Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«ԱԽԹԱՄԱՐ» ԼԵԳԵՆԴԸՙ ՍԱՌՑԵ ՇՈՈՒԻ ՏԵՍՔՈՎ ՀԱՄԱԼԻՐԻ ԲԵՄՈՒՄ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Նոյեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Եվգենի Պլուշչենկոյի «KINGS ON ICE» (Սառույցի արքաները) սառցե շոուի նոր ծրագրի համաշխարհային պրեմիերան, որի մասն էր կազմում «Ախթամար» լեգենդի յուրօրինակ ներկայացում-մյուզիքլը` սառույցի վրա: Մյուզիքլին հաջորդեցին աստղային հրավառություն թվացող բեմադրություններըՙ անհատական եւ զուգապարով: Շարժումներն ու երաժշտությունը լեզու էին առել ու սիրո լեզվով խոսում էին հանդիսականի հետ:

Չչափազանցելով հարկ է նշել, որ սառցե շոուն շուրջ երկու ժամ հանդիսականին հնարավորություն տվեց շունչը պահած, հիացմունքով վայելելու առաջինից մինչեւ վերջին բեմադրությունը: Սառցե շոուի համաշխարհային պրեմիերայի միանգամայն նոր ձեւաչափը ուղեկցվում էր կոմպոզիտոր Ալեքսեյ Գալինսկու երաժշտության համադրությամբ: Կրակի աստվածուհու դերում Իրինա Սլուցկայան էր, Արտաշես արքային մարմնավորում էր Արթուր Դմիտրիեւը , Թամարայինՙ Անաստասիա Մարտյուշեւան , Ազատինՙ Կոնստանտին Գավրինը …

Ի դեպ, նախագծի պատրաստման աշխատանքները տեւել են ավելի քան մեկ տարի: Ընդհանուր առմամբ ներկայացման վրա աշխատել է 200-ից ավելի մասնագետ:

Եվգենի Պլյուշչենկոյի համար մասնակիցների ընտրության չափանիշ է եղել ոչ միայն նրանց տեխնիկական վարպետության բարձր մակարդակը, այլեւ կատարողների անգերազանցելի արտիստիզմը: Մարզիկների դասական կատարումներն ու յուրօրինակ համարների համադրումն անկրկնելի տպավորություն թողեց ինչպես գեղասահքի ավանդական դպրոցի, այնպես էլ նորարարական լուծումների եւ վառ տպավորությունների սիրահարների վրա: Առաջին անգամ պատմության մեջ մարզահամերգային դահլիճի ընդարձակ տարածության մեջ կենդանացավ հայկական հնագույն «Ախթամար» լեգենդը: Գեղասահորդները վերափոխվեցին հայ ժողովրդի մշակութային ժառանգության հերոսներիՙ լեգենդի զարգացումը հասցնելով գագաթնակետին:

Կրակի աստվածուհու կերպարը մարմնավորած ռուս գեղասահորդուհի Իրինա Սլուցկայան դեռեւս 2002 թվականի օլիմպիական խաղերի արծաթե մրցանակակիրն էր, 2006 թվականինՙ օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիրը, աշխարհի կրկնակի չեմպիոն, պատմության մեջ Եվրոպայի առաջին յոթնակի չեմպիոն մենասահորդ, Գրան-Պրիի եզրափակչի քառակի հաղթող, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ, ունի 40 ոսկե, 21 արծաթե, 18 բրոնզե մեդալ:

Իրինա Սլուցկայան «Ազգ»ի հետ զրույցում ասաց. «Եթե գրելու եւ նկարելու տաղանդ ունենայի, անպայման կներկայացնեի Հայաստանում ապրած հույզերս: Իմ կյանքն ու փորձը կօգնեն առավելագույնս ձուլվել մյուզիքլի գլխավոր հերոսուհու կերպարի հետ: Դերը բարդ է, բազմակողմանի, ինչպես բացասական, այնպես էլ դրական հերոսները շատ են: Սակայն հայկական մշակույթն ու հավատն իմ մեջ է: «Ախթամարի» պատմությունը հուզում է մարդկանց սրտերը, քանի որ վերաբերում է յուրաքանչյուր հայի: Ծրագրում ենք շրջել ամբողջ աշխարհով, որպեսզի երկրագնդի վրա գտնվող յուրաքանչյուր հայ տեսնի այս պատմությունը: Արտասովոր, շլացուցիչ եւ գրավիչ է ներկայացումը» :

Վառ կերպարների ստեղծման վրա աշխատել էր ավելի քան 10 հոգանոց ստեղծագործական խումբՙ զգեստների նկարիչ Կարինե Դնոյանի ղեկավարությամբ: Ինքնատիպ զգեստներն ստեղծելիս հաշվի է առնվել յուրաքանչյուր մանրուք, ուսումնասիրվել են բազմաթիվ պատմական նյութեր: Հագուստներն ստեղծելիս օգտագործվել են նաեւ ժամանակակից ոճեր:

Եվգենի Պլյուշչենկոն հիացած հայ հանդիսատեսի ջերմ ընդունելությունից, խոստացավ էլի գալ Հայաստան հյուրախաղերով:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՄՆ-Ի ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ՎԱԶԻԱՆԻԻ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՏՀՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՏՀՏ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ Է

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու խայտառակ որոշումը արձանագրեց գործող վարչախմբի աննախադեպ հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։​​ Եթե...

ԿարդալDetails

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025

Ադրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան

04/10/2025

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական