Չորեքշաբթի, Հունիսի 18, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (AGBU Insider, N8, Aug. 2018)

Հանրային ծառայությունների նվիրյալըՙ Աստրիդ Փանոսյան

Բազմատաղանդ ու դինամիկ բնավորության տեր Աստրիդ Փանոսյանը գնահատում է հաջողությունը ոչ թե նեղ անձնական առաջխաղացմամբ, այլ հանրությանը ծառայելու արդյունքներով: Այդ առաքելությամբ է, որ Ֆրանսիայի անշարժ գույքի եւ ապահովագրական խոշորագույն ընկերություններում գործադիր պաշտոններ զբաղեցրած ձեռներեց կինը քաղաքականություն մուտք է գործել չորս տարի առաջ, անդամ դառնալով նախագահ Էմանուել Մակրոնի (այդ ժամանակ դեռես էկոնոմիկայի, արդյունաբերության եւ թվային տեխնոլոգիաների նախարար) կառավարությանը որպես տնտեսական գծով խորհրդատու: Կառավարության այլ անդամների հետ նա հիմնել է «En Marche» նշանաբանով քաղաքացիների մի աննախադեպ շարժում, որը նպաստել է, որ 2017-ի մայիսին Մակրոնը զբաղեցնի երկրի ղեկավարի պաշտոնը: Ֆրանսիացի սովորական քաղաքացիները այդ շարժումը համարել են հիանալի առիթ երկխոսություն ծավալելու կառավարության անդամների հետՙ իրենց հուզող հարցերի պատասխանը ակնկալելու հույսով: Շարժումը, որ չի հարում ոչ մի կուսակցության, նոր քաղաքական ձեւաչափ է ստեղծել եւ այսօր արդեն 400 հազար անդամ ունի, որն ավելի շատ է, քան երկրի 2 գլխավոր քաղաքական կուսակցությունների անդամների քանակը միասին վերցրած:

Որպես խորհրդատու Փանոսյանը գործարար սեկտորի եւ կառավարման իր փորձառությունն է բերել նախարարությունՙ նպաստելով երկրի գործարար շրջանակների ընդարձակմանը եւ միջազգային ներդրումների ավելացմանը: Նրա ջանքերի շնորհիվ է, որ թույլատրվել է խանութներին աշխատել կիրակի օրերին, ի շահ երկրի տնտեսության եւ զբոսաշրջիկների:

Նա նաեւ բարելավել է կանանց զբաղվածության խնդիրը: Ֆրանսիացի կանայք, որոնք 1944-ին միայն իրավունք են ստացել մասնակցելու քվեարկություններին, ընդհանրապես քիչ են ներկայացված եղել քաղաքականության մեջ: Ներկայիս, նախագահ Մակրոնի եւ իր ջանքերի շնորհիվ ֆրանսիական խորհրդարանի 577 պատգամավորներից 224-ը կանայք են:

Բայց միայն քաղաքական բնագավառում չէ, որ Փանոսյանը նշանակալի ներգործություն է ունեցել: Նա «Unibail-Rodamco-westfield» վաճառքի կենտրոնների եւ օդանավակայանների առաջատար օպերատոր-ընկերության ռեսուրսների ապահովման գլխավոր պատասխանատուն է: Մասնակցել է մի շարք ոչ-կառավարական կազմակերպությունների բարեգործական ծրագրերին, դառնալով միաժամանակ դրանցից մի քանիսիՙ ինչպես օրինակ French NGO Prexite-ի նախագահը: Վերջինս կրթական եւ մասնագիտական ուղղվածության դասընթացներ է տրամադրում 12-ից 25 տարեկան 1200 տղաների եւ աղջիկների, որոնք ապրում են Փարիզի արվարձաններումՙ Լիլում, Թուլուզում, Նիսում եւ Ռենում:

«Մենք ապրում ենք չափազանց անորոշ գլոբալ քաղաքական մի մթնոլորտում, որտեղ մի կողմից պոպուլիզմն է գլուխ բարձրացնում, մյուս կողմից թրամփիզմն ու բրէքսիտն են սպառնում Եվրոպայինՙ մեծացնելով անհավասարության եւ բեւեռականացման սահմանները: Որպես ժողովրդավարական երկրների քաղաքացիներ մենք պարտավոր ենք կրել որոշակի պատասխանատվություն: Ֆրանսիան եւ Եվրոմիությունը կրիտիկական փուլ են ապրում ներկայիս եւ այդ պատճառով է, որ քաղաքականություն մուտք գործեցի զգալով, որ ինչ-որ բան պետք է անեմ իմ երկրի համար», նշում է Աստրիդ Փանոսյանը, որի հայրը հայ է, իսկ մայրըՙ նորվեգացի:

Ավանդական հայեցի դաստիարակություն չի ստացել, բայց շատ լավ հիշում է, թե ինչպես հոր հետ ամեն տարի ապրիլի 24-ին մասնկացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կազմակերպվող քայլարշավին: «Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում այն հսկայական համայքին, որ բազում տառապանքների միջով անցնելով աշխարհի տարբեր երկրներում վերածնվել է ու հարատեւել: Երախտապարտ եմ Ֆրանսիային, Մ. Նահանգներին, Կանադային, Ավստրալիային, Սիրիային, Լիբանանին, Եգիպտոսին եւ այլ երկրներին, որոնք սիրահոժար ընդունել են ժամանակին ցեղասպանությունից փրկվածներին: Կարծում եմ ուրիշներին օգնելու կարեկից դառնալու զգացմունքներն իմ մեջ արմատավորվել են այդ գիտակցությունից: Սիրիացի փախստականների հետ կապված խնդիրների լուծումը անմիջականորեն առնչվում են իմ հայկական արմատների հետ», խոստովանում է Աստրիդը:

Նրա այս զգացմունքներն ու հասարակական գործունեություն ծավալելու պատրաստակամությունը գնահատվել է համայնքի կողմից: «HEC Paris» միջազգային բիզնես կրթօջախից մագիստրոսի, իսկ «Sciences-Po Paris» ուսումնական հիմնարկից քաղաքագիտության գիտական աստիճաններ ստանալուց հետո Փանոսյանը Ֆուլբրայթի կրթաթոշակ է ստացել պետական կառավարման գծով ուսումը շարունակելու Հարվարդ համալսարանի Քենեդի ֆակուլտետում: Նա երախտապարտ է ՀԲԸՄիությանը, որը Քեմբրիջում իր բնակության ծախսերն է հոգացել:

«Բարեգործականը կարեւոր դեր է կատարում ամբողջ աշխարհում, հատկապես Մ. Նահանգներում եւ Ֆրանսիայում: Բախտավոր եմ, որ այդ միությունը ինձ էլ հովանավորեց»:

Պետական եւ մասնավոր հատվածներում աշխատելը սովորեցրել է նրան լսել մարդկանց, հաղթահարել մարտահրավերներըՙ պայքարելով փոփոխություններին դիմադրող կարծրթեւայինների դեմ եւ կարողանալ հավասարակշռություն պահպանել:

«Կարեւոր է ունենալ հիմնավոր դրդապատճառ հասարակությանը ծառայելու համար: Մարդիկ պետք է հավատան, որ դու պատեհապաշտ անձնավորություն չես, այլ իսկապես նվիրված ես այդ գործին եւ չես խուսափում պատասխանատվությունից: Դրա համար դու ինքդ համոզված պետք է լինես, որ ճիշտ ընտրություն ես կատարել եւ պատրաստ ես ջանքեր գործադրել հասնելու համար քո նպատակների իրագործմանը», պատմում է նա, լի վճռականությամբՙ որ հետագայում էլ կշարունակի քաղաքականության եւ գործարար բնագավառներում իր ներդրումը ունենալ մարդկանց կյանքը ավելի բարեկեցիկ դարձնելու գործում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ. «ՉԵՄ ՍԻՐՈՒՄ, ՈՐ ՀԱՅԸ ՀԱՅԵՐԵՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ»

Հաջորդ գրառումը

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՌԱՆԿԱՐ

Համանման Հոդվածներ

13 հունիսի, 2025

Հայ եկեղեցին՝ մեր հոգու ծննդավայրը

13/06/2025
13 հունիսի, 2025

Ինչո՞վ եք զբաղված

13/06/2025
13 հունիսի, 2025

Ափսոս, Պրն. Վարչապետ

13/06/2025
13 հունիսի, 2025

Թեհրանը սկսեց հրապարակել Իսրայելի ատոմային գործունեությանը վերաբերող գաղտնի փաստաթղթեր

13/06/2025
Հաջորդ գրառումը

ՍԱՐՍԱՓԵԼԻ ՀԵՌԱՆԿԱՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել ինձ. Սամվել Կարապետյան

17/06/2025

Գործարար Սամվել Կարապետյանը RT-ին մեկնաբանություն է տվել իր տանն իշխանությունների հրահանգով կատարված խուզարկության առնչությամբ․ «Ուզում էին մասկի-շոու բեմադրել ու ձերբակալել...

ԿարդալDetails

Հայաստանում գործում է կազմակերպված հանցավոր խումբ` Փաշինյանի գլխավորությամբ. «ՀայաՔվե»

17/06/2025

Ֆոտոշարք. Երբ խոսում է պատմությունը, որի փոխանցողն է մաեստրո Գարի Քյոսայանը

17/06/2025

Ահմադինեժադի գրասենյակը հերքել է լուրը, թե Իրանի նախկին նախագահը, հնարավոր է, սպանվել է Թեհրանում

17/06/2025

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

17/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական