Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶԳԸ ԿԱ, ԱՌԱՋՆՈՐԴԸՙ ՈՉ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Պետության լավ ղեկավարը նա չէ, որը ամեն հարցով դիմում է ժողովրդին ու անում այն, ինչը ժողովուրդն է ասում, այլ նա է, որը անում է այն, ինչը ինքն է որոշել ու ստանում է ժողովրդի հավանությունը: Հատկապես ազգային հարցերում այսպես է: Օրինակ Բենյամին Նաթանյահուն հրեա ժողովրդին չի հարցրել, թե ինչպե՞ս իրենցը դարձնեն Երուսաղեմն ու Գոլանի բարձունքները, նա այնպես է արել, որ ԱՄՆ նախագահը Սուրբ քաղաքն ու այդ բարձունքները իսրայելական ճանաչի, այն նույն նախագահը, որը ապրիլի 24-ին այդպես էլ չի ասում ցեղասպանություն բառը: Թե ինչպե՞ս են իրապես ազգային առաջնորդները հասնում իրենց ազգային իղձ-երազանքների իրագործմանը ես չգիտեմ, բայց գիտեմ, որ ազգային առաջնորդը սովորական ղեկավարից տարբերվում է հենց այս ունակությամբ:

Մենք նման ունակություններով առաջնորդ չունենք: Հայաստանի վարչապետը, օրինակ ապրիլքսանչորսյան իր ուղերձում հայտարարել է, թե ոճրագործը, առանց շեշտելու ի դեպ ոճրագործի ազգությունը, ոչնչացրեց մեր պոետներին, տունն ու գույքը չէ, պոետներին, եւ մենք, ըստ մեր վարչապետի, նրանց հիշատակը վառ պահելով, արդարության վերականգնման համար պայքարելովՙ ձեռք կբերենք անմահություն, ուստի հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

Ինչպե՞ս: Լավ այդ ո՞ր հայը չգիտի, որ հետեւողական ենք լինելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում եւ այդ ո՞ր մեկս հետեւողական չէ: Կամ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ո՞րն է, այն որ Բուրկինա Ֆասոն էլ ճանաչի՞, որի անվանումն ի դեպ, նշանակում էՙ արժանապատիվ մարդկանց հայրենիք: Ասենք ճանաչեց, ենթադրենք ամերիկյան վերջինը մնացածՙ Միսսիսիպի նահանգն էլ ճանաչեց, հետո՞, մեր ջանքերը համարելու ենք փոխհատուցվա՞ծ: Հատուցումը լավ բառ է: Մոռացված… Մի տեսակ նույնիսկ հիշում եւ պահանջում ենք, ոչ բոլորս, անշուշտ, որ վերականգնվի այս բառը համաժողովրդական բառապաշարում, ինչի մաքրության եւ թարմացման պատասխանատվությունը, ի դեպ, նույնպես պետության ղեկավարինն է, եթե իհարկե նա լավն է: Նա ուրիշ ելույթներ պետք է ունենա ու այլ, կներեք, բայց կարեւոր ու թույլ տվեքՙ ազգային գործերով պետք է զբաղվի: Հայաստանը, իմիջիայլոցՙ հե՛նց ցեղասպանության հետեւանքով, այնպիսի երկիր է, որը պետության ղեկավար չի ընտրում, ազգի առաջնորդ է ընտրում: Նա չի կարող չասել, որ Վանն ու Կարսը մերը չեն, նա չի կարող չասել, որ Արցախն ու նրա շրջակա հողերը ազատագրված չենՙ շեշտելովՙ վերջնականորեն: Նա չպետք է քննարկի այս հարցերը, քանի որ պետք է հասնի դրանց այս լուծումներին:

Երեւանի պետական համալսարանում Փաշինյանն ասել է, թե ժողովուրդըՙ Արցախի հարցով, պետք է գրի ու իրեն տա պահանջագիր, ինքն էլ դա պետք է անգիր անի ու գնա բանակցելու:

Բայց պետության լավ ղեկավարը նա չէ, որը ամեն հարցով դիմում է ժողովրդին ու անում այն, ինչը ժողովուրդն է ասում, այլ նա է, որը անում է այն, ինչը ինքն է որոշել ու ստանում է ժողովրդի հավանությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՓԱԽՉՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՍԱՑԵ՛Ք, ՓՈՔՐԻԿ ԴՍԵՂՑՈՒ ԿՅԱՆՔԸ ՓՈԽՎԵԼՈ՞Ւ Է

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՍԱՑԵ՛Ք, ՓՈՔՐԻԿ ԴՍԵՂՑՈՒ ԿՅԱՆՔԸ ՓՈԽՎԵԼՈ՞Ւ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական