Շաբաթ, Մայիսի 10, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՆՇՈՒՄ Է ԻՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ

07/12/2018
- 07 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Վերլուծաբան

Աշխարհի յուրաքանչյուր երկիր ունի իր ազգային տոնը, որը կապված է պետականության կայացման հետ կամ ազգի համար ունի կարեւոր նշանակություն: Տարբեր երկրներում այն տարբեր կերպ է կոչվումՙ Հանրապետության օր, Ազատագրության օր, Երկրի օր եւ այլն: Ղազախստանում, ինչպես եւ շատ այլ երկրներում, դա Անկախության օրն է, որը նշվում է ամեն տարի դեկտեմբերի 16-ին: Այս տարիՙ արդեն 27-րդ անգամ: Հետադարձ հայացք գցելով հարկ է նշել, որ անկախությունը, որի մասին երազում էր ղազախ ժողովուրդը, ղազախստանցիների համար միանգամայն անսպասելի եղավ: Այն ժամանակՙ 1991թ., ԽՍՀՄ փլուզմամբ նորանկախ 16 պետություններն ակնհայտորեն անպատրաստ գտնվեցին ինքնուրույնությանը եւ, կարելի է պնդել, որ հընթացս կարգավորում էին կենսական ռազմավարությունները, զարգացման ուղղությունները, եւ դա անում էր նաեւ Ղազախստանը: Այն միտքը, որ այդ պետությունը, որտեղ անցյալ դարի 90-ական թվականների սկզբում կանգ էին առել գործնականում բոլոր գործարարները, էլեկտրականությունը տրվում էր ընդհատումներով, ճիշտ այնպես, ինչպես որ վճարում էին աշխատավարձերը, կարող է կարճ ժամկետներում հասնել ինչ-որ բարձր արդյունքների, այն ժամանակ հանդիպում էր ինչպես քաղաքացիների, այնպես էլ արտասահմանյան փորձագետների հոռետեսությանը: Իսկապես քիչ էին մարդիկ, ովքեր հավատում էին այդ երկրի հնարավոր հաջողությանը: Չէ՞ որ տնտեսության մեջ առկա հիմնախնդիրներից բացի երկիրն ուներ այլ, փորձագետների կարծիքով «խոցելի» տեղեր: Դրանցից մեկը հայտնի խորհրդագետ, ԱՄՆ նախագահի խորհրդատու Զբիգնեւ Բժեզինսկու կարծիքով Ղազախստանի բազմազգությունն էր համարվում. «Փլուզում էթնիկ անկայունության արդյունքում»: Դա՛ էր ամերիկյան փորձագետը կանխատեսում Ղազախստանի համար դեռ 90-ական թվականներին:

Հակառակ այն ժամանակվա նույնիսկ ամենալավատեսական կանխատեսումներին, Ղազախստանն ընդամենը երկու տասնամյակում վերածվեց իր ոտքերի վրա ամուր կանգնած, վստահորեն զարգացող եւ միջազգային գործընթացներում խորապես ինտեգրված պետության: Այսօր այդ երկիրն աշխարհին ցուցադրում է ազգամիջյան խաղաղության եզակի օրինակ: Այդտեղ խաղաղորեն եւ համերաշխորեն ապրում են ավելի քան 100 էթնոսների եւ 18 հարանվանությունների ներկայացուցիչներ: Այսօր դա, իրավամբ, քաղաքականապես կայուն պետություն է հզոր տնտեսական ներուժով: Արդեն այսօր այդ երկիրը դարձել է տարածաշրջանային ինտեգրման ընդունված լոկոմոտիվՙ ներգրավելով արտասահմանյան ուղիղ ներդրումների բազմամիլիարդ հոսքեր:

Այս ամենը հաշվի առնելովՙ արդեն ավելի ուշ Զբիգնեւ Բժեզինսկին արձանագրում էր հետեւյալը. «Ընդունում եմ, որ բավականաչափ ուշադրություն չեմ դարձրել Ղազախստանին: Բայց այն պահին ես չէի գտնում, որ Ղազախստանը նոր իրողություն է իրենից ներկայացնում Կենտրոնական Ասիայում: Եվ չկա որեւէ կասկած, որ անկախության ձեռքբերումով Ղազախստանը խորհրդանշում է մեծ առաջընթաց իր տնտեսական զարգացման մեջ տարածաշրջանում իր տեղի փնտրտուքով, ինչպես նաեւ արտաքին աշխարհի հետ բարեկամական, բարիդրացիական հարաբերությունների կարգավորման գործում»:

Իրապես, այդ համեմատաբար ոչ մեծ ժամանակահատվածը Ղազախստանի համար հավասարվեց մի մեծ դարաշրջանի հետՙ հաջողությունների թվով: Փորձենք հասկանալ, թե ի՞նչն է այդ հաջողության պատճառըՙ նշելով ամենաառանցքային, մեր գնահատմամբ, դիրքորոշումները:

Առաջինը եւ անվիճելիորեն ամենակարեւորը պետության մոտ ռազմավարության առկայությունն է: Այդ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը համոզված է, որ թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը հաջող զարգացման համար անհրաժեշտ են ա) ապագային դրական կերպար, բ) իհարկե դեպի այն տանող իրատեսական ծրագիր:

Ղազախստանը հստակ գիտեր, թե դեպի ուր է շարժվում արդեն սկսած 90-ական թվականներից: Այսպես, 1992թ. հրապարակվեց «Ղազախստանիՙ իբրեւ ինքնիշխան պետության կայացման ու զարգացման ռազմավարությունը»: Արդեն այնտեղ սահմանված էին զարգացման հիմնական կողմնորոշիչները մոտակա տարիներին: 1997թ. ընդունվեց երկարաժամկետ մասշտաբային փաստաթուղթ, որը կոչվում էր «Ղազախստան-2030»: Այդ փաստաթղթում արդեն սահմանված էր երկարաժամկետ եւ կոնկրետ տեսլականը, թե ինչպիսին պետք է դառնա երկիրը եւ ինչ ցուցանիշների պետք է հասնել դրա համար: Ընդ որում ցուցանիշները դրվել էին այնպես, որ դրանց իրականացմանը կրկին շատ քչերն էին հավատում: Սակայն դրանց հիմնական մասը հաջողվեց կենսագործել արդեն տասական թվականների սկզբին: Սահմանված 33 տարիներից 16-ի ընթացքում պետությանը հաջողվեց լուծել ահռելի բարդության խնդիրներ: Արդեն 2012թ. հայտարարվեց, որ գործնականում բոլոր նպատակները, որոնք նշված էին 2030 Ռազմավարության մեջ, իրագործված են եւ հենց նույն տարում երկրին ներկայացվեց նոր փաստաթուղթ 2050 թվականի տեսլականով: 2050 Ռազմավարության հավակնոտ ցուցանիշներին հասնելու հարցում հոռետեսներն արդեն շատ ավելի քիչ էին: Ակնհայտ է, որ ռազմավարական ծրագրի առկայությունը ցանկացած պետության սկզբունքային առավելությունն է այն պետությունների նկատմամբ, որոնք այդպիսին չունեն: Կարեւոր է նշել, որ Ղազախստանի ռազմավարական փաստաթղթերը մշտապես լրացվում են ավելի մասնակի փաստաթղթերով, որոնք, փաստորեն, գործողությունների ճշգրտող ծրագրեր են:

Երկրորդՙ սկզբունքորեն կարեւոր ուղղությունը, որի շնորհիվ Ղազախստանը թռիչք իրագործեց, զարգացման հիմքում երկրի կրթության եւ ինտելեկտուալ ներուժը դնելն է: Այս ոլորտում ծրագրված քաղաքականության արդյունքները տալիս են իրենց որակական պտուղները:

Վերադառնանք կրկին 1990-ական թվականների սկիզբ: Իրավիճակը երկրում մոտ է ընկճախտայինի: Այդ ժամանակ երկրի ղեկավար Նազաբաեւը որոշում է ընդունում զանգվածային կերպով երիտասարդությանը ուղարկել աշխարհի լավագույն համալսարաններ պետական բյուջեի հաշվին: Նրա նպատակը երկրի տնտեսության առաջատար ճյուղերի համար լավագույն կադրերի պատրաստումն էր: Ոչ բոլորն էին այդ երկրում այդ պահին հասկանում նման որոշման ռազմավարական կարեւորությունը, եւ դա հասկանալի էր: Չէ՞ որ երկրում փաստորեն փող չկար:

Անցել է 25 տարի: Շնորհիվ այդ նախագահական ծրագրի, որը կոչվել էր «Բոլաշակ» (Ապագա), կրթություն են ստացել եւ պատրաստվել համարյա 11 հազար մասնագետներ: Նրանք այսօր հաջողությամբ ներդնում են համաշխարհային լավագույն պրակտիկաները երկրի տարբեր ոլորտներում: Իսկ այդ ծրագիրը կրթական քաղաքականության լոկ մեկ տեսանկյունն էր: Վերլուծությունը ցույց է տալիս, որ կրթության հիմնահարցն առաջին իսկ օրերից պետական քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից մեկն էր: Այդ ոլորտի ֆինանսավորման ծավալները աճում են առ այսօր: Ամբողջ երկրով մեկ բացվում են գերժամանակակից դպրոցներ, գործում է «Նազարբաեւ համալսարանը»ՙ համաշխարհային մակարդակի ԲՈՒՀ-ը, որն աշխատում է ժամանակակից միջազգային ակադեմիական չափանիշներին համապատասխան եւ ակադեմիական ազատությունների սկզբունքներով: Մի խոսքով, կրթության այսպիսի շեշտադրում ունեցող երկիրն ունի մեծ ապագա եւ վաստակած արդյունավետ ներկա:

Երրորդը, ինչը կուզեինք շեշտադրել, երկրի բացությունն է գործարարության եւ ներդրողների համար: Աշխարհի զարգացած երկրների ԹՈՓ 30-ի մեջ մտնելու ցանկությունը ստիպում է Ղազախստանին մշտապես կատարելագործել սեփական օրենքների գործողության մեխանիզմերը եւ ստեղծել պայմաններ երկրի զարգացման մեջ բիզնեսի ակտիվ մասնակցության համար: Դա էլ դարձնում է այդ երկիրն ավելի ու ավելի գրավիչ ժամանակակից արտասահմանյան ներդնողների համար: Այս 27 տարիների ընթացքում երկիր են մտել ավելի քան 300 միլիարդ դոլար ուղիղ ներդրումներ, իսկ դա Կենտրոնական Ասիայի երկրներ մտած բոլոր ներդրումների համարյա 70 տոկոսն է:

Թերեւս, հենց դա էլ Ղազախստանի հաջողության առանցքային բաղադրիչն է: Ընդ որում, այնուամենայնիվ, թվարկված ամեն ինչից ամենագլխավոր դերն իրապես պատկանում է երկրի առաջնորդինՙ Ն. Նազարբաեւին: Չէ՞ որ ակնհայտ է, որ առանց պետության առաջին դեմքի քաղաքական կամքի, խելքի եւ ահռելի հետեւողականության նման արդյունքների հասնելն ուղղակի անհնար է: Ինչ վերաբերում է Ղազախստանի զարգացման հեռանկարներինՙ մասնավորապես տնտեսությանը, ապա առանցքայինը, որ այստեղ պետք է իմանալ այն է, որ երկիրը աստիճանաբար հեռանում է հումքային կախվածությունից եւ արդեն համարյա տասը տարի առաջ սկսել է շեշտադրել ինդուստրիալ-ինովացիոն զարգացումը: Եվ դա այն դեպքում, երբ երկիրը փորձագետների գնահատականներով, աշխարհում վեցերորդ տեղն է զբաղեցնում բնական հարստությունների պաշարներով: Մենդելեւի աղյուսակի 110 տարրերից նրա ընդերքում հայտնաբերված է 99-ը, հետազոտված է 70-ը, իսկ արդյունահանվում եւ օգտագործվում է 60-ը: Դրանց օգտագործումը մեծապես օգնել է Ղազախստանին կայացման տարիներին, սակայն այսօր Աստանան հետեւողականորեն հեռանում է հումքային կախվածությունիցՙ այն փոխարինելով վերամշակող արդյունաբերության զարգացմամբ: Այդ նոր ոլորտն արդեն այսօր դառնում է արդյունաբերության մեջ զարգացման դրայվերը եւ ցուցադրում է դրական դինամիկա:

Բացի ներպետական աշխատանքից, Ղազախստանն ակտիվ գործունեություն է ծավալում արտաքին ուղղությամբ: Այս երկիրն այսօր հանդիսանում է գործնականում բոլոր առաջատար միջազգային կազմակերպությունների անդամՙ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԻԻՀԿ-ի, ԱՀԿ-ի, ՀՇԿ-ի, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ՏՀԶԿ-ի եւ այլ միավորումների: Նրա նախագահությունը արդյունավետ է անցել ազդեցիկ միջազգային կազմակերպություններում, որպիսիք են ԵԱՀԿ-ը, ԻՀԿ-ը, ՀՇԿ-ը, ԱՊՀ-ը, ՀԱՊԿ-ը, ԱՎՄՓԽ-ը, Թյուրքական խորհուրդը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը: Երկիրն իր սեփական հարթակում կազմակերպում է համաշխարհային եւ ավանդական կրոնների առաջնորդների համագումարներ, հանդես է գալիս իբրեւ արդյունավետ միջնորդ միջազգային հակամարտությունների կարգավորման գործում:

Այս ամենի համադրությունը դրական տպավորություն է ստեղծում երկրի մասին: Նման հաջողությունները հաշվի առնելովՙ ակնհայտ է դառնում, որ անկախ զարգացման 27 տարին միայն սկզիբն է մեծ ապագայի եւ այդ երկրի էլ ավելի տպավորիչ հաջողությունների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆ. «ԵՍ ԿՊԱՏՄԵՄ ԻՄ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՆՑԱԾՍ ԳԱՂԹԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՄԱՍԻՆ»

Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՅԼԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՈՒՅՍ ԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՔԱՅԼԵՐՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀՈՒՅՍ ԵՆ ՆԵՐՇՆՉՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Կիևը Փաշինյանի՝ Կարմիր հրապարակում տոնակատարությանը մասնակցելը համարում է անբարյացակամ քայլ

10/05/2025

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել  այն պետությունների դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները, որոնց երկրների առաջնորդները Մոսկվայում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմում...

ԿարդալDetails

Ադրբեջանը սպասում է, որ Հայաստանը կատարի իր ստանձնած պարտավորությունները. Բայրամով

10/05/2025

Հետաքրքիր է իմանալ՝ արդյո՞ք քո խաղընկերը միևնույն ջանասիրությամբ և հրճվանքով իր էջերում լուսաբանում է հայ երգչուհու հետ ունեցած իր ելույթների մասին. բաց նամակ

10/05/2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խնածախ բնակավայրի ուղղությամբ. ՀՀ ՊՆ

10/05/2025

Շուշին չպետք է հիշել. «Հրապարակ»

10/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական