Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՌԸ ՋՈՒՐ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

12/10/2018
- 12 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ես չգիտեմ, թե ո՞վ է դավաճանել Հանրապետական կուսակցությանը, բայց այն պատգամավորները, որոնք համաձայն են խորհրդարանի արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնել, ամենեւին էլ դավաճան չեն: Բանն այն է, որ որպեսզի ինչ-որ խմբի դավաճանես, պետք է որ այդ խումբը որոշակի գաղափարախոսության կամ արժեքների կրող լինի: Հիմա, ի՞նչ ընդհանուր գաղափարախոսություն ունեն, օրինակ, Կարեն Բեքարյանն ու Սամվել Ալեքսանյանը: Հասկանալի է, որ ոչ մի: Եւ ուրեմն ինչի՞ն կամ ո՞ւմ է դավաճանել Սամվել Ալեքսանյանը, եթե համաձայն է մի բանի, ինչին համաձայն չէ Կարեն Բեքարյանը: Բնական չէ՞, որ այս երկուսը եւ նման շատ այլ երկուսներ չեն կարող միակարծիք լինել: Բանն այն է, որ ՀՀԿ-ի դիրքորոշմանը դեմ գնացած Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Հակոբ Գառնիկի Հակոբյանը, Աշոտ Արսենյանը…ոչ թե կարդացել են Նժդեհ ու հասկացել, որ իրենք ավելի շատ կոմունիստ են, քան ազգայնական, այլ պարզապես ուզում են, որ սուպերմարկետներում գարեջուրն ու հանքային ջուրը շատ լինեն, Ջավախքի ջանն էլ միշտ սաղ լինի…

Ի դեպ, ջրի մասին: Դատելով վերջին իրադարձություններից Հայաստանի ամենաբարգավաճ մարդը իսկապես անվճար ջուր է բաժանել հեղափոխականներին ու ոչ թե նրա համար, որ տեսել է, թե որքան են նրանք արդարության ծարավ, այլ քանի որ շատ հարուստները պարտավոր են կա՛մ իշխանություն լինել, կա՛մ իշխանության կողքին, եթե անգամ հոգով դաշնակցական են, իսկ իշխանությունըՙ սովետական: Հետեւաբար ո՞վ է մեղավոր, որ բիզնեսը հին իշխանության գրկից նետվում է նորի ծոցը: Բիզնեսմեննե՞րը, թե՞ նրանք, ովքեր որոշել են, որ գործարարները պետք է ԱԺ պատգամավորի մանդատ ունենան, որպեսզի շռայլորեն ֆինանսավորեն իրենց կուսակցության քարոզարշավը:

Այս համատեքստում ես չեն հասկանում նոր իշխանությանը սիրահարների ոգեւորությունը, թեՙ բա տեսե՛ք, հանրապետականները վերջապես հասկացան, թե ով է այս երկրի տերը: Ամենեւին, եթե ուշադիր նայեք, թե կոնկրետ ո՞ր հանրապետականներն են համաձայն Նիկոլ Փաշինյանի հետ, ապա կտեսնեք, որ նրանք ոչ այնքան գաղափարով են հարուստ, որքան փողով, եւ եթե վաղը Նիկոլ Փաշինյանի դեմ մեկը քայլի, ապա այդ մեկին են անվճար սովորական կամ հանքային կամ գարեջուր տալու, չմոռանալով սուպերմարկետի «բոնուս քարտ» նվիրելու մասին:

Ու հենց այստեղ պարզվում է մի սարսափելի բան. փաստորեն վերջին տարիներին մեր երկրի ամենաազդեցիկ կուսակցությունն իրականում քաղաքական չէ: Չէ, կան այնտեղ քաղաքական գործիչներ, նույնիսկ գաղափարական մարդիկ, բայց խնդիրն այն է, որ Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցության 50 պատգամավորի շուրջ կեսը պատրաստ է ստորագրել ու ստորագրում է մի փաստաթուղթ, որի հետ համաձայն չէ Հանրապետական կուսակցությունը: Եւ այդ մարդիկ դավաճան չեն, դավաճանությունը նրանց քաղաքականություն բերելու որոշումն է: Ու եթե մեր ամենաազդեցիկ կուսակցությունում գաղափարախոսությունը սին արժեք է, բա մյուսներո՞ւմ ինչ է… Հիշեցնեմ, Հայաստանը խորհրդարանական Հանրապետություն է, ու ես շատ կուզենայի իմանալ, թե ի՞նչ են երազում տեսնում այս օրերին այն մարդիկ, ովքեր գրել են Հայաստանի նոր Սահմանադրությունը: Նրանք առհասարակ հանգիստ քնո՞ւմ են` հանձնելով երկիրը կուսակցություններին, այն պարագայում, երբ երկրում կուսակցություններ չկան, կան սուպերմարկետներ եւ դրանց մատակարար ընկերություններ, հանդիպում են նաեւ ազգային փոքրամասնություններ, հայրենակցական միություններ, աներձագեր, խիստ վիրավորվածներ եւ առիթից օգտվողներ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԻՏԱԿՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՊԻՏԱԿԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

Հաջորդ գրառումը

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Մամուլի տեսություն

71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. «Ժողովուրդ»

14/05/2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած աղմկահարույց օրենքի համաձայն, որով առաջարկվում է 27 տարին լրացած...

ԿարդալDetails

Մահացել է «աշխարհի ամենաաղքատ նախագահը»

14/05/2025

ՔՊ-ն պարտադիր թող էսօրվա իրենց «թուրք» համարողներին ուղղված հայհոյանքը դարձնի ՔՊ նախընտրական կարգախոս. Վլադիմիր Մարտիրոսյան

14/05/2025

Ահա թե ինչպես են փորձում կարգավորել Հայաստան–Թուրքիա հարաբերությունները. դուք խայտառակություն և ամոթ եք. Էդմոն Մարուքյան

14/05/2025

Ռոբերտ Քոչարյանի դերը Արամ Սարգսյանի հղիության պատմության մեջ. Նաիրի Հոխիկյան

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական