Ուրբաթ, Հոկտեմբերի 17, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍՐՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐԵԻՆ

12/10/2018
- 12 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌՈՒԴՈԼՖ ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մեկ ամսից Մոսկվայում տեղի կունենա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) համաժողովը, որտեղ տեղի կունենան կազմակերպության նախագահի ընտրությունները: Ասոցիացիայում անցյալ տարի թեժացած ֆինանսական սկանդալից հետո շատերն են ուշի-ուշով հետեւում նախընտրական գործընթացներին: Առավել եւս, որ նախագահի պաշտոնին հավակնում է AIBA-ի նախագահի այժմյան պաշտոնակատար Գաֆուր Ռահիմովը, որի թեկնածության դեմ հանդես է գալիս Միջազգային օլիմպիական կոմիտեն: AIBA-ի ֆինանսական հիմնախնդիրները պատճառ են դարձել այդ կազմակերպության բազմամյա նախագահ Չինգ-Կուո Վուի հանդեպ անվստահության քվեի: Ինչպես պարզվել էր, Վուն երեք տարի շարունակ գործկոմից թաքցրել էր պարտքի իրական չափերը, որի մեջ էր ընկղմվել ասոցիացիան այդ երեք տարիների ընթացքում:

Երեք ամիս անց կամավոր (եւ շատերի համարՙ միանգամայն անսպասելի) հրաժարական տվեց նախագահի պաշտոնակատար-փոխնախագահ Ֆրանկո Ֆալչինելլին: Նրա տեղը զբաղեցնում է մյուս փոխնախագահըՙ ուզբեկ Գաֆուր Ռահիմովը: Նրան էլ համարում էին կազմակերպության բարձրագույն պաշտոնի գլխավոր հավակնորդը, եւ AIBA-ում շրջանառվող շշուկներից դատելովՙ նա ունի ոչ վատ հնարավորություններ Մոսկվայում գալիք նոյեմբերին անցկացվելիք կոնգրեսում հաղթելու համար:

Դրա հետ մեկտեղ, մինչեւ 2018թ. ընկած ժամանակահատվածը զանգվածային լրատվության աշխարհի տարբեր միջոցներում նկատվեցին հետաքրքրական հրապարակումներ, որոնցում կասկածներ էին արտահայտվում փոխնախագահ Ֆրանկո Ֆալչինելլիի հրաժարականի տարօրինակ հանգամանքների մասին: Օրինակՙ ինչո՞ւ է փոխնախագահը, որի թեկնածությունը ընտրությունների նախօրեին պաշտպանում էր Գործադիր կոմիտեի 17 անդամներից 15-ը եւ որի օգտին նրանք պատրաստ էին տալու իրենց ձայնն ընտրություններում, հանկարծ արագ փոխեցին իրենց դիրքորոշումը: Իսկ Ֆրանկո Ֆալչինելլին ոչ միայն կամավոր հանեց իր թեկնածությունն ընտրություններում, այլեւ հեռացավ AIBA-ի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից: Ոմանք դա կապում էին անսպասելիորեն առաջին պլան դուրս եկած Գաֆուր Ռահիմովի անվան հետ, որի թեկնածությունն անմիջապես անհանգստություն առաջացրեց Միջազգային օլիմպիական կոմիտեում: Բանն այն է, որ ՄՕԿ-ի տվյալներով Գաֆուր Ռահիմովը սերտորեն կապված է կազմակերպված հանցավորության հետ եւ հանդիսանում է «Եղբայրական շրջան» հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկըՙ մի կազմակերպություն, որն ընդգրկում է իր մեջ նախկին ԽՍՀՄ երկրների քրեական հեղինակություններին:

Այսպես, դեռ 2000թ. Սիդնեյի օլիմպիադայի ժամանակ Ավստրալիայի կառավարությունը մերժել էր Գ. Ռահիմովին մուտքի վիզա տալն այն ձեւակերպումով, որ «Ռահիմովը կասկածվում է սոլնցեվյան հանցավոր խմբավորման հետ կապերում, միջազգային թմրակարտելներին պատկանելում, ինչպես նաեւ քրեական փողերի լվացման մեջ»: Ընդ որում ԱՄՆ Հետաքննությունների դաշնային ծառայությունը (FBI) նույնպես ուսումնասիրում էր Գ. Ռահիմովի գործունեությունը միջազգային թմրամիջոցների վաճառքին մասնակից լինելու կասկածի հիման վրա: Քիչ ավելի ուշ այս տեղեկությունը հայտնվեց նաեւ ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում, որտեղ Գ. Ռահիմովը ուղղակիորեն մատնանշվում է որպես հանցագործ եւ ուզբեկական միացյալ քրեական խմբավորման ղեկավար, որն ընդգրկված է թմրադեղերի վաճառքում:

2013թ. նրա հայրենիքումՙ Ուզբեկստանում, Ռահիմովին առաջադրվեցին դրամաշորթության եւ փողերի լվացման մեղադրանքներ: Քիչ ավելի ուշ նրա անունը շրջանառվում էր Ինտերպոլի կողմից փնտրվողների շարքում, իբրեւ Ուզբեկստանի գլխավոր հանցագործներից մեկը: Բայց ամենահետաքրքրականը, որ այդ ամբողջ ժամանակ ինքըՙ Գաֆուր Ռահիմովը, շարունակում էր բարձր պաշտոններ զբաղեցնել Ուզբեկստանի Օլիմպիական կոմիտեում եւ Բռնցքամարտի ֆեդերացիայում: Այսպես, 1999թ.-ից նա Ասիայի Օլիմպիական խորհրդի կենտրոնաասիական գոտու նախագահն է: 2006թ.-ից AIBA միջազգային Բռնցքամարտի ֆեդերացիայի գործադիր փոխնախագահը եւ Բռնցքամարտի ասիական ֆեդերացիայի նախագահը: 2010թ. AIBA Համաժողովում նա ընտրվել է Բռնցքամարտի ասիական կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում AIBA-ի 95 ներկա անդամների քվեարկության ճանապարհով: Նույնիսկ նրա ընտրությունը նախագահի ժամանակավոր պաշտոնում տեղի է ունեցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի, OFAC ֆինանսական հետախուզության եւ ԱՄՆ ֆինանսների նախարարության, Ինտերպոլի, ինչպես նաեւ Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից նրա հանդեպ իրավական պահանջների համապատկերին: Այժմ Գաֆուր Ռահիմովի անունը գտնվում է արգելամիջոցների ցուցակում եւ նրա վրա արգելք է դրված ԱՄՆ դոլարով ֆինանսական որեւէ գործողություն իրականացնելու հնարավորության վրա:

Գ. Ռահիմովի նշանակումը եւ նրա թեկնածության հետագա լոբբիինգը սիրողական Բռնցքամարտի ասոցիացիայի մշտական նախագահի պաշտոնում ընտրվելու համար առաջացնում է մարզական աշխարհի շատ գիտակների ու փորձագետների մոտ խիստ գրգռությունՙ նկատի ունենալով, որ AIBA-ի կանոնակարգի 35.2 կետի համաձայն թեկնածուն պետք է ունենա անարատ հեղինակություն: Միջազգային օլիմպիական կոմիտեն արդեն պարզ հասկացրել է, որ կազմակերպված հանցավորության հետ կապերի առկա կասկածների հիման վրա AIBA-ի ներկա նախագահի պաշտոնակատարի անձը, եւ, ավելին, նրա ընտրության հնարավորությունը ծայրահեղ անթույլատրելի է: Ավելին, Միջազգային օլիմպիական կոմիտեն պատրաստ է ընդունելու կատեգորիկ որոշում բռնցքամարտը հանել 2020թ. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ծրագրից, ինչպես նաեւ ասոցիացիայի կառավարման համակարգի ուսումնասիրությունը շարունակելՙ միաժամանակ դադարեցնելով կազմակերպության հասցեին բոլոր հովանավորչական վճարումները: Դատելով այս ամենիցՙ Գ. Ռահիմովի AIBA-ի նախագահ պաշտոնական ընտրության դեպքում Միջազգային օլիմպիական կոմիտեն կարգելափակի Ասոցիացիայի գործունեությունը եւ այն ժամանակ, ըստ ամենայնի, սիրողական բռնցքամարտը դուրս կմղվի օլիմպիական մարզաձեւերի ցուցակից:

Հաշվի առնելով, որ բռնցքամարտը հանդիսանում է աշխարհի հնագույն ոչ շատ մարզաձեւերից մեկը, որն ներառնված է եղել նաեւ անտիկ օլիմպիական խաղերի ծրագրում եւ որը մեր օրերում մեծ ճանաչում ունի ամբողջ աշխարհում, նրա դուրսմղումը օլիմպիական մարզաձեւերի շարքիցՙ հսկայական բացասական ազդեցություն կունենա AIBA-ի վարկանիշի վրա, ինչպես նաեւ կտխրեցնի ամբողջ աշխարհում այդ մարզաձեւի միլիոնավոր երկրպագուների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՍՓԻՒՌՔ» ԳԻՏԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ. ԳԷՈՐԳ ԱՃԵՄԵԱՆ

Հաջորդ գրառումը

ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Համանման Հոդվածներ

17 հոկտեմբերի, 2025

Հերթը հասավ քահանայից դասին: Հաջորդը՞…

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

Իր ճակատագրի որոշողը դառնալ չկարողացող մեր հանրությունը

17/10/2025
World leaders including U.S. President Donald Trump and Egypt's President Abdel Fattah al-Sisi pose for a family photo, at a world leaders' summit on ending the Gaza war, amid a U.S.-brokered prisoner-hostage swap and ceasefire deal between Israel and Hamas, in Sharm el-Sheikh, Egypt, October 13, 2025. Yoan Valat/Pool via REUTERS
17 հոկտեմբերի, 2025

Շարմ Էլ Շեյխի ակամա բացականերն ու լուսանցքային հրավիրյալները

17/10/2025
17 հոկտեմբերի, 2025

«Ադրբեջանի հակահայ ատելության քաղաքականությունը հանգուցալուծում չի գտել»

17/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԻԱՑՄՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոս խստիւ կը դատապարտէ հայ հոգեւորականներուն շարունակուող ձերբակալութիւնը

16/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայտարարություն է տարածել. Ամիսներ առաջ, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը հրապարակային կերպով դատապարտած էր հոգեւորականներու ձերբակալութիւնը...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա. Վեհափառին. Սևակ Հակոբյան

16/10/2025

Արամ Ա կաթողիկոսը բանակցելու է Փաշինյանի հետ՝ փորձելով լուծել Հայ Եկեղեցու դեմ սանձազերծված ճնշումների հարցը. Նարեկ Կարապետյան

16/10/2025

Շահան Սրբազանն իր մտահոգությունն է հայտնել ներկա իրավիճակի վերաբերյալ

16/10/2025

Թրամփը հայտնել է, որ Պուտինը համաձայնել է իր հետ հանդիպել Բուդապեշտում

16/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական