Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՏԱԳՆԱՊԸ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. Ծ.

Վերջերս «Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի աշխատակազմին միացած Մոնիկ Սվազլյան-Տալոնը Գլենդեյլում բնակարանների անմատչելիության հարցն է բարձրացնում թերթի էջերում: Գոհունակություն հայտնեով քաղաքային խորհրդին Մերիլանդ փողոցը Արցախի փողոց վերանվանելու առթիվ, նա նշում է, որ այդ նույն խորհուրդը ոչինչ չի ձեռնարկում լուծելու համար օրեցօր աճող անմատչելի բնակարանների հարցը, որն սպառնում է տասնյակ հազարավոր ներգաղթյալների արտաքսմանը երկրից:

«Բրենդ պողոտայով քայլելիս անհնար է չնկատել շքեղ բարձրահարկ նոր շենքերի հեղեղը, որոնք գեղեցկացնում են քաղաքը, սակայն դրանցում բնակարանների վարձերը սկսում են 2500 դոլարիցՙ մեկ սենյականոցի համար, որն անմատչելի է: Դրությունը ավելի վատ է Հարավային Գլենդեյլում, որտեղ ավելի շատ աշխատավոր ընտանիքներ են ապրում», գրում է Տալոնը եւ հավելում.

«Գներն աճում են կայծակի արագությամբ: Երկու փոքր երեխաների տեր մի հայուհի անակնկալի էր եկել տեսնելով, որ իր բնակարանի 1.400 դոլարի վարձը դարձել էր 2.200 դոլար, այն դեպքում, որ բնակարանը լուրջ վերանորոգման կարիքն ուներ: Գլենդեյլի վարձակալների միության կամավոր աշխատակից Հայկ Մախմուրյանը իր թիմի հետ աշխատում է վարձերը վերահսկող օրենքի մի նախագիծ ներկայացնել քաղխորհրդին: Հոլիվուդն ու Արեւմտյան Լոս Անջելեսը ունեն նման օրինագծեր, բայց Գլենդեյլը չունի, եւ խոցելի է դարձնում համայնքի աշխատավոր եւ մեծահասակ քաղաքացիներին, որոնք ստիպված լքում են քաղաքը: «Վարձակալության արդարացի կայունացման» նախագիծը 10,500 ստորագրությամբ պետք է ներկայացվի իշխանություններին, որպեսզի քվեարկության դրվի եւ ընդունվի որպես օրենք: Առայժմ սայլը տեղից չի շարժվում, բայց վարձակալների միությունը վճռակամ է եւ շարունակելու է պայքարել», եզրակացնում է Մոնիկ Սվազլյան-Տալոնը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ ՏԱՆՈՒԼ ՏՎԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԻՐԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական