Երկուշաբթի, Հոկտեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵԱՏՄ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆ. ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԽՆԴԻՐՆԵՐ ՄԵՐ ԱԶԳԱՅԻՆ-ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԸ ԱՌԱՋ ՄՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ

22/02/2019
- 22 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող

2018թ. դեկտեմբերին Սանկտ-Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխանցեց ԵԱՏՄ նախագահությունը: 2019թ. հունվար-դեկտեմբերի ընթացքում մեր երկիրը նախագահում է եվրասիական տնտեսական ինտեգրման կառույցում: Այս վերլուծականում մենք կփորձենք ճշտել այն հնարավորությունները, որ բացվել են մեր առջեւ ԵԱՏՄ-ում մեր նախագահության համատեքստում: Դժվար թե որեւէ մեկը վիճարկի այն պարզ դրույթը, որ ԵԱՏՄ-ի ամենափոքր տնտեսություն ունեցող Հայաստանի համար այս տարին կարող է եւ պետք է լինի մի ժամանակ, որը կարող է օգտագործվել մեր երկրի ներդրումային ներուժը մեծացնելու, Հայաստանի ճանաչելիությունն ու գրավչությունը ընդլայնելու համար: Հիմա, այս ամենի մասին հերթով:

ԵԱՏՄ հինգ տարին. նվաճումներ ու հեռանկարներ

Հայաստանը ԵԱՏՄ-ի անդամ դարձավ 2015թ. հունվարի 2-ից: 2015թ. արտակարգ ծանր տարի էր եվրասիական տնտեսական տարածքի համար: Իրար գումարվեցին գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը, նավթի գների անկումը, արեւմտյան արգելամիջոցները եւ ռուսական ռուբլու արժեզրկումը: Այդ տարվա վերջում ԵԱՏՄ տնտեսություններն արձանագրեցին, որ վերոհիշյալ պատճառներով անկումը հնարավոր եղավ կասեցնել եւ վնասները հասցնել նվազագույնի:

2016թ. կեսերից տնտեսական վիճակը ԵԱՏՄ-ում սկսեց կայունանալ եւ Ռուսաստանը դուրս եկավ դանդաղ, բայց կայուն զարգացման ուղի: Ինչպես եւ սպասվում էր, դա ամենանպաստավոր ազդեցությունն ունեցավ միության անդամների եւ հատկապես փոքր տնտեսությունների վրա: Հայաստանը սկսեց մեծացնել արտահանման ծավալները ԵԱՏՄ ուղղությամբ (գլխավորապես Ռուսաստան), ինչը դրական կերպով սկսեց ազդել մեր տնտեսական ցուցանիշների վրա: Հաջորդ երեք տարիների ընթացքում արտահանումը դեպի Ռուսաստան ավելի քան կրկնապատկվեց: Հայաստանի արտահանումը 2017թ. գերազանցեց 2 մլրդ. դոլարի սահմանը, իսկ 2018թ.` 2,4 մլրդ. սահմանը: Եվրասիական փորձագիտական ակումբի հեղինակավոր տնտեսագետ անդամները համոզմունք հայտնեցին, որ արտահանմանը միտված առողջ տնտեսություն ունենալու համար արտահանման հարաբերակցությունը ՀՆԱ-ին պետք է կազմի 50%: Սա այն դեպքում, երբ մենք ուզում ենք ունենալ երկրի սոցիալական կարիքների բավարարմանն ուղղված եւ բնակչության կենսամակարդակի բարելավման վրա էապես ազդող առողջ տնտեսություն:

2017թ. 7,2% ՀՆԱ-ի աճից հետո հնարավոր դարձավ մտածելը այնպիսի տնտեսություն ունենալու մասին, որը տարեկան 7% եւ ավելի ՀՆԱ-ի աճ արձանագրելով, կարող է Հայաստանը դուրս բերել զարգացող երկրների ավելի պատվավոր շարք: 2016թ. Հայաստանում կային հոռետեսներ եւ թերահավատներ, ովքեր վիճարկում էին ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության իմաստն ու արդյունավետությունը: Բայց այսօր, 2019թ., Հայաստանի նախագահության տարում մենք արձանագրում ենք, որ մեր քաղաքական դաշտի բոլոր լուրջ, ազդեցիկ եւ հեղինակավոր քաղաքական ուժերը համակարծիք են այն հարցում, որ մեր անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպաստում է տնտեսության զարգացմանը, ժողովրդի բարեկեցության աճին, երկրի քաղաքական եւ տնտեսական անվտանգության ապահովմանը եւ, վերջապես, մեր ինքնիշխանության ամրապնդմանը:

Հիմա, Եվրասիական փորձագիտական ակումբի խնդիրն ենք համարում առաջ մղել եվրասիական ինտեգրման զարգացման եւ խորացման հնարավորությունները եւ դրանում Հայաստանի կառուցողական մասնակցության հարցերը: Դրա համար, եւ սա բոլորովին էլ դատարկ խոսք չէ, անհրաժեշտ է արմատապես բարելավել ինտեգրացիոն կառույցներում մեր երկրի շահագրգիռ մասնակցությունը: Դեռ նախորդ իշխանության ժամանակ, իշխանական միջանցքներում քչփչում էին, որ Հայաստանի քաղաքական վերնախավի շատ երեւելի գործիչներ եվրասիական ինտեգրմանը վերաբերում էին իբրեւ նվազագույն չարիքի եւ աշխատում էին այդ ուղղությամբ ավելորդ գլխացավանք չստանալու պարզ մղումով: Մոսկովյան վերնախավերում ավելորդ լարվածություն չստեղծելու մղումով, նույնպես կիսաձայն տարակուսում էին, թե ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը դրսից ստացվող զանազան առաջարկներին ու հարցերին առանց մեկնաբանելու, առանց խորանալու, առանց առանձնակի հետաքրքրության արագ-արագ դրական պատասխանում: Հիմա, մեր նոր իշխանությունը, որն ունի ընտրողների աջակցություն եւ հայտարարում է նաեւ եվրասիական ինտեգրման ոլորտում շահագրգիռ մասնակցության օգտին, պետք է որ մտածի այս ոլորտում աշխատող պետական կառավարման օղակների որակական բարելավման մասին:

Հայաստանի իշխանությունը կարող էր իր նախագահության տարում ձեռք մեկնել գիտափորձագիական դաշտին եւ ակադեմիական, համալսարանական, մտավորական հանրությանըՙ մեծացնելու համար համագործակցությունը, որն ուդղղված է եվրասիական ինտեգրման գործընթացում Հայաստանի հնարավորություններն ու ձգտումները մեծացնելուն:

Հայտնի է, որ այս ապրիլի վերջին ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները կհավաքվեն Երեւանում: Մայիսի վերջին պետությունների ղեկավարները հանդիպելու են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում: Առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի կառավարությունը նախագահության տարում ինքնուրույն կամ Եվրասիական տնտեսական հանձնաժոողովի հետ համատեղ անցկացնելո՞ւ է որեւէ խոշոր միջոցառում, թե՞ ոչ:

Եվրասիական փորձագիտական ակումբը պատրաստ է իր ներուժն ու հնարավորությունները ծառայեցնել մեր նախագահության տարին ուշագրավ, իշխանությունների հետ համագործակցված, բայց կփորձենք անել նաեւ ինքնուրույն: Որորվհետեւ զգում ենք մեր բազմաթիվ հեղինակավոր ու ազնիվ մտավորականների շահագրգռությունը աշխատելու այս դաշտում, օգտակար լինելու մեր պետությանը:

Մշակութային-հումանիտար համագործակցությունը եւ քաղաքակրթական ընդհանրությունը որպես ինտեգրման հաջողության հիմք

Մեր լավագույն քաղաքագետները դեռ 2015-2017թթ. գրված իրենց աշխատություններում ուշադրություն էին հրավիրում այն հանգամանքի վրա, որ առանց ինտեգրվող երկրների պատմության, ավանդույթների, արժեքների նկատմամբ հարգալից վերաբերմունքի, առանց մեր քաղաքակրթական ընդհանրությունը լավ իմանալու եւ ճիշտ պատկերացնելու, անհնար է հույս ունենալ, որ տնտեսական ինտեգրումը կզարգանա ու կխորանա հաջողությամբ: ԵԱՏՄ պետությունների ղեկավարները պարբերաբար կրկնում են, որ այս գործընթացը ոչ թե բիզնեսի կամ քաղաքական ու տնտեսական վերնախավերի համար է, այլ նախ եւ առաջ շարքային մարդկանց, նրանց կենսական կարիքները բավարարելու եւ բարգավաճման համար: Ե՞րբ են այս բարի ցանկությունները դառնալու իրականություն եւ դրանով բազմապատկելու ինտեգրման կողմնակիցների շարքերը:

Հայաստանի ավագ եւ միջին սերունդների ներկայացուցիչները մեծամասնությամբ ԵԱՏՄ կողմնակիցներ են նաեւ այն պատճառով, որ հիշողություններ ունեն խորհրդային ժամանակներից, այլ կերպ ասած, ետխորհրդային քաղաքակրթական դաշտի մասնիկ են: Երիտասարդները, այդ թվում եւ նրանք, ովքեր այսօր իշանություն են կամ պաշտպանում են իշխանությանը, անկախ Հայաստանի խորհրդանիշներ են եւ պահանջում են բացատրություններ, թե ինչո՞ւ մենք պետք է հատուկ դաշինք ունենանք Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների հետ:

Պետք է բոլորն իմանան, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության կարեւոր երաշխավորն է, Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ուղիղ ներդնողը Հայաստանի բիզնես կառույցների խոշորագույն սեփականատեր երկիրը: Ռուսաստանից Հայաստան են գալիս ամենաշատ տրանսֆերտները: Ռուսաստանցի զբոսաշրջիկները մեր երկրի հյուրերի ամենամեծ խումբն են կազմում: Եթե սրան գումարենք մեր համատեղ մասնակցությունը ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում, ապա պարզ կդառնա, թե ինչու ենք մենք կարծում, որ հատկապես գործընկերության, համագործակցության եւ փոխգործակցության այս դաշտում պետք է գտնել մինչեւ այժմ չգործարկված նոր հնարավորություններ Հայաստանի համար նոր ներդրումներ ապահովելու, Հայաստանի արդյունաբերության մի ամբողջ շարք ճյուղեր զարգացնելու, Հայաստանի աշխատանքային ներուժը լավագույնս եւ պատվավոր ձեւով իրագործելու եւ, վերջապես, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը մեծացնելու ուղղությամբ: Այս բառերից յուրաքանչյուրի տակ դրված են կոնկրետ առաջարկություններ եւ մշակումներ, որոնք գիտափորձագիտական դաշտում քննարկվելու եւ առաջարկություններով ու լրացումներով հղկելու կարիք ունեն: Նախորդ տարիներին մենք արձանագրում ենք եվրասիական ինտեգրման թեմայով հետաքրքրվող գիտնականների, այդ թվում երիտասարդների աճ, եւ դա մեզ ուրախացնում է: Անհրաժեշտ է գտնել միջոցներ գիտական, մշակութային եւ հումանիտար ոլորտներում եվրասիականության հանդեպ հետաքրքրությունը վառ պահելու եւ դա համագործակցության խորացման շահերին ծառայեցնելու համար: Այստեղ անելիք ունի օրինակ Գիտության պետական կոմիտեն, որը շատ ավելի մեծ ջանքեր կարող էր գործադրել ինտեգրման թեմաներն ուսումնասիրողներին նոր հնարավորություններ տալու ուղղությամբ:

Ամեն ինչ հանուն Հայաստանի տնտեսական արգացման

Մենք հաճախ սպասում ենք, թե ինչ-որ տեղից հայտնվելու են գումարներ, եւ մեր հետազոտողներն ու գիտնականները դրանցով կատարելու են գիտական ուսումնասիրություններ: Հաճախ այդ գումարներն ուշանում են: Ուշանում են նաեւ այն քաղաքական ու վարչական լուծումները, որոնք կարող էին ժամանակին գործադրվելու պարագայում նպաստել ինտեգրացիոն գործընթացների հաջողությանը, այդ թվում նոր քաղաքակրթական արժեքների ձեւավորմանը: Երբ մենք խոսում ենք ընդհանուր քաղաքակրթական արժեքների մասին, պետք է հստակ հասկանանաք, որ ի տարբերություն ավագ սերնդի, միջին, հատկապես երիտասարդ սերունդները ակնկալում են քաղաքակրթական նոր արժեքներ, որոնք կարող են ընդունելի եւ սիրելի դառնալ եւ մեր օրերի խորհրդանիշ լինել: Այդ արժեքները մենք ենք կոփելու: Եթե նոր քաղաքակրթական արժեքների ստեղծման գործը ուշանա, կավելանա հոռետեսների թիվը եւ կասկածի տակ կդրվի բուն եվրասիական ինտեգրման գործընթացի հետագա անհրաժեշտությունը: Առայժմ դա տեղի չի ունենում, բայց 2020-2022թթ. հետո, երբ մի կողմից եվրասիական շուկաները կսկսեն հագենալ եւ այստեղ կփոքրանան արտահանման աճի տեմպերը, իսկ մյուս կողմից ավելի մեծ չափով կսկսի իրեն զգացնել տալ տնտեսական անորոշությունը, քաղաքական դաշտում մեր հակառակորդները նորից կաշխուժանան եւ կրկին կփորձեն վերադարձնել մեզ գործընթացի սկզբնավորման տարիների անօգուտ քննարկումների դաշտ: Սրանից օգուտ չկա, բայց միշտ կգտնվեն աշխարհաքաղաքական հակառակորդներ, որոնք միջոցներ կծախսեն կասկածն ու անվստահությունը մեր մեջ կրկին խորացնելու համար: Սա քաղաքականության օրենքն է: Եվ սա իմանալով, պետք է փորձել առաջիկա 2-3 տարիներին գործադրել ինտելեկտուալ եւ կազմակերպչական ջանքեր վերջին երեք տարիների հաջողությունը ստեղծագործաբար զարգացնելու համար:

Դրա համար էլ մենք ասում ենք, որ Հայաստանի նախագահության տարում կարելի էր աշխատել հօգուտ ինտելեկտուալ եւ ստեղծագործ ներուժը եվրասիական ինտեգրման գործընթացի հաջողությանը ծառայեցնելու գործի, կարելի է տարվա ընթացքում վարել այնպիսի տեղեկատվական, մշակութային եւ հումանիտար քաղաքականություն, որը կնպաստեր անդամ երկրների միջեւ կապերի ամրապնդմանը, միմյանց ավելի լավ ճանաչելուն եւ միմյանց հետ գործ ունենալու ցանկություն առաջացնելուն: Եվ վերջապես, Հայաստանը մեկ տարով դարձնել եվրասիական ինտեգրման կենտրոն, այստեղ համախմբել մեր գաղափարակիցներին, բարեկամներին եւ գործընկերներին, նրանց պատճառել մեծ գործին միասին ծառայելու բերկրանք եւ դրանով Հայաստանը դարձնել ավելի մոտիկ ու սիրելի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՐԴՆ ՈՒ ՓՈՒՇԸ

Հաջորդ գրառումը

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԱՆՑԿԱՑՎԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Հրապարակախոսություն

Համոզմունք ունեմ, որ ի հայտ կգան կեղծ կարմիր բերետավորներ, ովքեր գործ կտան, որ գյումրեցիներն իրենց «սատկացրել» են, մորթել, մի-քիչ էլ բռնաբարել

20/10/2025

Հարգելի՛ գյումրեցիներ, Համոզմունք ունեմ, որ հերթական մոնտաժված ձայնագրության հետ գործ ունենք և սա արդեն ծիծաղելի չէ՝ ուղակի նողկալի է ....

ԿարդալDetails

Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին․ Վստահ եղեք՝  այդ պատերազմում նա պարտվելու է․ «Հայաստան» խմբակցություն

20/10/2025

Մի միջակ բեմադրիչ, վաղուց արդեն ծանոթ ձեռագրով, փորձեց բեմադրել «ձայնագրություն» օպերացիան․ Նարեկ Կարապետյան

20/10/2025

Հարգելի ընդդիմություն, հայտարարեք, որ դուք եք Հայաստանի Երրորդ Հանրապետության քաղաքական պահապանները. Վլադիմիր Մարտիրոսյան

20/10/2025

Այս տեսարանները գյումրեցիների վրա մարդ բերել էին, վախեցնելու գործիքակազմ, բայց գյումրեցիներին վախեցնել հնարավոր չէ. Մխիթարյան

20/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական