Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՏԱՔԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

30/11/2018
- 30 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Շարունակելով «Ազգի» նախորդ համարում հրապարակված եւ երկրի արտաքին անվտանգության հարցերին նվիրված դիտարկումները, այսօր ընթերցողներին կուզենայի մտովի տեղափոխել անցյալ դարավերջի 90-ական թվականների սկիզբը: Խորհրդային Միությունը դեռ չէր փլուզվել, իսկ մեզանում արդեն ծայր էին առել կայսրությունից դուրս գալու եւ անկախություն հռչակելու մասին խոսակցությունները: Այն ժամանակ ամենաթունդ անկախականները Հայոց Համազգային Շարժման գաղափարախոսներն էին, որ բոլոր հարթակներից ժողովրդին հորդորում էին անկախություն հռչակելու պարագայում չվախենա՛լ թուրքական վտանգից: Որովհետեւ երբ Մոսկվան այնքան թուլանա, որ Արեւմուտքը այլեւս կարիք չունենա նրանից զգուշանալու, Թուրքիան, որպես խորհրդային սպառնալիքի դեմ պատնեշ, կկորցնի իր նշանակությունը: Հետեւաբար, մենք կարող ենք հանգիստ ապրել թուրքերի հարեւանությամբ, որովհետեւ նույն Արեւմուտքը, իբր, Անկարային կարգելի սրիկայություններ անել Հայաստանի հանդեպ:

Չեմ ուզում այստեղ անդրադառնալ նաեւ աշխարհի ու հատկապես Թուրրքիայի «քաղաքակրթվածության» մասին հեքիաթներին, բայց փաստը մնում է փաստՙ այս քարոզչությունը վճռական նշանակություն ունեցավ, որ Հայաստանի ժողովրդի գրեթե 99 տոկոսը 1991 թվ. անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց «Խորհրդային Միությունից դուրս անկախ պետություն» հռչակելու հարցադրմանը: ՀՀՇ-ի, որպես հայ իրականության մեջ առավելաբար քանդարար ուժ հանդես եկած քաղաքական ուժի մեն-միակ ծառայությունը մեր ժողովրդին, ըստ իս, անկախության այդ հանրաքվեն է եղել: Մնացած բոլոր դեպքերում նրա պրակտիկան միայն վնասե՛լ է ժողովրդին, ՀՀՇ-ի ոչ մի կանխատեսում չի՛ իրականացել:

Օրինակ, Խորհրդային Միությունը վաղուց չկա, բայց Արեւմուտքի համար Թուրքիայի նշանակությունը, որպես Մոսկվայից բխող սպառնալիքի դեմն առնելու պատնեշ, ամենեւին չի նվազել: Հակառա՛կը, վերջին շրջանում նույնիսկ ավելացել է, քանի որ անհավասարակշիռ Էրդողանը իր երկիրը տանում է դեպի Միացյալ Նահանգների ու Եվրոպական Միության դեմ առճակատումՙ բացահայտ սիրախաղ սկսելով նույն Մոսկվայի հետ: Հազիվ թե Էրդողանը վերջնականապես անցնի Մոսկվայի կողմը: Ասենքՙ դուրս գա Հյուսիսատլանտյան Դաշինքից եւ մտնի… ՀԱՊԿ-ի մեջ (դեռ հարց էՙ կընդունե՞ն): Ռուսների հետ սիրախաղ անելովՙ Էրդողանը ընդամենը իր երկրի «արժեքն» է բարձրացնում Արեւմուտքի աչքում: Ռուսներն էլ այնքան միամիտ չեն, որ այդ ճշմարտությունը չհասկանան, լիովին մոռանան վերջին 4-5 հարյուր տարիների ռուս-թուրքական հակամարտությունների արյունոտ պատմությունը: Այնպես որՙ ռուս-թուրքական ներկա մերձեցումը ժամանակավոր բան է, կանցնի՛: Իսկ ահա Հայաստանի նշանակությունը Ռուսաստանի համար, որպես մեր տարածաշրջանում իր առավել վստահելի դաշնակցի, չի՛ անցնի: Ինչ խոսք, ռուսները մեր եղբայրները չեն եւ երբեք չեն եղել: Ժողովուրդների եղբայրության քարոզը խորհրդային ժամանակներից եկող մեծագույն կեղծիք է, ինչն իրենց բացահայտ թշնամությամբ այսօր առավել ցայտունորեն հերքում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ազգայնական շրջանակները: Բայց այն, որ Հայաստանի ու Ռուսաստանի պետական շահերը այսօր երկու պետություների քաղաքական ղեկավարներից էլ պահանջում են պահպանել, զարգացնել ու խորացնել ռազմական, տնտեսական, մշակութային եւ հազար ու մի այլ կապերըՙ տեսանելի է անզեն աչքով:

Ինձ համար միանգամայն հասկանալի՛ են Ռուսաստանից ու ռուսներից մեր որոշակի շրջանակներում առկա դժգոհությունները: Ինչպե՞ս կարելի է ներել կամ մոռանալ Լենինի, ապա եւ Ստալինի ամեն տեսակետից ամոթալի համաձայնությունները Մուստաֆա Քեմալի ու ադրբեջանցիների հետ: Բոլշեւիկյան Ռուսաստանի եւ քեմալական Թուքիայի միջեւ 1920 թվականի մարտի 16-ին Մոսկվայում, ապա եւ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին Կարսում կնքված ապօրինի պայմանագրերով Հայաստանից Թուրքիային անցան Կարսը, Արդահանը, Սուրմալուի գավառը, Ադրբեջանի խնամակալությանը հանձնվեց Նախիջեւանը, 1923-ին Ադրբեջանին միացվեց Արցախը: Իսկ ԽՍՀՄ մայրամուտին ռուսները հօգուտ Ադրբեջանի իրականցրին «Օղակ» գործողությունըՙ Արցախում հայկական բազմաթիվ բնակավայրեր գրավելով ու նվիրելով թուրք-ազերիներին:

Ռուսներն այսօ՛ր էլ ամենասերտ հարաբերություններ ունեն Անկարայի ու Բաքվի հետ, երկուսին էլ գերժամանակակից զենք են վաճառում, որն, անկասկած, հարկը պահանջածին կօգտագործվի նաեւ մե՛ր դեմ: Այդ ամենը Հայաստանում ոչ մեկին, նաեւ ի՛նձ դուր չի գալիս: Բայց ես ամենեւին տեղին չեմ համարում, երբ մեզանում հնչում են ռուսների 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու կոչեր, մեր անկախությունը իբրեւ թե Ռուսաստանից բխող սպառնալիքներից պաշտպանելու հորդորնե՛ր: Այդ ռազմաբազան Գյումրիում բացվել է դեռեւս Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, 1997 թվականին Մոսկվայի հետ կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Ո՞վ ասաց, թե տվյալ ռազմաբազայով, իբր, Մոսկվան սպառնո՜ւմ է մեր անկախությանը: Մոսկվայի ինչի՞ն է պետք որեւէ մեկի… հո՛ղը: Հիմա, եթե մենք նույնիսկ ազգովին խնդրենք էլ, ռուսները մեզ իրենց պետության մեջ… չե՛ն ընդունի: Իսկ ռուսական 102-րդ ռազմաբազան Գյումրուց հանելու հորդոր անողները չե՞ն մտածում, թե նրանց փոխարեն ինչո՞վ ենք ապահովելու Հայաստանի սահմանների կոնկրետ ա՛յդ հատվածի պաշտպանությունը: Երկրի անվտանգությունը պոռոտախոս հոխորտանքներով չի՛ ապահովվում: Քանի դեռ բավարար ուժ չունենքՙ պիտի համակերպվենք բացարձակ անկախության երազանքներից հրաժարվելու հետ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱԽԻ» ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

«ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ»

Համանման Հոդվածներ

3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Ինչո՞ւ է Դոնալդ Թրամփն Իրանին առաջարկում միանալ հակաիրանական կոալիցիայի

03/10/2025
Հաջորդ գրառումը

«ԵՐԿՈՒ ԱՇԽԱՐՀՆԵՐՈՒ ՄԻՋԵՒ»

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Այսօր արձանագրում ենք չլսված հարձակում ազգային ինքնության, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Հայոց համազգային միասնություն» կուսակցություն

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երկու տարվա ազատազրկման դատապարտելու խայտառակ որոշումը արձանագրեց գործող վարչախմբի աննախադեպ հարձակումը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։​​ Եթե...

ԿարդալDetails

Հոգևոր առաջնորդի դեմ նման անարդար հաշվեհարդարը բարոյականության և արդարության ոտնահարման կոպտագույն օրինակ է․ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

04/10/2025

Ադրբեջանից «պարզաբանել» են, թե ինչ են հասկանում «Զանգեզուրյան միջանցք» տխրահռչակ ձևակերպման տակ․ Ոսկանյան

04/10/2025

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական