Երկուշաբթի, Մայիսի 12, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՐ Է

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Հայաստանում ոչ մի ճգնաժամ էլ չկա: Ոչ տնտեսական, քանի որ մենք երբեք էլ լուրջ տնտեսություն չենք ունեցել, ոչ սոցիալական, որովհետեւ մենք յոլա գնացող ազգ ենք, ոչ էլ քաղաքական: Հայաստանում կա թշնամանք: Վարչապետը սիրում է ժողովրդին, բայց ատում է նախկին վարչապետերին ու նախագահներին, ընդ որում լավ կարծիք ունենալով Ադրբեջանի նախագահի մասին` անվանելով նրան բավականին կրթված ու դրական մարդ: Ժողովուրդը պաշտում է վարչապետին, բայց ատում է Հանրապետականին, Հանրապետականը հարգում է Դաշնակցությանը, բայց ռեւանշիստական է տրամադրված գործող իշխանության նկատմամբ: Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն էլ բողոքում են քաղաքական դաշտում կեղտից, չնայած վաղուց չեն լվացվել , ՀՅԴ-ն, հաշվի առնելով տարիքը, ավելի վաղուց:

Ու չնայած այս շաբաթ թավշյա-հայրենասիրական ծրագրի շրջանակներում բացվեցին նաեւ Ազգային ժողովի այգու դարպասները, որպեսզի մարդիկ հնարավորութուն ստանան մտնել ԱԺ բակ ու աղտոտել այն` թափելով տարիների ընթացքում ձեռք բերած ատելության մի մասը, Ազգային ժողովում ու դրա դիմաց տեղի ունեցած իրադարձությունները պարզ ցույց տվեցին, որ Հայաստանում չկա պետութայն համար մի շատ կարեւոր բան` ընդդիմություն: Նկատի չունեմ` անունով, այլ ընտրազանգվածով: Այս առումով Փաշինյանի իշխանության շրջանն աննախադեպ է, մինչդեռ ե՛ւ Տեր-Պետրոսյանի, ե՛ւ Քոչարյանի, ե՛ւ Սարգսյանի օրոք Հայաստանում ընդդիմություն եղել է,ժամանակ առ ժամանակ ավելի ուժեղ, քան իշխանությունը: Հիմա չկա, հիմա հայաստանցիների մեծ մասը երկու բան է անում` դիտում է հնդկական սերիալ եւ պաշտում է Փաշինյանին, ընդ որում` հենց նրան: Բանն այն է, որ համաձայն Gallup-ի վերջին հարցումների, անձամբ Փաշինյանին վստահում է հայասանցիների ավելին քան 90 տոկոսը, իսկ վարչապետի թիմին` 60 տոկոսը:

Իհարկե Փաշինյանը մեղավոր չէ, որ իր համար գժվում են, բայց նա մեղավոր է, քանի որ, կամ քանի դեռ հնարավորություն չի տալիս ընդդիմությանը վերադասավորվել, գուցե ձեւավորվել, մի խոսքով` ուշքի գալ: Պետությունն այն չէ, որտեղ ժողովուրդը պաշտում է իշխանությանը եւ գլխատում բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն մի թթու խոսք ասել նրա հասցեին, այլ այն է, երբ ընդդիմություն կա, որի շնչից նույնիսկ ամենասուրբ իշխանությունը առնվազն դողում է ընտրությունների ժամանակ, դրանց նախապատրաստվելիս եւ դրանք հաղթահարելուց հետո:

Հիմա, եթե արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվեն այս տարվա դեկտեմբերին, բացի Քաղաքացիական պայմանագրից ու այդ կուսակցությանը մինչեւ հոգու խորքը սիրահարվածներից, ո՞վ է մասնակցելու, ի՞նչ հույսով: Եթե արդեն հիմա միայն Փաշինյան անունը բավական է, որպեսզի Հայաստանի չափահաս բնակչության 90 տոկոսից ավելին բարձր ծափահարի, ապա քանի՞ տոկոսի հույս ունենան մյուսները: Նկատի չունեմՙ բոլորով միասին, այլՙ առանձին-առանձին: Օրինակ ՀՅԴ-ն կամ ԲՀԿ-ն խորհրդարան կանցնե՞ն…

Բայց այստեղ մի նրբություն կա, ամենեւին պատահական չէ, որ կառավարության որոշմամբ Ազգային ժողովի դարպասները բացվեցին ու մարդիկ հնարավորություն ստացան նստել ԱԺ-ի դիմացի այգու նստարաններին եւ արեւածաղկի սերմ չրթել: Բանն այն է, որ արտահերթ ընտրությունները չհաղթահարած քաղաքական ուժերը, ըստ էությանՙ բոլորը բացի ՔՊ-ից, հանգիստ եւ առանց պատգամավորական բեյջի կարող են մտնել ԱԺ տարածք, նստել այգու նստարաններին ու ժողովներ անել, հուշ-երեկոներ կազմակերպել, կարելի է նաեւ ասմունքի փառատոն կազմակերպել, բայց առաջարկում եմ ավելի կարեւոր գործով զբաղվելՙ նստել ու մտածել ընդդիմություն դառնալու մասին, որպեսզի այլեւս երբեք Հայաստանում չլինի մի ուժ, որի առաջնորդին անվերապահորեն վստահում է Հայաստանի չափահաս բնակչության 90 տոկոսը, ինչը պետության համար աղետ է:

Իրականում Հայաստանում քաղաքական ճգնաժամ կա, քանի որ ընդդիմություն չկա: Տնտեսական էլ կա, քանի որ այն զարգացնողները վախենում են ասֆալտին պառկեցվելուց, իսկ ովքեր չեն վախենումՙ այդքան փող չունեն, որ տնտեսությունը զարգացնեն: Սոցիալական էլ կա, որովհետեւ մեր ժողովրդի մեծ մասը հեռուստացույցով հնդկական սերիալ է նայում, որը կոչվում է Մերժվածը: Դրա համար էլ մերժում ենքՙ առաջ իշխանությանը, այսօրՙ ընդդիմությանը: Առաջինն առաջացնում է ընդամենը հեղափոխություն, երկրորդըՙ բռնապետություն: Ի դեպ, Փհենյանից մինչեւ Կարակաս բոլոր բռնապետությունների հիմքում սերն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՕՐՎԱ ԱՍՏՎԱԾԸ

Հաջորդ գրառումը

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ

Համանման Հոդվածներ

2 մայիսի, 2025

Խզումը խորանում է

02/05/2025
2 մայիսի, 2025

Տնտեսաքաղաքական նույն կարծրապատկերով

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրավունք ունե՞նք մեր ցեղասպանված նախնիների ձայնը չդառնալու

02/05/2025
2 մայիսի, 2025

Իրանի նախագահի այցը Բաքու՝ Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների ակտիվացման ֆոնին

02/05/2025
Հաջորդ գրառումը

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը (ՔԲԿ-PKK) հրապարակել է մայիսի 5-ից 7-ը գումարված 12-րդ կոնգրեսի որոշումները, գրում է ermenihaber.am-ը: Ըստ այդմ, հայտարարվել է, որ...

ԿարդալDetails

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025

Թուրքիայի բարեկամների պաշտպանությունը ՀՀ դե-ֆակտո թուրքական ռեժիմի կողմից. Էդգար Էլբակյան

12/05/2025

Հռոմի Պապի առաջին արտագնա այցը լինելու է Թուրքիա

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական