Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՅՈԹԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽՕՐԵԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

11/01/2019
- 11 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողՎերջին ամսվա ընթացքում, մեր խնդրանքով, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգ Սամվել Մանուկյանը վերջին տարիների տարբեր հետազոտությունների եւ տվյալների համակարգման, ընդհանրացման եւ վերլուծության արդյունքում արել է մի սոցիոլոգիական հետազոտություն, որի նպատակն էր պարզել, թե ի՞նչ սպասելիք ունի մեր հասարակությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր իշխանությունից: Ստորեւ ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում այդ հետազոտության ուշագրավ դրվագները քաղաքագիտական բնույթի մեր մեկնաբանություններով:Սոցիալ-տնտեսական բնույթի ակնկալիքՍամվել Մանուկյանը կարծում է, որ Հայաստանում իշխանության փոփոխության առաջին փուլը տեղի է ունեցել 2018թ. ապրիլին, որը հասարակության մեջ առաջացրել է աննախադեպ էնտուզիազմի ալիք եւ հսկայական աջակցություն Նիկոլ Փաշինյանին: Իշխանափոխությունը սկսվել է ընկալվել որպես հեղափոխություն: Նրա երկրորդ փուլը տեղի է ունեցել 2018թ. մայիսի 8-ին, երբ 6-րդ գումարման խորհրդարանը ընտրեց Ն.Փաշինյանին վարչապետ: Իշխանափոխության երրորդ վերջնական փուլը յոթերորդ գումարման Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն էին, որոնց արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների քվեների 70,4%:Հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանին աջակցող մարդիկ հստակ հասկանում էին, որ տնտեսական ոլորտում պետք չէ սպասել մեծ եւ արագ փոփոխությունների: Հասարակության ճնշող մեծամասնությունը հեղափոխությունն ընդունեց դրականորեն, որովհետեւ առաջին հերթին շեշտում էր հասարակական տրամադրությունների փոփոխությունը եւ ապագայի հանդեպ լավատեսության առաջ գալը:Հասարակական տրամադրությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր իշխանության հանդեպ վստահության լիմիտը կազմելու է մինչեւ 2-3 տարի: Այդ ընթացքում պետք է, առաջինը, չկորցնել զարգացման տեմպը, որին Հայաստանը հասել էր նախորդ կառավարության օրոք եւ, երկրորդ, ստեղծել իրական պայմաններ ու նախադրյալներ տնտեսությանը զարգացման նոր ազդակ հաղորդելու համար:Հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակությանը ամենաշատ անհանգստացնող հիմնախնդիրը բնակչության սոցիալ-տնտեսական վիճակն է: Սոցիոլոգիական տվյալները թույլ են տալիս եզրակացնել այդ հիմնախնդիրների ամբողջ սրությունը: Այսպես, ցածր թոշակների հիմնախնդիրը ամենասուրն է բնակչության շրջանում: Կենսաթոշակային ապահովման վիճակից գոհ է մեր երկրի բնակչության լոկ 8%-ը: 2019թ. հունվարի 1-ից բազային կենսաթոշակի չափը 16 հազարից բարձրացվեց մինչեւ 25 հազար դրամի: Եթե այս բարձրացումը դիտարկենք որպես քայլ ավելի լուրջ փոփոխությունների ճանապարհին, ապա այն կունենա դրական հոգեբանական արդյունք:Առողջապահության ֆինանսական մատչելիությունը երկրորդ ամենասուր հիմնախնդիրն է: Այն դրական են գնահատում Հայաստանի բնակիչների միայն 13%-ը: Հարկ է նշել, որ այստեղ մի քանի շերտ է նկատվում: Օրինակ, պոլիկլինիկական բուժումը, որը Հայաստանում ֆինանսավորվում է պետության կողմից, բավականաչափ լավ է ընդունվում հասարակության կողմից, սակայն դեղերի գների ոլորտում, ինչպես նաեւ հիվանդանոցային բուժման ոլորտում շատ սուր հիմնախնդիրները այնքան խորն են, որ չեզոքացնում են հասարակության գոհունակությունը պոլիկլինիկական սպասարկումից: Հիվանդանոցային բուժման պարագայում մարդիկ հստակ գիտակցում են, որ սեփական միջոցներով հիվանդանոցում հայտնված եւ բուժում ստացած մարդկանց բացարձակ մեծամասնությունը անում է, այսպես կոչված, կատաստրոֆիկ ծախսեր, այսինքն այնպիսի ծախսեր, որոնք նրան եւ նրա ընտանիքը տեղափոխում են չքավորների շարք:Շատ սուր է կանգնած գործազրկության խնդիրը: Աշխատատեղերի առկայության վիճակով բավարարված է հասարակության միայն 9%-ը: Հասարակության մեջ դժգոհությունը աշխատանքի պայմանների, աշխատավարձերի, սոցիալական պաշտպանության երաշխիքների հարցերում, ինչպես նաեւ հայտարարված գործազրկության 17-20%-ը ծնում են տնտեսության մեջ այլ աղավաղումներ:Մեր հասարակության ընկալման մեջ վարձու աշխատանքը մնում է անպաշտպան: Դրա վիճակից գոհ է վարձու աշխատողների միայն 20%: Սա հատուկ ուսումնասիրության խնդիր է, որովհետեւ տարիներ շարունակ արհեստակցական միությունների վերակենդանացման ուղղությամբ գործադրված ջանքերը էական արդյունքների այդպես էլ չեն հանգեցրել: Չափազանցություն չի լինի ասել, որ աշխատանքի պաշտպանության ոլորտում Հայաստանը հետ է ընկել ավելի քան 100 տարով, երբ աշխարհում ամենուրեք հաստատվում էր ութժամյա աշխատանքային օր եւ երբ հռչակվեցին վարձու աշխատանքը պաշտպանող բազմաթիվ հայտնի դրույթներ:Ցածր աշխատավարձերը հասարակական կարծիքում բնականորեն առաջացնում են դժգոհություն գների մակարդակից: Դրանից գոհ է Հայաստանի հասարակության միայն 16%-ը: Տարբեր հաշվումները ցույց են տալիս, որ միջինացված հայ ընտանիքը, որտեղ երկու չափահաս եւ երկու անչափահաս կա, ամսական նվազագույն կենսամակարդակը պետք է կազմի 240 հազար դրամ: Սակայն, միջին աշխատավարձը հարկերը հանելուց հետո այսօր կազմում է միայն 130 հազար դրամ: Հաշվի առնելով, որ միջինացված ընտանիքում 1,5 աշխատող կա, ապա ստացվում է, որ վարձու աշխատողների միջինացված ընտանիքը ունի աղքատության շեմից ցածր եկամուտ: Մյուս կողմից, Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունը ցույց է տվել, որ 2017թ. մեկ շնչի «գոյատեւման» համար հարկավոր է միջինը 93,5 հազար դրամ, այսինքն, միջինացված ընտանիքին անհրաժեշտ է ոչ պակաս, քան 374 հազար դրամ: Այս ամենը ցույց է տալիս, որ բնակչության ինքնազգացողության էական բարելավման հասնելը ծանր եւ բարդ խնդիր է:Քաղաքական ակնկալիք նոր իշխանություններիցՃիշտ է, որ հայաստանյան հասարակության մեծամասնությունը հստակ հասկանում է, որ նոր իշխանությանը բարեփոխումներ իրականացնելու եւ ժողովրդի վիճակը բարելավելու համար ժամանակ եւ միջոցներ են պետք: Կոռուպցիայից ազատ իշխանության առկայությունը Հայաստանում դրական սպասումների նոր դաշտ է ստեղծում, ինչի վկայությունն էր հասարակական գոհունակությունը դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումից եւ արդյունքներից: Միանգամայն հստակ է, որ արտաքին քաղաքականության ոլորտում հայաստանյան հասարակությունը ակնկալում է ճկուն բազմավեկտոր քաղաքականության իրականացում եւ պահանջում, որ այստեղ ցնցումներ չլինեն: Նիկոլ Փաշինյանի ամանորյա մաղթանքի խոսքը հստակ վկայում է, որ նա լավ եւ ճշգրիտ է տիրապետում հասարակական տրամադրություններին եւ գիտե, թե որոնք են այն առաջնահերթությունները, որոնք կենսագործելու պարագայում լավատեսական տրամադրությունները կպահպանվեն հնարավորինս երկար: Եթե ճիշտ է այն հանգամանքը, որ նոր իշխանության վստահության լիմիտը 2-3 տարի է, ապա շատ կարեւոր է, որ այդ ընթացքում գործադրվեն ընթացիկ ջանքեր, որոնք հասարակությանը պարզ ցույց կտան, որ իշխանությունը թե՛ ականջալուր է ազգի հոգսերին, եւ թե՛ կոմպետենտ է դրանք կյանքի կոչելու համար:2018թ. բուռն տարին ցույց է տալիս, որ քաղաքական փոփոխությունների պայմաններում մի քանի սկզբունքային ցուցանիշներում նահանջ կա: Հասարակությունը միանգամայն պատկերացնում է, որ ներքաղաքական կայունությունը, վստահությունը իշխանության նկատմամբ, կոռուպցիայի ծավալների էական կրճատումը այն կարեւոր քայլերն են, որոնք կարող են ներդրումներ ապահովել Հայաստանի տնտեսության մեջ: 2017թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմել էր 7,5%՞: Այս աճը անմիջապես զգացվել էր բնակչության տարբեր խավերի շրջանում: Նշենք, որ սա ՀՆԱ-ի տարեկան աճի այն մակարդակն է, որի ժամանակ մաթեմատիկական հաշվարկներով Հայաստանի բնակչության միգրացիոն բալանսը վերածվում է 0-ի, այսինքնՙ ապաբնակեցումը (բնակչության զանգվածային արտագաղթը) դադարում է: Մենք բազմիցս էինք նշել, որ եթե աճի այդ ցուցանիշը շարունակվեր, ասենք, 8-10 տարի, ապա Հայաստանի ՀՆԱ-ն կաճեր երկու անգամ եւ մեր երկիրը դուրս կպրծներ աղքատ երկրների շարքից եւ կհայտնվեր զարգացող երկրների շարքում: Որոշ տվյալներ ասում են, որ 2018թ. ՀՆԱ-ի տարեկան աճը պետք է որ կազմի մոտավորապես 4-5%: Այս թեմային Եվրասիական փորձագիտական ակումբը մտադիր է անդրադառնալ փետրվարի կեսերին, հրապարակելով իր ընթացիկ տնտեսական հետազոտության արդյունքները 2018թ. վերաբերյալ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության համատեքստում: Այժմ ասենք միայն, որ 2018թ. համեմատած նախորդ տարվա հետ արտասահմանյան ներդրումները էապես պակասել են: Հայկական սփյուռքը դեռ զգուշավորությամբ ուսումնասիրում է ներքաղաքական գործընթացները հասկանալու համար, թե որքանով է նոր իշխանությունը լուրջ ու վստահելի գործընկեր:Լավատեսական սպասումն ու դրական փոփոխությունների ակնկալիքը արդարացնելու ճանապարհինՄեր հետազոտությունները վկայում են, որ երկրի բնակչությունը ուզում է տեսնել ոչ միայն չկոռումպացված, այլ կերպ ասած, մաքուր ձեռքեր ունեցող իշխանություն, այլ նաեւ սպասում է, որ այդ իշխանությունը ձեռնհաս կլինի լուծելու երկրի առջեւ ծառացած խնդիրները: Նոր իշխանության նկատմամբ լավատեսության սպասումով լեցուն մարդիկ, ովքեր իրենց կեցվածքով եւ ակտիվությամբ սատարել են թավշյա հեղափոխությանը, հիմա սպասում են, որ նոր իշխանությունը ետ կբերի նախկինում հափշտակված միջոցները, անպայման կպատժի մեղավորներին, անպայման կներդնի վերադարձված միջոցները տնտեսության մեջ եւ դրանով կաշխուժացնի երկրի տնտեսական կյանքը: Հարկ է հատուկ նշել, որ մեր բնակչության մեծ մասը չի ուզում վրեժ լուծել նախկինում տնտեսական հանցագործություններ կատարած բարձր պաշտոնյաներից: Բայց հստակ ընկալում կա, որ պետք է հետեւողականորեն հասնել հափշտակված գումարները վերադարձնելուն:Եվ վերջապես, ռազմավարական ոլորտի խնդիրներից Հայաստանի փորձագիտական դաշտում վերջին մեկ-երկու ամիսներին հստակ ընկալում է ձեւավորվել, որ նոր իշխանությունը իր քաղաքական կուրսի մշակման ու առաջ մղման գործընթացում պետք է հենվի մասնագետների խորհրդատվական աջակցության վրա: Եվրասիական փորձագիտական ակումբն առաջարկում է գիտափորձագիտական խորհուրդներ ստեղծել կառավարության եւ առանցքային նախարարությունների համակարգում: Խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող այս կառույցները կարող էին մասնագիտական եւ հասարակական աջակցության հարթակներ լինել կառավարության համար, եթե այն ուզում է մշակել ռազմավարական մոտեցումներ, ասենք, գալիք տասը տարիների համար: Եթե իշխանությունը ուզենա հստակեցնել իր տեսլականը գալիք տասնամյակի վերաբերյալ, ապա հասարակությունը կզինվի համբերությամբ եւ լավատեսությամբ: Իրատեսական ռազմավարական միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի մշակման գործը այսօր ոչ պակաս կարեւոր է, քան ամենադժվարին ամենօրյա լուծում պահանջող խնդիրների շարանը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՎԱՐԻԱՆ, ԱՎՍՏՐԻԱՆ ՁՅԱՆ ՔԱՈՍԻ ՄԵՋ

Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՇԱԿԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՆՉՈՒ Է ԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՄՇԱԿԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական