Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵԶ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՂ ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐ Է ՊԵՏՔ

22/02/2019
- 22 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Ուշի ուշով հետեւում եմ նոր իշխանությունների` կրթադաստիարակչական մոտեցումներին, փնտրուքներին ու դեգերումներին: Նրանցից, իհարկե, առանձնանում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որն իր պաշտոնավարման սկզբից անընդհատ խոսում է Հայաստանում կրթության մակարդակի բարձրացման մասին, թեպետ մարդկանց պաշտոնանկ անելուց բացի դեռեւս դրական բան չենք տեսել: Այդ ճանապարհին նվազ դրվատելի քայլերի կողքին նախարարը հասցրեց անել այնպիսի բաներ, որոնք, մեղմ ասած, հարիր չէին ոչ մի նախարարի: Ինչեւէ, չանդրադառնանք դրան: Խոսենք կրթության մասին:

Նախ` ի՞նչ ենք հասկանում կրթություն ասելով, մանկապարտե՞զ, դպրո՞ց, քոլե՞ջ, համալսարա՞ն, ինչպես տեսնում ենք` այո, հուսամ` կրթության որակի բարձրացում ասելով էլ` պաշտոնանկություններ նկատի չունեն: Ես կարծում եմ, որ պարապուրդի չմատնված որեւէ մարդկային ուղեղ գտնում է, որ քաղաքացու, մանավանդ մատաղ սերնդի, կրթության ու դաստիարակության համար պետական կրթական համալիրներից բացի կարեւոր կռվան է, օրինակ նաեւ հենց հեռուստաեթերը, որի մասին էլ ցանկանում եմ խոսել:

Նախարարը կամ նրա խորհրդականները կրթական բարեփոխումների մասին խոսելիս երբեւէ չե՞ն մտածել հայկական հեռուստաեթերի մասին: Ի՞նչ կրթական բարեփոխումների մասին է խոսքը, երբ գրեթե բոլոր հեռուստաընկերություններով, բացառությամբ «Շողակաթի», անգրագիտություն, թշնամանք ու անբարոյականություն է ծորում:

Արայիկ Հարությունյանը, որպես հին բարքերի մերժող, պետք է որ արդեն քայլեր ձեռնակած լիներ` հեռուստաեթերի մաքրման ուղղությամբ: Քանի որ դժվար է պատկերացնել մի սերունդ, որի տաս-տասնհինգամյա ներկայացուցիչը դպրոցում մի քանի ժամ պարապելուց հետո տուն գալով եւ հեռուստացույց դիտելով, կարող է կրթված լինել, եթե, իհարկե, մենք կրթվածություն չենք համարում անտակտությունն ու գռեհկությունը:

Տարիներ շարունակ հեռուստաեթերն ուղղակի ոչնչացրել է մեր ազգային կողմնորոշվածությունը, մարդիկ այլեւս տարակուսում են` իրենք հա՞յ են, թե՞ Հայաստանի քաղաքացի, ա՞զգ են, թե պետությո՞ւն: Ցավոք արդեն շարժում կա` հայից հայաստանցու վերածվելու: Եւ սրա մեծագույն մեղավորներից մեկը հեռուստաեթերն է, որը Խորհրդային Միության փլուզումից հետո հասել է կատարյալ սանձարձակության ու միջակության: Անցյալ դարավերջին սկիզբ առած բարոյական անկման արշավին մասնակցելն այսօր հեռուստաընկերությունների` մրցակցությունից դուրս չմնալու միակ միջոցն է դարձել: Մանավանդ վերջին տասնամյակում անճանաչելիորեն փոխվել է ցուցադրվող հաղորդումների ու ֆիլմերի ձեւաչափը. Այնտեղ մաքուր հայերեն չեն խոսում:

«Հ1»-ը կարծես` ներկարարական արհմիություն լինի եւ արդեն երեք տասնամյակ, նախանձախնդրորեն վարդագույնով զմռսում է իշխանություններին: Հանուն արդարության պետք է նշել, որ այդտեղ հայերենը շատ թե քիչ կենդանության նշույլներ է ցույց տալիս:

«Կենտրոնը»` նմանապես ներկարարական արհմիություն է, պարզապես այնտեղ ներկի պատվիրատուն մի մարդ է, ոչ իշխանական խումբ:

«Արմենիան» ավելի շատ լծված է հայոց լեզուն ապականող, ծաղրող ու նսեմացնող սերիալների արտադրության: Այն կարելի է համարել նաեւ հնդկական սերիալների մագնատ հեռուստաընկերություն: Այդ ալիքով կարելի լսել նմանատիպ նախադասություն` «ադվակատին յուվիլերն ա սպանել» (բայց ոսկերիչը կարող էր շատ հանգիստ ու անշտապ սպանել փաստաբանին), կամ` «չուլկի», «կալգոտկա», «բիգուձի», «համբալ», «տվար» եւ նմանատիպ այլ բառեր:

«Հ2»-ում առհասարակ հայերեն ոչ մի ֆիլմ գտնել հնարավոր չէ, թեպետ, մեր օրենքը պահանջում է` եթերում վեր պահել հայերենը:

«5-րդ ալիքը» դեռ նոր է մտել ասպարեզ, նվազագույնը կարելի է նշմարել, որ այստեղ բացակայում է լուրջ մշակույթի արծարծումը, նաեւՙ բազմակարծությունը:

«Երկիր մեդիան» էլ «Հ2»-ի պես, ֆիլմերի ցուցադրությունն իրականացնում է ռուսերենովՙ կրկին խախտելով Լեզվի մասին օրենքը:

«Շանթի» մասին առհասարակ խոսելս չի գալիս, մեր «ամենատարեց» հեռուստաընկերություններից մեկն է, բայց «երեկվա երեխայի» պես է պահում իրեն: Նա էլ չի զլացել եւ չի զլանում` հնարավորինս աղավաղելու հայոց լեզուն: Նախորդ տարի սկիզբ առած «Վումնս Կլուբը» խոսքերիս ամենզորեղ ապացույցն է: Այդ հաղորդումն ուղղակի խայտառակություն է: Զարմանում եմ, որ միչեւ հիմա ոչ մի լուրջ քննադատության չի արժանացել այդ հաղորդումը: Այդ շոու կոչվածի ընթացքում կարելի է լսել հայհոյանքներ, սեռական տեսարանների պատկերավոր ներկայացումներ, ոչ եթերային, անճոռնի շարժուձեւ: «Բդել», «շինել», «սուկա», «քամակ», «սեքս»…. այս բառերն այդ շոու ծրագրի անքակտելի բարեկամներն են: Այդ ամենին զուգակցված, որպես թիրախ, հանդիսատեսին ծիծաղ պարգեւելու լավագույն միջոց ընտրված է հայկական ավանդական արժեքները, մեր դարավոր նիստ ու կացը, բարքերը ծաղրելը: Տպավորություն է ստեղծվում, որ «Շանթն» ուղղորդված կերպով ծաղրում է հայկականությունը:

Մյուս ալիքները բացառություն չեն, ամեն ինչ պետք է վերանայվի, խմբագրվի ու սրբագրվի, եթե, իհարկե նոր իշխանությունն ունի համապատասխան խմբագիրներ ու սրբագրիչներ:

Այ սա, իրո՛ք, ուշադրության արժանի խնդիր է, քանի որ, եթե կիրթ ու դաստիարակված քաղաքացի ենք ուզում մեծացնել, պետք է այնպես անենք, որ մեր տղան կամ աղջիկը դպրոցում Պապ թագավորի մասին լսելուց հետո, տանը եթերով չլսի այնպիսի նախադասություններ, որոնք, ինչպես ժողովրդական առածն է ասում` քառ ընջակավըրը, լըսի վըչ (Խուլ ականջ ունեցողը չլսի):

Սրա վրա պետք է լուրջ աշխատել: Հասկանալի է, մեկ օրում, կամ մեկ ամսում հնարավոր չէ նման ծավալի աղբը մաքրել, բայց եթե այս ամիսների ընթացքում ԿԳ նախարար Արայիկը եկեղեցու դեմ «արիաբար» մարտնչելուց ու սեփական սկզբունքներին տուրք տալով դպրոցի տնօրեններ ու ուսուցիչներ պաշտոնանկ անելու փոխարեն զբաղված լիներ սրանով, արդեն ահագին բան փոխված կլիներ:

Կարծում եմ` առաջին լուրջ անելիքն այդ ուղղությամբ` Ազգային ժողովում բարձաձայնելն է, քննարկելն ու համապատասխան ձեւաչափով պետական կնիքով, հարկադրող, պետության քաղաքացու դաստիարակությանը նախանձախնդիր թղթածրար ստեղծելն է: Ի դեպ, սա ավելի կարեւոր քայլ է, քան` հիմնի փոփոխությունը, դրոշի վրա խաչ պատկերելն ու մայրաքաղաքը տեղափոխելը:

Հուսով եմ` տողերս անարձագանք չեն մնա: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ սեփական առաջարկներով հանդես գալ, չնայած` ինձանից ավելի լավ առաջարկ անող շատերին գիտեմ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՇԽԱՆՈՒՀԻ ՄԵՆՇԻԿՈՎԱՆ, ԴՍՏԵՐ ՀԵՏՙ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ԴՊՐՈՑՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Իրավունք

Վարդան Ղուկասյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվե․ դատարան

20/10/2025

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան. հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Նույն...

ԿարդալDetails

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական