Չորեքշաբթի, Նոյեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱԶՆԱՎՈՒՐԸ ՆՈՐ ԳԻՐՔ ԷՐ ՀՐԱՏԱՐԱԿԵԼՈՒՙ ԻՐԵՆ ՆՎԻՐՎԱԾ 151 ԱՄՍԱԳՐԵՐԻ ՇԱՊԻԿՆԵՐՈՎ

05/10/2018
- 05 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ, Պրահա

Չեխական մամուլը եւ Պրահայի հանդիպումները

Հոկտեմբերի 2-ին չեխական կենտրոնական բոլոր թերթերը լույս տեսան առաջին էջերում հրապարակելով 94ամյա համաշխարհային լեգենդ Շառլ Ազնավուրի մահվան մասին լուրեր, հոդվածներ ու լուսանկարներ:

«Պրավո» օրաթերթը վերնագրել էր. «Հեռացավ շանսոնի թագավոր Շառլ Ազնավուրը», «Լիդովե նովինի» օրաթերթի վերնագիրն էրՙ «Մահացավ ֆրանսիական շանսոնի սրբապատկերը», մի այլ հոդվածի վերնագրում էլ նշելով, որ Ազնավուրը մինչեւ վերջ մնաց բեմի վրա: «ՄՖ Դնես» օրաթերթն էլ հակիրճ արձանագրել էՙ «Ազնավուր, շանսոնի խորհրդանիշ»: «Դենիկ» օրաթերթը գրել էՙ «Մահացել է Շառլ Ազնավուրը, շանսոնի աստղը», իսկ «Հոսպոդարսկի նովինի» օրաթերթըՙ «Ֆրանսիական շանսոնի լեգենդ Շառլ Ալնավուրին դավաճանեց սիրտը», նրան համարելով ե՛ւ երգիչ, ե՛ւ տեքստերի հեղինակ, ե՛ւ դերասան ու դիվանագետ, ե՛ւ գործարար:

Բոլոր հրապարակումներում լավագույնս ներկայացվում է Ազնավուրի հայկական ծագումը, արմատները, անցած ստեղծագործական ուղին: Նշվում է, որ 200 միլիոն ալբոմ է վաճառել, 50-ից ավելի ֆիլմերում է նկարահանվել, որ 2016 թվականին, եւ այս տարի մարտ ամսին համերգներով հանդես է եկել Պրահայի Համագումարների պալատում, Պրահայի Ֆեբիոֆեստ կինոփառատոնում հանդիպել է Կատրին Դենյովին եւ արժանացել Համաշխարհային կինոարվեստում ունեցած վաստակի համարՙ Քրիստիան մրցանակին: «ԴՆԵՍ»-ի թղթակիցը գրում է, որ չնայած իր առաջացած տարիքին, նրա համերգների հանդիսականները չէին կարող չգնահատել նրա դերասանական տաղանդը, որը կարողանում էր հմտորեն շարժվել բեմումՙ իր թեթեւ իրոնիկ ու ծիծաղկոտ աչքերով: Նրան անվանում են նաեւ ֆրանսիական Ֆրանկ Սինատրա:

Չեխական թերթերը հիշեցնում են նաեւ, որ առաջին համերգը նա պետք է ունենար 1969 թվականին, բայց Յան Պալախի ինքնահրկիզման պատճառով նա չեղյալ էր հայտարարել համերգը եւ իր ցավակցությունները հայտնել, նաեւ ներկա գտնվել թաղման արարողությանը: «Առաջին անգամ ես Պրահա եկա իբրեւ զբոսաշրջիկ, եւ ձեր երկիրը, պատմությունն ու ժողովրդին շատ սիրեցի: Այնուհետեւ Պրահայում նկարահանվել եմ ամերիկյան Էմիլ Զատոպկի «Խաղը» ֆիլմում, իսկ Յան Պալախի հետ կատարվածից հետո, իմ ներքին ձայնն ասաց, որ ես պետք է ներկա լինեմ նրա հուղարկավորությանը»,- ասել է Ազնավուրը «ՊՐԱՎՈ» թերթին տված հարցազրույցում:

Թերթերը գրել են նաեւ, որ ամերիկյան CNN հեռուստաընկերության հարցման արդյունքում նա ճանաչվել է 20-րդ դարի ամենամեծ արվեստագետը, արժանացել բազմաթիվ մրցանակների, Հոլիվուդում դրվել է նրա աստղը, իսկ չեխ երգչուհի Հանա Հեգերովան տարիներ երգել է «Լա Բոհեմ» երգի չեխերեն տարբերակը:

Նա իր 1500-ից ավելի երգերը ութ լեզուներով կատարել է աշխարհի 90-ից ավելի երկրներում:

Ծնվելով 1924 թվականին Փարիզում, ցեղասպանությունից փրկված հայ էմիգրանտների ընտանիքում, երբեք չի մոռացել իր հայրենակիցներին օգնելու մասինՙ սկսած 1988 թվականի Հայաստանի երկրաշարժից: Զուր չէ , որ տարիներ առաջ Մոնրեալում ելույթից հետո ասել է, «Հայաստանն իմ հոգին է, իսկ Քվեբեկնՙ իմ սիրտը»: Թերթերը նշում են նաեւ, որ նա երկար տարիներ Հայաստանի դեսպանն է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ում, Շվեյցարիայում եւ Ժնեւում ներկայացված ՄԱԿ-ի կառույցներում:

a2larm.cz էլեկտրոնային թերթը գրում է, որ նա ֆրանսիական հաջողակ ինտեգրացիայի սրբապատկերն է:

Չեխական քաղաքականության ու մշակույթի բազմաթիվ գործիչներ իրենց Թվիթերի կամ ֆեյսբուքյան էջերում խորը ափոսանքի խոսքեր են գրում, Եվրոխորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան նույնիսկ տեսահոլովակ էր տեղադրել, ուր երգում էր Ազնավուրի երգը: Իսկ նախագահ Զեմանն մամուլի քարտուղարը գրել էր, որ նախագահի համար հիանալի հիշողություն կմնա հանրահայտ շանսոնեի 2016 թվականի ապրիլին Համագումարների պալատի համերգը: Հայաստանի դեսպանին նամակով ցավակցել է նաեւ Պրահայի արքեպիսկոպոս եւ չեխ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ կարդինալ Դոմինիկ Դուկան:

Չեխիայում հրատարակվող «Օրեր» ամսագրին Ազնավուրը երեք անգամ հարցազրույց է տվել: Առաջին անգամ 2001-ին, երբ Պրահայում նկարահանվում էր ֆրանսիական «Անջելինա» ֆիլմում: Այդ ընթացքում նա հիվանդացել էր եւ տեղափոխվել հիվանդանոց, ուր ցանկություն էր հայտնել տեսնել հայ բժշկի: Նյարդավիրաբույժ Արեգ Տեր- Ղազարյանը շտապել էր երգչի մոտ, իսկ վերջինս իմանալով որ հայ է, հետաքրքրվել էր հայությամբ, իսկ հաջորդ օրը դուրս գրվելով հիվանդանոցից, նրան ու երեխաներին ընդունել էր «Հիլթոն» հյուրանոցում: Երբ դոկտոր Տեր-Ղազարյանը շանսոնեին է նվիրել Արարատի գեղանակարը, վերջինս փաթաթվել է ու հուզվել:

Հաջորդ անգամ Ազնավուրին հանդիպեցինք 2016-ին, Պրահայում նրա առաջին համերգի օրերին, տպագրեցինք հարցազրույցը: Եվ վերջին անգամ ՙ 2018-ի մարտին, իր վերջին համերգից հետո, հաջորդ առավոտյան հյուրանոց գնացինք, որպեսզի մակագրի ամսագրի եւ իր գրքերի էջերում: Հարցուփորձ արեց չեխահայ համայնքի մասին, շատ ուրախացավ, երբ «Օրեր»-ի շապիկին տեսավ իր նկարը: «Ես մի գիրք եմ պատրաստում, որտեղ պետք է տպագրվեն աշխարհի տարբեր ամսագրերի իմ լուսանկարներով շապիկները: Արդեն 150 շապիկ կա, «Օրեր»-ը կլինի 151-րդը» ասաց շանսոնեն: Նա նաեւ սկսեց թերթել չեխերենով լույս տեսած իր գիրքը, ուշադրություն դարձնելով նկարների ու տարեթվերի վրա:

Չեխական «Լիդովե նովինին» գրում է, որ սեպտեմբերի 17-ին Ճապոնիայի Տոկիո մայրաքաղաքում ելույթից հետո նա վերադարձել է տուն եւ սեպտեմբերի 30-ից լույս հոկտեմբերի 1-ի գիշերը հոգին ավանդել է ֆրանսիական Ալփիլեսի իր տանը:

Երկու տարի առաջ մեզ տված հարցազրույցում 100 տարեկանում ելույթի մասին ասում էր. «Չգիտեմ… Նախ հասնեմ 100-ի, հետոՙ կտեսնեմ: Դա անակնկալ կլինի թե՛ ինձ համար, թե՛ հանդիսատեսի»: Ցավոք, Ազնավուրը չհասցրեց վայելել այդ անակնկալը, փոխարենը մի անգամ եւս վայելեց ողջ աշխարհի սերն ու հարգանքը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՐԷԿ ԵՒ ԱՅՍՕՐ

Հաջորդ գրառումը

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ԱԶԳ»Ի ԵՎ ՆՐԱ ԽՄԲԱԳՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ

Համանման Հոդվածներ

21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ալիեւի, Էրդողանի եւ Փաշինյանի առանցքի համընկնումը ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքի ձեւաչափում

21/11/2025
Հաջորդ գրառումը

ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ «ԱԶԳ»Ի ԵՎ ՆՐԱ ԽՄԲԱԳՐԻ ԴԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՑԸ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական