Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՔԻԼԼԵՍ, ԹԵ՞ ՊՅԵՐՈ

26/10/2018
- 26 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Նախամարդու քարանձավից մինչեւ այսօր մարդկությանը հուզող հավերժական հարցերից է, թե ո՞վ է կերտում… պատմությո՛ւնը: Երեւի մինչեւ ժամանակների վախճա՛նն էլ այս հարցն իր սպառիչ պատասխանը չստանա: Ուսանող տարիներին մեզ սովորեցնում էին, թե ըստ մարքսիզմի դասականներիՙ բոլոր դեպքերում մարդկային հասարակության պատմությունը կերտում են… ժողովուրդնե՛րը: Այդ տեսակետից ամենահամոզիչը թվում էր ռուս մարքսիստների նախահայր Գերոգի Վալենտինովիչ Պլեխանովի «Անհատի դերը պատմության մեջ» աշխատությունը: Սակայն տարիների հետ Պլեխանովի քարոզած գաղափարների հմայքը գնալով նվազել է իմ աչքում: Ես աստճանաբար հակվել եմ այն տեսակետին, թե ժողովուրդները իրականում ոչի՛նչ էլ չեն վճռում այս մոլորակում: Նրանք, այո՛, պատմական գործընթացներին իրենց ավել կամ պակաս ակտիվ մասնակցությամբ ձեւ ու կերպարանք, կշիռ ու ազդեցիկություն են հաղորդում այս կամ այն պատմական իրադարձությանը: Սակայն իրենք առաջնորդվում են ոչ թե դասակարգային գիտակցությամբ, ինչպես ասում էր Պլեխանովը, այլՙ սովորական մարդկային բնազդներով կամ զգացմունքներով: Իսկ այդ բնազդների կամ զգացմունքների արթնացման գործում վճռական դեր են խաղում տվյալ պատմական պահին ժողովրդական զանգվածներին առաջնորդելու առաքելությունն ստանձնած անհատ գործիչնե՛րը:

Հետեւաբար, կարելի է պնդելՙ պատմությունը կերտում են ոչ թե ժողովուրդները, այլՙ նրանց ծոցից դուրս եկած անհատնե՛րը: Նրանց անձնական որակներըՙ կամքը, վճռականությունը, շրջահայեցությունը, անշահախնդրությունը կամ ընչաքաղցությունը, պաշտոնաբաղձությունը կամ պաշտոնների նկատմամբ անտարբերությունը, զանգվածներին առաջնորդելիս ապրած բերկրանքի զգացումը, իբրեւ թե հանուն ժողովրդի ու պետության պատասխանատվություն ստանձելու պատրաստակամությունը կամ դրանից խուսափելու վախկոտությունը, զանգվածների հմայվածությունից գլուխները կորցնել-չկորցնելու ունակությունը եւ բազմաթիվ այլ բաներ անպայման ուղղորդու՛մ են ժողովրդական զանգվածներին, ձեւ ու կերպարանք են հաղորդում նրանց խոշոր ընդվզումներին: Այլ խոսքովՙ առաջացնում են աննկարագրելի խանդավառություն, որ հատկապես այս օրերին մեզանում շատ է հոլովվում օտարալեզու էյֆորիա բառով: Դա գինովության պես մի բան է, որը վաղ թե ուշ անցնում էՙ շատ հաճախ ուղեկցվելով դառը հիասթափությամբ: Ասածիս ենթատեքստն այն է, թե Նիկոլ Փաշինյանը այս պահին հայաստանյան իրականության մեջ հայտնված պատմության կերտո՛ղ է: Արժանի՞ է նա իր իսկ գլխավորած հեղափոխության առաջնորդի դերին, թե՞ ոչՙ ցույց կտա ապագան: Եթե կարողանա խուսափել հեղափոխության զոհը դառնալու տխուր հեռանկարից, որովհետեւ գրեթե բոլո՛ր հեղափոխությունները խժռում են իրենց զավակներին, ապա նա մեր երկրի պատմության մեջ կմտնի որպես մեծագույն հերոսներից մեկը: Եթե չկարողանաՙ կկորցնի ոչ միայն երկրի բարձրագույն ղեկավարի պաշտոնը, այլեւ… համաժողովրդական հեղինակությունը: Վերջինը հնարավոր կլինի հատկապես այն դեպքում, եթե փորձի ամեն գնով կառչել իշխանությունից:

Փաշինյանը գրագե՛տ երիտասարդ է, ուստի նրան խորհուրդ կտայի մի՛ անգամ եւս ընթերցել մեծն Չարենցի «Աքիլլես, թե՞ Պյերո» պոեմը: Անձամբ ես շատ կուզենայի, որ նա կարողանա՛ր խուսափե՛լ Պյերոյի ճակատագրից: Խոսքը նրա նկատմամբ իմ անձնական համակրանքի կամ հակակրանքի մասին չէ՛: Վաղո՜ւց արդեն հաղթահարել եմ ղեկավարներին համակրանք-հակակրանքներով վերաբերվելու միամտությունը: Խոսքն այն մասին, է, որ այս պահին անձամբ ի՛նքն է վարում մեր պետական նավը: Եվ բոլորիս պետք է, որ նա այդ նավը… չտանի՛ դեպի խոչ ու խութեր…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԳԾԱՏԵՐԵՐԻ՞, ԹԵ՞ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ. ԲԱՐԴ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ. ԲԱՐԴ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՈՒ ՏԱՐԻ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին. Արման Թաթոյան

09/10/2025

Մենք ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն ենք. մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու,  ես հավակնում եմ ՀՀ վարչապետի պաշտոնին, այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում...

ԿարդալDetails

2025 թվականին գրականության Նոբելյան մրցանակը շնորհվել է Լասլո Կրասնահորկայիին

09/10/2025

Փաշինյանն ու Մարթա Կոսը քննարկել են TRIPP նախագիծը

09/10/2025

Մեր 120 հազար հայրենակիցներ ունեն հայրենիք վերադարձի իրավունք. սա միջազգային իրավունք է. Թաթոյանի հիշեցումը

09/10/2025

Մեր տեսլականում Հայաստանը դառնալու է փոքր տնտեսություն ունեցող, բայց խոշոր միտք գեներացնող երկիր. Դավիթ Անանյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական