Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԳՅՈՒՄՐԻՆ ՍԳՈՒՄ Է…

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գ.ՄԿՐՏՉՅԱՆ

Այս օրերին մինչեւ ուշ երեկո մարդկանց հոսքը չի դադարում Գյումրու Անտառավան թաղամասի կենտրոն Շառլ Ազնավուրի հրապարակում, նրա արձանի մոտ: Վերջինիս պատվանդանին ու դրա դիմաց ավելացող ծաղիկները, պսակները, հիշատակի վառվող մոմերը քաղաքի բնակիչների ու հյուրերի հարգանքի սրտաբուխ տուրքն են Մեծ հայի հիշատակին: Այստեղ ու քաղաքում իրար հանդիպող ծանոթները զուսպ միմյանց ձեռք են սեղմում, իրար ու բոլորիս ցավակցում մեծ կորստի համար:

Այդտեղ տեսանք նկարահանում կատարող ֆրանսերեն խոսող արտասահմանցի լրագրողի ու օպերատորի, զրուցեցինք Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության երախտավորներից ՍՊԱԾ հյուսիսային բաժանմունքի հիմնադիր եւ նախկին երկարամյա տնօրեն, պրոֆեսոր, արդեն Գյումրու պատվավոր քաղաքացի Սերգեյ Նազարեթյանի հետ: Շառլ Ազնավուրին բնորոշելով որպես բազմակողմանի գործունեություն ծավալած մեծ անհատի, մեր օրերի ամենահայտնի ու ամենահամամարդկային հայի, որի կորուստն իսկապես մեծ կորուստ է մեզ համար` անկախ նրա տարիքից, պրն Նազարեթյանը նկատեց, թե «համ պիտի տխրենք, որ նա այլեւս մեզ հետ չէ, համ էլ պիտի հպարտանանք, որ այդպիսի մարդ ենք ունեցել»:

Գյումրու քաղաքապետարանի շենքի նախասրահում սգո մատյան է դրվել, որտեղ ցանկացողներն իրենց գրառումերն են անում: Առաջին գրառումը կատարել է քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Ամբողջ Գյումրին սգում է հայ ազգի մեծագույն զավակի կորուստը,- մասնավորապես նշված է գրառման մեջ:- Աշխարհահռչակ շանսոնյե, դարի մեծ մարդ, դուք միշտ մնալու եք գյումրեցիների հիշողություններումՙ ձեր արվեստով եւ կատարած աշխատանքով… Դուք առաջիններից էիք, որ աղետալի երկրաշարժի առաջին օրերից եկաք ու կանգնեցիք Գյումրու եւ գյումրեցիների կողքին»:

Այդ երկրաշարժը չլիներ ու նա չգար, չկանգներ էլ, կորստի ցավը դարձյալ մեծ էր լինելու: Բայց որ եկավ, այն ամենադժնդակ օրերին կանգնեց մեր կողքին, փորձեց սրբել մեր որբացած մանուկների արցունքն ու արեց այն ամենը, ինչ հետո արեց, դրանից մեր մեջ մնաց նաեւ երախտագիտության մեծ զգացումը:

Գիտե՞ք նաեւ ինչ մակագրություն տեսանք Գյումրու նրա արձանի մոտ դրված ծաղկեպսակներից մեկին: «Երկրաշարժի արցունքոտ երեխաներից» …

…Իսկ քաղաքի կենտրոնական հրապարակի բարձրախոսից, ամեն առավոտ-երեկո անցնելիս Շառլը երգում էր: Եվ Շառլի երգն ինքը համակող մարդկային ու համամարդկային մեծ, մեծ սեր էր:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

Հաջորդ գրառումը

ԱՆԱՀԻՏ ՊՈԶԻԿՅԱՆ-ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԱՆԱՀԻՏ ՊՈԶԻԿՅԱՆ-ԴԱՐԲԻՆՅԱՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական