Երեքշաբթի, Հոկտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞Վ ՊԵՏՔ Է ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԻ ՀՈԳԵՈՐՍՆԵՐԻՑ

14/12/2018
- 14 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Դեկտեմբերի 7-ին նրանք անգամ «Շիրակ» գերեզմանոց էին հասել

Աշխարհում այսօր մարդու քաղաքացիական զանազան իրավունքներին ավելացել է այդ անվան ներքո հանդես եկող ինչ ասես: Այդ թվում նաեւՙ այլասերության իրավունք, հավատուրացության իրավունք, որոնք, իհարկե, ներկայացվում են այլ բառերով ու փաթեթավորմամբ, պետություններին, հասարակություններին պարտադրվելովՙ դառնում օրենք, դառնում սպառնալիք… Փառք Աստծո, առայժմ կարծես թե չկա հոգեորսության իրավունք հասկացությունը, մինչդեռ այդ երեւույթը մեզ մոտ էլ շարունակում է ծավալվել:

Ամեն անգամ, երբ փողոցում ինձ կանգնեցնում են իրենց «Եհովայի վկաներ» կոչող հայազգի անձինք, ինքս երկու անգամ եմ զայրանում: Մեկ իրենց վրաՙ հասկանալի պատճառով, մյուսն էլՙ իրենցից հեռանալուց հետո ինձ վրա, որ թեեւ նրանց ինչ ուզում էի ասացի, բայց էլի բավականաչափ խիստ չասացի: Եթե պետությունը որպես պետություն գուցե պարտավորված է օրենքով պաշտպանել իրենց ուզածը դավանելու նրանց իրավունքը, ապա ինձՙ քաղաքացուս ոչ մի օրենք չի կարող, իրավունք չունի պարտադրել ականջ կախել նրանց քարոզին: Իրենք էլ թող գնան իրենց համար դավանեն, ոչ թե իրավունք ունենան այսպես անվերջ հոգեորսությամբ զբաղվելու: Հոգսաշատ Գյումրիում էլ նրանք ոչ միայն որտեղ ասես մարդկանց կանգնեցնում, քաղաքում առվազն երկու-երեք մարդաշատ տեղ իրենց քարոզչանյութերը դրած կանգնում են, այլ նաեւ տների դռներն են թակում, մարդկանց անդորրը խանգարում, մեկին վռնդում եսՙ հաջորդ անգամ մյուսն է գալիս: Ի՞նչ իրավունքով:

Խրախուսվելով այս բարձիթողի վիճակից, մեր բոլոր սրբազան զգացմունքները ոտնատակ տվող այս անձինք օրեր առաջՙ դեկտեմբերի 7-ին, հասել էին անգամ Գյումրու «Շիրակ» գերեզմանոց, իրենց քարոզչությունն էին փորձում դեմ անել երկրաշարժի զոհ հարազատների 30-ամյա անանց վիշտը սգացող մարդկանց…

Ո՞վ կամ ի՞նչը պետք է մեզ վերջապես պաշտպանի նման ոտնձգություններից:

Խմբ. կողմից.- Ամբողջությամբ կիսում ենք մեր թղթակցի զայրույթը ոչ միայն «Եհովայի վկաների», այլեւ քայքայիչ բոլոր մյուս աղանդների նկատմամբ: Այս հարցում պետք է ընդօրինակենք եվրոպական մի քանի երկրներում գործող օրենքըՙ աղանդավորները իրավունք չպիտի ունենան իրենց բրոշյուրներն ու գրքույկները տալու կամ մատուցելու, այլՙ պատի տակ կանգնածՙ իրենց ձեռքին պահելու դրանք. անցորդը եթե ուզենաՙ ինքը կարող է վերցնել դրանք:

Մյուս կողմից, կուզեինք նաեւ լսել, թե գյումրեցին այդ նույն օրը, դեկտեմբերի 7-ին, ինչպե՞ս հանդուրժեց, որ մեր որոշ կուսակցություններ 30-ամյա տարելիցը օգտագործեցին նախընտրական քարոզչություն անցկացնելու համար: Կարծում ենք, որ դա նույնպես աղանդավորություն էր, քաղաքակա՛ն աղանդավորություն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՈՒ ԵՆ ՆԱՎԹԱՅԻՆ ՀՍԿԱՆԵՐԸ ՀԵՌԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Հաջորդ գրառումը

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը. տեսե՛ք, թե ինչ լկտիության է դիմել գերագույն սրբապիղծը. Ռուբեն Մելիքյան

28/10/2025

Խնդրում եմ լսել փաստաբան Արա Զոհրաբյանի (հեռախոսով), Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառենի և երկու ոստիկանի զրույցը կիրակի առավոտյան։ Տեսե՛ք, թե...

ԿարդալDetails

Էլեմենտար չիմացությու՞ն, թե՞ ի կատարումն ադրբեջանական պահանջների. Արտակ Զաքարյան

27/10/2025

Տեր Փառեն քահանա Առաքելյանին բերման ենթարկելու փորձը ձախողվեց. Արա Զոհրաբյան (ձայնագրություն)

27/10/2025

Դասախոսի բերած օրինակը վիրավորել է իշխանական պատգամավորին. նրան հեռացրել են ԵՊՀ-ից

27/10/2025

Միքայել Արզումանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական