Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՔՈՒՆ ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՆ ՓԱԹԵԹԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

25/01/2019
- 25 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Քաղեցՙ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նախագահ Իլհամ Ալիեւի ոչ պաշտոնական հանդիպում: Ինչպես պատմել է Փաշինյանը, քննարկվել են Արցախի հետ կապված բանակցությունների ընթացքը եւ հետագա քայլերը: Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ:

Ըստ երեւույթին, Դավոսում Ալիեւն ու Փաշինյանը իրենց դիրքորոշումներում որոշ ճշգրտումներ են մտցրել երկու երկրների արտգործնախարարների փետրվարյան հանդիպումից առաջ: Դրան կարող է հաջորդել Ալիեւ-Փաշինյան նոր հանդիպումը, որը պետք է ավարտվի ինչ-որ կոնկրետ, բայց միջանկյալ համաձայնագրի ստորագրմամբ: Պարզ է, որ Արցախի ստատուս-քվոն չի պահպանվի: Ադրբեջանն ակնկալում է Արցախի շրջանների մի մասի վերադարձը, քանզի տարածքային ամբողջականության սկզբունքից ամեն մի նահանջ Բաքվում կթուլացնի Ալիեւի դիրքերը եւ նրա իշխանության օրինականությունը, նշում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը :

Ներկայումս Երեւանն այլեւս չի ընդգծում Ստեփանակերտիՙ որպես հակամարտության ինքնուրույն կողմի հանգամանքը, ինչը սկզբնական շրջանում պահանջում էր Նիկոլ Փաշինյանը: Գործողությունների ամբողջ տրամաբանությունը նրան թելադրում է որոշակի առանձին քայլեր արցախյան ուղղությամբ: Պարզ չէ միայն, թե ինչ զիջումների է պատրաստ դիմել Բաքուն: Սա առաջինն է: Երկրորդն այն է, որ Բաքուն իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է Անկարայի հետՙ Հայաստանի համար նախապատրաստելով փաթեթային համաձայնություն: Օրերս, Անկարայում ուսանողների առջեւ ելույթ ունենալիս, արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն «հանկարծ» հիշեց Հայաստանի մասին.

«Առկա որոշ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն պաշտպանել սեփական շահերը: Այսօր, երբ լուծված չէ Ղարաբաղի հակամարտությունը, անհնար է ապահովել Կովկասի կայունությունը եւ թուրք-հայկական հարաբերությունների կարգավորումը: 2019 թվականին մենք առավել հետեւողական կլինենք այդ հարցերում»: Ավելի վաղ Անկարան համանման ձեւով էր արձագանքել հարաբերությունները կարգավորելու Փաշինյանի կոչին: Իսկ ի՞նչ է տեղի ունենում այժմ:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հաղորդման համաձայն, Անկարան թույլատրել է երկրում բացել առաջին հայկական «Լույս» հեռուստաալիքը: Հեռուստաալիքը կգործի մարտ ամսից եւ հետագայում շուրջօրյա հաղորդումներ կհեռարձակի հայերեն եւ մասամբ էլ թուրքերեն: Հայտնի չէ, թե այսօր Թուրքիայում հայերեն իմացող քանի բնակիչ կա: «Ռեգնում» գործակալությունը հաղորդել է եւս մեկ փաստի մասին:

Շվեդիայի արտգործնախարարության աջակցությամբ Թուրքիայում լույս է տեսել Հայաստանին վերաբերող առաջին թուրքերեն ուղեցույցը, որը հասանելի է նաեւ էլեկտրոնային տարբերակով: Գրքույկի հեղինակները համաքաղաքացիներին կոչ են անում անտեսել թուրք-հայկական սահմանի փակ լինելը եւ մեկնել ճանաչելու հարեւան երկիրը:

Սա վկայում է, որ մինչ Բաքուն ու Երեւանը ժողովուրդներին նախապատրաստում են խաղաղության, Անկարան արդեն կոկրետ քայլեր է ձեռնարկում: Ուստի կասկած չկա, որ Արցախի հարցում Ալիեւ-Փաշինյան համաձայնության կայացման դեպքում Թուրքիայի կառավարության հաջորդ քայլը կդառնա 2009 թ. հոկտեմբերին ստորագրված Ցյուրիխյան փաստաթղթերի վավերացումը, որոնցով նախատեսվում են Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում եւ սահմանների բացում, ինչը աշխարհաքաղաքկան լուրջ փոփոխությունների կհանգեցնի ինչպես Անդրկովկասում, այնպես էլ Մերձավոր Արեւելքում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

SYMBOLISM AND REALISM IN THE KARABAKH ISSUE

Հաջորդ գրառումը

ՀԱԼԷՊԸ ԻՐ ՑԱՒԵՐՈՎ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՀԱԼԷՊԸ ԻՐ ՑԱՒԵՐՈՎ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական