Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ

12/10/2018
- 12 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Այս օրերին, երբ մեր երկրում ընթանում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը եւ դրան ուղեկցող մի շարք միջոցառումները, բնականաբար հարց է առաջանում. ի՞նչ է նշանակում ֆրանկոֆոնիա, ո՞վքեր են ֆրանկոֆոնները եւ ո՞րն է նրանց առաքելությունը: Քանի որ մեր հասարակությունն այնքան էլ լավ չգիտի այդ հարցերի պատասխանները, կփորձենք մեր ընթերցողներին ներկայացնել դրանց համառոտ տարբերակները:

Ֆրանկոֆոնիա բառաձեւն առաջին անգամ գործածվել է 1880 թ.` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ռեկլուսի կողմից, ով նպատակ ուներ մատնանշել այն աշխարհագրական տարածքները, որտեղ խոսում են ֆրանսերեն լեզվով: Ֆրանկոֆոնիա գերակայությունների եւ հիմնական գործողությունների առանցքն են հանդիսանում ժողովրդավարությունը, մարդու իրավունքների առաջխաղացմանն ուղղված արժեքների ամրապնդումը, խաղաղության ապահովումը, հակամարտությունների կանխարգելումը, կառավարումը եւ լուծումը, ֆրանսերենի, լեզվա-մշակութային բազմազանության առաջխաղացումը, մշակութային եւ քաղաքակրթական երկխոսությունների հաճախակի դարձնելը, հանրակրթական ու բարձրագույն ուսուցմանը եւ գիտությանն ի նպաստ աջակցությունը, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ պետությունների միջեւ համագործակցության զարգացումը` ի շահ բնապահպանական հիմունքներով այդ երկրների զարգացման եւ ժողովուրդների միջեւ համերաշխության ապահովման :

Փոքրատառով «ֆրանկոֆոնիա» բառը մատնանշում է այն ժողովուրդներին կամ անհատներին, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ օգտագործում են ֆրանսերենը, իսկ մեծատառով գրված «Ֆրանկոֆոնիան» մատնանշում է այն երկրները, որոնց աշխատանքային պաշտոնական լեզուն ֆրանսերենն է:

Ֆրանկոֆոնները մոլորակի ֆրանսալեզու բնակիչներն են: Աշխարհում շուրջ 274 մլն մարդու համար հիմնական լեզուն ֆրանսերենն է: Ֆրանսերեն լեզուն համարվում է պաշտոնական լեզու աշխարհի 32 երկրներում: Ֆրանսախոսների թիվը վերջին տարիներին սկսել է կտրուկ աճել եւ, որոշ մասնագետների պնդմամբ, 2050 թ-ին նրանց թիվը կեռապատկվի: Այս միտումը հատկապես նկատվում է աֆրիկյան երկրներում, որտեղ կրթության մատուցման լեզուն ֆրանսերենն է:

Այսօր գործում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ), որը հիմնադրվել է 1970 թ., որպես ֆրանսերենի եւ համընդհանուր արժեքների ամրագրման եւ տարածման հաստատություն: Հիմնական կարգախոսներն են հավասարություն, փոխլրացում, համերաշխություն: Նրանում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված եւ 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ: Որոշում կայացնող քաղաքական մարմինը ֆրանսախոս երկրների եւ կառավարության ղեկավարների համաժողովն է` Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը, որն էլ այս օրերին տեղի է ունենում Երեւանում:

Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003 թվականից, երբ Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթաժողովում Հայաստանը ձեռք բերեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ: 2008 թ-ին Հայաստանը դարձավ ասոցիացիայի անդամ, իսկ 2012թ-ին` լիիրավ անդամ:

2010 թ. Շվեյցարիայում կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթաժողովին անդամ երկրներն ու կառավարությունների ղեկավարներն առաջին անգամ իրենց դիրքորոշումն արտահայտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ուղիղ երեք տարի առաջ` 2015 թվականի հոկտեմբերի 10-11-ը, Հայաստանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարների 31-րդ համաժողովը:

2016 թ. մայիսին Հայաստանը ներկայացրել էր իր թեկնածությունը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը կազմակեպելու համար: 2016 թ. նոյեմբերի 22-25-ին Անտանանարիվոյում (Մադագասկար) կայացած գագաթաժողովում միաձայն որոշման հիման վրա 2018 թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովն անցկացվում է Հայաստանում:

Ողջունելով գագաթաժողն ու դրա բոլոր մասնակիցներին եւ հյուրերին` ցանկանում ենք հավատալ, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա ՀՀ-ում կյանքն ավելի ժողովրդավար հիմունքների վրա կազմակերպելու համար: Ինչպես նաեւ հայազգի եւ օտար տնտեսվարողներին վստահություն կներշնչի նոր ներդրումներ կատարելու եւ, ամենակարեւորը` դրական տեղաշարժի հիմք կհանդիսանա Արցախի հարցի խաղաղ եւ մարդասիրական սկզբունքների հիման վրա շուտափույթ լուծման համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՌԸ ՋՈՒՐ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՈՉ ՍՈՒՐԲ ՍՈՖՅԱՆ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՈՉ ՍՈՒՐԲ ՍՈՖՅԱՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Միջազգային

Իրանը կհաղթի Իսրայելի հետ հակամարտությունում․ Իրանի գերագույն առաջնորդ

19/06/2025

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, մեկնաբանելով Իսրայելի հետ հակամարտությունը և դրան Միացյալ Նահանգների հնարավոր մասնակցությունը, ասել է, որ Թեհրանը կհաղթի,...

ԿարդալDetails

Սեփականության վերաբաժանման ուրվականը. Սուրեն Սուրենյանց

19/06/2025

Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի. Փաշինյան

19/06/2025

Ճեղքելու ենք, չկասկածեք. Վլադիմիր Մարտիրոսյան

19/06/2025

Միշտ լինելու եմ ժողովրդիս, Հայ Առաքելական սուրբ եկեղեցու կողքին. Սամվել Կարապետյան

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական