Հինգշաբթի, Մայիսի 15, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԻՏԱԿՈ՞Վ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ ՊԻՏԱԿԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

12/10/2018
- 12 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Վերջին օրերի քաղաքական զարգացումները, եթե, իհարկե, կարելի է այդ քաղաքական մարմնավաճառությունը զարգացում անվանել, ցույց տվեցին, որ վարչապետի ու իր թիմի երազած դեկաբրիստական…. ներեցեքՙ դեկտեմբերյան արտահերթ ընտրությունները մոտենում են իրենց վարչապետաշահ վախճանին:

Նիկոլ Փաշինյանին վերջապես հաջողվեց ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ «ձեռքսեղմման» արարողություն կազմակերպել ու հուշագրերի պես մի բան ստորագրել, ինչպես վերջիններս ժամանակին արել էին ՀՀԿ-ի հետՙ հանուն….հանուն անհայտի: Արդեն պարզ է, որ սպասվող ընտրությունների ժամանակ խորհրդարանում մեծամասնություն է կազմելու ՔՊ-ն, եւ վերջինիս օրհնությամբ էլ մեկ-երկու մանդատ կստանան նաեւ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչպեսՙ ՀՀԿ-ի ժամանակ էր: Առավել եւս պարզ է, չէ՞, որ եթե այդ ընտրություններից հետո ԱԱԾ լրատվական բաժինը հայտարարի, որ վարչապետի հրահանգով հատուկ վարչությունը հայտնաբերել է, որ մածունը սեւ է, եւ, որ նախկին իշխանություններն այդ փաստն այսքան տարի ազգադավորեն թաքուն են պահել, հիշյալ փողկապավոր ճարպաբլուրներն անակնկալ հավանելու են սեւ թանի արտակարգ համն ու յուղայնությունը:

Ի՞նչ խոսք, որպես ժողովրդապետության հպարտ քաղաքացիների անփոխարինելի վարչապետ, Փաշինյանը կարող էր, ավելինՙ պարտավոր էր կլոր սեղանի շուրջ նստել նաեւ խորհրդարանում մանդատ չունեցող, բայց մեր պատմության վերջին մեկ դարն ապրած բոլոր կուսակցությունների հետ. ժողովրդական առածն ասում էՙ մեծին լսողի ոտքը քարին չի կպչի: Ինչեւէ, անդրադառնանք կարեւորին:

Վարչապետն ու իր թիմը միշտ քննադատել են նախկին իշխանություններինՙ անհատ-անկուսակցական գործիչների «ոտքը» խորհրդարանից կտրելու համար: Բայց հիմա կարծես առանձնակի մտադրություն, ավելինՙ խոսք չկա այդ արգելքը վերացնելու եւ եւս մեկ քայլ ժողովրդավարությանը մոտենալու համար: Ի՞նչ է ստացվելուՙ ՀՀԿ-ի ժամանակների միահեծան խորհրդարա՞ն, որը, որպես կցորդ-հենարան, ունի մի քանի ծախված, որոնք հանուն փողի պատրաստ են տարվա տարբեր եղանակներին պառկել տարբեր քաղաքական ուժերի…խորդանոցներում, միայն վերջիններս ուժեղ լինեն եւ լավ վճարեն: Չլինի՞ՙ սկսելու ենք նաեւ դարձյալ վախ արտահայտել կարմիր գծերի, պարտադիրի ու արգաչափերի վերաբերյալ: Չնայածՙ արագաչափը վատ բան չէ, նկարվում ենք, էլի, իսկ մենք ֆոտոգենիկ ազգ ենք, չէ՞, վկաՙ սելֆիահեծանությունը:

Մի կարեւոր բան էլ կա, որ մինչեւ ընտրություները վարչապետն անպայման պիտի անի, ավելի ճիշտՙ հորդորի, չնայածՙ մի անգամ արդեն հորդորել է: Վարչապետ Փաշինյանն իր թիմի որոշ անդամների պետք է վերստին հորդորի, համոզի ու բացատրի, որ մարդկանց հայհոյել չի կարելիՙ հո դուք Շմա՞յսը չեք, որ չի կարելի ժողովրդի անունից պատեհ-անպատեհ խոսել, հո դուք հանրապետակա՞նը չեք… եւ մի կարեւոր բան էլ կա, այդ մարդկանց, բոլորին, անխտիր, վարչապետը պետք է նստի ու բացատրի, բարձրախոսով ու առանց բարձրախոսի, որ ամենամեծ հեղափոխականըՙ քաղաքական նեխած մթնոլորտը, պատեհապաշտությունը, վերջապեսՙ հին դրվածքը արմատապես փոխողն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԻՍԻ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ՍԱՌԸ ՋՈՒՐ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՌԸ ՋՈՒՐ ԵՎ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Դեռևս որևէ կոնկրետ բան չկա. Պեսկովը՝ ռուս-ուկրաինական բանակցությունների մասին

15/05/2025

Ռուս-ուկրաինական բանակցությունների՝ Ստամբուլում մեկնարկի և Կիևից ներկա գտնվողների մասին դեռևս հստակ տեղեկություններ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի...

ԿարդալDetails

Հայhnյանքին, բռնnւթյանը շատ վատ եմ վերաբերվում, ցանկացած իրավիճակում պետք է մնանք դրանից դուրս. Անահիտ Ավանեսյան

15/05/2025

Այնպիսի տպավորություն է, որ գործընթացը վերահսկում է ոչ թե Թրամփը, այլ Պուտինը. BBC News

15/05/2025

Մարդը դեռ նոր է նշանակվել, դեռ չունեմ գոհ լինելու կամ դժգոհ լինելու առիթ. Ավանեսյանը՝ Նարեկ Զեյնալյանի մասին

15/05/2025

Ավանեսյանը «ստահոդ պնդում» է որակում տեղեկությունները, որ ստիպել է Սուրեն Նազինյանին ստորագրել 87 մլն դրամի խախտման ակտի տակ

15/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական