Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆԸ

22/02/2019
- 22 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության փորձագետ

Մի փոքր պատմություն

2010 թ. Հունիսի 15-ին Թուրքիայի ազգային հետախուզության (MIT Milli Istihbarat Teskilati) պետ Էմրե Թաները հրաժարական տվեց եւ հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Նա զբաղեցնում էր այդ պաշտոնը 2005 թվականից: Ի՞նչը ստիպեց նրան հեռանալ այդ պաշտոնից: Էմրե Թաներին մեղադրում էին այն բանում, որ նա կտրուկ սրեց MIT-ի հարաբերությունները պետության ռազմական հետախուզության հետ (ռազմական հետախուզությունը գտնվում է Պաշտպանության նախարարության Գլխավոր շտաբի կառույցում), որն, իր հերթին, խախտեց Թուրքիայի հատուկ ծառայությունների համակարգման աշխատանքները եւ առաջացրեց որոշ ձախողումներ երկրի արտաքին քաղաքականության մեջ:

Զբաղեցրած պաշտոնից հեռանալուց հետո, ավելի ուշ, Թուրքիայի ռազմա-քաղաքական շրջանակների «վարագույրների» ետեւում, ինչպես նաեւ որոշ լրատվության միջոցներում վախվորած մտքեր հնչեցին, որ Թաները կապված էր Ֆեթուլլահ Գյուլենի «Ջամաաթ Գյուլեն» («Ջամաաթ» թարգմանաբար նշանակում է կրոնական համակեցություն կամ ուխտ, միաբանություն):

Մուհամմեդ Ֆեթուլլահ Գյուլեն` թուրք մտավորական, իսլամի վերաբերյալ 60-ից ավելի գրքերի հեղինակ, «փափուկ» հանդուրժողական իսլամի քարոզիչ, աստվածաբան, 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Գյուլենը Ամերիկայում «թաքստոց» գտավ այն բանից հետո, երբ 1998 թ. Թուրքիայում նրան մեղադրեցին գործող պետական կարգի տապալման մեջ: Նա մեղադրվում է նաեւ 2016 թ. հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ :

Ռեջեփ Թայյիբ Էրդողանի եւ Ահմեդ Դավութօղլուի երբեմնի հավատարիմ զինակիցը հիմա վտարանդի է եւ նրա հետագա ճակատագիրը կախված է ամերիկյան «իստեբլիշմենթից»: Կգնա՞ն ընդառաջ ամերիկյան իշխանությունները նախագահ Էրդողանի եւ թուրք արդարադատության պահանջներին` նրան արտահանձնելու առումով, թե՞ կշարունակեն նրան ապաստան տալ:

Տարբեր տվյալների համաձայն, Ֆեթուլլահ Գյուլենի շարժումն ունի 5 միլիոնից ավելի հետեւորդներ Թուրքիայում, Միջին Ասիայում եւ եվրոպական որոշ երկրներում: Նա չափազանց հարուստ է եւ 2008 թվականին ճանաչվել է աշխարհի առաջադեմ մտավորականներից մեկը:

Եվ իհարկե Թուրքիայի իշխանությունները վստահ են, որ նա համագործակցում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) հետ:

Սակայն «բամբասանքները» Էմեր Թաների մասին սրանով չէին ավարտվում: Լուրեր էին պտտվում, որ նա կապված էր նաեւ 2016 թ. ռազմական պուտչի (հեղաշրջման) կազմակերպիչների հետ: Այդ իրադարձություններից հետո Թաների անունը որեւէ կերպ չի հիշատակվում, գուցե նա ձերբակալվածների կամ անհետ կորածների ցուցակում է:

Այլ տեսակետ էլ կա, որին ես, հեղինակս, հակված եմ ավելի հավատալու: Էմրե Թաները կրթված, բավականաչափ ժողովրդավարական հայացքների տեր, օպերատիվ-քաղաքական իրավիճակը ռեալ գնահատող, պատմական իրողությունների մեծ մասը ճիշտ ընկալող հետախույզ էր (հետախույզների մեջ էլ նման մարդիկ հանդիպում են, եւ ոչ քիչ):

Եվ այսպես, հինգ տարի շարունակ Թուրքիայի ամենահզոր կառույցներից մեկի` հետախուզությունը ղեկավարելուց հետո, Էմրե Թաները հեռացավ:

Ծանոթություն. Իմ կարծիքով հետախուզության կամ այլ հատուկ ծառայության ղեկավարի համար 5 տարին այնքան էլ մեծ ժամանակահատված չէ, եթե իհարկե նա իր տեղում է, եթե նա «քիթը չի խոթել» այնտեղ, ուր նրա «հոգին անելիք չունի», եթե նա չի շրջապատել իրեն ստրկամիտ միջակություններով, որոնց հիմնական խնդիրներից մեկը իրենց պետի համար արագ եւ խոնարհված դիրքով դուռը փակելն ու բացելն է, այդպիսով ծածկելու սեփական բթությունն ու ոչնչությունը: Այսպիսի մարդկանց ընդունող ղեկավարները, հատկապես հատուկ ծառայություններում, շատ արագ շշմում են իրենց հաջողությունից եւ իհարկե նրանք ընդունակ չեն նորմալ խորհուրդներ լսել, նրանց անհրաժեշտ են հնազանդ մարդիկ, տոքսիկ, բացասական տրամադրվածության անձինք, որոնք հիմնականում գործում են միայն թիկունքում` իրենց հարազատ միջավայրում: Մինչդեռ հետախուզությանը պետք են բազմավեկտոր մտածողությամբ, կրեատիվ ուղեղներով, ռեֆլեկտորային (ինքնաբերական) գործողության ընդունակ, հայրենասեր անձինք, որոնք չեն պատրաստվում կուրորեն կատարել բթամիտ, անհիմն հրամաններն ու հրահանգները :

Այս լիրիկական զեղումը չեմ առաջարկում կապել Էմեր Թաների կամ այլ հատուկ ծառայության որեւէ այլ ղեկավարի հետ, պարզապես կուզենայի, որ ընթերցողս մի փոքր ավելի լավ ճանաչի հետախույզի բնութագիրը:

Վերադառնանք մեր բուն թեմային: Ինչ խնդիրներ ունի իր առջեւ դրված Թուրքիայի հետախուզությունը:

Դեռ ոչ վաղ անցյալում, մինչ Թուրքիայի եւ Ռուսաստանի մերձեցումը (մերձեցման պատճառները հայտնի են` դրանք աշխարհաքաղաքական խնդիրների մի ամբողջ շարան են, որոնք հիմնականում թելադրված են ներկայիս օպերատիվ-քաղաքական իրավիճակով եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից վարվող քաղաքականությամբ, պետք է հուսալ, որ այս «եղբայրությունը» երկար չի տեւի) Թուրքիայի հետախուզական ռազմավարական խնդիրներից մեկը Ռուսաստանի դեմ աշխատելն էր: Ավելի կոնկրետ` թիրախավորված էին Ռուսաստանի տնտեսությունը, քաղաքական կառույցը, զինված ուժերը եւ ռազմարդյունաբերական համալիրը, դրանց ջլատումը, Ռուսաստանի մասնատումը, Պովոլժիեում թուրքախոս ժողովուրդների տարածաշրջանային միավորում ստեղծելը, որի կենտրոնը պետք է դառնար Կազանը: Հատուկ աշխատանք էր տարվում Թաթարստանի, Բաշկորտոստանի (Բաշկիրիա) եւ Չուվաշիայի ազգայնական-կրոնական կենտրոնների հետ:

Ամբողջ պետական ապարատը, հոգեւոր կայսրությունը եւ հետախուզությունը աշխատում էին մի գերակա, առաջնահերթ խնդրով` «Մեծ Թուրանի» վերածննդով: Այդ կայսրության մեջ պետք է մտնեին Ռուսաստանի, Ուկրաինայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի, Սիրիայի, Բալկանյան թերակղզու, Միջին Ասիայի եւ անգամ Չինաստանի որոշ տարածքներ:

Ընդ որում առաջին հերթին պետք էր քանդել եւ քայքայել նշված երկրների արդյունաբերությունը, ստեղծել այդ տարածքներում իրենց ձեռնտու շուկաներ, որոնք պետք է հեղեղվեին թուրքական արտադրության անորակ ապրանքներով: Հետախուզական ցանցը պետք է թուլացներ Ռուսաստանի ռազմա-քաղաքական դիրքերը Սեւ ծովում, ուժեղացներ կապը տարածաշրջանում ապրող մահմեդականների հետ եւ ընդհանրապես Ռուսաստանին դարձներ ամբողջ մահմեդական աշխարհի թշնամին: Ռուսաստանի դիրքերը թուլացնելուն զուգընթաց, թուրքական հետախուզությունը օր-օրի պետք է ակտիվացներ աշխատանքը Բալկաններում, Հարավային եւ Հյուսիսային Կովկաում, ինչպես նաեւ Միջին Ասիայում:

Հաջորդիվՙ «Թիկնոցի եւ դաշույնի ենիչարիները»

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՈՒՆԱՎՈՐ ՄԵՂՐ

Հաջորդ գրառումը

ՄԵՐԿԵԼԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՈՏՆԿԱՅՍ ԾԱՓԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐԿԵԼԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՈՏՆԿԱՅՍ ԾԱՓԵՐՈՎ ԸՆԴՈՒՆՎԵՑ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը

21/10/2025

Հոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը:...

ԿարդալDetails

Գյումրիի համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը

21/10/2025

Ժամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

21/10/2025

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

21/10/2025

Թշնամու համար և օգտին աշխատող չլիներ՝ կարելի էր քաղաքական գովասանքի արժանացնել. Հովհաննես Ավետիսյան

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական