Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԳԱԱ Մ.ՔՈԹԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐՋԻՆ 10 ՏԱՐԻՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

12/10/2018
- 12 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

տնտեսագիտության դոկտոր, պրոֆ. ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

2007թ. շրջադարձային տարի էր Հայաստանում տնտեսագիտական հետազոտությունների իրականացման ենթակառուցվածքների զարգացման համար, քանի որ ՀՀ կառավարության կողմից 2007թ. մարտի 7-ին ընդունվեց «Տնտեսագիտական ուղղվածություն ունեցող գիտական կազմակերպությունների վերակազմակերպման մասին» թիվ 271-Ա որոշումը, որով խնդիր էր դրվել ճյուղային ենթակայության 3 ինստիտուտներՙ «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ», «Կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» ու «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները միացման ձեւով վերակազմակերպել եւ միացնել «ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: Արդյունքում ձեւավորված միացյալ տնտեսագիտության ինստիտուտը կարճ ժամանակ անց վերածվեց ժամանակակից թեմատիկայով, անհրաժեշտ հետազոտությունների իրականացման համար զարգացած ենթակառուցվածքներով կայացած գիտահետազոտական կենտրոնի, որի 10-ամյա գիտակազմակերպչական գործունեությունը ներկայացվում է ստորեւ:

ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գործունեությունը եղել է խիստ հրապարակային եւ հասանելի հասարակության յուրաքանչյուր անդամի համար: Բավական է նշել, որ ինստիտուտի հրատարակած գրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են ինստիտուտի էլեկտրոնային կայքի «Հրապարակումներ» բաժնում: Ինստիտուտի 2006-2016թթ. գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներն արտացոլված են նույնանուն հաշվետվության մեջ, որը նույնպես տեղադրված է էլեկտրոնային կայքի «Հրապարակումներ» բաժնում:

Ամփոփելով ինստիտուտի տասնամյա գիտակազմակերպչական գործունեությունըՙ կարելի է փաստել.

1. Հրատարակվել են`

Գիտական հոդվածների 18 ժողովածու` նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին.

105 գիրք (գիտահետազոտական աշխատանք).

1585 գիտական հոդված, 231-ը` միջազգային հանդեսներում:

2. Ինստիտուտի 2 երիտասարդ գիտաշխատողներ պաշտպանել են դոկտորական ատենախոսություն:

3. Ինստիտուտի 154 հայցորդ ու ասպիրանտ պաշտպանել են թեկնածուական ատենախոսություն. 7-ը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են:

4. Ինստիտուտի գիտաշխատողներից մեկի մենագրությունն արժանացել է Մ.Գոշի անվան 1-ին, մյուսինը` 2-րդ կարգի մրցանակի:

5. Ինստիտուտի երիտասարդ գիտաշխատողներից մեկի գիտահետազոտական աշխատանքը 2013թ. ճանաչվել է լավագույն գիտական աշխատանք:

6. Ինստիտուտի 3 գիտաշխատողներ դարձել են «Արդյունավետ գիտաշխատող» մրցույթի կրկնակի հաղթողներ (Աշոտ Բայադյան, Վլադիմիր եւ Դավիթ Հարությունյաններ):

Հիշատակության է արժանի նաեւ ինստիտուտիՙ եռալեզու նորացված էլեկտրոնային կայքը (www.economics.sci.am): Կայքի դիզայնն իրականացվել էՙ ինտերնետ միջավայրի ժամանակակից պատկերացումներին եւ պահանջներին համահունչ: Ըստ որդեգրած քաղաքականության` կայքում բաց մատչելիությամբ տեղադրվում են ինստիտուտի հրատարակած հոդվածների եւ գրքերի էլեկտրոնային տարբերակները: Կայքն ըստ էության վերածվել է հայ տնտեսագիտական հանրությանՙ տեղեկատվություն ստանալու եւ մտքեր փոխանակելու միասնական հարթակի:

Ինստիտուտի գիտակազմակերպչական գործունեության վերջին տասնամյակը կարելի է գնահատել որպես «պատվավոր տարեգրություն», որը բնութագրվում է գալիք սերունդներին ավանդվող հետեւյալ հիշարժան հետազոտություններով.

«Ազգային տնտեսություն: ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական հետագիծը (2007-2017) եզրակացություններ, կիրառական առաջարկություններ» գիրք-ժողովածուն (շուրջ 500 էջ), որը բացառիկ է ե՛ւ գիտական, ե՛ւ բուհական համակարգում: Ի դեպ, ժողովածուում ընդգրկված կիրառական առաջարկությունները ամեն տարի ներկայացվել են ՀՀ կառավարությանը: 2008թ. օգոստոսին ՀՀ կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ ԱԺ է ներկայացրել, եւ 2009թ. հունվարի 1-ից ուժը կորցրած են ճանաչվել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքը եւ «Հաստատագրված վճարների մասին» օրենքի առանձին դրույթներ: Իսկ որոշ կիրառական առաջարկություններ արտացոլվել են ՀՀ կառավարության որոշումներում եւ ընդունված ռազմավարական փաստաթղթերում:

Ռ. Սարինյանի եւ Վլ. Հարությունյանի «Հայ տնտեսագիտական մտքի երկու դարը. գիտակենսագրական հանրագիտարան» (երկհատոր) աշխատությունը. այն միակն է հանրապետությունում բոլոր մասնագիտությունների գծով եւ ամփոփում է XIX դարի կեսերից սկսած «հայ տնտեսագիտական մտքի անցած ուղին, հետազոտական շրջանակների հետագիծը, տնտեսական հարցերի բարդ ու հակասական լուծումները, վերելքների ու վայրէջքների պատմությունը»: Աշխատությունը կարող է օգտագործվել որպես հանրագիտարանային տեղեկատու. այն ունի նաեւ աղբյուրագիտական նշանակություն:

Վլ. Հարությունյանի եւ Ռ. Սարինյանի «Տնտեսագիտության ինստիտուտը 10 տարում: 2006-2016թթ. հետազոտական արդյունքների ուրվագիծ» (տնտեսական հետազոտությունների համատեքստում) գիրքը:

Տնտեսագիտության ինստիտուտի 2006-2016թթ. գիտական եւ գիտակազմակերպչական գործունեության հիմնական արդյունքներին վերաբերող ստվարածավալ հաշվետվությունը (շուրջ 574 էջ):

«Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտական հոդվածների 18 ժողովածուները:

Վլ. Հարությունյանի, Տ. Հարությունյանի եւ Դ. Հարությունյանի «Հարկեր եւ հարկագանձում» աշխատությունը (շուրջ 600 էջ): Սույն աշխատության մեջ մանրամասնորեն ներկայացված են հարկերի անհրաժեշտությունը, ծագման ու ձեւավորման էվոլյուցիան, գործառույթները եւ տեսակները, ինչպես նաեւ հարկման սկզբունքները եւ տեսաիրավական հիմքերը: Այնուհետեւ բարեխղճորեն վերլուծվում են հարկային օրենսդրության ձեւավորման ու բարեփոխման էվոլյուցիանՙ ըստ հարկատեսակների (բարդ ու աշխատատար գործ), հարկային պարտավորությունների հաշվառման օրենսդրական եւ մեթոդաբանական հիմքերը ՀՀ-ում (կրկին ըստ հարկատեսակների): Այնուհետեւ միանգամայն տրամաբանորեն ներկայացված են հարկային պարտավորությունների հաշվարկման կատարելագործման օրենսդրական եւ մեթոդաբանական մոտեցումները ՀՀ-ում (ըստ հարկատեսակների):

Հետազոտության վերջում հեղինակները կարեւորել են ՓՄՁ-ների տեղն ու դերը տնտեսության զարգացման մեջ, հատուկ ուշադրություն են դարձրել նաեւ ՓՄՁ-ները հարկելու հիմնախնդիրներին:

Քննարկված հարցերի համատեքստում էլ կարեւորվում է նշված հետազոտության կարեւորությունն ու օգտակարությունը:

Տ. Հարությունյանի «Հարկման եւ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» աշխատությունը (266 էջ), որում ամբողջականորեն դիտարկվում են տնտեսության զարգացման եւ կարգավորման հարկային լծակների ձեւավորման եւ կիրառման տեսական եւ մեթոդաբանական հիմքերն ու առանձնահատկությունները եւ հարկային քաղաքականության ու հարկային վարչարարության արդյունավետությունը բարձրացնելու հիմնահարցերը:

Դ. Հարությունյանի «Վճարային հաշվեկշռի պետական կարգավորման հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները Հայաստանի Հանրապետությունում» գիրքը (շուրջ 464 էջ), որում հեղինակն անդրադառնում է վճարային հաշվեկշռի ձեւավորման ու կարգավորման հիմնախնդիրներին, ինչպես նաեւ վերլուծում ընթացիկ հաշվի պետական կարգավորման եւ արտաքին տնտեսական քաղաքականության առանձնահատկությունները ՀՀ-ում:

Յու. Սուվարյանի եւ մյուսների «Գիտակրթական համակարգը եւ տնտեսական զարգացումը» աշխատությունը (շուրջ 150 էջ):

Վլ. Հարությունյանի «Հարկային եւ մաքսային մարմինների գործունեության կատարելագործման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» մենագրությունը:

Ռ. Սարինյանի եւ Վլ. Հարությունյանի «Նշանավոր տնտեսագետների տողանը (մինչքեյնսյան շրջան): Գիտակենսագրական ուրվագծեր» աշխատությունը (շուրջ 280 էջ), որը վերաբերում է մինչքեյնսյան շրջանի տնտեսագետներինՙ սկսած մերկանտիլիստներից: Հարկ է նաեւ հավելել, որ հետազոտության մեջ ընդգրկված անունները ենթադրում են որոշակի պայմանականություն. շատերը կարող էին տեղ զբաղեցնել այս գրքում, սակայն ներկայացված գիտակենսագրական ուրվագծերն ամբողջացնում են մինչքեյնսյան շրջանի տնտեսագիտական միտքն ընդհանուր առմամբ:

2017թ. գիտահետազոտական աշխատանքների կիրառական արդյունքները, որում ներկայացված կիրառական առաջարկությունները վերաբերում են Հայաստանի Հանրապետության ստվերային տնտեսությունը կրճատելուն, միջուկային էներգետիկան զարգացնելուն եւ այլն:

Վլ. Հարությունյանի եւ Ռ.Սարինյանի «ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի հետազոտական ուղին» աշխատանքը (152 էջ), որում ինստիտուտի հետազոտական ուղին ներկայացված է երկուՙ խորհրդային եւ շուկայական տնտեսությունների շրջաններով:

Ինստիտուտի գիտահրատարակչական գործունեությունը հարստացնելու քայլ պետք է համարել միջգիտակարգային հետազոտություններ իրականացնելը, որ առնչվում է ցեղասպանության նյութական կորուստները գնահատելուն եւ փոխհատուցելուն. հրատարակվել են ստորեւ բերվող աշխատանքները:

Ա.Խ.Աստոյան, Բուրսայի նահանգի հայության տնտեսական վիճակը եւ նյութական կորուստները հայոց ցեղասպանության տարիներին, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, 320 էջ + 40 էջ ներդիր:

Է.Նավոյան, Հայկական հարցը միջազգային խորհրդաժողովներում եւ պայմանագրերում (1878-1923թթ.), (պատմական, իրավական եւ տնտեսական վերլուծություն), Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2016, 166 էջ:

Ա.Հ.Ոսկանյան, Ադանայի նահանգի հայերի տնտեսական վիճակը, 1909թ, Ունեզրկում: Գիրք Ա, Եր., «Գիտություն» հրատ., 2017, 208 էջ + 24 էջ ներդիր:

«Հայ ժողովրդի ժողովրդագրական եւ նյութական կորուստները ցեղասպանության ընթացքում եւ դրանց հատուցման հիմնախնդիրները» գիտական հոդվածների ժողովածու, Խմբ.-մբՙ Ա.Մարուքյանի, Եր., ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2015, 184 էջ:

Ի դեպ, ինստիտուտի հրատարակած գրքերը փոստային տարբերակով առաքվել են ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, ՀՀ ԳԱԱ ղեկավարությանը, ՀՀ ԳԱԱ նախագահության բոլոր անդամներին, ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի բոլոր ինստիտուտների տնօրեններին, ԼՂՀ եւ ՀՀ բոլոր բուհերի ռեկտորներին եւ գրադարաններին, հանրապետության հայտնի տնտեսագետներին, ԱԺ ղեկավարությանը եւ հանձնաժողովների նախագահներին, իսկ Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերը` նաեւ դեսպանատներ:

Նյութը պատրաստեց ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն, ՀՀ թղթակից անդամ,

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՋՈԿԱՏՆԵՐԸՙ ԳՈՐԾԻ ՎՐԱ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՔՆ ՈՒ ՍԻՐԻԱՆ «ՍՈՒՆՆԻՍՏԱՆ» ԴԱՐՁՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՔՆ ՈՒ ՍԻՐԻԱՆ «ՍՈՒՆՆԻՍՏԱՆ» ԴԱՐՁՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մայիսի 13-ին՝ ժամը 20:45-21։30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և...

ԿարդալDetails

Մենք մերը հետ ենք ստանալու. Արցախի էջը փակված մի՛ համարեք. Արցախը լուծարված լինելու մասին այլևս չխոսել. Ռոման Երիցյան

14/05/2025

Ուղիղ. ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ – 14.05.2025

14/05/2025

Ինչպես կարելի է առավելությունը դարձնել բեռ, հպարտությունը՝ նվաստացում, իսկ գաղափարախոսությունը՝ պարտվողականություն. Աշոտ Ղուլյան

14/05/2025

Արևմտյան ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների և հաշմանդամների վրա․ «Հրապարակ»

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական