Չորեքշաբթի, Հոկտեմբերի 1, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆ. «ՍԻՐՈՎ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, Մոսկվայում «Ազգ»-ի հատուկ թղթակից

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից մի քանի օր անց զանգահարեցի պետերբուրգաբնակ մեր հայրենակից, ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Հրաչյա Պողոսյանին , որ, ինչպես պարզվեց, Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում ծավալած իր բազմազբաղ առօրյային զուգահեռՙ լրատվամիջոցներով ուշի-ուշով եւ անհամբերությամբ հետեւել է ընտրությունների ամբողջ ընթացքին:

– Տրամադրությունս մի քանի օր է շատ բարձր է, ինչն էլ բնականաբար դրականորեն է անդրադառնում իմ աշխատանքին,- ասաց պարոն Պողոսյանը,-խնդրում եմ ձեր թերթի միջոցով բարեմաղթանքներս ու շնորհավորանքներս հղել Հայաստանի եւ աշխարհասփյուռ իմ բոլոր հայրենակիցներինՙ մեր Հայրենիքի նորագույն պատմության կարեւոր հաղթանակներից մեկի առթիվ: Ես շնորհավորում եմ «Իմ քայլը» դաշինքի տպավորիչ հաղթանակըՙ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շնորհավորում եմ Ազգային ժողով անցած մյուս կուսակցություններին եւ անհամբեր սպասում Հայաստանի նոր խորհրդարանի ու կառավարության հետ մեր հայրենիքի շենացմանն ու հզորացմանը նպաստող նորանոր ծրագրեր ու մտահղացումներ իրականացնելու եւ ներդրումներ կատարելու …

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում ապրող եւ գործունեություն ծավալող Հրաչյա Պողոսյանն արդեն երկար տարիներ հայտնի է ինչպես Ռուսաստանում ու Հայաստանում, այնպես էլ աշխարհի բազմաթիվ անկյուններում, եւ նրա անունն առաջին հերթին առնչվում է չափազանց Աստվածահաճո եւ դրվատելի մի առաքելությանՙ բարեգործության հետ:

Նա արդեն երկար տարիներ հայ-ռուսական բարեկամության եւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու սերտացման ջատագովն է: Հրաչյան առանձնակի վերաբերմունք ունի հոգեւոր արժեքների եւ հոգեւոր խորհրդանիշների հանդեպ: Նրա բարեգործական գործունեության մեջ մեծ տեղ են զբաղեցնում Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված հուշարձանները, նաեւ` Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարերը: Պողոսյանի ջանքերով ստեղծվել են 100-ից ավելի մշակույթի, հոգեւոր եւ պատմական նշանակության կառույցներ ու հուշակոթողներ: Դրանցից 29 հուշարձան նվիրված է Հայրենական մեծ պատերազմին, 8-ը` Հայոց ցեղասպանությանը, որոնք տեղադրված են տարբեր քաղաքներում: Նրա մեկենասությամբ տպագրվել են տասնյակ գրքեր եւ ամսագրեր, ինչպես նաեւ տարբեր թեմաներով վավերագրական ֆիլմեր: Հրապարակված գրքերից առանձնահատուկ է Սանկտ-Պետերբուրգիՙ ծագումով հայ մարշալների, ծովակալների, գեներալների մասին ծավալուն ժողովածուն: Այն կենսագրական տեղեկատու է, որը ներկայացնում է պետերբուրգցի ծագումով հայ 150-ից ավելի ռազմական գործիչներին:

Հրաչյա Պողոսյանի բարեգործության շրջանակն ընդգրկում է այսօր արդեն 11 երկիրՙ Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Բելառուս, Մոնղոլիա, Սլովակիա, Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Գերմանիա, Ղազախստան: Եվ աշխարհի որ անկյունում էլ իրականացրել է իր հերթական մտահղացումըՙ արել է սիրով ու նվիրումով: ՍԵՐ բառը Հրաչյայի գործունեության առանցքն ու ուղենիշն է, եւ պատահական չէ, որ երկիր մոլորակի սկզբնավորումից ի վեր հնչող այդ բառը տեղ է գտել նաեւ նրա կազմակերպած միջոցառումների անվանումներում, ինչպես, օրինակ, «Սիրով Հայաստանին ու Ռուսաստանին» եւ «Սիրով դեպի Հայաստանն ու Ռուսաստանը» խորագրերով ցուցահանդեսները, որոնք անցյալ տարվա հունիսին բացվել էին Երեւանի Մոսկվայի տանը եւ արժանացել բազում հիացական գնահատականների, իսկ այս տարվա նոյեմբերի 14-ին Մոսկվա քաղաքումՙ Ռուսաստանի Դաշնության պետական Դումայի շենքում, կյանքի է կոչվել ճանաչված բարերարի մեկ այլ անչափ ուշագրավ մտահղացումըՙ «Հիշողություն. ժամանակի մեջ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Միջոցառումը նվիրված էր ազգային միասնության օրվան եւ պատմում էր Հրաչյա Պողոսյանի անունը կրող պետերբուրգյան բարեգործական հիմնադրամի լայնածավալ գործունեության մասին: Հարկ է նշել, որ ցուցահանդեսը հիմնադրամի եւ նրա նախագահ Հրաչյա Պողոսյանի երկարատեւ բարեգործական աշխատանքի արդյունք էր, որն ուղղված էր Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին պատմական հիշողության պահպանմանը, հոգեւոր կապերի ամրապնդումը, աջակցությունը սոցիալական նշանակության ծրագրերին: Այդ օրը ՌԴ պետական դումա էին եկել Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների պետական եւ զինվորական տարբեր կառույցների բազմաթիվ ներկայացուցիչներ, վետերաններ, Հայրենական մեծ պատերազմի տարիներին պաշարման մեջ գտնվող Լենինգրադի բնակիչներ, հոգեւորականներ, լրագրողներ, պատգամավորներՙ ՌԴ պետդումայի բոլոր խմբակցություններից: Բազմաթիվ ներկաներ իրենց ելույթներում բարձր են գնահատել Հրաչյա Պողոսյան բարերարի գործունեությանըՙ նշելով, որ հայ ժողովրդի արժանի զավակի բոլոր ձեռնարկումները արդյունք են տարիների նրա տքնաջան աշխատանքի, որը նա կյանքի է կոչել մեծագույն սիրով ու նվիրումով, եւ ընդ որումՙ միայնակ, իր անունը կրող հիմնադրամի գումարներով, առանց որեւէ կողմնակի աջակցության եւ օգնության:

Իր շնորհակալական խոսքում Հրաչյա Պողոսյանը նշել է, որ իրականություն դարձնելով իր ծրագրերն ու ստեղծելով բոլոր հուշարձաններըՙ իր հիմնադրամը ունեցել է մեկ գերագույն նպատակՙ պահպանել եւ վառ պահել հիշողությունը մոռացված փաստերի ու մարդկանց մասին եւ այդ ամենը փոխանցել եկող սերունդներին:

Անցյալի փաստերն ու հիշողությունները վառ պահելու անհրաժեշտությունն ու մտահոգությունը ճանաչված բարերարին երկար տարիներ հանգիստ չեն տալիս եւ նա մեկ այլ նվիրական երազանք ու հոգու պարք ունիՙ վավերագրական ֆիլմ ստեղծել Ցեղասպանությունից փրկված, Մեծ եղեռնի դաժանությունների եւ վայրագությունների ականատես իր Պողոս պապի մասին եւ ցույց տալ այն անասելի ողբերգությունը, որը ապրել է հայ ժողովրդի մի զգալի հատվածը, աշխարհին պատմել, թե ինչպես թուրքերի կողմից հայ ժողովրդի հանդեպ գործած եղեռնագործության տարիներին պատանի Պողոսը բարձունքից նկատելով, որ ասկյարները մտնում են իրենց գյուղ, իր ճարպկության շնորհիվ կարողանում է փրկվել եւ փրկել իր համագյուղացիներին թուրքի յաթաղանից… (Պողոս Պողոսյանի ինքնակենսագրությունը «Ազգ»ը հրատարակել է ընթացիկ տարվա դեկտեմբերի 7-ի համարում):

Հրաչյա Պողոսյանն առանձնակի սիրով ու նվիրումով է նախաձեռնել այս տարվա հոկտեմբերի 7-ին իր ծննդավայրումՙ Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում տեղի ունեցած միջոցառումը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ որտեղ մեծ հանդիսավորությամբ նշվեց գյուղի վերածննդի 10-ամյա հոբելյանն ու լեգենդար «Արարատ 73»-ի հաղթանակի 45-ամյակը:

– Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր,- այսօր հիշում է Հրաչյա Պողոսյանը,- իմ ուսերից այդ օրը ասես մի ծանր բեռ ընկավ, քանզի իմ ծննդավայր Ագարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում իմ մտահղացմամբ տեղադրված եւ Վեհափառի կողմից օրհնված Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկեր-հուշարձանը վառ կպահի ոչ միայն Ցեղասպանությունից փրկված, Մեծ եղեռնի ականատես Պողոս պապիս, այլեւ Ցեղասպանությանը զոհ գնացած մեր մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը …

Հրաչյա Պողոսյանը մի մեծ երազանք էլ ունիՙ նմանատիպ, բայց առավել տարողունակ ու լայնամասշտաբՙ Հայոց ցեղասպանության նահատակ սրբերի խճանկարային սրբապատկեր-հուշարձան տեղադրել Ծիծեռնակաբերդի բարձունքումՙ Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում, բազմահազար այցելուների հայացքներին ի տես: Եվ ճանաչված բարերարը, որը մեծ հույսեր ու սպասելիքներ ունի Հայաստանի նոր ղեկավարությունից, սրտի թրթիռով է սպասում իր այդ նվիրական ծրագիրը իրականություն դարձնելու օրվան:

– Սիրով պատրաստ եմ նոր ծրագրեր իրականացնել եւ ներդրումներ կատարել նոր Հայաստանում,-ասում է Հրաչյա Պողոսյանը, որն այս տարվա հուլիսին Սանկտ Պետերբուրգի հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ առաջիններից մեկը արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչինՙ եկավ Հայաստան ու ընդամենը երեք ամիս անց արդեն շահագործման հանձնված կարի արտադրամասում իր համագյուղացիներին ապահովեց աշխատատեղերով:

Ռուսաստանի հյուսիսային սառնաշունչ մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում բնակվող եւ կրծքի տակ չափազանց ջերմ սիրտ կրող Հրաչյա Պողոսյանին դեռ բազմաթիվ առիթներ կունենանք նորանոր մտահղացումների իրականացմամբ հանդիպելու Հայրենիքում: Այդ հանդիպումների առանցքը արյան կանչն է եւ բիթլիսցի Պողոս պապի ահեղ պատգամըՙ ամուր պահել Հայրենիքը եւ անմնացորդ նվիրվել երկրի շենացմանը:

Մեր հեռախոսազրույցի ավարտին պարոն Պողոսյանը խնդրեց իր ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները հղել «Ազգ»-ի ընթերցողներին, մեր բոլոր հայրենակիցներինՙ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբՙ ցանկանալով խաղաղություն մեր երկրին, նոր հաջողություններ, հաղթանակներ եւ վերելքներ մեր ժողովրդին, իսկ Հայաստանի նոր ղեկավարությանն էլ անսպառ ուժ ու եռանդՙ ի շահ մեր բոլոր նվիրական երազանքների իրականացման:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆ. «ՑԱՎԱԼԻ Է ԱԿԱՆԱՏԵՍ ԼԻՆԵԼ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆՙ 69…

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ՂՈՒԿԱՍ ՍԻՐՈՒՆՅԱՆՙ 69...

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Խաղաղությունը ենթադրում է առաջին հերթին հումատիր հարցերի ուղիղ հասցեագրում՝ հատկապես գերիների անհետաձգելի վերադարձի մասով. Եղիշե Կիրակոսյան

01/10/2025

Հուսով եմ՝ հայ գերիների հարցով միջազգային դատական գործընթացները շարունակական կլինեն, որովհեև դրանք իրենց մեջ անվտանգային երաշխիքներ են պարունակում, այսօր կայացած...

ԿարդալDetails

Փաշինյանը ՄԱԿ-ում և ԵԽԽՎ-ում հնարավորություն ուներ խոսելու գերիների մասին. մենք դա համարում ենք դիտավորյալ բաց թողնված հնարավորություն. իրավապաշտպան

01/10/2025

Լիագումար նիստեր մտցնելու իրավական հիմք չկա. Ալեն Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ զեկույցի մասին

01/10/2025

Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն այցելել է Ադրբեջան, և չենք բացառում, որ մեկանգամյա տեսակցություն ունեցած լինի որոշ հայ գերիների հետ. Սահակյան

01/10/2025

Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ Փաշինյան

01/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական