Չորեքշաբթի, Ապրիլի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

12/10/2018
- 12 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Հետհեղափոխական շրջանի զարգացումները Հայաստանում, ցավոք, գնում են բոլոր նախորդ հեղափոխություններին բնորոշ ճանապարհներով: Գործող իշխանությունները խոր անվստահություն ունեն այսպես կոչված հակահեղափոխական ուժերի նկատմամբ, իսկ վերջիններս էլ սարսափում են երկրում Նիկոլ Փաշինյանի անսահմանափակ դիկտատուրայի հաստատման հեռանկարից: Ներկա քաղաքական ճգնաժամի ակունքն այստե՛ղ էՙ երկուստեք անվստահության այս կործանարար վիհի մեջ: Եվ նախկինները, անկեղծ ասած. լիակատար հիմք ունեն վախենալու իրենց անվտանգության համար: Որովհետեւ սոցիալական ցանցերում եւ մանավանդ զանգվածային հավաքների ժամանակ նրանց հանդեպ ատելությունից եռացող մարդկանց պակաս չի զգացվում:

Սոցցանցերի տեղեկություններով կամ ենթադրություններովՙ նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ամենամերձավորները իրենց հերթին սեփական անվտանգությունից անհանգստանալու հիմքեր ունեն: Ըստ այդ տեղեկություններիՙ անգամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն է իր ընտանիքը, անվտանգության նկատառումներով, հանել երկրից: Բա էլ ինչո՞ւ հեղափոխություն արեցինք: Որ վախենա՞նք մեր իսկ երկրում ազատ շրջելուց, ազատ ու բարձրաձայն խոսելուց: Ստալինիզմի ուրվականն էլ ինչպե՞ս է լինում…

Ներկա վիճակի հաղթահարման բանալին, ըստ իս, նախ եւ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում է: Քանզի գործող իշխանությունները երկրում տեղի ունեցող ամե՛ն ինչիՙ ե՛ւ լավի, ե՛ւ վատի համար պատասխանատո՛ւ են: Այնպես չէ, որ նախորդները բոլոր սեւ գործերի հեղինակներն են, իսկ ներկա կառավարողներըՙ սպիտակ փետուրներով հրեշտակնե՛ր: Ժողովուրդը, երկիրը նախ եւ առաջ գործող վարչապետից, մյուս իշխանավորների՛ց է ակնկալում իր հազար ու մի խնդիրների լուծումը: Օրինակՙ քաղաքում աղբահանության կազմակերպումը, որ վերջին մի քանի ամիսներին, կոնկրետ Շենգավիթում, խայտառակ վիճակի է իջել:

Հենց հեղափոխությունից անմիջապես հետո հայտնվել են զանազան զոռբաներ, որ վերջին 50 տարում իրենց մշտական տեղն ունեցող աղբարկղները հանել-դեն են նետելՙ ազատված տարածքները անձնական կարիքների համար օգտագործելու նպատակով: Դրա հետեւանքով բնակիչները հարկադրված են իրենց կենցաղային աղբը տներից շատ ու շատ հեռու տանել: Արի ու տեսՙ ոմանք հակված են նույնիսկ դրա՛ մեջ նախորդ իշխանութունների չար կամքը տեսնել:

Ուստի զարմանալի չէ, որ ամենուրեք, նույնիսկ վարչապետի՛ մակարդակով սկսվել եւ եռանդով շարունակվում է երեւակայական թշնամիների փնտրտուքը: Ոչ ոք չի կարող ասել, թե նախկին իշխանավորները մեղքեր չեն գործել: Ընդհակառակը: Ինչպե՞ս կարող էին մարդիկ երկար տարիներ կառավարելՙ առանց մեղքերի, նրանց դեպքումՙ նույնիսկ ծանր մեղքերի: Եթե ներկաները դեռ ընդամենը մի քանի ամսում լուրջ վրիպումներ են թույլ տվել (առայժմ, բարեբախտաբար, միա՛յն վրիպումներ), ինչպե՞ս կարող էին նախկինները տարիների ընթացքում շատ ավելի լուրջ սխալներ չկատարել կամ մեղքեր չգործել: Աստված գիտեՙ ժամանակի ընթացքում նորերը հներից ավելի մեծ հանցանքներ չե՞ն գործելու: Եթե խնդիր ենք դնում անցյալի արատները մաքրելՙ ապա այդ պետք է անենք առանց փրփրաերախ հայհոյաբանության, սոսկ հավաստի ապացույցների առկայության պարագայում, դատարանիՙ ուժի մեջ մտած վճիռներից հետո, եւ ոչ թե զգացմունքային պոռթկումների բերումով, այս ու այն պետական մարմնիՙ դեռեւս հաստատման ենթակա հայտարարություններից ելնելով: Որովհետեւ, ավա՜ղ, պետական մարմինները նու՛յնպես կարող են սխալվել, անգամՙ գիտակցաբար ստե՛լ: Ով այս տարրական բանը չի հասկանում, սակայն հանդես է գալիս նիկոլապաշտության դիրքերից, գոնե պիտի գիտակցի, որ իր ափեղ-ցփեղությամբ հենց ի՛նքն է փորում Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերը:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ֆետիշացումը «ԱԶԳ»-ի իմ նախորդ հրապարակումներում բազմիցս կռապաշտություն եմ անվանել: Բայց դա հո չի՞ նշանակում, թե ես, իբր, գործող վարչապետի հակառակորդն եմ կամ նրա վա՛տն եմ ցանկանում: Հակառակըՙ սրտանց կուզենայի, որ ի՛նքն էլ, իր վարչակազմն էլ լա՛վ աշխատեն, այնպես անեն, որ իրենց գործունեությունից ժողովուրդն ու պետությունը… շահե՛ն: Այլապես ի՞նչ իմաստ ունի տեղի-անտեղի շեշտել, թե համաշխարհային հանրությունը, բա չե՜ք ասի, հիացա՜ծ է մեր թավշյա հեղափոխությամբ: Եթե այդ «հիացմունքը» մեզ շոշափելի ոչինչ չի տալուՙ ի՞նչ արժեք ունի…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍՐՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ՊԱՏԿԵՐԸՙ ՄԵՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Ապրիլի, 2026

Խաղաղասիրությունը հեռու է Թրամփից, կամ՝ «վատ դիվանագիտության արվեստը»

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Ինչ-որ բան է փոխվել

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իսրայելի դատարանները կչեղարկե՞ն մահապատժի կիրառումը

03/04/2026
03 Ապրիլի, 2026

Իրանի դեմ պատերազմի պատճառով կբախվե՞ն  Բաքվի եւ Անկարայի շահերը

03/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՏԻՊ ՊԱՏԿԵՐԸՙ ՄԵՏՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

Միջազգային

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից. Արամ Գաբրելյանով

07/04/2026

Բացառիկ տեղեկություն ստացա Կրեմլի աղբյուրներից։ Որոշումն այսպիսին է. եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ապա՝ Հայաստանը գազը կստանա շուկայական գնով, Հայաստանի հետ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր Թրամփ

07/04/2026

Թրամփը հայտարարել է, որ «մի ամբողջ քաղաքակրթություն կմեռնի այս գիշեր»։«Ես չեմ ուզում, որ դա պատահի, բայց հավանաբար կպատահի։ Այնուամենայնիվ, հիմա,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքն ու պետությունը բռնաբարողներն ու ոչնչացնողները. Հայկ Դեմոյան

07/04/2026

Ուղղիչ աշխատանքային գրառում Անդրանիկ Քոչարյան կոչվածի վերջին քպական ու նիկոլական ոճի հայտարարությունը խիստ տրամաբանական է ու բխում է անպատժելիության զգացումից...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Այս քայլով Քպ-ն նպատակ ունի ընտրություններից առաջ քվեաթերթիկներից ջնջել ընտրողներին կողմնորոշող անուն-ազգանունը

07/04/2026

Իշխանությունը փորձում է սահմանափակել անձի անվան օգտագործումը դաշինքների անվանումներում. հապճեպ կարգով նախաձեռնել է ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որոնցով փորձում է սահմանափակել...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական