Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՄՊԵՈՆ ԵՎ ԲՈԼԹՈՆԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ

11/01/2019
- 11 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Էրդողանի սիրիական կարգավորման ծրագիրը

Սիրիայից եւ մասնակիորեն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման վերաբերյալ հայտարարություն անելուց հետո նախագահ Թրամփը որոշել է դիվանագիտական լուրջ գործողություններ սկսել Մերձավոր Արեւելքում: Պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հունվարի 8-ից մինչեւ 15-ը շրջագայություն է կատարում Բահրեյնում, Եգիպտոսում, Հորդանանում, Քաթարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում եւ Սաուդյան Արաբիայում: Իսկ հունվարի 4-ին սկսվել է նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջոն Բոլթոնի այցելությունը Իսրայել եւ Թուրքիա:

Պոմպեոյի եւ Բոլթոնի այցելության երկրների բաշխումը եւ դրանց բուն աշխարհագրությունը մեծ հետաքրքրություն են առաջացնում: Պետքարտուղարին հաջողվել է Անկարայի հետ համաձայնության հասնել լոկ մանրուքների շուրջ: Նախագահի օգնականն իրեն ներկայացնում է որպես քաղաքական ծանրաքաշային, որը ցուցաբերում է կոմբինացիոն մտածողության ունակություն: Սակայն երկուսն էլ պատկանում են «վաշինգտոնյան ճուռակների» թվին: Սիրիայից եւ մասամբ Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին Թրամփի հայտարարությունից հետո Պոմպեոն մի ամբողջ օր լռություն պահպանեց, ապա ասաց, որ նախագահը որոշումն ընդունել է սուր բանավեճերով ուղեկցված լուրջ խորհրդակցությունից հետո: Դժվար չէ կռահել, թե ում կողմից էր պետդեպարտամենտի ղեկավարը: Ինչ վերաբերում է Բոլթոնին , բրիտանական The Guardian թերթի վկայությամբ, նրա դիրքորոշումը մնում է անհասկանալի, չնայած որ, դիվանագիտական աղբյուրներ վկայակոչելով, թերթը նշում է, որ օգնականը «կատաղել է»ՙ իմանալով իր պետի որոշման մասին: Սա խորհել է տալիս, որ Բոլթոնը հրավիրված չի եղել խորհրդակցությանը:

Ուստի կարելի է ենթադրել, որ նույնիսկ դիվանագիտական առումով Պոմպեոյի եւ Բոլթոնի ուղեւորությունները կրում են ոչ լիարժեք բնույթ, կարծում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը : Քանզի բանակցություններում նրանց գործընկերները հասկանում են, որ Թրամփը հազիվ թե ղեկավարվի իրենց զեկույցներով: Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը երկու պաշտոնյաների մերձավորարեւելյան շրջագայությունների առնչությամբ ասել է, որ Վաշինգտոնը տարածաշրջանում Իրանը համարում է միջազգային կայունությանը սպառնացող գլխավոր վտանգՙ նշելով, որ պետքարտուղարը կփորձի ստեղծել նոր հակաիրանական կոալիցիա: Սակայն դա չհաջողվեց Թրամփին, չի հաջողվի նաեւ Պոմպեոյին, նշում է «Ռեգնում» գործակալությունը: Մանավանդ հիմա, երբ տարածաշրջանի երկրները սկսել են զգալ այնտեղ ԱՄՆ-ի ազդեցության նվազումը:

Ինչ վերաբերում է Բոլթոնին, նա, The Washington Post թերթի հաղորդման համաձայն, պետք է փորձեր մերձեցնել Իսրայելի եւ Թուրքիայի դիրքորոշումներըՙ թուրքերին հրապուրելով ամերիկացիների հեռանալուց հետո Սիրիայում սպասվող հեռանկարներով եւ խոստանալով անհրաժեշտության դեպքում օդային աջակցություն ցուցաբերել եւ տեխնիկապես օգնել Թուրքիայի զինված ուժերին:

Բոլթոնը Անկարա այցելեց Իսրայելից հետո: The Wall Street Journal-ը գրում է, որ Թուրքիան խնդրել է ռազմական աջակցություն, որպեսզի կարողանա ստանձնել «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմնական բեռը: Խոսքը ավիացիայի, տրանսպորտի եւ հաղորդակցությունների մասին է: Թուրքերի պահանջներն այնքան շատ են, որ եթե ԱՄՆ-ը համաձայնի նրանց օգնել, ապա միայն կընդլայնի իր ներկայությունը Սիրիայում: Բոլթոնը Իսրայելում քննարկել էր տարածաշրջանի խնդիրները, իսկ Սիրիայի առնչությամբ հայտարարվել էր, որ ամերիկյան զորքի դուրսբերումը չպետք է վնասի տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցների անվտանգությանը:

Բոլթոնը հայտարարել է, որ ամերիկյան զորքը Սիրիայի հյուսիս-արեւելքում կմնա այնքան ժամանակ, մինչեւ որ Անկարան երաշխավորի քրդերի անվտանգությունը: Բացի դրանից, նա Թուրքիայից պահանջել է իր ռազմական գործողությունները համաձայնեցնել ԱՄՆ-ի հետ, որպեսզի դրանք չսպառնան ամերիկացի զինծառայողներին: Այսպիսով, նրա խոսքերը դարձան Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումը դանդաղեցնելու առաջին հավաստումը: Դա հարուցեց Անկարայի դժգոհոթյունը, քանի որ այդպիսով ԱՄՆ-ը սահմանափակում է թուրքերի ազատ գործելու հնարավորությունը:

Բանակցություններից հետո խորհրդարանում Էրդողանը իր կուսակիցների առջեւ ելույթ ունենալով հայտարարեց, որ քրդերի վերաբերյալ Բոլթոնի ներկայացրած պահանջներն անընդունելի են: Որոշ թուրք փորձագետներ Էրդողանին հորդորեցին, որ նա Թրամփից պահանջի Բոլթոնի հրաժարականը:

The New York Times թերթի էջերում նախագահ Էրդողանը օրերս առաջարկեց Սիրիայի հակամարտության կարգավորման եւ տարածքային ամբողջականության պահպանման իր տարբերակը: «Իսլամական պետության» դեմ հաղթանակից հետո Անկարայի վերահսկողությամբ Սիրիայում պետք է ստեղծվեն «կայունացման ուժեր» եւ տեղական խորհուրդներ, որոնցում ներկայացված կլինեն տարբեր հանրակցություններ: Էրդողանի կարծիքով, ամերիկյան զորքերի դուրսբերման գործընթացը պետք է մանրակրկիտ կերպով մշակվի «ճիշտ դաշնակիցների» հետ, որպեսզի պաշտպանվեն ԱՄՆ-ի, միջազգային ընկերակցության եւ Սիրիայի ժողովրդի շահերը: Նրա խոսքերով, միայն ՆԱՏՕ-ի երկրորդ մեծ բանակն ունեցող Թուրքիան բավարար ուժ եւ պատրաստակամություն ունի տվյալ խնդիրը լուծելու համար:

2016 թվականին Թուրքիան ցամաքային զորքեր տեղաբաշխեց Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարելու համար: Այդ ռազմական ներխուժումը ծայրահեղականներին զրկեց ՆԱՏՕ-ի սահմանները հատելու հնարավորությունից եւ դժվարացրեց ահաբեկչությունների իրականացումը Եվրոպայում: Էրդողանը պնդում է, որ Ռաքքայում եւ Մոսուլում ռազմական գործողությունների ժամանակ արեւմտյան կոալիցիան շեշտը դնում էր օդային հարվածների վրաՙ անտեսելով խաղաղ բնակչության կորուստները:

«Սիրիայում «Իսլամական պետությունը» ռազմական տեսակետից ջախջախվեց, բայց մեզ մտահոգում է, որ ինչ-ինչ արտաքին ուժեր կարող են այդ կազմակերպության մնացուկներն օգտագործել Սիրիայի ներքին գործերին իրենց միջամտությունը արդարացնելու համար», խոստովանում է Էրդողանը: Նրա կարծիքով, ահաբեկչական կազմակերպության ջախջախումը լոկ առաջին քայլն է: Իրաքյան ռազմարշավը, որի ընթացքում էլ ծնունդ առավ «Իսլամական պետությունը», ցույց տվեց, որ ժամանակից շուտ հայտարարված հաղթանակը եւ չկշռադատված գործողությունները ավելի շուտ խնդիրներ են ստեղծում, քան լուծում են դրանք:

Էրդողանի առաջարկած «կայունացման ուժերը» պետք է ընդգրկեն զինծառայողներ Սիրիայի հասարակության բոլոր այն խավերից, որոնք կապված չեն ծայրահեղական խմբավորումների հետ: Տարբեր կողմերի ներկայացրած միայն այդպիսի կազմակերպությունը կկարողանա «ծառայել բոլոր քաղաքացիներին եւ իրավակարգ հաստատել երկրի տարբեր մասերում»: Ըստ որում, Էրդողանը նշում է, որ ինքը պատրաստ է երկխոսել նաեւ տեղացի քրդերի հետ: Թուրքիան մտադիր է համագործակցել եւ սեփական քայլերը համակարգել դաշնակիցների հետ: Որպես Ժնեւի եւ Աստանայի գործընթացների շրջանակներում թե՛ ԱՄՆ-ի, եւ թե՛ Ռուսաստանի հետ համագործակցող երկիր, Թուրքիան մտադիր է զարգացնել այդ հարաբերությունները, որպեսզի լուծի Սիրիայի խնդիրները:

Ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, ամերիկացիները Սիրիայի ուղղությամբ փորձում են փլուզել Ռուսաստանի եւ Իրանի հետ Թուրքիայի դաշինքըՙ Անկարային դրդելով Թեհրանի հետ հակամարտության: Բայց Անկարան դժվար թե համաձայնի նման քաղաքական ու ռազմական արկածախնդրությունների, մանավանդ որ նա Թեհրանի հետ համանման վերաբերմունք ունի քրդերի հանդեպ: Ինչպես Թեհրանին, այնպես էլ Անկարային ձեռնտու չէ քրդական ինքնավարությունը Սիրիայի հյուսիս-արեւելքում: Բացի դրանից, ԱՄՆ-ը հեռանում է, իսկ Ռուսաստանը մնում: Այլ հարց է, եթե Բոլթոնին հաջողվի քրդերի հետ ամերիկացիների «սիրախաղը» համատեղել Անկարային լայն գործընկերության խոստումներ տալու հետ, որպեսզի թույլ չտա Թուրքիայի հետագա մերձեցում Մոսկվայի հետ: Բայց դա ընդամենը աշխարհաքաղաքական ինտրիգ է, այլ ոչ թե կշռադատված ռազմավարություն: Բացի դրանից, Թուրքիայում սառնությամբ են ընկալում ԱՄՆ-ի հակաիրանական քաղաքականությունը: Թեկուզ այն պատճառով, որ Թրամփը, հանդես գալով Թեհրանին հասցեագրված սպառնալի հայտարարություններով, գրեթե միշտ ասում է, թե հաճույքով կբանակցի Իրանի հետ:

Ոչ մի երկիր չի ժխտում, որ Վաշինգտոնը Մերձավոր Արեւելքում փոխում է իր դիրքորոշումը: Պարզ է նաեւ, որ ԱՄՆ-ը չի ուզում խորանալ այդ տարածաշրջանի խնդիրների մեջ եւ նախընտրում է գործել «ուրիշի ձեռքերով»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՆԵԼԻՔՆԵՐԸ ՇԱՏ ԵՆ ՆԱԵՎ ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿՈՒ ՏԱՍՆԱՄՅԱԿ ԸՆԴԴԵՄ ԺԽՏՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական