Երեքշաբթի, Հոկտեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԱԼԷՊԸ ԻՐ ՑԱՒԵՐՈՎ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Շուտով սուրիական պատերազմը կը նշէ իր ութնամեակը եւ առաց նոր ամեակներու մաղթանքի, ան կը շարունակէ նշել յաջորդն ու յաջորդները, մինչեւ որ Աստուած, աւելի ճիշդՙ պատերազմի աստուածները, կամենան վերջ տալ անոր:

Երկրորդ տարին է, որ Հալէպ ազատագրուած է ահաբեկիչներու ամէնօրեայ յարձակումներէն, սակայն, դժբախտաբար դեռ չէ ազատագրուած պատերազմի մակաբոյծներէն, չարաշահողներէն, կեղեքիչներէն: Դարձեա՛լ հոսանքի տատանում, դարձեա՛լ վառելանիւթի սակաւութիւն. կազ չկայ, մազութ չկայ: Այսինքնՙ ճաշ եփելը անկարելի է, ինչպէս նաեւ տունը տաքցնելը, յատկապէս որ այս ձմեռ սոսկալի ցուրտ է:

Ելեկտրական հոսանքի տատանումին, կամ բացակայութեան հարցը հեռու է ժողովուրդին հասանելիութենէն եւ հակազդեցութենէն, սակայն մազութն ու պիւթակազը, որ տակառիկներով ու պալոններով կը վաճառուի, վաշխառուներու ձեռքին է:

Մազութը սահմանուած է իւրաքանչիւր ընտանիքի 200 լիթրով, որ բաւելու է ամբողջ ձմրան ցուրտ եղանակին, որ անկարելի է, յատկապէս բազմանդամ ընտանիքներու պարագային: Մազութի բաժանումը վստահուած է թաղապետերուն (մուխթար), որոնք, համաձայնելով տէրերուն հետ, ձեւը գտած են կողմնակի շահեր ապահովելու, յաւելավճարներով կարգը խախտելով եւ որոշեալ քանակէն պակաս մազութ մղելով տանիքներու վրայ զետեղուած պահեստարաններ:

Կազի պալոններու պարագային ալ, իւրաքանչիւր ընտանիք հարկ է որ հերթագրուի դարձեալ թաղապետին մօտ եւ սպասէ, որ օր մը կազը հասնի: Այս պարագային ալ օրինաւոր սակով ժողովուրդին բաժնուելու յատկացուած պալոնները կը յանձնուին թաղապետին, իսկ ան, անոնց մէկ մասը մէկ կողմ դնելով, «տակից», պետութեան որոշած սակէն աւելիով կը վաճառէ:

Այս վիճակը տարիներէ ի վեր կը շարունակուի, թաղապետն ու իր վերադասները ապօրինի հարստութիւն կը դիզեն, իսկ ժողովուրդը կը շարունակէ համբերել ու տոկալ: Կառավարութիւնը տեղեակ է այս վիճակէն, շատ լաւ գիտէ ինչ կ՛անցնի ու կը դառնայ, սակայն երբեմն աչք կը գոցէ, երբեմն ալ, ծայրայեղ պարագաներու, պատասխանատուները պաշտօնէ կ՛արձակէ, կամ զանոնք կը տեղափոխէ, բանը-բանէն անցնելէ ետք:

Պատերազմը շատ բաներ կը խախտէ մարդոց մէջ. յաճախ բարոյականութիւնը զոհ կ՛երթայ ընչաքաղցութեան, կաշառակերութիւնն ու ապօրինի դրամի կուտակումներու մոլուցքը վարակի պէս կը տարածուի: Նոյնն է ամէն տեղ: Յանցաւորը պատերազմն է:

Պատերազմը ու անոր «խոհարարները»… Երկու համաշխարհային պատերազմներ տեսած եւ բազմամիլիոն զոհեր տուած այս մոլորակին տէրերը, կը կարծուէր թէ խելքի կու գային եւ ամէն ճիգ ի գործ կը դնէին յանուն խաղաղութեան, որպէսզի մէյ մըն ալ պատերազմ չտեսնէին ժողովուրդները, սակայն, ըստ իրենց, յանուն խաղաղութեան, պէտք է զինուէին ու զինէին նաեւ աշխարհի բոլոր երկիրները: Ու բանեցան զէնք ու ռազմամթերք պատրաստող գործարանները, աշխուժացան զէնքի շուկաները, եւ որպէսզի աշխույժ մնան շուկաները, երկիրներու միջեւ պատերազմներ յառաջացնող ծրագրուած գրգռութիւններ յառաջ բերուեցան ու աշխարհը վերածուեցաւ համատարած «խարուկահանդէսի»:

Ինչ փոյթ, թէ քանի երկիր աւերուեցաւ, որքան մարդ զոհուեցաւ, որքան մարդ անտուն մնաց, կամ գաղթեց: Ինչ փոյթ, թէ Լիբանանի մէջ սուրիացի գաղթականներու վրանաքաղաքը ձիւնով ծածկուած է ու քուրջեր հագած երախաներ իրարու փաթթուած կը սառին: Ինչ փոյթ, թէ Հալէպի դպրոցներուն մէջ, վառելանիւթի բացակայութեան, աշակերտները դողալով դաս կ՛ընեն: Ինչ փոյթ, թէ տարեց կամ մանուկ, կին թէ տղամարդ այս ցուրտին, ժամերով հերթի կը կանգնին, որպէսզի կազի տակառիկ մը տուն բերեն եւ տաք ճաշ մը պատրաստեն:

Մինչդեռ փարթամ դղեակներու տաքուկ սենեակներուն մէջ կը շարունակուի «Գիշատիչներու խնճոյքը»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՓԱԹԵԹԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՈՎ ԻՆՉ ՑԱՆԿԱՆԱ ՍԻՐԻԱՅՈՒՄ, ՊԵՏՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԻ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՈՎ ԻՆՉ ՑԱՆԿԱՆԱ ՍԻՐԻԱՅՈՒՄ, ՊԵՏՔ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում

21/10/2025

Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնը հաղորդագրություն է տարածել. «Ս.թ. հոկտեմբերի 21-22-ը Երևանում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների...

ԿարդալDetails

Երկար տևած հակաեկեղեցական արշավը ստանում է իր վերջնական նպատակի կոնտուրները. Վլադիմիր Մարտիրոսյան

21/10/2025

Ինչպե՞ս են ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում. Մարիաննա Ղահրամանյան

21/10/2025

Իրավապահ մարմինները վերահսկողություն են սահմանել Գյումրու քաղաքապետարանում

21/10/2025

Կարգալույծ հռչակված Տեր Արամը չի ենթարկվում Մայր Աթոռի որոշմանը

21/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական