Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԷՐԴՈՂԱՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ ՏԱՆՈՒԼ ՏՎԵՑ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Էրդողանի այցի նախօրեին գերմանացի լրագրողների մեծ մասն արդեն տարակուսանք էր հայտնումՙ ռեալպոլիտիկն ամե՞ն գնով: Պետական այցի արարողակարգային պատվաբեր մի ընդունելություն այն նախագահին, որ վերջին տարիներին չէ, ամիսներին ու օրերին նկատել չի տվել, թե բռնակալի, այլոց կարծիքն արհամարհող իր ուղուց դույզն- ինչ շեղվել է, այլակարծության կրողներին ու ձեւավորողներին, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներին, այդ թվումՙ Գերմանիայի քաղաքացիություն ունեցողների դեռ բանտում է պահում: Գերմանական տպագիր մամուլը շաբաթվա մեջ մի քանի անգամ, հեռուստատեսությունն ու ռադիոն արդիական են պահում խնդիրը, թե 150-ից ավելի լրագրող դեռ Թուրքիայի բանտում են:

3-օրյա այցին լրագրողների տարակուսանքը չփարատվեց, Թուրքիայի նախագահը գերմանցիներին համոզեց, որ ինքը ներում հայցելու տրամադրություն չունի, չի ընկրկելու, գերմանցիներին չի ազատելու կալանքից, անկոտրում է: Նույնիսկ Բելվյու ամրոցում պաշտոնական ընթրիքին, որին հրաժարվել էին մասնակցել ընդդիմության հետ նաեւ իշխանության ներկայացուցիչներ, այդ թվումՙ Անգելա Մերկելը, Էրդողանը, զայրանալով իրեն անընդհատ հետապնդող գերմանական պահանջիցՙ այն է ազատ արձակել երկրի բանտերից լրագրողներին, որ չի զլացել արտասանել նաեւ նախագահ Շթայնմայերը, գրավոր ելույթը ծալել, մի կողմ էր դրելՙ նախապատվություն տալով բանավոր հակադարձման: Այցի երրորդ օրն արդեն մեզ իրենց կարծիքը հաղորդած գերմանացիներն այլեւս չխնայեցին Էրդողանինՙ հիշու՞մ եք, նա կանցլերին նացիստ անվանեց, ու զղջումի ոչ մի նշույլ:

Մեր տպավորությամբ այս անգամ գերմանական մեդիայում այդքան էլ չշեշտադրվեց, թե ՆԱՏՕ- ի անդամ երբեմնի երկու դաշնակիցների հարաբերությունները սառցակալել էին 2015-16-ին Հայոց ցեղասպանությանՙ Բունդեսթագում օրինագիծ ներկայացնելու- ընդունելու առիթով:

(Գերմանահրեա ճանաչված հրապարակախոս Հենրիկ Մ. Բրոդերի քննադատությունը թերեւս պահ տանք մեր թերթի էջում: Նա ձաղկեց թե՛ Էրդողանի պատվին գերմանացիների փռած կարմիր գորգը, որ իր մեկնաբանմամբ «թաթախված է հայերի արյամբ», թե՛ իհարկե Բելվյու ամրոցում մատուցվող ընթրիքը, որին իր ենթադրությամբ «խորոված հայ եւ բրինձ» էին մատուցելու): Ռեալպոլիկի լավան այդ սառույցը կարծես հալեցրել է, մանավանդ որ Մերկելը օգոստոսի 24- ին Հայաստան իր այցը Ծիծեռնակաբերդից սկսելով, չանցավ եզրագիծըՙ չգործածեց «ցեղասպանություն» բառեզրը, ինչպես ժամանակին քննադատեցին գերմանացի մեր գործընկերները: Նյու Յորքիՙ սեպտեմբերի 11- ի արհավիրքից նոր շեշտադրմամբ շրջանառություն գտած տեռոր, տեռորիստ, ահաբեկչություն, ահաբեկիչ խարանն այժմ ամենավիրավորական արտահայտությունն է: Գերմանացիներին վիրավորել է Էրդողանիՙ իրենց հասցեին արած այն արտահայտությունը, թե այս երկիրը փաստորեն հովանավորում է ահաբեկչությունը, քանի որ չի արտահանձնում ԳԴՀ- ում ապաստան գտած գյուլենականներին: Ահաբեկչությունը բազմագլուխ մի դեւ է, որ Թուրքիայի պատմության մի շարք հանգրվաններում, ըստ իրենց բառագիրների, անընդհատ գլուխ է բարձրացրելՙ հայ վրիժառուների կերպարով, քրդական աշխատավորական կուսակցությանՙ PKK- ի չհանդարտող գործողություններով, իսկ 2016- ից Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, շրջում է Էրդողանի հետ:

Թուրքիայի պատվիրակության անվտանգության ղեկավարը գերմանական կողմի առջեւ պայման է դրել, թե Մերկել- Էրդողան մամլո ասուլիսին ցանկալի չէ Բեռլինում ապաստանած Ջան Դյունդարի ներկայությունը: Գերմանացիների մերժումը ստանալուց հետո Էրդողանը նոր վերջնագիր է ներկայացրելՙ եթե մամլո ասուլիսին ներկա լինի Ջան Դյունդարը, ես չեմ ներկայանա: Պաշտոնական այցի արարողակարգն իհարկե չի պարտադրել, թե հյուրընկալ կողմը հոգոց հանելով ու քաղաքավարությունից դրդված պիտի ընդառաջ գնա ու հատի ռուբիկոնըՙ զոհ տա իր ամենամեծ կապիտալըՙ ազատ միտքն ու խոսքը, իսկ տվյալ պարագայումՙ զոհաբերի սիրիական պատերազմիՙ թուրքական ռազմավարի մասին հրապարակած թուրք այն լրագրողին, որի գոյությունն արդեն սպառնալիք է Թուրքիայի նախագահի համար: Էրդողանը նրան դավաճան է համարում, գլխագին է սահմանել թուրքական արդարադատության որակմամբՙ «պետական գաղտնիք հրապարակած» խմբագրի համար, իսկ Գերմանիայում ապաստանած «Ջումհուրիեթի» նախկին խմբագիրը, որի հոդվածները թարգմանաբար լույս են տեսնում գերմանական մեծ լսարան ունեցող թերթերի էջերում, երեկվա «Դի ցայթ» շաբաթաթերթում իր սյունակն այսպես է վերնագրել “Sorry, hier ist Deutschland!” («Ներեցեք, սա Գերմանիան է»): Ինչպես տեղեկացնում է, ասուլիսին ինքն է վճռել վերջին պահին ներկա չգտնվել, քանի որ վստահ չի եղել, թե հարց տալու հնարավորություն անպայման ունենալու է, շատ լավ պատկերացնելով այն պահը, թե անակնկալ իր մուտքն ինչ ցունամի է բերելու դահլիճ, Էրդողանի թիկնապահները քաղաքական, դիվանագիտական ինչ տեսարան են սարքելու:

Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձությունները, փախստականների հարցը տնտեսական լուրջ ճգնաժամ ապրող, օրըստօրե սեփական արժույթի տկարացմանը դիտորդ Թուրքիայի խայծն են: Գերմանիայի նման մեծ «ձուկ» բռնելը այցի հենց սկզբից ձախողված էր: Էրդողանի ակնկալիքը չարդարացավՙ ԱՄՆ- ի հոգատարությունից անտեսված, Եվրոպայի սրտում նոր տեղ որոնող Թուրքիան, կամ ավելի ստույգՙ երկու երկրներիՙ Գերմանիայի եւ Թուրքիայի շփումը «հավասարը հավասարի» բերելու Էրդողանի ցանկությունն ի դերեւ ելավ:

Թուրք հանրության հիացմունքին արժանացած նախագահ Էրդողանի բառապաշարն այս երկրում տանուլ տվեց:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉ ԵՆ ՀՐԱՄՑՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐԸ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՏԱԳՆԱՊԸ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՏԱԳՆԱՊԸ ԳԼԵՆԴԵՅԼՈՒՄ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը 4400 ԱՄՆ դոլար է. Վահե Դաֆթյան

12/05/2025

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դաֆթյանը գրում է. 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին ընկնող պետական պարտքը գերազանցել...

ԿարդալDetails

Իրենց համար շատ վատ լուր ունեմ. իրենց մերժելուց,  վախենամ, թավիշով չմերժեն. Նինա Կարապետյանց

12/05/2025

Ձեռքերս, ոտքերս էլ կանդալեցին, լայն սկոչով բերանս կապեցին, քացիներով սկսեցին հարվածել, հետո մի ոստիկան ասեց՝ «Մեռավ, մնաց վրեքներս, չխփեք». տուժող անձ

12/05/2025

Ինչպե՞ս է լինում, որ Աննա Հակոբյանի հիմնադրամը և Հ1-ի ամերիկյան մասնաճյուղը գրանցված են նույն հասցեում. Ռոբերտ Մարգարյան

12/05/2025

ՄԻՊ-ի հանձնարարությամբ իրականացվել է այց, տեղի է ունեցել առանձնազրույց Լիլիթ Աղեկյանի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական