Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԺ. ԵՐԲ ԱՄԲԻՈՆԸ ԲԱՐՁՐ Է ԴԻՏԱՐԿՎՈՒՄ

05/04/2019
- 05 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Հայկական բացատրական բառարաններում ամբիոն բառն առաջնահերթը ներկայացվում է որպես բարձր տեղ, որտեղից դասավանդում, դասախոսում, զեկուցում եւ ելույթ են ունենում: Հաջորդիվ նշվում է նաեւ որպես զանազան նպատակային կարծիքների արտահայտման տեղ եւ այլն: Մեր օրերի համար թերեւս սազական է նաեւ բաղձալի տեղ արտահայտությունը, քանզի դրանում մեկ անգամ չէ որ համոզվել ենք: Հենց թեկուզ այն առումով, որ այսօրվա պատգամավորների թվում կան քառորդ դար առաջ այդ ամբիոնից ելույթ ունեցած գործիչներ, որոնց պատմուճանն է ընդամենը փոխվել: Թե ինչ եւ ինչու են ասում-խոսում, շատ էլ կարեւոր չէ: Նպատակը ասելիքին ձեւ տալն է, խոսքն ինչ-որ կերպ համոզիչ հնչեցնելը, բառերը տեղին ընտրելը, յուրօրինակ հասկացված լինելը:

Տեսեք ինչ է ասում խորհրդարանի բարձր ամբիոնից ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ՀՀ կառավարության անդամներին: Թեեւ թե՛ գործադիրը, թե՛ մեծամասնություն հանդիսացող օրենսդիրը իշխանության են եկել ՔՊ կուսակցության ծրագրի արդյունքում, պատգամավորը մենքի եւ դուքի մոտեցում է հնչեցնում. երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու խնդրում մենք գիտենք ինչ անել, դուք գիտեք ինչպես անել: Խոսուն հայտարարություն է, անցնող ժամանակը կարեւորելու եւ իմաստավորելու ձգտում, քանզի մեր մարդկանց սպասելիքները, մեղմ ասենք, ավելին են: Ուստիեւ փորձելու եմ այսօրվա մտորումներս թե մտահոգություններս հայտնել հնչած մոտեցման առումով: Կարծես չնկատելու է տրվում, որ կառուցվածքային առումով հանձնաժողովի եւ գործադիրի իրավասությունների շրջանակում արդեն հարցեր կան: Խնդիրների մի հատվածը, որն առնչվում է գյուղատնտեսությանը, հիմնականում կապված են տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության հետ, իսկ ահա դրանց լուծումները վերապահվել են տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, որի կազմ է մտցվում գյուղնախարարությունը: Ընդունենք մի վիճակ, երբ որոշ համայնքների միավորման տեսքով խոշորացում է ծրագրվել կամ արդեն իսկ միավորված համայնքում նախկին կառուցվածքին վերադառնալու պահանջ է դրվել: Նախարարություններից ո՞րն է անմիջականորեն զբաղվելու խնդրով: Եթե գյուղոլորտը տնօրինող տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը, համայնքներն այստեղ որեւէ հիմնավոր գործընթացի ակնկալիք ունենալ չեն կարող, քանզի այսպես կոչված վերադաս կառույցի հիմնական մտահոգությունը կապված է համայնքներում ներդրումների հետ: Գյուղական շուրջ 900 բնակավայրերի առօրյայի հետ խնդիրներին առնչություն ունի տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը, որին հիմնականում մտահոգում է գյուղական համայնքներին հատկացվող բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործումն ու հողի հարկի հավաքագրումը: Եվ հարցըՙ ո՞ր պետական կառույցն անմիջականորեն պետք է զբաղվի ՀՀ հողային կարողունակության արդյունավետ կառավարման խնդրով, որով պայմանավորված է երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունը, հնչում է ինքնաբերաբար:

Այստեղ իրական շիլաշփոթ է, սկսած գյուղատնտեսական ողջ շրջանի ընթացքում անլուծելի դարձած ոռոգման ջրի պակասից մինչեւ արդյունավետ գյուղատնտեսություն վարելուն նպատակաուղղված հավելյալ արժեք երաշխավորող մշակաբույսերի ընտրությունը: Այս խնդրում կա համաշխարհային փորձ, այն միանշանակ ընդօրինակել են նաեւ հետխորհրդային շրջանի հանրապետություններն ու երկրները, միայն ոչՙ Հայաստանի Հանրապետության տնտեսության պատասխանատուները, տարօրինակորեն ու ցավալիորեն նաեւ նորերը: Գյուղի եւ գյուղատնտեսության խնդիրներ ասելիս առայժմ խոսվում է նախկին սխալներն ու բացթողումները նորովի մեկնաբանելու անհրաժեշտությունից, ասենք հողերի խոշորացումից, ինտենսիվ որակվող գյուղատնտեսություն վարելուց, խաղողագործության դարավոր ավանդույթից: Զարմանալիորեն ոչ ոք իրեն նեղություն չի տալիս հարցնելու կամ պարզելու, թե ինչպես էր խաղողագործությունը զարգանում Արարատյան դաշտավայրի անջրդի պայմաններում: Ընթերցեք խնդրեմ թե ինչ էր գրում Րաֆֆին իր 1877-78 թվականների հուշերում: «Մեր կարծիքով թե Երեւանի, թե Նախիջեւանի եւ թե Ալեքսանդրապոլի գավառներում այնպիսի ազատ հողեր չկան, որոնց վրա կարելի լիներ նոր բնակավայրեր հաստատել. կան միայն անապատներ, որոնք անպետք են: Ժողովուրդն ամեն տեղ գանգատվում է հողի ու ջրի պակասության համար: … Քիշմիշը Երեւանի արդյունաբերություն չէ, այլ ստացվում է Պարսկաստանի Ուրմի քաղաքից եւ երեւանցիք գնելով այն, արաղ են քաշում: Արաղը քաշում են խաղողի չեչից, ողկույզների քաղցուն գինու համար քաշելուց հետո: Երեւանցիք այս տարի շատ վաստակեցին արաղից պատերազմի պատճառով» : Ահա այսպիսի բաներ, որոնց հետ առերեսվելուց չպետք է խուսափել:

Հավելեմ եւս մի փաստ: Անցած 10-12 տարիներին հաճախ եմ այցելել Ավստրիայի Իտալիային սահմանակից Շտիրիայի մարզ, որն ավանդաբար այս երկրի խաղողագործության հիմնական տարածքներից է: Երբ առիթ է եղել ներկայացնել Արարատյան դաշտի խաղողագործների աշխատանքը, նշելով նրանց աշնանն իրականացրած խաղողաթաղի եւ գարնան խաղողաբացի գործերը, հետն էլ այգին 6-8 անգամ ջրելը, խաղողագործության դարերի ավանդույթ ունեցող ավստրիացի այգեգործներն ուղղակի տարակուսել են, քաղաքավարությունից դրդված գերադասել լռել: Անկեղծ գտնվեմ եւ նշեմ, որ վստահ չեմ որ որեւէ մեկը կամ կառույց, տվլալ դեպքում ԱԺ-ի արդեն հիշյալ հանձնաժողովը կանդրադառնա այսօրինակ հարցիՙ գյուղատնտեսությունում ի՞նչ քաղաքականություն ընտրել: Տնտեսավարման համաշխարհային գործընթացները հաստատում են, որ ասենք գյուղոլորտում հարկ է ունենալ անասնապահություն-բուսաբուծություն ոլորտներում 60-40 հարաբերակցություն: Ասվածի վառ ապացույցը հողային որոշակի սահմանափակություններ ունեցող Դանիայի, Բելգիայի, Հոլանդիայի, տասնյակ այլ երկրների օրինակն է, ուր գերակա են համարում մարդկանց առաջնահերթությունը բավարարող եւ պահպանման համեմատաբար երկար ժամկետ ունեցող պարենհումքի արտադրությունը: Եվրոպայի, Օվկիանիայի, Հարավային Ամերիկայի հազարավոր ֆերմերային տնտեսությունների պահեստարաններում ու սառնարաններում տարիներ պահպանվող պանիրների ու մսամթերքների կարելի է հանդիպել, որոնք առայժմ դիտել եմ հեռուստահաղորդումների օգնությամբ: Մեզանում կաթնամթերքն աղաջրի մեջ թաթախելուց հետո անմիջապես հանելով այն պանիր են հռչակում, անասունը բակերում մորթում եւ միսը մեքենաների բեռնախցիկներում տեղավորելով վաճառողներին են հասցնում եւ տեղնուտեղը գներից տրտնջում: Սրանք հայաստանաբնակներիս կյանքն ու կենցաղը պայմանավորող գործընթացներ են, որոնք ԱԺ բարձր ամբիոնից հնչեցնելու կարիքն ունեն, ավաղՙ առայժմ չիրականացող ցանկություն:

Այսպես էլ ապրում ենք, օրվա չափորոշիչ համարում պատգամավորական այն մոտեցումը, ըստ որի ԱԺ-ի բարձր որակվող ամբիոնը քաղաքական կառույց է, իրենց խոսքերովՙ քաղաքական ինստիտուտ: Ընդունենք որ օրինաչափ է, եթե իհարկե դրանց վերջնական նպատակը Նորին Մեծություն Հայաստանի Հանրապետության լիարժեք կայացումն է, այն մարդ-արարածի հայի տեսակի լիարժեք ապրելավայր դարձնելը: Փորձում եմ աշխարհի շատ ժողովուրդներին հատուկ պատկառանք արթնացնող խոսքեր հնչեցնել, որոնք նրանց դարավոր պատմությամբ հանդերձ տնտեսապես կազմավորվել են հազիվ մի քանի տասնամյակ առաջ: Ի՞նչ գիտեր երկիր մոլորակը, ասենք ցարական Ռուսաստանի կազմում գտնվող ֆինն ազգի մասին: Գրեթե ոչինչ, որն այսօր… Հայաստանի Հանրապետություն եւ Արցախ ներմուծվող կարագի հիմնական մատակարարներից է: Անառարկելի է, որ առանց այս պարենմթերքի հայաստանցին լիարժեք գոյատեւել չի կարող, այն անհրաժեշտ էներգիա է մատակարարում փոքրերին ու մեծերին, հիվանդին ու առողջին, կանանց ու տղամարդկանց, մի խոսքով բոլորին: Ուրեմն ինչո՞ւ կենսական անհրաժեշտ այս պարենը չենք արտադրում ինքներս, հոգում մեր առաջնահերթ կարիքները, այն վստահում այլոց բարեհաճությանը թե շահադիտությանը: Անշուշտ «մենք գիտենք» հայտարարության հեղինակներն իրոք գիտեն խնդրի մասին, բայցեւՙ հայ եւ հայաստանյան հանրությունն էլ փաստոմ է, որ խնդրի հանդեպ լուռ դիտորդի կարգավիճակն էլ բանի պետք չէ: Սա փաստ է, որի միջավայրում ապրում ենք: Արդեն կայացած ՀՀ կառավարություն-ԱԺ պատգամավորներ մի քանի հարց ու պատասխանների, 2018-ի կառավարության կատարողականի քննարկման, այլ համարժեք միջոցառումների ընթացքում հիշատակվող ամբիոնից ոչ մի խոսք չի հնչել երկրի հիմնավորապես վտանգված պարենապահովության եւ պարենանվտանգության խնդիրների շուրջ: Կարծես դրանք չկան, երկիրն աշխատում է շվեյցարական ժամացույցների ճշգրտությամբ:

Պատկերը նույնն է հիշյալ հանձնաժողովի իրավասության շրջանակներում գտնվող այլ հարցերի առումով, որոնք ենՙ տարածքային կառավարումն ու տեղական ինքնակառավարումը, բնապահպանությունը, որոնց կանդրադառնանք առաջիկայում: Առայժմ միայն նշենք, որ մարզպետարաններում ու գյուղական համայնքներում, ոչ պակաս նաեւ բնապահպանական հարցերում եղած խնդիրները գերխնդիրների են վերածվում, առավել անորոշ դարձնում մեր մարդկանց վաղվա օրը: Հերթապահ ցանկություններով ու հերթական շաբաթօրյակներով դրանք լուծելու փորձերն առայժմ արդյունք չեն տալիս մի պարզ պատճառով. գործընթացում դրսեւորվում է կատարողական ինքնավստահությունը:

02.04.2019 թ. Երեւան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻ ԶՐՈՅՑԸ ԱՆԱՍՏԱՍ Ի. ՄԻԿՈՅԵԱՆԻ ՀԵՏ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱԿԱՆԱՎՈՐ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԵՏ ՎՐՅՈՆԻՍԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԱԿԱՆԱՎՈՐ ԲՅՈՒԶԱՆԴԱԳԵՏ ՎՐՅՈՆԻՍԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին. Սուրեն Սուրենյանց

15/10/2025

Թրամփի խոստովանությունը․ «խաղաղությունը» եղել է ԱՄՆ–Ադրբեջան գործարք՝ Հայաստանի հաշվին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով երբեք առիթը բաց չի թողնում հիշեցնելու,...

ԿարդալDetails

Ցեղասպանության կանխարգելումը ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարն է. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչություն

15/10/2025

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական