Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆԱՐԱՐԸ` 300 ՄԵՏՐ

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Հունվարի 29-ին լրացավ Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը: Թե ինչ զգալի ավանդ ունի Արամ Մանուկյանը մեր առաջին հանրապետության կերտման գործում` պատմաբանները վաղուց ամրագրել են ժամանակի հոլովույթում, եւ ամենեւին հարկ չկա դրա մասին այստեղ խոսելու: Հիմա, ասելիքս ավելի շատ ներկա ժամանակի մասին է. իսկ ներկան մենք ենք:

Ա՛րդ, մինչ օրս ինչպե՞ս է հայությունը երախտապարտ եղել Արամին: Մի կողմ նետենք քաղաքական կողմնորոշումներն ու նախասիրությունները: Ներկաներս հարգե՞լ ենք Արամի հիշատակը, որպեսզի ապառնի ունենանք: Ո՞ւր են հարգանքի պտուղները կամ գոնե այդ տեսակի մեկ հատիկը: Հարգանքի ու հիշողության հրապարակից դուրս գտնվելով, Արամ Մանուկյանը միակը չէ, մեկն է հազարավորներից. մենք լա՞վ ենք ճանաչում, ասենք, Փանոս Թերլեմեզյանին, Արշակ Չոպանյանին, Քսան հնչակյաններին ու մյուսներին: Եթե չենք հիշում, չենք ճանաչում, չենք կրում մեր անցյալը, վստա՞հ ենք, որ ներկան մաքուր ու հիշատակի արժան ենք ապրում, այս ապրելակերպը մեզ թույլ տալո՞ւ է սերունդների համար ապագայի, գոնե, ուրվագիծ կազմել: Ցայսօր մենք անգործ ենք:

Ի՞նչ խոսք, խորհրդային իշխանությունները յոթ տասնամյակ արգելել են նման հերոսներին հարգել, իսկ դրանից հետո՞, դրանից հետո ո՞վ է արգելել քայլել, մարդավարի քայլել:

Հարգել ասելով էլ ես նկատի չունեմ այն երկու, չորս, վեց կամ որեւէ զույգ թվով վարդերն ու մեխակները, որոնք տարին մի քանի անգամ խցկվում են Արամի փլուզված, աղբանոցի վերածված ու անտեր մնացած տան վիրավոր ճակատին փակցված խղճուկ ցուցանակի արանքում, որն անցնողին հուշում է` թե այստեղ է ապրել Արամ Մանուկյանը: Ցուցանակը կարդալուց հետո տանջող միտք է առաջանում` մեռե՞լ են Արամի հետնորդները, որ տունն այս թշվառ վիճակին է հասել, թե՞ ուրացող են: Անշուշտ պնդում ենք, որ ուրացող չենք: Մեռնելու մասով էլ, իհարկե, ո՛չ, չեն մեռել, նրանք ապրում են, եւ վատ չեն ապրում, դե, գոյատեւում են, ավելին` նրանք են տարին մի քանի անգամ ծաղիկներ դնում ցուցանակի արանքում ու միստիկ հայացքով նայում դեպի վեր` իրենց չորս կամ վեց ծաղիկ նվիրաբերումից գոհացած Արամ Մանուկյանի շնորհակալ դեմքը որսալու: Բայց ծաղի՞կն է, որ պետք է լիարժեք դարձնի Արամի հիշատակի հավերժացումը:

Մենք Արամի տան մոտակայքում արձան ունենք, որի վրա գրված է` Արամ Մանուկյան, բայց, գաղտնիք չէ, այն կապ չունի նրա կերպարի ու ապրած կյանքի հետ, ավելի` չարժեր որեւէ ազատագրական գործչի պատվին նման վատ արձան կանգնեցնել: Ամեն դեպքում արձանը շքեղ է, թանկարժեք, ուշադրության արժանի: Շքեղ արձանի ու թշվառ տան բաժանարարը երեք հարյուր մետր է: Ամոթ մեզ:

Այսօր Արամի տունը փլուզման եզրին է: Մեղավորները շատ են, բայց ես ոչ մեկին չեմ մատնանշելու, բացի ինձանից, իհարկե, որովհետեւ, որպես հայ, ես էլ իմ մեղավորության բաժինն ունեմ: Թող ամեն մարդ պատասխան տա իր խղճին, եւ թող ամեն մեկը բավարար անմեղություն ունենա մեղքի ծանրությունը մերժելու համար…

Աստված ողորմի քեզ, Արա՛մ Մանուկյան:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԹՌԱՆՔ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅԱԳԵՏ ՌՈԲԵՐՏ ՀՅՈՒՍԵՆԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅԱԳԵՏ ՌՈԲԵՐՏ ՀՅՈՒՍԵՆԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական