Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՆՏԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆՙ ՍԵՐՎԱՆՏԵՍԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

02/11/2018
- 02 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՆԱԻՐ ՅԱՆ

Քանի որ հոկտեմբերի 13-ը բանտային կրթության միջազգային օրն էր, պարզվում էՙ ամբողջ հոկտեմբերին աշխարհի շատ երկրներում բանտարկյալների կրթամշակութային իրավունքների պաշտպանությանն ուղղված ակցիաներ են անց կացվել: Մեր երկրում այդ առումով լուրջ շեշտադրումներ չկան, որոնք միտված լինեն հանրության ու պետության ուշադրությունը հրավիրել կալանավորների վրա: Մինչեւ հիմա բանտարկյալի կրթամշակութային ձգտումները բանտի պատերից դուրս հանելու մեկ օրինակ է հայտնի հանրությանն ու պետությանըՙ ցմահ բանտարկյալ Մհեր Ենոքյանը, որը գրքեր է գրում ու հրատարակում: Այս դեպքն էլ լրագրողական հետաքննության արդյունք է: Արդարադատության նախարարությունը կալանավայրերում մշտադիտարկումներ է անց կացնում, որոնց արդյունքում պարզվել էՙ կալանավորների մինչեւ 80 տոկոսը կարող է ներգրավվել կրթության բնագավառում: Քրեակատարողական հիմնարկներում անց են կացվում արվեստի, համակարգչային ուսուցման, սոցիալական ինտեգրման դասընթացներ: Բայց մինչեւ հիմա հանրության շրջանում կալանավորների կրթամշակութային ձգտումների, արվեստների ու արհեստների նկատմամաբ պատկերացումները սահմանափակվում են հացի խմորից խաչեր, ձեռքի համրիչներ պատրաստելով, մեկ-մեկ էլ ծղոտից ու լուցկու հատիկներից եկեղեցիներ, վանքեր սարքելով: Համենայն դեպս, այդպիսին է մեծամասնության ընկալումը:

Իհարկե, կալանավայրում հայտնվում են նաեւ ինտելեկտուալ մարդիկ, որոնց կրթական իրավունքներն առավել են վտանգվում ու խախտվում: Մեզանում ավանդույթ կա շեշտը դնել երեխաների, երիտասարդների կրթական իրավունքների պաշտպանությանը, հետեւել, ջանալ, որ նրանք լիարժեք կրթություն ստանան, նաեւ բարձր մասնագիտական գիտելիքներ ձեռք բերեն: Իսկ մեծահասակների կրթական իրավուքներն անտեսված են: Թերեւս պատճառն այն է, որ մեր երկրում աշխատաշուկան խիստ սահամանափակ է, աշխատանքային տարիքի շեմն էլՙ ցածր: Այդ պատճառով էլ արժանապատիվ ապագայի հույսեր կարող են ունենալ միայն երիտասարդները, իսկ մեծահասակների համար 35-40-ից հետո շանսերը 50 տոկոսով նվազում են անգամ բարձրագույն կրթություն ունենալու դեպքում: Եվ այս համատեքստում ռեալ ակնկալիքներ ունենալ, թե կալանավայրում կրթություն, այդ թվումՙ բուհական կրթություն ստանալն արժանապատիվ կյանքի շանսերը կմեծացնի, քիչ հավանական է: Բանտից դուրս գալովՙ առհասարակ արժանապատիվ կյանքի շանսերը նվազում են. սա գաղտնիք չէ: Ու թեեւ արդարադատության նախարարությունը փաստում է, որ կալանավորների 80 տոկոսին կարելի է ներգրավել կրթական գործընթացներում, այսինքնՙ բանտերում 80 տոկոս կրթական ներուժ կա, փաստն այն է, որ այդ 80 տոկոսը դեռ ի վիճակի չէ կարծրատիպեր ջարդել:

Սովետական Միությունը հակված էր բոլորին անխտիր կրթել. սկզբունք էր, երկաթե օրենքՙ բոլորը պետք է միջնակարագ կրթության վկայական ունենային, խրախուսվում էր նաեւ բարձրագույն կրթությունը: Ստեղծվեցին գիշերօթիկ դպրոցներ, որոնք անապահով ընտանիքների երեխաներին միջնակարգ ուսուցում էին ապահովում, կային նաեւ երեկոյան դասեր ցերեկն աշխատող մեծահասակների համար: Նույն նպատակին էին ծառայում բուհերի երեկոյան եւ հեռակա դասընթացները: Սա, ինչ խոսք, մեծ մասամբ ֆորմալ բնույթ էր կրում. ուղղակի ամոթ էր, եթե սովետական քաղաքացին միջնակարգ դպրոցի վկայական չունենար, իսկ բուհական դիպլոմը ցանկալի էր: Պարզվում էՙ այժմ հետսովետական երկրներից Բելոռուսն է պահպանում կրթական իրավունքի իրացման ավանդույթները: Բելառուսն իր կալանավորներին կրթվելու լայն հնարավորություն է ընձեռում:

Ո՞վ գիտեՙ միգուցե մեր կալանայարերում Սերվանտես կամ Չարենցներ են բանտարկված: Համաշխարհային պատմությանը հայտնի են բանտային մի շարք կենսագրություններ: Իոսիֆ Բրոդսկի, Ալեքսանդր Սոլժենիցին, Օսկար Ուայլդ, հնդիկ Սուկումարա. նրանք ստեղծագործել են բանտում: Սերվանտեսն իր «Դոն Կիխոտը» գրել է կալանավայրում: Շատերին հայտնի «Ծաղկած փշալարերը» վիպակը Գուրգեն Մահարին գրել է ստալինյան բանտում: «Մի թող, որ գրիչդ ժանգոտի, դրանից էլ ժանգոտում է սիրտդ ու հոգիդ, հավատա՛»,- գրել է Մահարին: Նա աքսորավայրերում ու բանտերում անց է կացրել 17 տարի:Գրող, թարգմանիչ, հրապարակախս Զապել Եսայանը ստալինյան բռնաճնշումների տարիներին հոգեկան ու ֆիզիկական դաժան կտտանքների է ենթարկվել: Դստերըՙ Սոֆի Եսայանին ուղարկված նամակում նա գրում է. «Ամենադժբախտ մարդը նա է, ով վարում է միջակ ու անօգուտ կյանքՙ ներքուստ ափսոսալով, որ վրիպել է իր կոչումից: Վեհ իդեալների ձգտողը չի կարող համեստ մնալ, հեզ ու խոնարհ ապրել»: Այս սկզբունքրեի տեր գրողին, սակայն, անազատությունը լռեցրեց: Նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարին ԿԳԲ-ի նկուղներում այնպես էին ծեծել, որ մի ականջը խլացել էր: Նույն բանտախցում նրա հետ նստած մի երիտասարդ խնդրում է վարպետին նկարել իրեն: Բայց ստալինյան բանտում թուղթ ու մատիտ որտեղի՞ց… Քոչարը ելքը գտնում է. բանտարկյալներից մեկի ռետինե կրնկակոշիկն այրում է, մրուրը խառնում շաքարաջրին ու ներկ ստանում: Երիտասարդ բանտարկյալի դիմանկարը Քոչարը պատկերում է այդ ներկով, իսկ որպես թուղթՙ օգտագործում է մի թաշկինակ: Վրձին պատրաստում է բանտի բակում զբոսնող կատվի պոչից: Դիմանկարը հայտնաբերվում է, նկարիչն ու բնորդը հայտնվում են մենախցում:

Բանտում ստեղծագործել են Եղիշե Չարենցը, Լեռ Կամսարը, Սերգեյ Փարաջանովը: «Կոլաժը խտացված ֆիլմ է»,- ասել է Փարաջանովը: Խիստ ռեժիմի կալանավայրում նա ֆիլմ նկարելու հնարավորություն չի ունեցել. ստիպված է եղել ձեռքի տակ եղած իրերով կոլաժներ պատրաստել, սցենարներ ու նամակներ է գրել: 240-ից ավելի նամակ է գրել բանտում: Ընդհանրապես Փարաջանովի բանտային անազատությունը զարմանալիորեն ազատ ու անասելի գեղեցիկ է դրսեւորվել նրա սցենարներում ու նամակներում: Բանտային կյանքն ու բախտակից ընկերների կերպարները խոր հետք են թողել նրա խառնվածքի ու ստեղծագործության վրա: Այնպես որ, վերոնշյալ գրողների ու արվեստագետների պարագային միանշանակ չի կարելի ասել, թե բանտը եղել է անազատության սահմանագիծ ու պատնեշ: Նրանց ազատ միտքն ու հոգին բանտարկելն անհնար է եղել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՎԵԼԻ ՀԻՆ, ՔԱՆ…

Հաջորդ գրառումը

ՊՐԻՒՔՍԷԼ. «ԵՒՐՈՄԻՈՒԹԻՒՆ, ԹՈՒՐՔԻԱ ԵՒ ՔԻՒՐՏԵՐԸ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ՊՐԻՒՔՍԷԼ. «ԵՒՐՈՄԻՈՒԹԻՒՆ, ԹՈՒՐՔԻԱ ԵՒ ՔԻՒՐՏԵՐԸ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական