Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀՇ-ԻՑ ՎԱՏՙ ՄԻԱ՛ՅՆ ՀՀՇ-Ն

11/01/2019
- 11 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Կոմունիստների օրոք անեկդոտ կար. աշխատանքից ազատված հիմնարկի պետը իր փոխարեն նշանակված նոր տնօրենին երեք ծրար է հանձնում: -Պահիր չհրկիզվող պահարանում,-ասում է,- հենց տեսնես գործերը վատանում ենՙ հերթով կբացես… Անցնում է որոշ ժամանակ, հիմնարկում գործերը վատանում են, վերադասը անվերջ քննադատում է նոր տնօրենին: Հիշում է նախորդի թողած ծրարները եւ բացում դրանցից առաջինը: Մի՛ հուսահատվիր, ամեն ինչ գցիր ինձ վրա, ժամանա՛կ շահիրՙ ինձ փնովելով, սա՛ է իմ առաջին խորհուրդը քեզ… Իսկապես, այդ կերպ բավական ժամանակ է ձգում, բայց գալիս է օրը, եւ հասկանում է, որ երկրորդ ծրարը բացելու ժամանակն է: – Խոստացիր եռանդուն միջոցներ ձեռնարկել բացթողումները վերացնելու ուղղությամբ, սա՛ է իմ երկրորդ խորհուրդը քեզ,- գրված էր երկրորդ նամակում: Այս խորհրդի շնորհիվ եւս մի որոշ ժամանակ է շահում: Սակայն, ավա՜ղ, գալիս է նաեւ երրորդ ծրարը բացելու պահը: – Եթե առաջին երկու ծրարների մեջ գրածս խորհուրդները արդյունք չտվեցին, ապա ճիշտ այսպիսի երեք ծրար էլ դո՛ւ պատրաստիրՙ քեզ փոխարինելու եկածին թողնելու…

Դառը, բայց իմաստուն անեկդոտ էր: Այն, ըստ իս, չափազանց հարմար է նաեւ ժամանակակից հայաստանյան իրականության համար: Մի տարբերությամբ, որ նախորդների դատափետումն սկսվել է ոչ թե նոր տնօրեն (իմաՙ վարչապետ) նշանակելուց հետո, այլՙ դրանից առաջ: Եվ այդ փոփոխությունն էլ հնարավոր է դարձել միայն նախորդի դեմ ատելության պոռթկումի շնորհիվ: Չգիտեմ ընթերցողն ինչպես, սակայն ես, անկեղծորեն, արդեն մահու չափ հոգնել եմ նախորդ իշխանությունների եւ նույնիսկ իշխանությունների հետ գործնականում որեւէ կապ չունեցած, սակայն Հանրապետական կուսակցությանն անդամագրված շարքայինների գլխին թափվող մաղձ ու թույնից: Խոսքն ամենեւին մեծ կամ փոքր օրինախախտում թույլ տված մարդկանց մասին չէ՛, տասնյակ-հազարավոր անմեղների՛ մասին է, որոնց տեղից ելած ամեն արժող-չարժող… սեւացնում է: Իսկ դա արդար չէ՛: Մեր բակում օրերս դժգոհում էին նոր քաղաքապետից, մանավադ աղբահանության վիճակից, եւ մի կին բորբոքված առարկում էր. հանրապետականները թողնո՞ւմ են, որ նոր քաղաքապետն աշխատի…Ներկաներից մեկը չդիմացավ. լավ, էլի՛, տիկի՛ն, քաղաքային իշխանությունները աղբահավաքներին ուղարկեցին աղբը տանելուՙ հանրապետականները թույլ չտվի՞ն…

Իսկապես, մինչեւ ե՞րբ պետք է նոր իշխանությունների բացթողումներն ու ձախողումները… չտեսնելու տրվեն: Կամՙ ինչո՞ւ Սերժի ժամանակ ծպտուն չէիք հանում փարիսեցիական հայտարարությամբ դժգոհողների բերանները… ծեփվեն: Այն ժամանակ վախենում էինՙ չէի՛ն խոսում: Հիմա է՞լ վախենան: Եթե հեղափոխության գլխավոր նպատակներից մեկը այդ վախը հաղթահարելը չէր, ապա ի՞նչ արժեր հեղափոխությունն ինքը: Մի՞թե հիմա էլ պիտի թերությունները անտեսվեն կամ շինծու պատճառներով արդարացվեն: Ձախողումների արդարացման համար հեքիաթներ հորինելու հարցում նախորդ իշխանավորները պակաս հմուտ չէին: 20-30 տարվա թերությունները միանգամից շտկվելու անհնարինության քարո՛զն էլ նորություն չէ՛: Այսինքն ի՞նչՙ մի այդքան էլ սպասենք, մինչեւ նորերը աշխատե՞լ սովորեն: Եվ երրորդՙ բոլորը պարտավոր են գիտակցել, որ իշխանության բեռը չափազանց ծանր բան է: Նոր պաշտոնյաները պիտի իմանանՙ հեղափոխության հաղթանակից հետո Հայաստանի Հանրապետության տերն էլ, ծառան էլ իրե՛նք են: Աշխարհում ոչ մեկին հետաքրքիր չէՙ Հայաստանի նախորդ իշխանությունները լա՞վն են եղել, թե՞ վատը: Լավը լինեինՙ ժողովուրդը նրանց չէ՛ր մերժի:

Այնպես որՙ մեր նորօրյա չինովնիկները պար են մտելՙ պիտի շորորան: Շորորալու նրանց անընդունակությունը չի կարող արդարացվել նախորդների անարժան լինելու հանգամանքով: Նորերը պարտավո՛ր են արժանավոր լինել, որ… իրենք էլ չմերժվեն… Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀՀՇ-ն էլ ժամանակին մերժվեց: Ոմանք ասում են, թե այս հեղափոխության թիկունքում, որպես հոգեւոր հայր, դարձյա՛լ Լեւոն Տեր-Պետրոսյանն է կանգնած: Աստված չանիՙ Հանրապետականը կրկին ասպարեզ մտնի…ժողովրդին Հայ Ազգային Կոնգրես վերանվանված ՀՀՇ-ի ոչ միայն գաղափարախոսությունից, այլեւ արատավոր պրակտիկայից փրկելու համար: Որովհետեւ ՀՀՇ-ից վատ կարող է լինել… միա՛յն ՀՀՇ-ն…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈՒ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՇԱԿԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔ` ԱՐՑԱԽԻ ԴԵՄ

Համանման Հոդվածներ

14 նոյեմբերի, 2025

Ի պաշտպանություն ՌԱԿ ավանդապահ քաղաքականության

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

ՕՖ-ՕՖ…

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

«ՆԱՏՕ-ակա՞ն, թե՞ Զանգեզուրյան» միջանցք

14/11/2025
14 նոյեմբերի, 2025

Ամեն մարդ՝ ի՛ր ձեւով

14/11/2025
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔ` ԱՐՑԱԽԻ ԴԵՄ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական