրական սխալ, գրում է գերմանական Die Zeit թերթը:

Վառելիքի հանածո պաշարների ժամանակաշրջանը մոտենում է ավարտին, նշում են թերթի լրագրողները, դրանում համոզվում են ավելի ու ավելի շատ երկրներ եւ կառույցներ: Անգլիայի բանկը 2015 թվականից ի վեր նախազգուշացնում է ածխաջրածնային «փուչիկի» գոյության մասին: Աշխարհի տարբեր երկրների հազարից ավելի ապահովագրական ընկերություններ, հիմնադրամներ եւ իշխանության մարմիններ ուզում են իրենց փողերը դուրս բերել հանածո վառելիքի ոլորտից եւ շեշտը դնում են վերականգնվող էներգիայի վրա: Նրանք գիտեն, որ եթե աշխարհը լրջորեն կենտրոնանա Փարիզյան համաձայնագրում ամրագրված ածխաթթու գազի արտանետումների կրճատման վրա, ապա առաջիկա 11 տարում հարկ կլինի կիսով չափ նվազեցնել այդ արտանետումները: Դա նշանակում է, որ ածխի, նավթի եւ գազի սպառումը պետք է նշանակալիորեն կրճատվի:

Նավթի արդյունահանման նվազեցման հետեւանքով աշխարհում զգալիորեն կթուլանան նավթի հետ կապված ազդեցության գոտիները, կարծում է ԵՄ էներգետիկայի գծով նախկին հանձնակատար Անդրիս Պիեբալգսը : Ռուսաստանն այսօր նավթարդյունահանման գծով համաշխարհային տերություն է, իսկ Սաուդյան Արաբիան եւ Նիգերիան իշխում են հարեւան երկրների վրա: Կենսականորեն կարեւոր կարող է դառնալ այն հարցը, թե այդ երկրներն ունե՞ն արդյոք այլընտրական ծրագիր, թե՞ մինչեւ վերջ կկառչեն նավթի բարելից: Նավթի պաշարների սպառումը նավթարդյունահանող երկրներում կհանգեցնի՞ արդյոք դժգոհության հուժկու ալիքի, հարց է տալիս հրատարակությունը:

Ռուսաստանն ավանդաբար կախման մեջ է վառելիքի հանածո պաշարներից, ինչը պատճառ է դառնում մոլորակի կլիմայի ջերմացմանը: ՌԴ արտահանության գրեթե 2/3-րդը եւ եկամուտների 40 տոկոսը կապված են ածխի, նավթի եւ գազի հետ: Դեռ մի որոշ ժամանակ Ռուսաստանը կկարողանա նավթ եւ գազ մատակարարել Չինաստանին ու Եվրոպային: Գազը համարվում է անցումային վառելիք, քանի որ պակաս ածխաթթու գազ է արտազատում, քան նավթը: Սակայն ներկայումս գազ արտահանում են ավելի ու ավելի շատ պետություններ: Ուստի ենթադրվում է, որ ապագայում գազը Ռուսաստանին ավելի քիչ եկամուտներ կբերի:

Ճիշտ է, ՌԴ կառավարությունը սկսել է առավել բազմաբնույթ դարձնել տնտեսությունը: Այսպես, Եվրոմիության նկատմամբ սահմանված բեռնարգելքը նպաստում է երկրի գյուղատնտեսության զարգացմանը: Սակայն դա արվել է ոչ թե հանուն մոլորակի կլիմայի, այլ հանուն տնեսության անկախացման: RusEnergy խորհրդատվան ֆիրմայի փորձագետ Միխայիլ Կրուտիխինը , սակայն, չի հավատում, թե ինքնապահովման նման ռազմավարությունն արդյունավետորեն կգործի: Նրա կարծիքով, ներկա պահին գոյություն չունի այլընտրական տնտեսկան այնպիսի մոդել, որը կկարողանար ապահովել ամբողջ երկիրը:

1990-ականների իրավիճակից զերծ մնալու համար Վլադիմիր Պուտինը ստիպված է հույսը դնել նավթի բարձր գների վրա, կամ էլ միջոցնել վերցնել Կուդրինի անվան պետական հիմնադրամից, քանի դեռ այն չի սպառվել, նշում է Die Zeit-ը:

Սաուդյան Արաբիան, իր հերթին, զգացել է վտանգը: Թագաժառանգ իշխան Մուհամմեդ իբն Սալմանը երեք տարի առաջ ներկայացրեց 2030 թվականի տեսլականի ծրագիրը: Նա մտադիր է կառուցել տալ արեւի, քամու եւ ատոմային էլեկտրակայաններ, նավթաքիմիայի արդյունաբերական օբյեկտներ: Ինչպես նշվում է հոդվածում, Սաուդյան Արաբիան որոշել է օրինակ վերցնել ԱՄԷ-ից, որն աշխարհով մեկ կառուցում է վերականգնելի էներգետիկայի բնագավառում:

Նավթային պետությունները մրցավազք են սկսել ժամանակի հետ: Իրենց տնտեսությունների վերակառուցման համար նրանք ստիպված կլինեն տարիներ շարունակ ջանքեր գործադրել, մինչդեռ մոլորակի կլիման արագ է փոփոխվում: Յուրաքանչյուր անսովոր շոգ ամառվանից, ջրհեղեղից ու փոթորկից հետո ավելի ու ավելի հրատապ է դառնում նավթի սպառումից հրաժարվելու անհրաժեշտությունը:

Վերականգնելի էներգիայի միջազգային կազմակերպության փորձագետների կարծիքով նավթային հսկաների անկումը կուղեկցվի այն երկրների վերելքով, որոնք առաջավոր դիրքեր են զբաղեցնում այսպես կոչված կանաչ տեխնոլոգիաների ոլորտում:

Նավթը դարեր շարունակ եղել է պետությունների արտարժույթի ապահովման միջոց, բայց էներգետիկ քայլերի հավանական անկումը կարող է փոխել Մերձավոր Արեւելքի քարտեզը: Դժվար է պատկերացնել Սաուդյան Արաբիան առանց նավթի: Թագավորությունն այլեւս չի կարողանա ֆինանսավորել իր թանկարժեք արտաքին քաղաքականությունը, օրինակՙ Եմենի պատերազմը, Եգիպտոսում եւ Մաղրիբում արմատականներին ցուցաբերվող աջակցությունը, հակառակորդ Քաթարի շրջափակումը: Փոխարենը ինքըՙ Սաուդյան Արաբիան, կարող է դառնալ արմատականների թիրախ:

Քիչ հավանական է, որ նավթի ցածր գների պայմաններում Ռուսաստանը եւս կարողանա շարունակել իր ծավալողական արտաքին քաղաքականութունը: Ուկրաինայի արեւելքում շարունակվող պատերազմը, Ղրիմին հատկացվող պետական օժանդակությունը եւ Սիրիայի հակամարտությունը ամեն տարի արժենում են մի քանի միլիարդ եվրո: Տնտեսության տեսակետից արդեն այսօր Ռուսաստանը սեփական ուժերից վեր բեռ է վերցրել իր ուսերին, նշում է փորձագետ Մայքլ Բրեդշոուն : Նա հավելում է, որ դեռ 1980-ականներին նավթից չափազանց մեծ կախվածությունը ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր պատճառներից մեկը դարձավ: Այժմ Ռուսաստանը պարտավոր է հարմարվել նոր պայմաններին, այլապես երկրի ներսում կծագեն անկարգություններ: Դրանց ազդեցությունն իր վրա կզգա նաեւ Եվրոպան:

Տվյալ հարցում օգնություն կարող են ցուցաբերել Մեծ քսանյակի երկրները: Միացյալ ուժերով նրանք կարող են զարգացնել վերականգնելի էներգառեսուրսները եւ տեխնոլոգիաները, կարծում է Անդրիս Պիեբալգսը:

Սակայն, ինչպես եզրակացնում է Die Zeit-ը, նավթ արտահանող երկրները պետք է ելք գտնեն ինքուրույն կերպովՙ օգտագործելով նավթից արդեն ստացված եկամուտները:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹԵՀՐԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ

Հաջորդ գրառումը

ԲԵԼՄՈՆՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԲԵԼՄՈՆՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

2026-ին ամենաշատը կնվազի ՊՆ-ի բյուջեն՝ 101 միլիարդ դրամով, ամենամեծ աճը կլինի սոցապնախարարությունում՝ 87 միլիարդ դրամ

27/10/2025

Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել տարբեր գերատեսչությունների ծախսերին, որը վստահաբար հետաքրքիր կլինի թե՛ ձեզ, թե՛ հանրությանը. ԱԺ-ում 2026թ.-ի բյուջեի նախագծի...

ԿարդալDetails

Եղանակը կտաքանա

27/10/2025

Եթե պետական բյուջեն ինչ-որ բան չի արել, նշանակում է՝ մենք տասնամյակներով մեր թթվասերը գնելիս ՀԴՄ չենք վերցրել. Փաշինյան

27/10/2025

Հայաստանում համաներման ծրագիր չկա. արդարադատության նախարար

27/10/2025

Ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում. Սրբուհի Գալյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական