Ուրբաթ, Հոկտեմբերի 24, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԶԵՆՔ ՏՈՒՐ. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ

01/02/2019
- 01 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Առաջիկայում 5-րդ ալիքով սպասվում է «Զենք տուր. խաղաղություն եմ ուզում» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմն Արցախյան ազատամարտի մասին է, ավելի ճիշտ` պատճառների, ավելի ճիշտ` դրանից խուսափելու, պատվով խուսափելու: Դատողություններ անելով Արցախի հետ կապված վերջին քաղաքական զարգացումների շուրջ, հասկանալի է դառնում, որ վերնագիրը հենց այնպես չէ ընտրված, եւ արդեն մի խիստ կարեւոր, զգաստացնող ասելիք ունի: Մինչ օրս Արցախյան ազատամարտի մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել, բայց այս ֆիլմը կարելի է միանշանակ տարբեր համարել` իր գաղափարական հարցադրումներով. հերոսը` հայ ժողովուրդը, խաղաղություն է ցանկանում` զենքի միջոցով: Մեր պատմությունը ցույց է տալիս, որ հայը խաղաղությունն ավելի շատ խնդրել է, քան` պահանջել ու վաստակել, ինչի մասին պատմում է այս ֆիլմը: Հենց այստեղ է կայանում ֆիլմի բացառիկությունը. զինվենք, որ չկռվենք, զինվենք, որ ցույց տանք` պատրաստ ենք պատերազմի… հաղթելու:

Ֆիլմի ստեղծագործական կազմը բավականին երիտասարդ է. սցենարիստը լրագրող, արձակագիր Հովիկ Աֆյանն է, ռեժիսորը` ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր, «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի «Լավագույն դեբյուտ-2018» հաղթող Արթուր Սահակյանը :

Ես փորձեցի զրույց ունենալ նրանց հետ եւ ընթերցողի համար բացահայտել այն, ինչ մնացել է էկրանից այն կողմ: Ժամանակի սղության պատճառով զրույցը չափազանց կարճ ստացվեց… եւ չափազանց հստակ:

Հովիկ

– Հովի՛կ, վավերագրական կինոսցենարը տեքստային լուրջ միջամտություն չի ենթադրում, իսկ Դուք, կարծեմ` սովոր եք հենց տեքստի հետ աշխատել: Ի՞նչն էր Ձեզ համար ամենահետաքրքրական նորությունը կադրային մտածողության իմաստով:

– Այն, որ շատ կարեւոր բաներ ասելու համար կարելի է եւ չխոսել: Նույնիսկ լռել: Այն, որ կան դեմքեր, իսկ դրանք շատ են, որոնք բերանով չեն խոսում: Մի տեսակ նայում են քեզ ու խոսում են` լուռ: Եւ վերջապես այն, որ ինչ-որ բան, թեկուզ մեկ տող գրելուց հետո պետք է փակել աչքերն ու փորձել տեսնել: Եթե չի երեւում, իսկ երեւալուց հետո հուզում, ուրեմն բացել աչքերը եւ ջնջել: Նորից փորձել, հետո նորից… Մինչեւ տեսնես գրածդ:

– Կհիշե՞ք ռեժիսորին տված` Ձեզ համար ամենասկզբունքային խորհուրդը:

– Ասացի, որ կարեւոր չէ, թե ինչ ենք մտածում ադրբեջանցիների մասին: Պատերազմում. կարծում եմ, թշնամին կարեւոր չէ, գոնե մեզնից: Կարեւորն ու հետաքրքիրը մենք ենք: Ի՞նչ ենք անում, որքա՞ն ենք ամուր, ինչո՞վ ենք ուժեղ, ի՞նչ ենք երազում, այո, պատերազմում… Խորհուրդ եմ տվել` ուշադրություն դարձնել պատերազմող մարդու երազանքին: Մեզ` առանց թշնամու:

– Խաղաղությունն ու զենքն ուղիղ հատկանիշներ են: Ինչո՞ւ եք պնդում, որ խաղաղության համար զենք է պետք:

– Որովհետեւ խաղաղություն չի լինում: Միֆ է: Երազանք, առանց որի հնարավոր չէ ապրել, ինչպես եւ առանց զենքի: Ի դեպ, հետաքրքրական կլինի հաշվել չպատերազմող` խաղաղ երկրներում զենքը, վստահեցնում եմ` սարսափելի թիվ կլինի: Կարծում եմ, որ խաղաղությունը նվաճում են, ինչպես ցանկացած երազանք, իսկ նվաճում են զենքով: Ու հենց այստեղ խաղաղությունն ու զենքը դադարում են հականիշներ լինել, եւ զենքը դառնում է խաղաղության հասնելու գործիք:

Արթուր

– Արթո՛ւր, մարդիկ սովոր չեն իրենց երկրի պատմության ամենահերոսական դրվագներին նայել մի մարդու ճակատագրի տեսանկյունից: Այս ֆիլմում նման փորձ է արված: Երբեւէ չէ՞ք վախեցել, որ Ձեր հստակ դիտարկումը, թե պատերազմը, ինչի համար էլ լինի, կյանք է կործանում, սխալ կընկալվի:

– Սխալ ընկալումներ միշտ կան եւ կլինեն: Ու դրանից պետք չէ վախենալ: Պետք է պայքարել դրա դեմ: Պատերազմն արդեն պարտություն է: Կապ չունի մեկ մարդու տեսանկյունի՞ց են նայում, թե՞ հազարի:

– Ֆիլմի նյութն ամբողջովին արխիվային է. որպես վավերագրող ռեժիսոր, կարիք, պակաս զգացե՞լ եք դեպքերին Ձեր հայացքով նայելու, թե՞ ժամանակակից օպերատորության արածը լրիվ բավարար էր ասելիքը տեղ հասցնելու համար:

– Այո, ֆիլմում օգտագործվել են արխիվային կադրեր: Ու անկախ այդ ահռելի արխիվից, որն ուսումնասիրել եմ, միեւնույն է, մոնտաժային սեղանի առջեւ զգում ես, որ գուցե ինչ-որ պակաս բաներ կան: Չնայած` հույս ունեմ, որ ասելիքս փոխանցել եմ:

– Ուսումնասիրության ընթացքի մասին էլ պատմեք, խնդրում եմ: Ո՞ր կադրերը կամ դրվագներն են սուր էմոցիաներ առաջացրել եւ ինչպե՞ս եք դրանք շեշտել ֆիլմում:

– Այս ֆիլմը պատերազմի մասին է, իսկ այնտեղ բոլոր էմոցիաներն են սուր: Ֆիլմում հայացքներ են, որոնք պատերազմ են տեսնում. այդ բոլոր հայացքներն իմ շեշտերն են:

Նկար 1. Հովիկ

Նկար 2. Արթուր

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՐԵՎ, ՄԵԾ ԵՂԲԱՅՐ

Հաջորդ գրառումը

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐՈՎ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ, ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐՈՎ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ, ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Սամվել Կարապետյանի քրեական հետապնդման մեջ կա քաղաքական մոտիվացիա. դա ակնհայտ է. Դանիել Իոաննիսյան

24/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծարագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որն ընկալվում է  որպես իշխանական իրավապաշտպան, համոզմունք է հայտնել, որ գործարար, բարերար...

ԿարդալDetails

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի արտահերթ նիստ – 24.10.2025

24/10/2025

Սա իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից Եկեղեցին պառակտելու հերթական փորձ է` հակաօրինական ու հակաեկեղեցական իր բոլոր դրսևորումներով. հայտարարություն

24/10/2025

Վարչական դատարանը մերժել է Էդմոն Մարուկյանի միջնորդությունը. թիվ 1299-Ն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից

24/10/2025

Նպատակը ոչ թե արդարադատություն իրականացումն է, այլ՝ Մասիսի ընդդիմադիր համայնքապետին ընտրություններից առաջ մեկուսացնելը. Գոհար Մելոյան

24/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական